
Հրատարակված է Ապրիլ 22, 2008
ՀՈՂԸ ՄԵԾԱՊԵՍ ՀՅՈՒԾՎԱԾ Է... ՊԵՏՔ Է ԱՊԱՔԻՆԵԼ
- ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՋԱՀԱՆ ԼԱԼԱՅԱՆԻ ՀԵՏ - Եթե Ձեր կյանքը նորից կրկնվի, կընտրեի՞ք, արդյոք նույն մասնագիտությունը։ - Մասնագիտությունը ընտրել եմ ոչ թե ես, այլ մոլեգնած սովը, համընդհանուր սովը... Այն հեռավոր տարիներին ես աշխատում էի Գանձակի խաղողայգիներում՝ որպես շարքային բանվոր. հողն եմ մշակել, ձեւավորել վազը, եւ համտեսել ու մնացել երախտապարտ այդ Աստվածային բույսին.... Անդրադառնալով Ձեր հարցին, պատասխանեմ. այո՛, ամեն ինչ նորից սկսելու դեպքում կնախընտրեմ նույն մասնագիտությունը։ - Խաղողի բերքատվությունը Ճարտարում աննախադեպ չափերի հասավ. բոլորիս հայտնի է, որ շնորհիվ Ձեր մասնագիտական բարձր որակների, տնտեսությունը նվաճեց 13 հազար տոննա խաղողի բնագիծը. կա՞ն Ձեզ փոխարինող երիտասարդ մասնագետներ։ - Հայ կնոջ ծնած 10 երեխաներից մեկը տաղանդավոր է լինում, իսկ 100-ից 1-ը՝ խիստ օժտված... Բայց դա՝ Աստծո կամոք... Իսկ քո՞նը՝ երիտասարդ. Ո՞րն է քո «փայը». Քոնը այն է, որ խաղողի վազի «քեֆով» գնաս եւ լինես ֆանատիկոս՝ վազի խնամքի հարցում։ 2,5 x1,5 մ տնկարկներում, յուրաքանչյուր վազին ընկնում է 7,3 խորանարդ մետր օդային տարածք։ Ահա այդ «ոսկե» տարածությունը հարկ է օգտագործել անչափ խելացիորեն. - Ձեր կարծիքը հանրային եւ սեփական տնտեսությունների մասին։ - Բարդ հարց է՝ իսկը գորդյան հանգույց... Երկար տասնամյակներ խորհրդային երկրում բռնակալության ծանր լուծն իսպառ խարխլել է մարդ կոչվածի վեհությունը, Աստվածավախության սուրբ զգացողությունը դարձրել նրան դաժան, ընչաքաղց, չհանդուրժող, ծայրահեղ փոքրոգի ու եսասեր՝ կառչած իր մի թիզ հողին։ Տիտանական ջանքեր են պահանջվում՝ ապաքինելու մարդու այդ «գլխիվայր շրջած հոգեբանությունը... Հանրային տնտեսության սկզբունքները, անշուշտ, ամենափոքր քայլն են այդ հարցում ։ Հերոսական, ինքնամոռաց ջանքեր են պահանջվում... Պահանջվում է, որ մեծագործություններով ջերմացվի մարդու այլայլված հոգեբանությունը։ Հավաստի ծանրակշիռ գործերով հույս ու հավատ սերմանել մարդու սայթաքած հոգեբանության մեջ... Եթե դա հաջողվեց, մարդիկ կամովին կհամախմբվեն։ - Ի՞նչը կարագացներ Արցախի տնտեսության զարգացումը։ - Աշխարհահռչակ պրոֆեսոր Ա. Մ. Նեգրուն իր դասախոսությունների ժամերին քանի-քանիցս նշել է, որ խաղողենու համար ամենանպաստավոր պայմանները Լեռնային Ղարաբաղի պայմաններն են (ռելիեֆը, հողի կազմությունը, կլիմայական բարենպաստ պայմանները)։ Բոլոր-բոլոր դեպքերում էլ խաղողը պետք է առջեւից քայլի։ - Որո՞նք են, ըստ Ձեզ, Արցախի հզորացման կարեւոր պայմանները։ - 