
Հրատարակված է Ապրիլ 23, 2008
ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ
- Մարտի 31-ին ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ ֆրանսիական «Սերվիե» ընկերության մասնակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվեց կլոր սեղան՝ «Սրտի իշեմիկ հիվանդության բուժման նոր հնարավորություններ» թեմայով, որին մասնակցում էին հանրապետության սրտաբաններ, բժիշկներ։ Խնդրի առնչությամբ ելույթ են ունեցել Երեւանի գլխավոր սրտաբան Պ. Զելվեյանը, Հայաստանում ֆրանսիական անկախ դեղագործական ընկերության ներկայացուցչության տնօրեն Բ. Լալայանը։ Վերջինիս կողմից ներկայացվեց «Կորաքսան» դեղամիջոցը, որը լայն հնարավորություններ է ստեղծում սրտի իշեմիկ հիվանդությունների արդյունավետ բուժման համար։ Իսկ ապրիլի 1-ին «Դիտարկում» ծրագրի շրջանակներում առաջատար բժիշկների համար կազմակերպվել է գիտաժողով՝ արյան ճնշման ախտորոշման եւ բուժման ժամանակակից ասպեկտների վերաբերյալ։ Ի դեպ, նման հանդիպում կազմակերպվել է երկրորդ անգամ։ Քննարկված՝ սրտի իշիմիկ հիվանդության եւ արյան ճնշման բուժման նոր հնարավորությունների վերաբերյալ մեզ տեղեկատվություն տվեց Սյունիքում եւ Արցախում նույն ընկերության ներկայացուցիչ Արմեն Ասրյանը։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ վերջին տարիներին վերոնշյալ հիվանդություններով տառապող մեր հիվանդներն ընդունում էին տարբեր դեղամիջոցներ, որոնց արդյունավետությունն այնքան էլ գոհացուցիչ չէր։ Առաջատար բժիշկների հետ ունեցած հանդիպումը փաստեց այն գաղափարը, որ պետք է հիմք ընդունել ապացուցողական բժշկագիտությունը, այսինքն՝ հիվանդին նշանակած դեղամիջոցի կիրառման արդյունավետությունը պետք է լինի ապացուցված։ Ա. Ասրյանի խոսքերով՝ ապացուցողական բժշկագիտությունը պետք է ընդունել որպես նոր մեթոդ. այն հստակ եւ հիմնավորված հնարավորություն է տալիս օգտագործելու կլինիկական հետազոտությունների լավագույն արդյունքները՝ յուրաքանչյուր հիվանդի յուրովի բուժման համար։ Այսպես, տարեցտարի ներմուծվում են նորանոր դեղամիջոցներ։ Դրանցից պետք է ընտրել այնպիսիները, որոնք ունեն առավել բարձր արդյունավետություն ու կանխատեսում։ Այսինքն, եթե սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ իջեցվում է արյան ճնշումը, ապա արդյո՞ք դրա հետ մեկտեղ դեղամիջոցը ժամանակի ընթացքում այլ անցանկալի հետեւանքներ ու բարդություններ չի առաջացնի։ Այսինքն՝ օգտագործվող դեղամիջոցը պետք է բարելավի հիվանդների կյանքի որակը՝ իջեցնելով մահվան հավանականության գործոնը, կանխարգելելով սրտի եւ ուղեղի կաթվածը։ Ներկայացնելով «Կորաքսանը»՝ Բ. Լալայանն ընդգծեց, որ այն վերջին 20 տարիների ընթացքում սրտաբանության մեջ կիրառված, խիստ արդյունավետ նոր դեղախմբերից է, որն իջեցնում է միայն սրտի զարկը, իսկ իջեցնելով այն մեկ խփոցով՝ երկու տոկոսով նվազեցնում ենք մահացության դեպքերի թիվը (սրտի իշեմիկ հիվանդության դեպքում)։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան մարդու զարկերակը հաճախակի է խփում, այնքան մահացության դեպքերը շատ են լինում եւ հակառակը՝ ինչքան հանգիստ, այնքան քիչ։ Նմանատիպ արդյունավետ դեղամիջոց մինչեւ այժմ դեռ չի կիրառվել, եւ հանցագործություն կլինի չօգտագործել նման դեղամիջոցը, որի հետազոտությունների տվյալները խիստ գոհացուցիչ են։ Մեր զրուցակիցը նշեց, որ անհեթեթ է էժանացնել բուժումը ցածր գին ունեցող դեղամիջոցներով, որոնց արդյունավետությունն