
Հրատարակված է Ապրիլ 23, 2008
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
- «Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ Մասնակիցների թվում է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը հարգանքի տուրք են մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Համայն հայությանը վշտակցում են նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Միջոցառումներ են կազմակերպվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, արաբական եւ լատինամերիկյան երկրներում, Իրանում: Այդ երկրների շարքին միանում են Լեհաստանը, Վրաստանը եւ, «Միլլիեթի» հեղինակ Սեմիհ Իդիզի վկայությամբ, Իսրայելը: Այլ կերպ, տարեցտարի աճում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգող երկրների շարքը: Այս երկրներում կազմակերպվող միջոցառումները դառնում են բազմազան, իրականացվում են որոշակի ծրագրի շրջանակներում, եւ դրանց իրականացումը չի սահմանափակվում ապրիլի 24-ով, այլ՝ տեւում է ապրիլի 20-27-ը: Այս տարի միջոցառումների մեկշաբաթյա ծրագրեր իրականացվում են Մոսկվայում, Փարիզում, Լոս Անջելեսում եւ այլուր: Հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին ոչ հայկական կազմակերպությունների ներգրավվածությունն ու օտարերկրյա պետական, հասարակական, քաղաքական գործիչների մասնակցությունն ավելի ներկայացուցչական են դարձնում Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչումը: Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Յըլդըզ Դեւեջին նույն ինստիտուտի ամենօրյա տեղեկագրի ապրիլի 21-ի համարում ուշադրություն է հրավիրել հենց այդ հանգամանքի վրա եւ ընդգծել է, որ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված մեկշաբաթյա միջոցառումները Մոսկվայում կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը, իսկ ապրիլի 20-27-ը Կալիֆոռնիայում «Հայերի ցեղասպանության հիշատակի օր» է հռչակել նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: Փորձագետը մեկնաբանությամբ նշում է նաեւ «Ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին» թեմայով Ստամբուլի Բիլգի համալսարանում նույն օրը կազմակերպվող միջոցառման մասին: Մինչ նրա մեկնաբանությանն անդրադառնալը, ասենք, որ այս միջոցառումը կազմակերպել է Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը: Միջոցառմանը հրավիրվել է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը: Նա հանդես կգա «Ինչո՞ւ հայերը Հայոց ցեղասպանության սկզբնավորումը պայմանավորում են ապրիլի 24-ով» զեկուցմամբ: Թեեւ միջոցառման մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է, սակայն զեկուցողների թվում է հայտնի հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն: Նրա զեկուցումը վերնագրված է հետեւյալ կերպ. «Ապրիլի 24-ը մտավորականության ոչնչացման սկզբնավորում»: Մեկ այլ զեկուցողի՝ Մարդու իրավունքների միության նախկին փոխնախագահ Էրեն Քեսքինի թեման է. «1915-ի ապրիլի 24-ը մարդու իրավունքների տեսանկյունից», իսկ Էրդողան Այդընինը՝ «Պատմական գիտակցությունն ու հաշտեցումը պատմության հետ»: Դեռեւս առիթ կունենանք անդրադառնալու Ստամբուլում կազմակերպված վերոհիշյալ միջոցառմանը: Պարզապես Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ Յըլդըզ Դեւեջին ընդգծում է, որ միջոցառման կազմակերպիչների նկատառումներով ապրիլի 24-ի առնչությամբ սփյուռքում եւ Հայաստանում իրականացվող միջոցառումներին ակամա միանում է նաեւ Թուրքիան, կազմակերպիչներն անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում երկրում Հայոց