
Հրատարակված է Ապրիլ 23, 2008
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՄՇՏԱԿԱՆ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ`ՄԵԶ. ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ
- Հարյուր–հազարավոր վկայություններ կան Հայոց 1915թ. ցեղասպանության մասին, անհերքելի-անուրանալի փաստեր՝ ուղղամիտ բոլոր ուղեղների համար, եւ դրանց թիվը օր-օրի ավելանում է։ Միայն օսման թուրքերն են ջղաձգորեն փորձում հերքել այդ վկայությունները՝ մեղսագործի կենդանական բնազդով, ահեղ դատաստանի ու պատասխանատվության սարսափից։ Նրանց ջանքերն այն աստիճան անհեթեթության են, որ զոհի դերում ձգտում են ներկայացնել իրենց, իբր՝ թուրքերն են հայերի ձեռքով ջարդերի ենթարկվել, իսկ մնացած ամեն ինչ պատերազմական իրավիճակի հետեւանք է։ Անշուշտ, երբ ազգամիջյան թշնամանք-բախում է առաջանում, զոհեր ունենում է նաեւ դահիճ-նախահարձակ կողմը, որքան էլ նրա ուժերը բազմապատիկ ու անհաղթելի լինեն։ Բայց բավական է նայել նախկին ու հետագա իրողություններին՝ համոզվելու՝ թե ով իրականում ով էր եւ ինչ նպատակներ էր հետապնդում նրանցից յուրաքանչյուրը։ Թուրքական կառավարությունը իր էթնոսի վայրենաբարո զանգվածի հետ (որ, դժբախտաբար, մեծամասնություն էր) կամեցավ եւ ոչնչացրեց հայերին իրենց բնիկ հայրենիքում։ Իսկ հայերը մտածում էին ինքնապաշտպանության մասին, որը մատնվեց անհաջողության։ Հետեւանք-պատկերը տեսանելի էր դեռ 1915-ից անմիջապես հետո, հիմա այն երիցս աղաղակող է. Արեւմտյան Հայաստանում հայեր չեն ապրում այլեւս, նրանք վերացել են հազարամյա պատմական հայրենիքից՝ եկվոր թուրքերի մահացու ճնշման տակ։ Այդ իրողությունն է ցեղասպանության ամենակուրացուցիչ ապացույց-վկայությունը, եւ այն ենթակա չէ բանական եւ ոչ մի հերքման։ Մինչդեռ թուրքերը շարունակում են պատմական փաստերի աճպարարությունը. դրանով նրանք զբաղվում են ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ, եւ առանձնակի մեծ եռանդով՝ եվրոպա-ամերիկյան ամենազանազան հաստատություններում։ Նրանց ներքին առանձին միջոցառումներ, մեղմ ասած, դուրս են ողջախոհության ամենահեռավոր սահմաններից անգամ. նախկին արեւմտահայկական մի շարք վայրերում թուրք հակացեղասպանագետները հսկայական գրություն-վահանակներ են տեղադրում այն բովանդակությամբ, որ այդտեղ կամ դրա մոտակայքում, 1915-ին հայերը զանգվածաբար կոտորել են տեղացի թուրքերին եւ նրանց հորել։ Երեւի արտասահմանցի անգետ զբոսաշրջիկի աչքերը արտասվակալում են նման գրություններից, որ մինչ այդ զմայլվում էր տեղի բնությամբ եւ պատմա-ճարտարապետական բազմաթիվ հուշարձաններով, որոնց հեղինակների մեծ մասը (զբոսաշրջիկներին դա չեն հայտնում) հայեր են։ Բայց արեւմուտքցի զբոսաշրջիկը՝ իր մտածելակերպին հավատարիմ, չի ուզում այլոց ճշմարտությունների մեջ խորանալ, եւ շտապում է առաջ՝ մարդկայնորեն ցավակցելով «ցեղասպանված» թուրքերին… ոնե առայժմ անիմաստ է օսմաններին համոզելու, թե՝ ով՝ ում։ ուցե եւ կգա դրա ժամանակը։ Մինչ այդ ուզում եմ ասել ամենացավալին, որ հայիս համար ներումի տրամաբանությունից ահռելիորեն դուրս է։ Թվերը, այո, ազդու ապացույցներ են. 1915-ին 1.5 միլիոն հայ ոչնչացվեց։ Եղերեկան այդ թվաքանակը կարող էր լինել մեծ կամ փոքր, բայց դա, իմ ներզգայությամբ ու խորին համոզմունքով՝ ամենակարեւորը չէ։ Թուրքերը մտածված-ծրագրված կերպով սպանել են Վարուժանին, Զոհրապին, Սիամանթոյին…, խենթացրել Կոմիտասին,- մեր ազգային զարմի ծաղկեպսակի ամենավառ աստղերին,- եւ արարքն այդ արդեն իսկ ցեղասպանություն է։ Եթե անգամ չլիներ 1.5 միլիոնի արնաշաղախ աճյունը, մեր նշյալ մեծերի հանդեպ եղերական բռնությունը ցեղասպանություն է իր արտաքին ու խորքային միտումով։ Թուրքերը ջանում էին հայությանը բնաջնջել, նախ՝ պսակազերծելով նրան։ Ողբերգությունը թվերի մեջ չէ, այլ այն ոճրական դիրքորոշման, որ օսմանները ցուցաբերեցին հայերիս հանդեպ։ Եթե նրանք հայ ազգը բնաջնջելու եւ իր պատմական հայրենիքից վտարելու ցանկություն ու նպատակադրվածություն չունեին, ազգային մեր անհատ-խորհրդանիշներին գոնե կթողնեին հանգիստ, այսպես ասած. «դասեր» կտային առանձին խմբերի, թեկուզեւ դա նույնպես մեծ հանցագործություն է հակազգային նշանակությամբ։ Անհաջող ինքնապաշտպանության ժամանակ հայերը, այո, առանձին հարվածներ հասցրել են թուրքերին, բայց նրանց ցեղասպանելու որեւէ մտադրություն երբեւէ չեն դրսեւորել, հակառակ դեպքում կգործեր նույն սցենարը. հայերն իրենց հերթին կոչնչացնեին թուրք ազգային-հոգեւոր էլիտայի գոնե մի քանի ներկայացուցիչների։ Չեն արել, քանզի հայերը թուրքերի հանդեպ ցեղասպանական թույնով լցված չէին։ Եվ չեմ ուզում ասել, որ հենց դա էր իմ ցեղակիցների