
Հրատարակված է Ապրիլ 21, 2008
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԹԱՓԱՆՑԻԿ
- Ապրիլի 17-ին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի խորհրդակցության դահլիճում տեղի ունեցավԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի մամլո ասուլիսը, որը 2007թ. դեկտեմբերի 19-ին է ստանձնել պաշտոնը, կատարել մի շարք փոփոխություններ (ինչի մասին էլ ցանկացավ կիսվել հասարակության հետ), որպեսզի դատախազության գործունեությունը հնարավորինս դառնա թափանցիկ։ Նա խոստացավ, որ այսուհետ հանդիպունմերը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կլինեն հաճախակի։ ԿԱՐԵՎՈՐԸ ԿՈԼԵԿՏԻՎԻ ԲԱՐՈՅԱՀՈԵԲԱՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՆ Է Ըստ Ա. Ղարամյանի՝ առաջին նրա գործը ուղղված էր կոլեկտիվում բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորմանը, քանի որ ի հայտ են եկել արատավոր երեւույթներ, որոնք պատիվ չէին բերում դատախազության հեղինակությանը։ լխավոր դատախազի հավաստմամբ՝ այդ ուղղությամբ իրականացված երեք ամսվա ջանքերը տվել են դրական արդյունք, եւ տեսանելի ապագայում նման կարգի խնդիրներ դատախազության համակարգում չեն լինի։ Միաժամանակ նա զբաղվել է կառուցվածքային փոփոխություններով՝ համապատասխանեցնելով դատախազության հաստիքները ԼՂՀ գործող օրենքին։ Այդ ասպարեզում եւս կային խախտումներ։ Այսօրվա դրությամբ՝ յուրաքանչյուր հաստիք ծառայում է իր նպատակին։ Ա. Ղարամյանը շեշտել է կադրային հարցի խնդիրը՝ ասելով՝ քանի որ դատախազության մարմինների գործարքները գտնվում են հանրապետությունում գործող օրենքների նկատմամբ հսկողության, օրենքի գերակայության, պետության, մարդու իրավունքների պաշտպանության տիրույթում, ուստի կադրային հարցը դառնում է կարեւորագույնը, քանզի միայն մասնագիտորեն պատրաստված բարեխիղճ կադրերի միջոցով կարելի է լուծել առաջադրված խնդիրները։ Այնուամենայնիվ, նա լուրջ կադրային փոփոխություններ դեռ չի կատարել՝ ժամանակ տալով աշխատողներին՝ իրենց դրսեւորելու իրականացվող քաղաքականությանը համահունչ։ Այդ առումով հրապարակվել են իրավական, նորմատիվ ակտեր, որոնցով պետք է առաջնորդվեն դատախազության աշխատակիցները, այդ թվում՝ վարքագծի կանոնակարգը։ լխավոր դատախազը հավաստիացրեց, որ մինչ այդ նման փաստաթղթեր դատախազության կառուցվածքում ընդհանրապես չեն եղել։ ԼՂՀ գլխավոր դատախազը կարեւորեց Բակո Սահակյանի կարգադրությամբ ստեղծված դատաիրավական բարեփոխումներ, օրենսդրական փոփոխություններ պատրաստող աշխատանքային խումբը, որի անդամն է նաեւ ինքը՝ Ա. Ղարամյանը։ Նա նշեց, որ մի քանի օրինագծեր արդեն նախապատրաստվել են, իսկ այժմ քննարկման եւ ամփոփման է դրված դատախազության կողմից մշակված դատախազության մասին նոր օրենքի նախագիծը։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո, դատախազության մասին նախագիծը կներկայացվի ԼՂՀ ԱԺ քննարկմանը։ Ա. Ղարամյանը պատմեց նաեւ դատախազության նոր շենքի՝ մեծ թափով ընթացող շինարարական աշխատանքների մասին։ Նա նշեց, որ Բ. Սահակյանի նախաձեռնությամբ պետք է բարելավվի դատախազության նյութատեխնիկական բազան, բարձրացվեն աշխատակողների աշխատավարձերը, եւ շեշտեց, որ յուրաքանչյուր աշխատակցի համար ստեղծվում են աշխատանքային առանձին պայմաններ, որպեսզի նրանք առավելագույնս կարողանան տրվել աշխատանքին։ Նա համոզված է, որ այս ամենը խթան կհանդիսանա կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ Հատկապես որ, Բ. Սահակյանի նախաձեռնությամբ դատախազության կոլեկտիվի եւ ստորաբաժանումների հետ կայացած հանդիպման արդյունքում դատախազությունը վերցրել է «Արդարությունը՝ իրավական պետության հիմքն է» նշանաբանը Ա. Ղարամյանը հատկանշեց, որ ԼՂՀ եւ ՀՀ դատախազությունների միջեւ ձեռք է բերված պայմանավորվածություն փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, որը կստորագրվի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ ԼՂՀ առաջիկա այցի ժամանակ։ Ստորագրվել է նաեւ համաձայնագիր ԼՂՀ վերահսկիչ պալատի հետ՝ համատեղ իրականացվող միջոցառումների մասին, որի շուրջ մոտակա ժամանակներում կկայանա մամլո ասուլիս։ Այնուհետեւ ԼՂՀ գլխավոր դատախազն իրազեկեց 2008թ. առաջին եռամսյակի կտրվածքով դատախազության քննչական բաժնի կողմից ամփոփած՝ ԼՂՀ տարածքում հանցավոր իրավիճակի մասին։ Այսպիսով, գրանցվել են 147 հանցագործության փաստեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 135-ի դիմաց, այսինքն՝ տեղի է ունեցել հանցագործության աճ՝ 8,8 տոկոսով։ Դրանցից 87-ը վերաբերում են քրեական հանցագործություններին. նախորդ տարի այդ թիվը 97 էր։ Վտանգավորության բնույթ ներկայացնող եւ ծանր հանցագործությունների թիվը անցած տարվա համեմատ գրեթե չի փոփոխվել։ Սակայն աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները. եթե անցած տարի գրանցվել է 63 գործ, ապա այս տարի նույն կտրվածքով՝ 69 գործ։ Ընդ որում, պետական կամ հանրային գույքի հափշտակությունները 2008թ. առաջին եռամսյակում կազմել են 23 գործ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում գործած 4-ի դիմաց։ Անձնական հափշտակության հանցագործությունները նվազել են՝ 59-ից դառնալով 46 գործ։ Շարունակում են աճել թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները՝ 4-ից հասնելով 6 գործի։ Շոշափելիորեն աճել է չբացահայտված գործերի թիվը. եթե 2007թ. դրանք 24-ն էին, ապա 2008-ի նույն կտրվածքով դրանք կազմել են 35 գործ։ Աճել են անչափահասների կատարած հանցագործությունները։ Նկատվում է նաեւ տնտեսական հանցագործությունների աճ. 7 գործ՝ 1-ի դիմաց, որոնք հիմնականում հարկերից, տուրքերից, վճարումներից խուսափելու բնույթ են կրում։ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ա .Ղարամյանն իրազեկեց նաեւ հանրապետությունում տեղի ունեցած քրեական մի շարք աղմկահարույց հանցագործությունների ու դրանց հետախուզման մասին։ Ծավալուն գործեր են կատարվել՝ կապված ալրաղաց կոմբինատի հետ, այդ թվում՝ քրեական անավարտ գործը՝ հարուցված դեռ 2004թ. «Ստեփանակերտի ալրաղաց» ՓԲԸ-ի նախկին տնօրեն . Հայրապետյանի դեմ՝ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակման առիթով. ընթացքավորվել է, կազմվել քննչական գործողությունների նոր պլան, համաձայն որի, իրականացվում է քրեական գործի նախաքննություն, որը մոտ ապագայում կավարտվի մեղադրական եզրակացություններով եւ կուղարկվի դատարան։ Այդ նույն գործով 2007թ. ալրաղացի նախկին գործադիր տնօրեն Ա. Հայրիյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել՝ 117մլն դրամ հափշտակելու փաստի առթիվ։ 6-7 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո՝ 2007թ. դեկտեմբերին, նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է, նախաքննությունը դեռ շարունակվում է։ Ալրաղացի գործի հետ են առնչվում նաեւ բնակչության մի մասի շահերը։ Դատախազությունը ստացել է 1000 դիմում՝ կապված ֆինանսական հարաբերվածության հետ։ Այդ մարդկանց կարճ ժամկետներում տրվել են համապատասխան տեղեկանքներ, որպեսզի նրանք կարողանան իրենց իրավունքները պաշտպանել դատարաններում։ Մի խոսքով, տրվել է իրավական օգնություն՝ կապված ուշացրած աշխատավարձերի, հարկադիր պարապուրդների հետ։ 2006թ. գյուղացիների եւ հացահատիկ արտադրող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ալրաղացին հանձնված ցորենի դիմաց չստացած վճարումների մասով կատարվել են համապատասխան ստուգումներ՝ դիմումների իսկությունը հաստատելու համար, որից հետո նրանց տրվել են համապատասխան տեղեկանքներ՝ Առաջին ատյանի դատարանում եւ, ընդհանրապես, դատական կարգով վիճարկելու այդ հարցը։ Այսօրվա դրությամբ այդ մարդկանց մեծամասնությունը բավարարվել է, եւ կառավարության համապատասխան որոշումներով նրանց տրվել են համապատասխան գումարներ։ Սակայն քիչ չէր նաեւ այն մարդկանց քանակը, ովքեր փորձում էին խեղաթյուրել փաստերը եւ խաբեբայության միջոցով տնօրինել իրենց չպատկանող գումարները։ Նման փաստերն, իհարկե, կասեցվել են դատախազության գործունեության արդյունքում։ Ա. Ղանրամյանը անդրադարձավ նաեւ «Արցախկապ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ս. Միրզոյանի եւ մյուսների կողմից կեղծիքների միջոցով կատարված հանցագործությանը՝ նշելով, որ այդ փաստերով հարուցված ձգձգված գործին արդեն առաջարդվել է վերջնական մեղադրանք Ս. Միրզոյանին՝ մոտ 21մլն դրամ յուրացնելու եւ վատնելու համար։ Քրեական գործը գտնվում է ծանոթացման փուլում. հավանական է՝ մինչեւ ապրիլի վերջը այդ գործը կուղարկվի դատարան։ Նա անդրադարձավ նաեւ «Մամուլ» ՓԲԸ տնօրեն . Ներսիսյանի՝ դարձյալ ձգձգված, իրեն «ժառանգություն» հասած գործին, որը, ի վնաս ընկերության շահերի, ֆինանսական խախտումներ է թույլ տվել մոտ 4մլն 100 հազար դրամի չափով։ Նախնական հետախուզական փուլն ավարտված է եւ վերջնական մեղադրանքով ուղարկված է դատարան։ Գլխավոր դատախազը կարեւորեց եւս մի հանցագործություն՝ կապված Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Ավետիսյանի սպանության հետ, որը կատարվել է 2007թ, փետրվարի 8-ին։ Այդ գործի մի մասն անջատվել եւ ուղարկվել է դատարան 3 անձանց մասով, իսկ մեկ մասով, որը վերաբերում է ՌԴ քաղաքացի հանդիսացող Արայիկ Ենգիբարյանի անձին, իրավապահ մարմինների կողմից կատարվել են բերման ենթարկելու բոլոր հնարավոր գործողությունները եւ կշարունակեն կատարվել։ Խոսքը գնում է էքստրադիցիայի մասին, որը իրավապահ մարմիններին դեռ չի հաջողվել, բայց ամեն ինչ կարվի, որպեսզի Ա. Ենգիբարյանը բերման ենթարկվի եւ կրի իր արժանի պատիժը։ Ա. Ղարամյանն անդրադարձավ նաեւ Իննա Աբրամյանի մահվան փաստին։ Ստեփանակերտի ծննդատանը ծննդաբերելուց եւ բուժում ստանալուց հետո Իննա Աբրամյանը մահանում է իրենց տանը։ Այդ կապակցությամբ կատարվել են բոլոր քրեական գործողությունները. անց է կացվել դատաբժշկական քննություն, ընդ որում՝ նաեւ՝ ՀՀ մասնագետների կողմից, սակայն գործը կարճվել է՝ ապացուցված չլինելու պատճառաբանությամբ։ Դատախազության կողմից այդ քրեական գործի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԼՂՀ առողջապահության նախարարություն, եւ արդեն պատասխան է ստացվել, որ մի շարք բժիշկներ, այդ թվում նաեւ՝ արդեն նախկին «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի տնօրենը, բաժանմունքի պետերը եւ այլոք ստացել են իրենց պատիժը՝ սահմանված առողջապահության նախարարության գործող կարգերով, այսինքն՝ կատարվել է պաշտոնների իջեցում։ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱՐՑԵՐԸ Այնուհետեւ Ա. Ղարամյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Ռուսական ռադիո. - Արդյոք, գոյություն ունի՞ քրեական հանցագործության վիճակագրություն՝ կապված հավատքի հետ, եւ այդ առումով ի՞նչ իրավասություններ ունի դատախազությունը, ի՞նչ կարող են անել իրավապահ մարմինները, հատկապես «Եհովայի վկաների» դեմ, որոնք փաստորեն քարոզչական գործունեությամբ են զբաղված, որն ըստ Սահմանադրության 52 հոդվածի՝ վտանգ է ներկայացնում պետության անվտանգության համար։ - Որպես առանձին հանցատեսակ՝ վիճակագրություն չի տրվում, սակայն դա հասարակության եւ պետական կարգի դեմ ուղղված հանցագործություն է, եւ որոշակի դեպքերում հարուցվում է քրեական գործ, ինչպես դա եղավ 2005թ. Արեգ Ավանեսյանի նկատմամբ, որը հանդիսանում էր չգրանցված «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ եւ որը խուսափում էր պարտադիր զինվորական ծառայությունից, ինչի պատճառով նա 4 տարի ազատազրկման պատիժ ստացավ։ Աղանդների կողմից նման քարոզչությունը ռազմական դրության պայմաններում, իհարկե, քայքայում է պետության հիմքերը, որը վարչական տույժերով դժվար թե կարգավորվի։ Մենք, իհարկե, կողմ ենք խղճի եւ հավատքի ազատությանը, բայց