ցեղասպանության պնդումների պաշտպանությանը նպատակամղված հետագա միջոցառումների համար: ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ Հետընտրական ընդվզումների մասնակիցների հետ զրույցներում ինձ անհանգստացնում է նրանց համատարած անտարբերությունը երկրի ճակատագրի նկատմամբ: Եթե իրենց չի հաջողվել վերստին գալ իշխանության, ապա թող այն վերանա: Մեկին դիմեցի, թե ինչո՞ւ է տեսանյութեր ու այլ տեղեկություններ հաղորդում Բաքու, նա պատասխանեց. «Թող ադրբեջանցիները գան ու ժողովրդավարություն հաստատեն Հայաստանում»: Անմիջապես հիշեցի 1918-ին բոլշեւիկների քարոզարշավը հայկական բանակի շարքերում. «Մի՛ կռվեք թուրքական բանակի դեմ, քանի որ նրանք գալիս են ձեզ ազատելու դաշնակցականների ճիրաններից»: Ու հայ զինվորներից շատերը թողնում էին դիրքերը, հեռանում: Այդպես թշնամուն զիջեցինք մեր երկրի մեծ մասը: Այսօրվա հակապետական քարոզչության տեղեկատուներն արտակարգ իրավիճակի հաստատումից հետո տեղեկություններ էին հավաքում Երեւան մտցված զորքերի մասին ու տեղեկությունները հաղորդում Բաքու: Հենց Մատաղիսի գնդի մասին տեղեկությունն էլ հիմք դարձավ ադրբեջանական բանակի հրամանատարության համար, որ շտապ գործողություններ սկսեն Լեւոնարխի ուղղությամբ: Կարծում եմ, որ Ադրբեջանի լեւոնական հայ բարեկամները արջի ծառայություն մատուցեցին «Հայաստանում ժողովրդավարական կարգեր հաստատելու» հրավիրված ադրբեջանցի զինվորականներին: Այս ամենից հետո էլ ես չեմ հավատում, նույնիսկ չեմ ուզում հավատալ այն լուրին, թե իբր երկրի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը նախընտրական օրերին Մոսկվայում հանդիպել է Ալիեւի ուղարկած մարդուն, նրանից ստացել 200 միլիոն դոլար, դրանից 150-ը ուղարկել է արտասահմանյան բանկերից մեկի իր հաշվին, մնացածը բերել Երեւան` հեղաշրջումը ֆինանսավորելու համար: Նույնիսկ կասեի, որ այս լուրը շատ նման է իր թիմակիցների կողմից հորինվող ու տարածվող տեղեկություններին: «Ամեն գնով դեմոկրատիա» ծրագրով զինված տղաները համացանցով հազարավոր նյութեր են ուղարկում միջազգային ատյաններին եւ ուրախանում, որ Հայաստանի վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերը սառեցվել են, որ Հայաստանի «հարցը» կքննարկվի Ստրասբուրգում, որ Բուշը չի շնորհավորել Ս. Սարգսյանին նախագահական ընտրություններում հաղթանակի առիթով, որ զբոսաշրջությունը երկրում մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անկում է ապրում, տխրում են, որ ադրբեջանական բանակի գործողությունը Լեւոնարխում տապալվել է, որ ամերիկյան պետդեպարտամենտը հայաստանյան նախագահական ընտրությունները օրինական է ճանաչել, որ երկիրը ցնցումներից հետո աստիճանաբար խելքի է գալիս: Սակայն Հայաստանի Հանրապետության համար ամենավտանգավոր հետեւանքը քաղաքական վերնախավի մեջ առաջացած ճեղքվածքն է, որի վերացման համար իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում: Հավանաբար, համապատասխան պետական մարմինները չգիտեն էլ, թե ինչ է «քաղաքական վերնախավի անվտանգություն» հասկացությունը: Տեղեկատվական պատերազմում Հայաստանի Հանրապետությունը զգալիորեն զիջում է թուրք-ադրբեջանական միացյալ քարոզչությանը: Իսկ դրան չի կարող դիմակայել նույնիսկ ներքին հասարակական միակամ կարծիքը, ուր մնաց թե ներքին ճգնաժամի պայմաններում: ՀՀ առաջին նախագահի ու նրա համախոհների գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ նրա թիմը պետական կառույցներին գերազանցում էր տեղեկատվական-հոգեբանական պատերազմ վարելու, միջազգային ատյաններում իր նկատմամբ դրական կարծիք ձեւավորելու