ողբերգության գլխավոր պատճառը։ Ի վերջո քաղաքակրթության եւ ազգային հասունության գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ կենսական ճանապարհ անցած ազգը այլեւս ոչնչացնող ատելությամբ լցված չի լինում մեկ ուրիշի հանդեպ, դառնում է հանդուրժող ու հեռատես. իր անվտանգության հաշվին։ Բայց դա է մարդկության զարգացման անխուսափելի ուղին։ Դեռ ժամանակ է պետք թուրքերին՝ քաղաքակրթվելու, այն է՝ լինելու հանդուրժող այլոց նկատմամբ։ Մենք ստիպված ենք սպասել, որ անցնի այդ ժամանակը, թեպետ կարող է այն երկար տեւել, եւ որը հաստատ մեր ջղերի ու տագնապների հաշվին է անցնելու։ Համբերություն ու տոկունություն մեզ, եւ մշտական զգոնություն. մեր հարեւանությամբ թուրքերն են։

- Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 23, 2008
ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 31-ին ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ ֆրանսիական «Սերվիե» ընկերության մասնակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվեց կլոր սեղան՝ «Սրտի իշեմիկ հիվանդության բուժման նոր հնարավորություններ» ...ԱԴԱՆԱՅԻ ՍԵՎ ՕՐԵՐԸ
.
ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ 1909Թ. ...Մարտի 31-ին Կոնստանդնուպոլսում «Ճշմարիտ մահմեդականների» եւ կաշառված զինվորների կողմից կազմակերպված նշանավոր ցույցի հենց հաջորդ օրը բախումներ սկսվեցին Կիլիկիայում, ...«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 5
«ԿՈԼՑՈ» ռազմագործողությունը, որ իրականացրին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատները (օմօն)՝ օգտագործելով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները, ...ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՄՇՏԱԿԱՆ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ`ՄԵԶ. ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հարյուր–հազարավոր վկայություններ կան Հայոց 1915թ. ցեղասպանության մասին, անհերքելի-անուրանալի փաստեր՝ ուղղամիտ բոլոր ուղեղների համար, եւ դրանց թիվը օր-օրի ...ԾԱՌԵՐ՝ ՇԵՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ /ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ/
.
Ապրիլի 19-ին, մոտավորապես ժամը 17-ին, Շարիֆզադե փողոցի թիվ 2 հասցեում ապրող մի խումբ քաղաքացիներ, թվով մոտ 30 մարդ, ի նշան բողոքի ցույցի են դուրս եկել փողոց։ Նշենք, որ նրանք բոլորն էլ փախստականներ ...ԹՈՒՐՔԻԱՆ՝ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ /ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ/
.
Թուրքիայում թափ է ստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի հավանական տեղակայման շուրջ բանավեճը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար ...ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ՈԼՈՐՏԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այսօրվա կրթական մակարդակը չի բավարարում առկա պահանջները. տարբեր մակարդակներով հնչող այս մտահոգությանն էին նվիրված ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
. 1
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ Մասնակիցների թվում է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը ...Հ Ա Ղ Ո Ր Դ Ա ԳՐ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՌԱԶՄԱԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հերթական անգամ դրսեւորելով բարի կամք եւ հավատարմություն ...ՋԱՐԴԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1876-1890
.
ՆԱԽԱԲԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Սեպտեմբերին «Հայ-թուրքական ուսանողական փոխանակում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է թուրքական ուսանողների ...ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
.
Ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանության գնդապետ Անդրանիկ Սուրենի Հակոբյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ ...ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՏՐՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՆԱ
.
«Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ ագիկ Սուրենյանից տեղեկացանք, որ առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը կգտնվի արաբական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Զարինե ՄայիլյանՊԱՏԵՐԱԶՄԻ ՃՈՒՌԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ...
Դավիթ Բաբայան,քաղաքագետԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.ԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ
Լ. ԳՐԻՈՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