1. Անհապաղ Արցախ հրավիրել արտասահմանյան անվանի մասնագետների՝ տնտեսության բոլոր ճյուղերի համար (արտասահման ասելով հասկացվում է ողջ Սփյուռքը)։ Չվարանել, չձգձգել ։ 2. Արցախում մեծ թիվ են կազմում խիստ օժտված տաղանդավոր երիտասարդները... Նրանց աչքաթող չանել վայրկյան իսկ։ Առավել օժտվածներին պետք է ուղարկել արտասահման՝ մասնագիտանալու։ Հանրաճանաչ հայազգի Մանթաշովը, լապտերը ձեռն առած, որոնում էր տաղանդավոր երիտասարդների, ուղարկում արտասահման՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ Նրանք են շենացնելու հայրենիքը։ * * * Հողը մեծապես հյուծված է... Պետք է ապաքինել, վերականգնել նրա վաղեմի հզորությունը... - Դուք զբաղվում եք նաեւ ժողովրդական բժշկությամբ եւ ունեք անտիպ գրքեր։ Գտնում եք, որ ժողովրդական բժշկությունը գերազանցում է գիտական բժշկությանը։ Ինչո՞ւ։ - Կա երկու բժշկագիտություն. մեկը կոչվում է արեւմտյան բժշկագիտություն, իսկ մյուսը՝ արեւելյան։ Արեւմտյան բժշկագիտությունն սկիզբ է առնում հանճարեղ Հիպոկրատից եւ տարածվում ողջ միջնադարով մեկ։ Դարեր շարունակ մարդու հազարավոր հիվանդությունների ապաքինման ծանր լուծն ընկած է եղել այդ ժամանակաընթացքի խոշորագույն բժշկապետների ուսերին։ Նրանք ասպետական համառությամբ, ճգնավորի համբերությամբ ապաքինել են հարյուր-հազարավոր հիվանդների... դա այն ժամանակներն էին, երբ բնությունը դեռ չէր աղտոտվել մարդկային չարագործություններից։ Վրա հասավ ողջ բնության այլանդանկման դարը, որը ծնունդ տվեց էնդո- էկոլոգիական համաճարակին... Ահա այստեղ է, որ Հիպոկրատն ու միջնադարի հանճարները հայտնվեցին «խաղից դուրս վիճակում»։ Բուժման նրանց մեթոդն այլեւս անկարող էր արմատապես լուծել այս անիծյալ դարի չարիքները... Աստծո կամոք հավատին վրա հասավ Չին-Տիբեթի բժշկագիտությունը, որը հինգ հազար տարվա փորձ ուներ եւ իր մեջ էր կուտակել միլիոնների փորձը։ Ժամանակը սուղ է՝ հանգամանորեն վերլուծելու այս գերհզոր բժշկագիտության գիտական սկզբունքները։ Այն փոքր-ինչ ընդարձակ խոսքով նկարագրված է իմ անտիպ գրքույկում, որը կոչվում «Տարածումի զանգեր. հավար եմ կանչում»։ * * * Շտապեմ ասելու, որ անկախ Հիպոկրատից ու մյուսներից, Արցախում դարեր ի վեր ժողովուրդը սովորել է օգտագործել հարյուրավոր դեղաբույսեր, որոնք կազմում են ժողովրդական բժշկության հիմքը։ («Արցախն՝ աստվածային դեղատուն» իմ գրքում մանրամասնորեն նկարագրված է այդ բազիսը։ Հիմնվելով ժողովրդական բժշկության այդ բազիսի վրա՝ նշեմ մի քանի սկզբունքներ, որ հույժ անհրաժեշտ են կյանքի հարատեւման (երկարակեցության) համար։ 1. Լիարժեք կյանքն ԱՆՀՆԱՐ Է առանց ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ, ՊԱՏՃԱՌԱԲԱՆՎԱԾ ՍՆՄԱՆ։ Անթույլատրելի է ցանկացած շեղում՝ մի կողմից մարդու օրգանիզմը մտած սննդանյութերի ԷՆԵՐԳԻԱՅԻ եւ մյուս կողմից՝ այդ էներգիայի ծախսման հավասարակշռությունից։ Սա կյանքի ԱՌԱՋԻՆ օրենքն է, մեծ օրենքը։ 2. Կյանքի երկրորդ օրենքն ամենօրյա սննդաբաժնի քիմիական կազմի եւ օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջի համապատասխանությունն է։ 3. Օրգանիզմը կարիք է զգում ոչ թե ինչ-որ որեւէ կոնկրետ սննդանյութերի, այլ այդ սննդանյութերի մեջ եղած սպիտակուցների, ամինաթթուների, յուղերի, յուղաթթուների, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի, միկրո եւ մակրոէլեմենտների ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՈՐՈՇԱԿԻ ՔԱՆԱԿԻ։ 4. Սպիտակուցը կյանքի հիմքն է։ Նրա պահանջի 60-70%-ը պետք է ունենա կենդանական ծագում (կաթ, կաթնամթերք, ձու, ձուկ), իսկ 40-50%-ը՝ բուսական (թիթեռնածաղկավոր բույսեր (լոբազգիներ) եւ հաց։ 5. Օրգանիզմի նյութափոխանակության բնականոն ընթացքի համար անփոխարինելի է մակրո- եւ միկրոէլեմենտների առկայությունը. երկաթ՝ 10-18 մգ, պղինձ՝ 1 գ, յոդ՝ 0,3 մգ, ցինկ, կոբալտ, մոլիբդեն, ֆտոր-չնչին, կալցիում՝ 800 մգ, կալիում, ֆոսֆոր՝ 1200մգ, մանգան՝ 1գ.։ Թվարկում եմ մի քանի բույսեր, որոնք հույժ անհրաժեշտ են օրգանիզմի արական եւ իգական լիցքերի միջեւ հավասարակշռություն ստեղծելու համար։ Ասել է թե՝ հարատեւելու համար. մամուխ, անիսոն, մանանեխ, կծուխուր, հապալաս, չիչխան, հաղարջ, գայլուկ, խնկեղեգ, կաթնուկ, խատուտիկ, կծու դաղձ, դաղձ, սուսամբար, կաղամբ, դդում, տուղտ, հնդկացորեն, վարսակ, ընկույզ, լոշտակ, եզան լեզու, կարտոֆիլ, երիցուկ, ծնեբեկ, եղինջ, սամիթ, թելուկ, բադան, կռատուկ, կապար, ալոճ, մոշ, մասուր, մորի, արքայամորի, խաղող, տանձ, խնձոր, թուզ, պնդուկ, մաղադանոս, գազար, Ճակնդեղ եւ այլն, որոնք ոչ միայն մակրո եւ միկրոէլեմնետներ են պարունակում, այլեւ վիտամիներ, առանց որոնց անկարելի է պատկերացնել լիարժեք կյանք... Նշված բույսերի 99%-ը առկա է Արցախում՝ սկսած ալպյան զմրուխտյա լեռնապարերից մինչեւ կիզիչ հարթավայրերը՝ բոլորն էլ իրենց արեւավառ կախարդանքով եւ աստվածային զորությամբ... Շարունակելի

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 22, 2008
ԳՅՈՒՂԸ ՇԵՆ ՊԱՀՈՂԸ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է
ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Ղավախանը Մարտունու շրջանի ծայրամասային գյուղերից է։ Գյուղի շուրջ (դիրքի համեմատությամբ), արեւելքից-արեւմուտք տարածված են թթենիների, տանձենիների, ընկուզենիների, խնձորենիների եւ ...ՀՈՂԸ ՄԵԾԱՊԵՍ ՀՅՈՒԾՎԱԾ Է... ՊԵՏՔ Է ԱՊԱՔԻՆԵԼ
.