գործում: Զարմանալի է, որ առաջին նախագահն իր այս ունակություններով ժամանակին ամենեւին չփայլեց ադրբեջանական քարոզչության դեմ պայքարում: Ժամանակին նրա ստեղծած տեղեկատվության նախարարությունը լցվել էր գործից անտեղյակ մարդկանցով, ուստի եւ չգործեց: Ըստ երեւույթին, նախագահն էլ չէր ուզում, որ այն գործի: Իսկ ահա նրա թիմն այսօր պետական ապարատին բացարձակ գերազանցեց թե՛ ինտերնետում եւ թե՛ մամուլում` հասարակական երեւույթները գնահատելու եւ իր օգտին ծառայեցնելու կարողությամբ: Փաստորեն այն ողողված էր հակաիշխանական, կառավարության անդամներին վարկաբեկող տեղեկատվությամբ: Այս պայմաններում չկար ԶԼՄ-ների աշխատանքը համակարգող այն օղակը, որը կառներ ստահոդ լուրերի դեմը: Երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը, ապակողմնորոշող լուրերի անարգել տարածումը ցույց են տալիս, որ ՀՀ-ում բացակայում է նախագահի եւ կառավարության` հակաճգնաժամային գործողությունների համակարգումը: Իսկ երկրի ներսում ու դրսում հասարակական կարծիքը ՀՀ իշխանությունների օգտին չէ: Արդեն ի հայտ է գալիս, որ երկրորդ նախագահի գործունեության գլխավոր ուղղություններից մեկը պետք է լիներ ՀՀ օգտին միջազգային ու ներքին հասարակական դրական կարծիքի ձեւավորման համար համապատասխան համակարգի ստեղծումը: Իսկ ահա սովորական է դարձել երկրին պարտադրված տեղեկատվական-հոգեբանական պատերազմի բեռը ղեկավարի կողմից համապատասխան համակարգի ստեղծման փոխարեն անհատապես կրելը, որը անհնար է եւ խիստ վտանգավոր, քանի որ կարող է բերել լուրջ պարտության: Հաճախ են մամուլում, հեռուստառադիոզրույցներում արտահայտում այն կարծիքը, թե իբր անհնար է երկխոսությունը: Ըստ իս, երկխոսություն միշտ էլ եղել է, միայն թե որ պահին` ինչ լեզվով, իրավիճակն է թելադրել: Նախընտրական շրջանում իրար հետ հեռակա կարգով «խոսում» էին ընտրողների հետ հանդիպումներում, հետընտրական օրերին կողմերն իրար հետ խոսում էին հանրահավաքային ելույթներով, ԶԼՄ-ների հրապարակումներով, մարտի մեկի գիշերը իրար հետ սկսեցին «խոսել» քարկոծելով (հիշեցնեմ, որ մարտի մեկին առաջին նախագահի «պայքար, պայքարում» «քարը» ամենակարեւոր տարրն էր համարվում ), կրակոցներով, հրկիզելով: Իսկ դեմ առ դեմ նստելու կարիքը պետք է հասունանա: Նման «բերքը» ժամանակից շուտ քաղելը սխալ կլիներ: Անշուշտ, կան հասարակության մեջ որոշ երեւույթների մեղմացման միջոցներ, որոնք պետք է կիրառվեն հարմար պահերին: Երբ այդ պահերը բաց ես թողնում ու դրա փոխարեն կրկին մկաններ ես ցույց տալիս, միանգամայն հակառակ էֆեկտն է ստացվում: Այս պարագայում անհրաժեշտ է մշակել հասարակական անցանկալի երեւույթների կանխման կամ մեղմացման մեխանիզմներ: Վերջերս խիստ թեժացել է թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենայի կողմից տեղեկատվական պատերազմը, որը, ըստ էության, օգտվելով ՀՀ ներքին քաղաքական ճգնաժամից, արդեն կիրառում է տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչություն: Այս պայմաններում խիստ վտանգված է նաեւ երկրի քաղաքական վերնախավը, ինչն էլ կապված է երկրի անվտանգության խնդրի հետ: Ինչպես երեւում է, բացակայում է վտանգի գնահատման ու պաշտպանական համակարգում անվտանգության միջոցների ձեռնարկումը: Համացանցում հայաստանյան լրատվամիջոցները զգալիորեն զիջում են ադրբեջանականին: Բաքվի պետական «Apa.az» ու հասարակական «Day.az» լրատվական գործակալությունները Հայաստանում մրցակիցներ չունեն: Եթե «Apa.az»-ը թարգմանվում է յոթ լեզուներով, ապա Արմենպրեսը` երեք: «Apa.az»-ը օրական այցելուների թվով մի քանի անգամ գերազանցում է Արմենպրեսին, էլ չեմ ասում աշխարհի տեղեկատվական այլ գործակալությունների հետ նյութերի փոխանակման հնարավորությունների մասին: «Day.az»-ը եւս ՀՀ-ում մրցակից չունի: Նույնիսկ հայաստանյան իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու համար շատերը դիմում են «Day.az»-ին: Լավ կազմակերպված տեղեկատվական համակարգով կարելի է շատ ավելի մեծ հաջողությունների հասնել, իսկ անտեսելու դեպքում երկիրը միշտ էլ կարող է փլուզման եզրին հայտնվել: Հոգեբանական պաշտպանվածությանն անտեղյակ մարդիկ այն անհեթեթություն են համարում, բայց ահա այսօրվա վտանգավոր իրավիճակը ցույց է տալիս, թե ինչքան վտանգավոր է այս գործոնը անտեսելը: Լուրջ խնդիր է նաեւ քաղաքական վերնախավի հոգեբանական անվտանգության կազմակերպումը: Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, առաջարկում եմ հիմնել տեղեկատվական-վերլուծական բյուրո, որի կազմում պետք է ընդգրկել. 1. էլեկտրոնային ԶԼՄ-ների, համացանցի բաժին, 2. մամուլի եւ ռադիո-հեռուստատեսության բաժին, 3. պետական իշխանությունների, ուժային կառույցների եւ մարզերի հետ համագործակցության բաժին, 4. սփյուռքի եւ նրա ԶԼՄ-ի հետ համագործակցության բաժին, 5. վերլուծական կենտրոն: Արտակարգ իրավիճակներում անհրաժեշտություն կա ստեղծելու արագ արձագանքման ջոկատ, քանի որ հաճախ անհրաժեշտ է լինում հակաքարոզչական հատուկ առաջադրանքներ իրականացնել: Երկրորդ նախագահը հաջորդին ու նրա թիմին որպես ժառանգություն է թողել նաեւ հասարակության մեջ ու քաղաքական վերնախավում երկրի համար վտանգավոր ճեղքվածք: Նոր նախագահն ու նոր վարչապետը իրենց նոր թիմով կկարողանա՞ն ճիշտ քայլերով կանխել ներքին ու արտաքին թշնամիների ստեղծած վտանգները: Կարծում եմ, ելքերից մեկն էլ ճիշտ ընտրված կադրերով տեղեկատվական համակարգի ստեղծումն է: ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

- .
Քննարկում
Վրեժը գրել է:
Այս գրությունը տպագրվել ու արտատպվել է մի շարք թերթերում ու
սայթերում: խնդրվում եմ չհայհոյել , անվայել խոսքեր չասել,եթե
կարող եք:Բարի եղեք գրելու ձեր տեսակետները, որոնք կարող են
օգտակար լինել շատերի համար...
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈ՛ՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Հիմա քեզ Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցի են տանում: Քո ոտքը չեն գալիս, ինչպես Շուրիշկանում, այլ քեզ են տանում: Տանում են , որ բուժես, տանում են , որ լույս ու հավատ սփռես, քանզի շատացել է սուտը, մեղքը, անարդարությունը, ոճրագործությունը, ազգադավությունը, դավաճանությունը... Կրկին քո զորությանն են ապավինում, քանզի իրենք մեղավոր են ու անզոր:
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Մենք չորս հարյուր տարվա բարեկամներ ենք, հարազատներ ենք: Հավատա՛, որ ամբողջ կյանքում անկեղծ հավատացել եմ քեզ ու քո անունով միայն ճշմարիտն եմ խոսել: Դու մեր խորհրդատուն ես եղել, չարից ու վատից պաշտպանել ես մեզ, բուժել ես հիվանդություններից: Հիմա իմ սիրտը հարազատի պես դողում է քեզ համար, չլինի խաբեն քեզ, քո անունով սուտ երդվեն՝ իրենց աններելի մեղքերը քավելու համար:
Ծնկաչոք համբուրում եմ քեզ, ուշադիր եղիր...
Պապիս պապը պատմել է .- Երբ շահը հրաման տվեց անցեք՝ « հետևից սուր, առաջից ջուր...» , դու նրա մեջքին կապված ես եղել, այծի մորթուց պատրաստված ջուր չքաշող տիկի մեջ, հացի ու պանրի հետ: Նա պատմել է նաև, որ քո զորությամբ ու հոrդորանքով գոտեպնդվել , քաջացել ու տասնյակ հազարավոր հայեր ձեռք ձեռքի բռնած անցել են Արաքսը... «Արաքսն ելման...»
