
Հրատարակված է Ապրիլ 23, 2008
ԹՈՒՐՔԻԱՆ՝ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ /ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ/
- Թուրքիայում թափ է ստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի հավանական տեղակայման շուրջ բանավեճը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յաապ դե Խոոպ Սխեֆֆերը հանդիպում է ունեցել թուրքական լրագրողների հետ։ Պատասխանելով ՀՀՊ-ի համակարգի ընդլայնման եւ Թուրքիայի տարածքում նրա երրորդ դիրքաշրջանի ստեղծման հավանականության մասին հարցերին՝ Սխեֆֆերը հայտարարել է. «Մեզ համար կարեւոր է, որպեսզի անվտանգության համակարգում թույլ տեղեր չլինեն։ Դրա հետ կապված՝ մենք աշխատում ենք ոչ թե առանձին երկրների, այլ ՆԱՏՕ-ի բոլոր անդամների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։ Մենք շարունակում ենք բանակցությունները»։ «Առայժմ Թուրքիայում ՆԱՏՕ-ի հրթիռների տեղակայման հարցը դրված չէ օրակարգում։ Հրթիռները կրում են պաշտպանական գործառույթ, ուստի իրավիճակը չպետք է անհանգստության տեղիք տա»,- ավելացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի այդ կարծիքը ոչ բոլորն են կիսում։ Եվ չնայած պաշտոնական Անկարայի դիրքորոշումն այդ հարցում դեռեւս չի հնչեցվել, թուրքական փորձագետներն արդեն քննարկում են դեպքերի զարգացման հավանական տարբերակները։ Անկասկած, Վաշինգտոնը, հաշվի առնելով Թուրքիայի ձեռնտու աշխարհագրական դիրքը, չափազանց շահագրգռված է իր ՀՀՊ-ի տարրերը Թուրքիայում տեղակայելու հարցում։ Դա հաստատեցին Պենտագոնի ղեկավար Ռոբերտ եյտսի եւ թուրքական ղեկավարների միջեւ բանակցությունները, որոնք կայացան այս տարվա փետրվարին, Անկարայում։ Փորձագետները ենթադրում են, որ Թուրքիան կարող է, Չեխիայից եւ Լեհաստանից հետո դառնալ ամերիկյան ՀՀՊ-ի համակարգի երրորդ գլոբալ բաղադրիչը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Համակարգն ուղղված է ընդդեմ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների, բայց փաստորեն նրա գործողության ոլորտում հայտնվում է նաեւ Ռուսաստանը։ Անկարայում հատուկ ուշադրություն է դարձվել Իրանի բարձրաստիճան դիվանագետ Մուհամմադ Ալի Հուսեյնիի այն հայտարարությանը, որ «մենք վստահ ենք, որ Թուրքիան թույլ չի տա սպառնալիքի տակ դնել տարածաշրջանի կայունությունը՝ հօգուտ ԱՄՆ-ի զավթողական քաղաքականության»։ Բայց փորձագետների ճնշող մեծամասնությունը ոչ լրիվությամբ է կիսում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի վստահ կեցվածքը եւ այդ հարցում տեսնում է ուրիշ հորիզոններ։ Նրանց կարծիքով, միանգամայն իրական է սակարկությունն Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ՝ ՀՀՊ-ի տարրերի կառավարման նկատմամբ թուրքական կողմի իրավունքների շուրջ։ Այդ համակարգի կառավարման եւ ստացած տեղեկատվության առումով ամերիկյան ներկայացուցիչներին հավասար իրավունքի դեպքում Թուրքիան կարող է տալ իր համաձայնությունը՝ սեփական տարածքում ՀՀՊ-ի տարրերի տեղակայման հարցում։ ՍԱԿԱՅՆ, ՉՆԱՅԱԾ Անկարայի արտաքին քաղաքականության մեջ գործնական հագեցվածությանը, ինչպես ամբողջ Թուրքիայի համար, այնպես էլ արտասահմանում ամենանշանակալին այդ երկրի ներքին քաղաքական կյանքում ստեղծված իրավիճակն է։ Ինչպես արդեն տեղեկացվել է, մարտի 14-ին Թուրքիայի Գերագույն դատարանի գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչինկայան գործ է հարուցել երկրում իշխող՝ Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) փակման մասին «Այն փաստերի հիման վրա, որոնք վկայում են, որ այդ քաղաքական կազմակերպությունը դարձել է գործողությունների կենտրոն՝ ընդդեմ պետության աշխարհիկ հիմքերի»։ Իշխող կուսակցությունն ու նրա ղեկավարները մեղադրվում են մի շարք ակտերի ու գործողությունների մեջ, որոնք ուղղված են կրոնի՝ քաղաքական նպատակներով օգտագործմանը, Թուրքիայի տարբեր ոլորտների՝ «սողացող» իսլամականացմանը։ Այդ իրադարձությունն իր ողջ կարեւորությամբ երկրորդ պլան է մղել երկրի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Գերագույն դատարանի 162 էջանոց մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի քննարկմանը։ Այն ԱԶԿ-ի փակման հետ միասին պարունակում է նաեւ պահանջ՝ նախագահ Աբդուլլա յուլի, վարչապետ Ռեջեպ Էրդոհանի, խորհրդարանի նախկին խոսնակ Բյուլենտ Արինչի, ինչպես նաեւ՝ կուսակցության եւս 68 առաջատար գործիչների ու կառավարության մի շարք անդամների քաղաքական գործունեությունը 5 տարով արգելելու մասին։ Սահմանադրական դատարանը, քննարկելով մեղադրական եզրակացությունը, այն համարեց իրավաբանական անհրաժեշտ պահանջներին համապատասխանող եւ ընդունեց այն։ Մեղադրանքն ուղարկվել է ԱԶԿ՝ պաշտպանության նախապատրաստման համար... Թուրքիայի նորագույն պատմության մեջ արդեն կա նախադեպը, երբ 1998թ. հունվարին փակվեց Բարօրության կուսակցությունը, որը ղեկավարում էր վարչապետ Ն.