
Հրատարակված է Ապրիլ 21, 2008
ԼԵՊՍԻՈՒՍ (ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ)
- Իոհաննես Լեպսիուսը (1858-1926) գերմանական հասարակական գործիչ է, հումանիստ, աստվածաբանության դոկտոր, 1914-26 թթ.՝ գերմանահայկական ընկերության նախագահ։ Լեպսիուսի հայանպաստ հասարակական գործունեությունն սկսվել է 1894-96թթ. Թուրքիայում հայկական ջարդերի ժամանակաշրջանում։ 1896թ. գարնանը նա Ջ.Գրինֆիլդի հետ միասին տեւական ճանապարհորդություն է կատարել Փոքր Ասիայում՝ նպատակ ունենալով հավաքել այդ դեպքերի ականատեսների վկայությունները եւ տեղում հնարավորինս օգնել հայերին։ Նույն տարվա օգոստոսից Լեպսիուսը սկսել է գերմանական մամուլում հրապարակել հոդվածաշար՝ «Ճշմարտություն Հայաստանի մասին» ընդհանուր վերնագրով։ Այդ հոդվածները (ընդամենը 18-ը) ընկած էին Լեպսիուսի «Հայաստանը եւ Եվրոպան։ Մեծ տերությունների դեմ մեղադրանքը եւ կոչ՝ քրիստոնեական երմանիային» աշխատության (1896) հիմքում։ Այդ աշխատությունը, որը երկու տարվա ընթացքում հրատարակվել է յոթ անգամ, թարգմանվել է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով եւ նշանակալի դեր խաղացել հօգուտ հայ ժողովրդի եվրոպական հասարակական կարծիքի ձեւավորման գործում։ Լեպսիուսը գործուն մասնակցություն է ունեցել Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի դեմ բողոքի ցույցերի կազմակերպման հարցում, իր ելույթներում ուղղակի մատնանշել, որ այդ հանցագործությունը սուլթանի գլխավորած թուրքական կառավարության ձեռքի գործն է։ Լեպսիուսի գործունեությունը հանդիպում էր գերմանական պաշտոնական շրջանակների աճող հակազդեցությանը, որոնք շահագրգռված էին Թուրքիայի՝ հասունացող համաշխարհային պատերազմում իր ապագա դաշնակցի հետ մերձեցման հարցում։ 1890-ականների վերջերին Լեպսիուսը մեծ աշխատանք է ծավալել Փոքր Ասիայի հայ բնակչության համար մանկատների, դպրոցների, հիվանդանոցների, արդյունաբերական ձեռնարկությունների շինարարության, ինչպես նաեւ մի շարք երկրներում հայ փախստականների համար միջոցներ հավաքելու ուղղությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Լեպսիուսը եվրոպական երկրներում լայն գործունեություն ծավալեց Օսմանյան կայսրությունում հայկական բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Նա համագործակցում էր Կոստանդնուպոլսի հայության, հայկական ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարի հետ։ Այդ ժամանակաշրջանում Լեպսիուսը ցանկալի էր համարում անգլոգերմանական միությունն ընդդեմ Օսմանյան կայսրությունում ռուսական շահերի, հույս կապում հայերի եւ գերմանական դպրոցների օգնությամբ երմանիայի՝ Թուրքիա մշակութային ներթափանցման հետ։ 1915թ. հուլիսին, երբ երիտթուրքական կառավարությունն արդեն իրագործել էր ցեղասպանությունը եւ հայերի տեղահանումը, Լեպսիուսը կարողացավ հասնել Կոստանդնուպոլիս, որտեղ հանդիպում ունեցավ Էնվերի հետ։ 1915թ. սեպտեմբերին նա շվեյցարական թերթում հրապարակեց «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը, որը հիմք դրեց հայերի պաշտպանության մեծ կամպանիային։ 1916թ. Լեպսիուսը հրատարակեց «երմանահայկական ընկերության եւ երմանիայի արեւելյան առաքելության նախագահ, դոկտոր Ի. Լեպսիուսի հաղորդագրությունը հայ ժողովրդի դրության մասին» հոդվածը եւ այն ուղարկեց երմանիայի քաղաքական ու կրոնական գործիչներին։ 1919թ. երմանիայում հրապարակվեց այդ գրքի 2-րդ տարբերակը՝ կարեւոր լրացումներով եւ «Հայ ժողովրդի կործանումը» ենթավերնագրով։ Նույն տարում Կոստանդնուպոլսում գիրքը հրատարակվեց հայերեն թարգմանությամբ։ «Հաղորդագրություն....»-ից հետո Լեպսիուսը ստիպված եղավ տեղափոխվել չեզոք Հոլանդիա, որտեղ շարունակում էր իր հայամետ գործունեությունը, մշտական կապ պահում հայկական շրջանակների հետ, նամակագրություն տանում Ջ.