Գաղթականներից շատերն են իմացել , որ դու իրենց հետ ես, ուստի չեն վախեցել արհավիրքներից, շահի ղոշունի անմարդկային հալածանքներից, ֆառաշների այրող մտրակներից, նրանք հավատացել են իրար, օգնել են իրար, սուտ չեն ասել, հավատարիմ են եղել, իրենց ունեցած հացը նշխարի պես կիսել են իրար մեջ, մինչև հասել են շահանիստ Իսֆահան քաղաքը:
Շահ Աբբաս արքան հրաման է արձակել. « Գնացե'ք, շենացրեք Փերիա գավառը, դուք անկրոն եք, բայց մշակ ժողովուրդ եք, շինարար...»:
Պապս լսել է իր պապից, պատմում էր, որ Փերիայում, մի գեղատեսիլ վայրում գյուղ շինեցին Շուրիշկան անունով, քեզ համար եկեղեցի կառուցեցին, ժամ պատարագ արին ու քեզ անվանեցին «ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»:
Մենք չորս հարյուր տարի շարունակ ապրեցինք միասին , Դու պաշտպանեցիր մեզ զուլումից, ձուլումից, դավադրություններից, դավանափոխությունից, դու մեզ հետ եղար մեր կյանքի լավ ու վատ օրերին, դու հավատ ներշնչեցիր մեզ գոյատևելու ու ապրելու, պահպանելու մեր լեզուն: Դու մեզ հորդորեցիր լինել ազնիվ, աշխատասեր, ճշտապահ, ճշտախոս օտար երկրում, օտար ազգի մեջ, որպեսզի նվաճենք նրանց հարգանքն ու համակրանքը : Դու մեր ռահվիրան եղար մինչև մեր վաթան վերադառնալու բաղձալի օրը:
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Դու էլ վերադարձար քո վերածնված հայրենիք, եկար լիուլի կատարած քեզ վրա դրված՝ ազգի բոլոր պարտականությունները: Եկար ու քո պատվավոր հանգիստը գտար Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում: Թե ինչե՞ր ես պատմել քո հասակակիցներին մատենադարանում, քո դեգերումների մասին, այդ միայն քեզ է հայտնի...
Հիմա կրկին հիշել են քեզ ու Մուղնի են տանում: « Քո զորությանը մեռնեմ, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ»,- մշտապես ասում էր մայրս: Մենք քո զորությանը ապավինեցինք, որպեսզի պարսից շահերից ու խաներից պաշտպանվենք, որ օտար ազգի լծի դեմ պայքարելու ուժ ամբարենք: Հիմա մեր երկրին՝ Հայաստանին տիրացած հայալեզու խաներն ու իշխանները, ցանկանում են մեզ ստրկացնել, ֆեոդալիզմի դարը տանել, մեր ազատ, մարդավայել ապրելու իրավունքները ոտնակոխ անել, փականք դնել մեր լեզվի ու գրի ազատության վրա: Հիմա էլ ուզում են քեզ խաբել, ժողովրդից հեռացնել: Սրանց ոգին՝ ծույլ ու օտար, չի կարողանում հասկանալ, որ դու դարեր շարունակ ժողովրդի կողքին ես եղել և նրան այս ծանր պահին չես լքելու:
Գիտենք, որ Դու էլ ես տառապում տեղեկատվության խավար զնդանում: Լույսի ու գիտության թշամիները մի քանի օր առաջ շղթայեցին քո մշակին, քո հոգևոր սպասավորներից մեկին՝ Մատենադարանի փոխտնօրենին:
Ասա', հրամյի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել այս՝ լույսի ու ազնվության թշնամիների հետ:
Տարիներ շարունակ կեղեքում ու հարստահարում են ազնիվ աշխատանքով ապրող ժողովրդին՝ քաղաքացուն, գյուղացուն, մտավորականին: Սրանք կշտում չունեն, քչով չեն բավարարվում: Դու գիտես, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, բայց իշխանավորները, «ազգային ժողովի» անդամները, Ղարաբաղի կռվում անտառների մեջ գեներալ ու հերոս դարձածները իրանի շահից քիչ հարստություն չեն դիզել: Սրանք Իսկական պատուհաս են դարձել ժողովրդի գլխին, ղարաբաղի պատերազմում զոհվածների հաղթանակն են մսխում: Արդարություն, ազնվություն, ազգասիրություն, հայրենասիրություն, մարդասիրություն հասկացողությունները խորթ բաներ են Երևանի նոր Սարդար խաների համար:
