
Հրատարակված է Ապրիլ 22, 2008
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱՆ ԿՈՐՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Երեւանում այսօր ռուսաստանյան «Ատոմռեդմեդզոլոտո» բաց բաժնետիրական ընկերության եւ Հայաստանի բնապահպանության նախարարության միջեւ կնքվեց պայմանագիր ուրանի հանքավայրերի երկրաբանական որոնման եւ հետախուզման աշխատանքներով զբաղվող հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ: Առաջիկա 3 ամիսների ընթացքում ստեղծվելիք համատեղ փակ բաժնետիրական ընկերությունը գրանցվելու է, ապա դրան տրվելու է Հայաստանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու լիցենզիա: Բուն հետախուզական աշխատանքները իրականացվելու են Սյունիքի մարզում եւ սկսվելու են սեպտեմբեր ամսից: Նախատեսվում է դրանք ավարտել մեկուկես տարվա ընթացքում: «Շատ կարեւոր պայմանագիր է սա, եւ բավականին մեծ ճանապարհ ենք անցել այս օրվան հասնելու համար», - ստորագրված փաստաթուղթը բնութագրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Առաջին տարվա ընթացքում ռուսական կողմը, որը տիրապետում է 300 բաժնետոմսերից 150-ին, նախատեսում է կատարել մոտ 3 միլիոն դոլարի ներդրում: «Հետագայում, եթե աշխատանքները ընթանան նախատեսված հունով, եւ ակնկալիքները արդարանան, ապա ներդրումները տասնյակ միլիոնավոր դոլարների կհասնեն», - ասաց «Ատոմռեդմետզոլոտո» ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը: Նա շեշտեց, որ ռուսական փայաբաժինը մեծացնելու մտադրություն չունեն, եւ համատեղ ձեռնարկությունը մնալու է 50/50 հարաբերակցությամբ: Հայաստանում անցած դարի 70-ական թվականներին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սյունիքի մարզում կան ուրանի պաշարներ: Համատեղ ձեռնարկության առաջին խնդիրն է հետախուզել այդ տարածքները գտնել պաշարները եւ գնահատել դրանք: Հետագայում հնարավոր է, որ ուրանի արդյունահանման աշխատանքները եւս իրականացնի այս ընկերությունը:

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 22, 2008
ԳՅՈՒՂԸ ՇԵՆ ՊԱՀՈՂԸ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է
ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Ղավախանը Մարտունու շրջանի ծայրամասային գյուղերից է։ Գյուղի շուրջ (դիրքի համեմատությամբ), արեւելքից-արեւմուտք տարածված են թթենիների, տանձենիների, ընկուզենիների, խնձորենիների եւ ...ՀՈՂԸ ՄԵԾԱՊԵՍ ՀՅՈՒԾՎԱԾ Է... ՊԵՏՔ Է ԱՊԱՔԻՆԵԼ
.
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՋԱՀԱՆ ԼԱԼԱՅԱՆԻ ՀԵՏ - Եթե Ձեր կյանքը նորից կրկնվի, կընտրեի՞ք, արդյոք նույն մասնագիտությունը։ - Մասնագիտությունը ընտրել եմ ոչ թե ես, այլ մոլեգնած սովը, համընդհանուր սովը... Այն ...ՍՐԱՆՔ ԱՄԵՆԱՀԱՋՈՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԵՆ ՄԵԿԱՄՍՅԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ /ԼՐԱՑՎԱԾ/
Սեփ. լրատվություն
Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած ՀՀ պատվիրակության ծրագիրն իրոք հագեցած էր։ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությունը, ...Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
. 3
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հաստատել է կառավարության նոր կառուցվածքը եւ ավարտել նոր կառավարության ձեւավորումը: Փոխվարչապետ ...ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ /ԳՐՈՂԻ ԾՈՑԱՏԵՏՐԻՑ/
Զորի ԲԱԼԱՅԱՆ
Նախաբան Պատրաստվում էի 2007թ. ամառն անցկացնել Արցախում։ Առիթը, հիրավի, պատմական էր. ԼՂՀ նախագահի ընտրությունները։ Տոթ էր ամառն ու չորային։ Եվ պատահական ...Հ.ՔԼԻՆԹՈՆ. «ԱՄՆ-Ը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՈՉՆՉԱՑՆԻ ԻՐԱՆԸ, ԵԹԵ…»
.
Իրանի կողմից միջուկային զենքի կիրառմամբ Իսրայելի վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ը որպես պատասխան կոչնչացնի Իրանը: Նման սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ում նախագահի դեմոկրատ ...ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԼԱՅՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այսօր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվիրակության, ԼՂՀ կրթական համակարգի ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱՆ ԿՈՐՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
.
Երեւանում այսօր ռուսաստանյան «Ատոմռեդմեդզոլոտո» բաց բաժնետիրական ընկերության եւ Հայաստանի բնապահպանության նախարարության միջեւ կնքվեց պայմանագիր ուրանի հանքավայրերի երկրաբանական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
1915-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
.Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՄԱՐԴԻԿ /ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ/
ԷԼԵՈՆՈՐԱ ԲԱԲԱՅԱՆՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՀՈՂԸ ՄԵԾԱՊԵՍ ՀՅՈՒԾՎԱԾ Է... ՊԵՏՔ Է ԱՊԱՔԻՆԵԼ
.ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