Բրայսի հետ։ Վտարանդիության մեջ մշակվեց հայերի պաշտպանության միջազգային լիգայի մանրակրկիտ ծրագիրը, որում Լեպսիուսը ձգտում էր ընդգրկել շահագրգիռ եվրոպական շրջանակներին։ Չնայած պատերազմից հետո Լեպսիուսը որպես գերմանացի գիտակցորեն չէր մասնակցում նրա հիմնադրմանը, սակայն նա իրավամբ համարվում է նրա ոգեշնչողներից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմում երմանիայի պարտությունից հետո Լեպսիուսը հրապարակեց Գերմանիայի ԱՆ արխիվային հրապարակեց բազմաթիվ կարեւոր փաստաթղթեր Հայաստանի վերաբերյալ («երմանիան եւ Հայաստանը. 1914-1918թթ. ժողովածուն։ Գերմանահայկական ընկերության վարչության անդամ, հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի միջոցով փաստաթղթերի այդ ժողովածուն Լեպսիուսի կողմից ուղարկվեց Վերսալի համաշխարհային կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակությանը։ Թուրքիայում երմանիայի դեսպանների, դեսպանորդների, մյուս պաշտոնատար անձանց փոխանցած նյութերն անհերքելիորեն վկայում են, որ երիտթուրքական կառավարության կողմից իրականացված հայերի տեղահանումը նպատակ ուներ ոչնչացնել հայ ժողովրդին, որ այդ հանցագործության համար մեղքի իր բաժինն ունի նաեւ երմանիան։ 1921թ. Լեպսիուսը Ս. Թեհլերյանի դատավարության ժամանակ ելույթ ունեցավ երիտթուրքական կառավարությանը մերկացնող ելույթով։ 1920-ական թվականներին Լեպսիուսը շարունակում էր նյութական օգնություն ցույց տալ հայ փախստականներին ու որբերին, գերմանահայկական ընկերության անունից դեղորայք ուղարկել Խորհրդային Հայաստան։ Նրա կողմից հրապարակված «Դեր Կրիստլիխե Վելտ» եւ «Դեր Օրիենտ» ամսագրերում պարբերաբար հոդվածներ եւ նյութեր էին հրատարակվում Հայաստանի մասին։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 21, 2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Ապրիլի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ։ Շնորհավորելով ...ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂ
.
Ապրիլի 19-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկվել են հացահատիկի արտադրության զարգացման հեռանկարները։ Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Ապրիլի 17-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Ապահովագրության մասին», «րավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Արժեթղթերի շրջանառության ...1915-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
.
Ինձ էլ բերեք Մասսի ձյունից` իմ հուշերի արցունքով, Երբ ազատեք, լուրն ինձ բերեք` ոչ թմբուկով, ոչ շուքով, Քանզի սիրտս ...ԼԵՊՍԻՈՒՍ (ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ)
.
Իոհաննես Լեպսիուսը (1858-1926) գերմանական հասարակական գործիչ է, հումանիստ, աստվածաբանության դոկտոր, 1914-26 թթ.՝ գերմանահայկական ընկերության նախագահ։ Լեպսիուսի հայանպաստ հասարակական գործունեությունն ...ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԹԱՓԱՆՑԻԿ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ապրիլի 17-ին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի խորհրդակցության դահլիճում տեղի ունեցավԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի մամլո ասուլիսը, որը 2007թ. դեկտեմբերի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՆՑՅԱԼ, ՈՐ ՔԱՅԼՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԻ ՀԵՏ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈՍ
.ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1729 Ծնվեց Եկատերինա II-ը, որը Ռուսաստանի կայսրուհին էր 1762թ-ից: Մահացավ 1796-ին:
- 1858 Սուլթան Աբդուլ Մեջիդը ձևակերպեց ագրարային օրենք, որը սահմանում էր հողատիրության նոր ձևեր:
- 1924 Մահացավ իտալահայ ողբերգական դերասանուհի Էլյանորա Դյուզեն:
- 1926 Մահացավ իմաստաբան Յ. Գ. Մրմյանը:
- 1990 Երևանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Այն տևեց մինչև ապրիլի 23-ը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

