
Հրատարակված է Ապրիլ 22, 2008
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հաստատել է կառավարության նոր կառուցվածքը եւ ավարտել նոր կառավարության ձեւավորումը: Փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար է նշանակվել Արմեն Գեւորգյանը, որը մինչ այդ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները: Հովիկ Աբրահամյանը, որը փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարարն էր, նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար: «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Գուրգեն Սարգսյանը նշանակվել է տրանսպորտի եւ կապի նախարար: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է ֆինանսների նախարարություն, եւ նախարար է նշանակվել Տիգրան Դավթյանը, որը «Զարգացման հայկական գործակալություն» ընկերության գլխավոր տնօրենն էր, իսկ դրանից առաջ աշխատել է որպես առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը վերանվանվել է էկոնոմիկայի նախարարություն, որի ղեկավարի պաշտոնում վերահաստատվել է Ներսես Երիցյանը: Ստեղծվել է արտակարգ իրավիճակների նախարարություն, որի ղեկավար է նշանակվել «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Մհեր Շահգելդյանը: Հաշվի առնելով, որ «Օրինաց երկիր»-֊ի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ըստ կոալիցիոն հուշագրի, դառնալու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կարելի է փաստել, որ խորհրդարանում թափուր է մնում երեք պատգամավորական տեղ, որոնք կզբաղեցնեն «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակում ներառված անձինք: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը դարձել են նախագահի խորհրդականներ: Լեւոն Մարտիրոսյանը նշանակվել է նախագահի օգնական, իսկ Սամվել Ֆարմանյանը՝ նախագահի ռեֆերենտ: Առայժմ անորոշ է մնում Հայաստանի ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հարցը: Նախագահի մամլո ծառայության վկայությամբ՝ երկուշաբթի օրվանից «Հայաստանի կառավարությունը համարվում է ձեւավորված, քանի որ նշանակված են կառավարության բոլոր անդամները: Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով, կառավարությունը քսանօրյա ժամկետում Ազգային ժողովի հավանությանը կներկայացնի իր ծրագիրը»:

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 22, 2008
ԳՅՈՒՂԸ ՇԵՆ ՊԱՀՈՂԸ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է
ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Ղավախանը Մարտունու շրջանի ծայրամասային գյուղերից է։ Գյուղի շուրջ (դիրքի համեմատությամբ), արեւելքից-արեւմուտք տարածված են թթենիների, տանձենիների, ընկուզենիների, խնձորենիների եւ ...ՀՈՂԸ ՄԵԾԱՊԵՍ ՀՅՈՒԾՎԱԾ Է... ՊԵՏՔ Է ԱՊԱՔԻՆԵԼ
.
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՋԱՀԱՆ ԼԱԼԱՅԱՆԻ ՀԵՏ - Եթե Ձեր կյանքը նորից կրկնվի, կընտրեի՞ք, արդյոք նույն մասնագիտությունը։ - Մասնագիտությունը ընտրել եմ ոչ թե ես, այլ մոլեգնած սովը, համընդհանուր սովը... Այն ...ՍՐԱՆՔ ԱՄԵՆԱՀԱՋՈՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԵՆ ՄԵԿԱՄՍՅԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ /ԼՐԱՑՎԱԾ/
Սեփ. լրատվություն
Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած ՀՀ պատվիրակության ծրագիրն իրոք հագեցած էր։ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությունը, ...Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
. 3
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հաստատել է կառավարության նոր կառուցվածքը եւ ավարտել նոր կառավարության ձեւավորումը: Փոխվարչապետ ...ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ /ԳՐՈՂԻ ԾՈՑԱՏԵՏՐԻՑ/
Զորի ԲԱԼԱՅԱՆ
Նախաբան Պատրաստվում էի 2007թ. ամառն անցկացնել Արցախում։ Առիթը, հիրավի, պատմական էր. ԼՂՀ նախագահի ընտրությունները։ Տոթ էր ամառն ու չորային։ Եվ պատահական ...Հ.ՔԼԻՆԹՈՆ. «ԱՄՆ-Ը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՈՉՆՉԱՑՆԻ ԻՐԱՆԸ, ԵԹԵ…»
.
Իրանի կողմից միջուկային զենքի կիրառմամբ Իսրայելի վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ը որպես պատասխան կոչնչացնի Իրանը: Նման սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ում նախագահի դեմոկրատ ...ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԼԱՅՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այսօր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվիրակության, ԼՂՀ կրթական համակարգի ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱՆ ԿՈՐՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
.
Երեւանում այսօր ռուսաստանյան «Ատոմռեդմեդզոլոտո» բաց բաժնետիրական ընկերության եւ Հայաստանի բնապահպանության նախարարության միջեւ կնքվեց պայմանագիր ուրանի հանքավայրերի երկրաբանական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
1915-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
.ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՄԱՐԴԻԿ /ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ/
ԷԼԵՈՆՈՐԱ ԲԱԲԱՅԱՆԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ՀՈՂԸ ՄԵԾԱՊԵՍ ՀՅՈՒԾՎԱԾ Է... ՊԵՏՔ Է ԱՊԱՔԻՆԵԼ
.ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