ապացուցված չէ։ Այսօրվա դրությամբ՝ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի առողջապահության նախարարությունները մեծ դեր են հատկացնում ապացուցողական բժշկությանը, եւ հանրապետությունում արդեն սկսել են օգտագործել այն դեղամիջոցները, որոնք որակյալ եւ մատչելի են, կողմնակի բարդություններ չեն առաջացնում, արդյունավետ են։ Նման դեղամիջոցներ է ներկայացնում ամբողջ աշխարհում խոշոր դեղագործական «Սերվիե» ընկերությունը, որը հատկապես կենտրոնանում է սրտանոթային հիվանդությունների դեղամիջոցների վրա։ Ինչպես հայտնի է, ամբողջ աշխարհում՝ այդ թվում եւ Ղարաբաղում (ըստ ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության), մահացության դեպքերի մեծ մասի պատճառը սրտանոթային համակարգի հիվանդություններն են։ Մահացության դեպքերի նվազումն ու կանխարգելումը ռազմավարական կարեւոր խնդիր են հանդիսանում բնակչության սակավ քանակ ունեցող երկրներում։ ԼՂՀ ԱՆ-ն այսօր շահագրգռված է նման դեղամիջոցներով նվազեցնել մահացության դեպքերի թիվը՝ բարձրացնելով կյանքի որակը։ Ապացուցողական բժշկագիտության, Եվրոպայի սրտաբանների ընկերության տվյալների համաձայն՝ հատկապես պետք է ուշադրություն դարձնել արյան հիպերտոնիայի բուժման արդյունավետությանը, որը համարվում է սրտանոթային հիվանդությունների կարեւոր գործոններից մեկը։ Դեղամիջոցների արդյունավետությունը պետք է ապացուցված լինի տարբեր, վերահսկված, միջազգային հետազոտությունների ընթացքում։ Իսկ ֆրանսիական հետազոտական «Սերվիե» ընկերությունն ապացուցել է նման դեղամիջոցների արդյունավետությունը, որի հետազոտություններին մասնակցել է ավելի քան 100.000 մարդ։ Ընկերության կողմից ներկայացված «Պրեստարիում» դեղամիջոցը խոշոր հետազոտություններից հետո ցույց է տվել, որ սրտի իշեմիկ հիվանդության եւ հիպերտոնիայով տառապող հիվանդների մահացության դեպքերը նվազել են 20%-ով, իսկ երկակի կաթվածների դեպքերը՝ 32%-ով։ Մի քանի ամիս առաջ Վիեննայում սրտաբանների ընկերության եվրոպական կոնգրեսին ներկայացվել են ADVANCE հետազոտության արդյունքները (խոշոր հետազոտություն, որ երբեւիցե անց է կացվել շաքարային դիաբետ ունեցող հիվանդների հետ)։ «Նոլիպրել», «Պրեստարիում կոմբի» (հակահիպերտոնիկ) դեղամիջոցները հնարավորություն են տվել 21%-ով իջեցնել նեֆրոպատիայի բարդությունները, իսկ 18%-ով՝ սրտանոթային հիվանդությունների մահացության դեպքերը։ Ընդ որում, վերոնշյալ դեղամիջոցը նվազեցրել է ոչ միայն հիպերտոնիա ունեցող մարդկանց մահացության դեպքերի թիվը, այլեւ նորմալ արյան ճնշում ունեցողների։ «Ժամանակակից բժշկագիտության խնդիրը ոչ միայն հիվանդի կյանքի որակը բարելավելն է, այլեւ այնպիսի միջոցներ օգտագործելը, որոնք ուղղված կլինեն սրտաբանական արատ ունեցող հիվանդների խնդիրների լուծմանը եւ կնվազեցնեն տարբեր բարդությունների ու հաշմանդամության ռիսկը։ Պետք է լրջորեն վերաբերվել առողջապահական խնդիրներին, օգտագործել ապացուցված ու արդյունավետ դեղամիջոցներ»,- վերջում հավելեց Ա. Ասրյանը։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 23, 2008
ԱՌԱՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Մարտի 31-ին ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ եւ ֆրանսիական «Սերվիե» ընկերության մասնակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվեց կլոր սեղան՝ «Սրտի իշեմիկ հիվանդության բուժման նոր հնարավորություններ» ...ԱԴԱՆԱՅԻ ՍԵՎ ՕՐԵՐԸ
.
ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾԸ 1909Թ. ...Մարտի 31-ին Կոնստանդնուպոլսում «Ճշմարիտ մահմեդականների» եւ կաշառված զինվորների կողմից կազմակերպված նշանավոր ցույցի հենց հաջորդ օրը բախումներ սկսվեցին Կիլիկիայում, ...«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 5
«ԿՈԼՑՈ» ռազմագործողությունը, որ իրականացրին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատները (օմօն)՝ օգտագործելով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները, ...ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՄՇՏԱԿԱՆ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ`ՄԵԶ. ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հարյուր–հազարավոր վկայություններ կան Հայոց 1915թ. ցեղասպանության մասին, անհերքելի-անուրանալի փաստեր՝ ուղղամիտ բոլոր ուղեղների համար, եւ դրանց թիվը օր-օրի ...ԾԱՌԵՐ՝ ՇԵՆՔԻ ՓՈԽԱՐԵՆ /ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ/
.
Ապրիլի 19-ին, մոտավորապես ժամը 17-ին, Շարիֆզադե փողոցի թիվ 2 հասցեում ապրող մի խումբ քաղաքացիներ, թվով մոտ 30 մարդ, ի նշան բողոքի ցույցի են դուրս եկել փողոց։ Նշենք, որ նրանք բոլորն էլ փախստականներ ...ԹՈՒՐՔԻԱՆ՝ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ /ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ/
.
Թուրքիայում թափ է ստանում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի հավանական տեղակայման շուրջ բանավեճը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար ...ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄԵՆԱՑԱՎՈՏ ՈԼՈՐՏԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այսօրվա կրթական մակարդակը չի բավարարում առկա պահանջները. տարբեր մակարդակներով հնչող այս մտահոգությանն էին նվիրված ՀՀ եւ ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
. 1
«Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ Մասնակիցների թվում է Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը ...Հ Ա Ղ Ո Ր Դ Ա ԳՐ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՌԱԶՄԱԵՐԻՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հերթական անգամ դրսեւորելով բարի կամք եւ հավատարմություն ...ՋԱՐԴԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1876-1890
.
ՆԱԽԱԲԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Սեպտեմբերին «Հայ-թուրքական ուսանողական փոխանակում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է թուրքական ուսանողների ...ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ
.
Ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանության գնդապետ Անդրանիկ Սուրենի Հակոբյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ ...ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՏՐՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՆԱ
.
«Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ ագիկ Սուրենյանից տեղեկացանք, որ առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը կգտնվի արաբական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
.ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂ ՉՈՒՆԻ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆԱՐՍԵՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
PanARMENIAN.Net
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
«ԿՈԼՑՈ» ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. 1915-Ի ՁԵՌԱԳԻՐՆ ԷՐ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.ԱԴԱՆԱՅԻ ՍԵՎ ՕՐԵՐԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