Ասա', հրամայի'ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Այս գազազած ավազակապետները, ժողովրդի հացը խլելով չեն բավարարվում, հիմա էլ ժողովրդի կյանքն են խլում: Քեզ հայտնի եղավ, թե ինչպիսի օրինախախտումներով պահեցին իրենց հանցավոր իշխանությունը և պահանջատեր ժողովրդի արյունը թափեցին իր հայրենքի ու իր քաղաքի՝ Մաշտոցի փողոցի վրա: Այսպիսի բան պարսից շահերն ու թուրքական սուլթաններն են արել մեր դեմ, սրբությունդ վկա է:
Այս արնահեղությունը կազմակերպեցին, վերարտադրվելու ու կատարած ծանր հանցանքները պարտկելու նպատակով, որպեսզի լուրջ «փաստարկներ» ունենան , լեռան գետի պես վարարող շարժումը կանգնեցնելու համար: Ռեժիմի գեներալները, ստրատեգները, ազգային անվտանգության ծառայողները, խորհրդատու հոգեբանները, պետք էր որ մանրամասն քննարկումներ ու վերլուծություններ արած լինեին, իրենց կատարելիք օպերացիայի ու նրա անխուսափելի հետևանքների շուրջ: Հարդը և կրակը իրար կողքի անվտանգ չես պահի: Հազիվ թե այս պարզ դատողությունը դժվար հասկանալի լիներ գլխավոր հրամանատարի ու նրա գեներալիտետի համար: ...Նրանց պետք էր բախումը և դրա համար էլ հարյուր հազարավոր, մինչև հոգու խորքը վիրավորված մարդկանց «կարգ ու կանոն հասկացնելու համար», դեմ դիմաց հանեցին զինված ոստիկանությանը, բանակը և ժողովրդի մեջ խցկեցին իրենց արհեստավարժ սադրիչներին ու օլիգարխների սափրագլուխ զինյալներին :
Շարժման ղեկավարները թերագնահատեցին բռնապետության դաժանության աստիճանը, միաժամանակ գերագնահատելով ուժայինների ժողովրդին մոտ կանգնած լինելու պատրանքը: Ամեն գնով պետք էր բացառվեր ռեժիմի նախապատրաստած ու նրան օդի պես անհրաժեշտ բախումը:
Ռեժիմը ավելի հստակ աշխատեց՝ գլխատեց շարժումը և անկառավարելի դարձրեց այն: Հետագա քայլերը կատարվեցին ըստ իրենց նախագծած սցենարի...
Երկրին տեր ու տիրական դարձաց արտոնյալ օլիգարխները ու նրանց հովանավորող կաշառակեր պետական չինովնիկները, իրենց շահերը վտանգի մեջ տեսնելով, բոլոր միջոցներով ցանկանում են կանգնեցնել համաժողովրդական շարժման ու, ազգային վերելքի բուռն ընթացքը: Իրավունքի ու ապրուստի համար պայքարը անթույլատրելի ու աններելի մեղք են համարում ու զնդանները լցրել են ամենահայրենասեր մարդկանցով, շարժման ղեկավարներով, պարզ քաղաքացիներով: Հրամայական դատավարություններ ու շինծու քրեական մեղադրանքներ են հարուցում քաղաքական բանտարկյալների դեմ: Ստալինիզմի ուրվականն է շրջում այսօր Հայաստանի գյուղերում ու քաղաքներում:
Մեջլիսում իրենց գործին հարմար «օրենքներ» են հորինում ու հանձնում են իրենց տաշտակից սնվող դաժան ոստիկանապետներին՝ ի կատար ածելու դրանք:
Իրենց շահերին են ծառայեցնում երկրի լրատվության բոլոր միջոցները: Հ1-ը, Վայ լուրը ստի ու կեղծիքի ծանր հրետանիով օրնիբուն ռմբակոծում է երկրի բնակչությանը...