Էրբականը։ Իրավիճակը լարված է, սակայն ոչ այնքան, որ քաղաքական կատակլիզմներ հարուցի։ Երկրում գործում է մի մարմին, որի որոշմանը ենթակա են քաղաքական բոլոր ուժերը. ամեն ինչ Թուրքիայի Սահմանադրական դատարանի ձեռքում է։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 23, 2008
ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 31-ին ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ ֆրանսիական «Սերվիե» ընկերության մասնակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվեց կլոր սեղան՝ «Սրտի իշեմիկ հիվանդության բուժման նոր հնարավորություններ» ...ԱԴԱՆԱՅԻ ՍԵՎ ՕՐԵՐԸ
.
ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ 1909Թ. ...Մարտի 31-ին Կոնստանդնուպոլսում «Ճշմարիտ մահմեդականների» եւ կաշառված զինվորների կողմից կազմակերպված նշանավոր ցույցի հենց հաջորդ օրը բախումներ սկսվեցին Կիլիկիայում, ...«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 5
«ԿՈԼՑՈ» ռազմագործողությունը, որ իրականացրին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատները (օմօն)՝ օգտագործելով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները, ...ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՄՇՏԱԿԱՆ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ`ՄԵԶ. ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հարյուր–հազարավոր վկայություններ կան Հայոց 1915թ. ցեղասպանության մասին, անհերքելի-անուրանալի փաստեր՝ ուղղամիտ բոլոր ուղեղների համար, եւ դրանց թիվը օր-օրի ...ԾԱՌԵՐ՝ ՇԵՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ /ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ/
.
Ապրիլի 19-ին, մոտավորապես ժամը 17-ին, Շարիֆզադե փողոցի թիվ 2 հասցեում ապրող մի խումբ քաղաքացիներ, թվով մոտ 30 մարդ, ի նշան բողոքի ցույցի են դուրս եկել փողոց։ Նշենք, որ նրանք բոլորն էլ փախստականներ ...ԹՈՒՐՔԻԱՆ՝ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ /ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ/
.
Թուրքիայում թափ է ստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի հավանական տեղակայման շուրջ բանավեճը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար ...ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ՈԼՈՐՏԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այսօրվա կրթական մակարդակը չի բավարարում առկա պահանջները. տարբեր մակարդակներով հնչող այս մտահոգությանն էին նվիրված ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
. 1
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ Մասնակիցների թվում է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը ...Հ Ա Ղ Ո Ր Դ Ա ԳՐ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՌԱԶՄԱԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հերթական անգամ դրսեւորելով բարի կամք եւ հավատարմություն ...ՋԱՐԴԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1876-1890
.
ՆԱԽԱԲԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Սեպտեմբերին «Հայ-թուրքական ուսանողական փոխանակում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է թուրքական ուսանողների ...ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
.
Ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանության գնդապետ Անդրանիկ Սուրենի Հակոբյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ ...ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՏՐՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՆԱ
.
«Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ ագիկ Սուրենյանից տեղեկացանք, որ առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը կգտնվի արաբական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ
Լ. ԳՐԻՈՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