պետք է պաշտպանենք նաեւ մեր պետության շահերը։ Սակայն այսօրվա դրությամբ մենք չունենք այդ հարաբերությունները կարգավորող լիարժեք օրենսրություն։ «Ազատ Արցախ». - Հարցը կապված է Ռուսաստանի քաղաքացի Ա. Ենգիբարյանին էքստրադիցիայի ենթարկելու անհնարինությանը։ Եթե կա պայմանավորվածություն ԱՊՀ երկրների միջեւ համագործակցության մասին, ապա ինչո՞վ է պայմանավորված Ենգիբարյանի բերման ենթարկելու ձգձգումը, հատկապես որ, նա կատարել է ծանր հանցանք՝ սպանելով ԼՂՀ քաղաքացի Ավետիսյանին։ - Ցանկացած պետության սահմանադրությունը, այդ թվում եւ մեր, ինչպես նաեւ քրեական դատավարական օրենսդրությունը արգելում է տվյալ պետության քաղաքացուն այլ պետության հանձնելը, այսինքն՝ էքստրադիցիայի ենթարկելը, եթե նրան սպասում է առավելագույն պատժաչափ։ Սակայն եթե նա հայտնվի ԱՊՀ այլ երկրներում, ապա, համաձայն պայմանավորվածության, նրան կենթարկեն էքստրադիցիայի։ Միաժամանակ նրա անձի նկատմամբ նախապատրաստվում են փաստաթղթեր՝ միջազգային հետախուզում հայտարերլու համար, եւ ՀՀ դատախազության միջոցով մենք նրան էքստրադիցիայի կենթարկենք, եւ նա կստանա իր պատիժը։ «Դեմո». - Օրերս ԼՂՀ ԱԺ կողմից ընդունվեց օմբուդսմենի ինստիտուտի գաղափարը եւ ԼՂՀ-ում նշանակվեց օմբուդսմեն։ Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիրներ է վերապահված այդ ինստիտուտին։ - Ժողովրդավարության ուղի վերցրած երկրին, իհարկե, անհրաժեշտ է իրավունքների պաշտպանի ինստիտուտը։ Դա ես տեսնում եմ իրավապահ մարմինների եւ, ընդհանրապես, պետության կառուցվածքների վերահսկողության ներքո։

- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 21, 2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Ապրիլի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ։ Շնորհավորելով ...ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂ
.
Ապրիլի 19-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկվել են հացահատիկի արտադրության զարգացման հեռանկարները։ Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Ապրիլի 17-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Ապահովագրության մասին», «րավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Արժեթղթերի շրջանառության ...1915-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
.
Ինձ էլ բերեք Մասսի ձյունից` իմ հուշերի արցունքով, Երբ ազատեք, լուրն ինձ բերեք` ոչ թմբուկով, ոչ շուքով, Քանզի սիրտս ...ԼԵՊՍԻՈՒՍ (ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ)
.
Իոհաննես Լեպսիուսը (1858-1926) գերմանական հասարակական գործիչ է, հումանիստ, աստվածաբանության դոկտոր, 1914-26 թթ.՝ գերմանահայկական ընկերության նախագահ։ Լեպսիուսի հայանպաստ հասարակական գործունեությունն ...ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԹԱՓԱՆՑԻԿ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ապրիլի 17-ին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի խորհրդակցության դահլիճում տեղի ունեցավԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի մամլո ասուլիսը, որը 2007թ. դեկտեմբերի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.
.ՓՈՔՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԳՈՒՅՇ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ
Ռ. ՂՈՒԿԱՍՅԱՆՊԱՏՄԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1729 Ծնվեց Եկատերինա II-ը, որը Ռուսաստանի կայսրուհին էր 1762թ-ից: Մահացավ 1796-ին:
- 1858 Սուլթան Աբդուլ Մեջիդը ձևակերպեց ագրարային օրենք, որը սահմանում էր հողատիրության նոր ձևեր:
- 1924 Մահացավ իտալահայ ողբերգական դերասանուհի Էլյանորա Դյուզեն:
- 1926 Մահացավ իմաստաբան Յ. Գ. Մրմյանը:
- 1990 Երևանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Այն տևեց մինչև ապրիլի 23-ը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