Տիեզերքում հարդ են գողանում, գիշերները երևում է հարդագողի ճանապարհը պարզ երկնքում, դու արի ու տես, սրբությունդ, օրը ցերեկով հյուսիսային պողոտան դարձրել են մարդագողի ճանապարհ: Քայլելն ու նստելը, կարդալն ու բարձրաձայն մտածելն էլ հանցաք է մեր օրերին, սրանք բռնակալ շահերից առաջ անցան: Սրանք կրակեցին մեր հայրենասիրության վրա, մեր իրար սիրելու զգացմունքների վրա, սրանք ատելություն են սփռում Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքը հեռացնում են Հայաստանից: Վտանգել են մեր ազգային համերաշխությունն ու անվտանգությունը:
Ղարաբաղցիները մեր արյունակիցներն են ու բախտակիցները: Սրանք ղարաբաղցի աշխատավոր ժողովրդին էլ են հարստահարում, թալանում իրենց դրածոների ձեռքով: Անմեղ զոհերի արյունը դեռ չցորացած Երևանում, դեռ նրանց մահվան քառասուն օրը չլրացած, գլխավոր հանցագործին Ստեփանակերտում պարգևատրեցին Լուսավորչի մեդալով:
«Դե ե'կ վարդապետ ու մի խենթանա»:
Ղարաբաղի հանցախմբակը, որը Թրոյայի ձիու դերն է կատարում ազգային կյանքում, իր արարքով աղ լցրեց ազգին ցավ պատճառող բաց վերքի վրա՝ դրանով իսկ խորացնելով Հայաստանցի, Ղարաբաղցի անմիտ հակադրությունները:
Սրբությունդ, դու տես, մեծ շեյթանի մտքով ինչպիսի դավադիր մտքեր է անցնում: Ուզում է օրենք անցկացնել, որ «ղարաբաղցիներն ու հայաստանցիները իրար դեմ խոսելու իրավուք չունենան»: Պարզից էլ պարզ է, որ մեծ շեյթանը ցանկանում է «օրենքով» խեղդել ժողովրդի ձայնը, Ղարաբաղի կլանի դեմ քննադատական խոսքը:
Ասա՛, հրամայի՛ր, ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ, ինչպե՞ս վարվել սրանց հետ:
Իշխանությունը զավթողների ջրաղացին ջուր լցրեցին զառամյալ հարյուրքսանամյա «հեղափոխական » պոչով կուսակցությունն ու դեռ նոր քայլել սկսած անօրինաց երկրի կուսակցությունը: Քաղաքակիրթ աշխարհի բոլոր սկզբունքներին հակառակ, ընդդիմադիրների ձայները տոպրակեցին և քաղաքական իրենց բնորոշ շառլաթանությաբ հանձնեցին բռնապետությանը: Թվաբանության խառնաշփոթություն է: Իշխանությունները այդ ձայները գումարում են իրար, իսկ ժողովուրդը՝ հանում է ու իր ձայները հետ է պահանջում: Երեկ «դավաճան », այսօր երկրի անվտանգության քարտուղար: Դավաճանությունն էլ պետք է մարդավարի լինի: Տեսնես Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ինչպիսի՞ մեղք է սահմանում այս տիպի քաղաքական աճպարարների համար:
Կեղծիքներով տարած իրենց հաղթանակը տոնելու են զինվորական շքերթով, հրասայլերով, օդային ուժով՝ իրենց չունեցած «պատիվը» բարձր պահելու համար: Ցուցադրել մի պետություն ու բանակ, որը ցուցարարները իբր «բռնի ուժով գրավելու» փորձ էին անում փայտերով ու քարերով, մեծ ամոթ է, բայց սրանք ամոթ չունեն...
Սրբությունդ, դու միշտ հնազանդության, համերաշխության ու մեծահոգի լինելու խորհուրդ ես տվել մեզ... Ասա', ինչպես բարի լինել և հնազանդվել մարդկային արհամարհանքին ու նվաստացմանը: ժողովրդի ձայնը խլել , գողացել են և դեռ ապտակ էլ են հասցնում : Ասա սրբությունդ, ինչպես բարի լինել, երբ ծեծում ու ջարդում են ոչ թե՛ հարյուր մարդ, հազար մարդ, այլ հայրուր հազարավոր երկրի քաղաքացիներին, որոնց պահանջները պարզ, մարդկային իրավունքի, արդարության, աշխատանքի, առօրյա կյանքի, իրենց ընտանիքների ու երեխաների կյանքի ապահովության խնդիրներ են: Եթե այս բոլոր պահանջները անիրավացին են ու արժանի ջարդի՝ ապա, սրբությունդ, ինձ համարիր վերջին անուղղելի հեթանոսը: Եթե հարյուր հազարավոր մարդիք «սխալ» են, ուրեմն մի կարևոր բան ճիշտ է՝ այս իշխանությունը հակաժողովրդական ու հակաազգային է : Սրանք իրենց հոգիները ծախել են սատանային արծաթով ու ոսկով:
Չարի դեմ բարի լինելը, անկասկած, սրբությունդ, դու չես ընդունի: Սրանք պետք է հեռանան:
Պետության ծաղրանկար այս իշխանության զավեշտական արարողությունների գագաթնակետը լինելու է, այսպես կոչված, նախագահի երդման արարողությունը: Եթե այդ կեղծ ու ամոթալի արարողությունները սահմանափակվեին միայն իրենց գրած ու փոխած սահմանադրության վրա ձեռք դնելով, կարելի էր այն վերագրել նրանց հերթական կեղծարարությանն ու խեղկատակությանը, բայց արի ու տես, ավազակապետները Աստծոն էլ են խաբում, իրենց անազնիվ ձեռքը դնելով նաև ավետարանի վրա, իրենց գործընկեր, Էջմածնի սպասավորի ներկայությամբ ու մեղսակցությամբ:
Վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ այս ազգադավերի մտքով չանցնի քեզ էլ մեղսակից դարձնեն: Ծնկաչոք աղաչում եմ, զգուշացիր դավադրությունից: Եթե պատահի դավադրություն կազմակերպեն, ու նա իր արնոտ ձեռքը քեզ մոտեցնի, չորացրո'ւ տեղն ու տեղը...
ՇՈՒՐԻՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ,
Քո աչքի առաջ, Ազատության հրապարակում՝ ժողովուրդը դարձավ լիարժեք քաղաքացի, գիտակից իր քաղաքացիական իրավունքներին: Մեր նորածին քաղաքացին իմաստուն է, հզոր , անվախ ու անպարտելի: Գիտակից զանգվածը ցուցադրեց իր անմնացորդ սիվիլ քուրաժը և այլևս պատրաստ չէ ենթարկվելու այս բռնապետության անօրինություններին:
ՈՒ Քանի դեռ սրանք կան,
Հայաստանում չի լինելու՝ «...ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...» :
Նարեկ Դավթյան
Ծնած ի Փերիայ
03.04.2008
Վերջին լուրերը, Ապրիլ 23, 2008
ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 31-ին ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ ֆրանսիական «Սերվիե» ընկերության մասնակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվեց կլոր սեղան՝ «Սրտի իշեմիկ հիվանդության բուժման նոր հնարավորություններ» ...ԱԴԱՆԱՅԻ ՍԵՎ ՕՐԵՐԸ
.
ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ 1909Թ. ...Մարտի 31-ին Կոնստանդնուպոլսում «Ճշմարիտ մահմեդականների» եւ կաշառված զինվորների կողմից կազմակերպված նշանավոր ցույցի հենց հաջորդ օրը բախումներ սկսվեցին Կիլիկիայում, ...«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 5
«ԿՈԼՑՈ» ռազմագործողությունը, որ իրականացրին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատները (օմօն)՝ օգտագործելով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները, ...ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՄՇՏԱԿԱՆ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ`ՄԵԶ. ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հարյուր–հազարավոր վկայություններ կան Հայոց 1915թ. ցեղասպանության մասին, անհերքելի-անուրանալի փաստեր՝ ուղղամիտ բոլոր ուղեղների համար, եւ դրանց թիվը օր-օրի ...ԾԱՌԵՐ՝ ՇԵՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ /ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ/
.
Ապրիլի 19-ին, մոտավորապես ժամը 17-ին, Շարիֆզադե փողոցի թիվ 2 հասցեում ապրող մի խումբ քաղաքացիներ, թվով մոտ 30 մարդ, ի նշան բողոքի ցույցի են դուրս եկել փողոց։ Նշենք, որ նրանք բոլորն էլ փախստականներ ...ԹՈՒՐՔԻԱՆ՝ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ /ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ/
.
Թուրքիայում թափ է ստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի հավանական տեղակայման շուրջ բանավեճը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար ...ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ՈԼՈՐՏԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այսօրվա կրթական մակարդակը չի բավարարում առկա պահանջները. տարբեր մակարդակներով հնչող այս մտահոգությանն էին նվիրված ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
. 1
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ Մասնակիցների թվում է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը ...Հ Ա Ղ Ո Ր Դ Ա ԳՐ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՌԱԶՄԱԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հերթական անգամ դրսեւորելով բարի կամք եւ հավատարմություն ...ՋԱՐԴԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1876-1890
.
ՆԱԽԱԲԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Սեպտեմբերին «Հայ-թուրքական ուսանողական փոխանակում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է թուրքական ուսանողների ...ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
.
Ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանության գնդապետ Անդրանիկ Սուրենի Հակոբյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ ...ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՏՐՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՆԱ
.
«Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ ագիկ Սուրենյանից տեղեկացանք, որ առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը կգտնվի արաբական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ
Լ. ԳՐԻՈՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