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՋԱՀԱՆ ԼԱԼԱՅԱՆԻ ՀԵՏ - Եթե Ձեր կյանքը նորից կրկնվի, կընտրեի՞ք, արդյոք նույն մասնագիտությունը։ - Մասնագիտությունը ընտրել եմ ոչ թե ես, այլ մոլեգնած սովը, համընդհանուր սովը... Այն ...ՍՐԱՆՔ ԱՄԵՆԱՀԱՋՈՂ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԵՆ ՄԵԿԱՄՍՅԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ /ԼՐԱՑՎԱԾ/
Սեփ. լրատվություն
Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած ՀՀ պատվիրակության ծրագիրն իրոք հագեցած էր։ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորությամբ Արցախ ժամանած պատվիրակությունը, ...Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
. 3
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հաստատել է կառավարության նոր կառուցվածքը եւ ավարտել նոր կառավարության ձեւավորումը: Փոխվարչապետ ...ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ /ԳՐՈՂԻ ԾՈՑԱՏԵՏՐԻՑ/
Զորի ԲԱԼԱՅԱՆ
Նախաբան Պատրաստվում էի 2007թ. ամառն անցկացնել Արցախում։ Առիթը, հիրավի, պատմական էր. ԼՂՀ նախագահի ընտրությունները։ Տոթ էր ամառն ու չորային։ Եվ պատահական ...Հ.ՔԼԻՆԹՈՆ. «ԱՄՆ-Ը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՈՉՆՉԱՑՆԻ ԻՐԱՆԸ, ԵԹԵ…»
.
Իրանի կողմից միջուկային զենքի կիրառմամբ Իսրայելի վրա հարձակման դեպքում ԱՄՆ-ը որպես պատասխան կոչնչացնի Իրանը: Նման սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ում նախագահի դեմոկրատ ...ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԼԱՅՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այսօր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվիրակության, ԼՂՀ կրթական համակարգի ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱՆ ԿՈՐՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
.
Երեւանում այսօր ռուսաստանյան «Ատոմռեդմեդզոլոտո» բաց բաժնետիրական ընկերության եւ Հայաստանի բնապահպանության նախարարության միջեւ կնքվեց պայմանագիր ուրանի հանքավայրերի երկրաբանական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԱՏՄԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.ՓՈՔՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԳՈՒՅՇ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԱՆՑՅԱԼ, ՈՐ ՔԱՅԼՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԻ ՀԵՏ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
.
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
.
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1874 Կ. Պոլսում մահացավ «Մեղու» թերթի խմբագիր, արևմտահայ հեղափոխական-դեմոկրատ Հարություն Սվաճյանը: (Ծնվ. 1831թ.-ին):
- 1918 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարեց անկախ:
- 1921 Ալեքսանդրապոլի ազատագրողմը թուրքական զավթիչներից:
- 1934 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության տեսաբան և գաղափարախոս Միքայել Վարանդյանը: (Ծնվ. 1872 թ.):
- 1943 Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:
- 1961 Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:
- 1981 Նախագահ Ռեյգընը իր համար 4838 հռչակագրողմ մասնավորապես հայտարարել է. «Ինչպես Հայոց Եղեռնը նախկինում, Կամպուչիայի Եղեռնը դրանից հետո, այնպես էլ դրանց նման չափից շատ ուրիշ ժողովրդների չափից շատ հալածանքները ցեղասպանության դասեր են, որոնք երբեք չպետք են մոռացվեն»:
- 1997 ԱՄՆ-ի սենատի հայկական համախմբման դահլիճում նշվեց հայոց մեծ եղեռնի 82-րդ տարելիցը, որը կազմակերպել Էր սենատոր Ջեկ Ռիդի, և կոնգրեսականներ Ջո Նոլենբերգի, Մարտին Նիհընի, Դեյվիդ Բանիերի և Ջորջ Ռադանովիչի մասնակցությամբ ստեղծված հանձնախումբը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

