
Հրատարակված է Ապրիլ 21, 2008
1915-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
- Ինձ էլ բերեք Մասսի ձյունից` իմ հուշերի արցունքով, Երբ ազատեք, լուրն ինձ բերեք` ոչ թմբուկով, ոչ շուքով, Քանզի սիրտս շատ է մաշվել Արարատիս կարոտից, Որ չմեռնեմ խնդությունից` լուրն ինձ բերեք շշուկով... Հովհ. ՇԻՐԱԶ Իրավ է ասված, որ Հովհ. Շիրազը հայոց վշտի դարավոր մառախուղից ծագած պայծառ աստղ է, եւ դեպի Հայաստան տանող ճամփան ձգվում է Շիրազի սրտի միջով: Կորուսյալ Էրգրի` Արեւմտյան Հայաստանի ողբերգությունը` 1915թվի ոճրագործության դեմ ընդվզումն առկա է Հովհ. Շիրազի` հայրենասիրական եւ անգամ սիրային քերթվածներում: Խորհրդային հայահալած ժամանակներում, երբ նացիոնալիզմ կոչվող ապտակով փակվում էին ճշմարտությունն արտաբերող բերանները, Հովհ. Շիրազ արդարախոս եւ եզակիորեն խիզախ բանաստեղծը գրել է. Ձեր լռության դեմ Մասիս եմ գոռում` Այս էլ 40 տարի աննահանջ, ահերից վեր է երգս սավառնում, Գլուխ եմ ծռում լոկ մորս առաջ, Ոչ ոք չի կարող երգս կաշառել, Դեպի Մասիս է երգս աննահանջ: Արեւմտահայության ողբերգության թեման ներծծված է Հովհ. Շիրազի բանարվեստի յուրաքանչյուր տողում: 1915-ի մշտակեղեք ներկայությունը հոշոտում էր հայրենապաշտ բանաստեղծի հոգին, եւ անհուն ցավը խոսեցնում էր նրան: Սահմաններ չճանաչող արդար ցասումից նա կերտում է գրական անզուգական կոթողներ... Հոր մասին գրեր Հովհ. Շիրազը, թե մոր, սիրած աղջկա, թե զարթնող բնության` անբաժան է հայրենիքից: Վերածնված Հայաստանի թեման ամենեւին չի գերազանցում եւ չի գերակշռում կորուսյալ եզերքի ողբերգության արծարծումին, որը հասկանալի պատճառով շրջանցվել կամ դատապարտվել է խորհրդային ժամանակաշրջանում: Թե գրականագետներից, եւ թե բանաստեղծի սերնդակից գրողներից ոմանք, անիրավացիորեն, Հովհ. Շիրազին մեղադրել են կորուսյալ հայրենիքի պատմական անունները չարաշահելու մեջ: Պատեհապաշտ գրչակներն անհաղորդ էին հայոց հանճարի վիթխարի մորմոքին, որը Մեծ եղեռնի անամոք կսկիծն ապրում էր նյարդի յուրաքանչյուր բջիջով, այնպես եւ այնքան խոր, ինչպես մարդ կողբար իր արյունակից սիրելիի ողբերգական կորուստը... Արեւմտահայության ողբերգությունը Հովհ. Շիրազի համար անանձնական ողբերգություն չէր: Խորհրդային անդեմ ժամանակներում, երբ Հայոց Մեծ եղեռնի թեման արծարծելը համարվում էր ազգայնամոլություն, Հովհ. Շիրազը հավատարիմ իր մարդկային ու բանաստեղծական դիմագծին` գրել է. Ինչպե՞ս լռեմ , այնքա՜ն մոտ եմ Մասիսին, Այնքա՜ն մոտ եմ, բայց կարո՜տ եմ Մասիսին, Խաղաղություն, տես քեզ որքան եմ պաշտում, Որ չեմ ասում, թե` վառոդ եմ Մասիսին... Մեկուկես միլիոն անմեղ հայերի ահռելի ողբերգությունը Հովհ. Շիրազ բանաստեղծի մշտարթուն մորմոքներ, եւ ոչ մի ռեժիմ ու սպառնալիք չկարողացավ լռեցնել նրան... Հայոց ցեղասպանության մասին բանաստեղծի մեծակտավ մռունչը` «Հայոց դանթեականը» պոեմը, հյուսվել է խորհրդային տարիներին եւ, պարզ է, մնացել անտիպ: Այն լույս ընծայվեց միայն 1991 թվականին, իսկ մինչ այդ, 1965-ին, նախնական օրինակը տպագրվել էր արտասահմանում: «Խորհրդային գրող» հրատարակչության տնօրեն, «Հայոց դանթեականը» պոեմի խմբագիր Հ. Ֆելեքյանի հավաստմամբ` 1984-ի` հրատարակչական թեմատիկ պլանի մեջ պոեմը տեղ է գտնում եւ այն է, պիտի հրատարակվեր, սակայն «հայտնի պատճառներով» խափանվեց նրա լույս աշխարհ գալը: Այդ պոեմը Հովհ. Շիրազը գրել է իր ողջ կյանքի ընթացքում` 1941-ից մինչեւ իր մայրամուտը` 1984-ը: Ահա թե ինչ է գրում Հ. Ֆելեքյանը. «Պոեմը խմբագրելիս զարմանքով հայտնաբերեցի շիրազյան մի բացառիկ ունակություն եւս: Աչքերի լույսը պակասել էր. ես կարդում էի, ինքը լսում էր, եւ էջ առ էջ առաջ էինք անցնում. մեքենագրական ամենաաննշան շեղումն անգամ նրա ուշադրությունից չէր վրիպում... նա անգիր էր ասում, ես համեմատում էի մեքենագիր տեքստի հետ.. Ութ հազար տողանոց պոեմն անգիր գիտեր. զարմանահրաշ հիշողության վկայություն լինելուց առաջ` ինձ համար սա հավաստումն էր այն իրողության, որ պոեմի ամեն մի տողը ստեղածգործական տառապանքի արդյունք է, որ այս գիրքը Շիրազը գրել է ողջ կյանքի ընթացքում, ամեն օր, ամեն ժամ...»: 1915-ի ողբերգությունն անբաժան է եղել մեծ բանաստեղծից` ամեն օր. թուրք մարդակերների կողմից նյութված այդ նախճիրը, միլիոնավոր անմեղ հայերի հեղած արյունը նրա հոգին բզկտել են ցմահ... «Հայոց դանթեականը» նվիրված է «հայ կոտորածների հավերժասուգին»: Ժողովրդի ընդերքից ելած ազգանվեր հանճարը, որի հայրը նույնպես զոհն է թուրքական վայրագության, ինքնամոռաց սգակիր է եղել եւ հնարավոր ու հավանական ոչ մի դատ ու դատաստանից չի վախեցել... Եղել է իր փոքր ածուի մեծ ողբերգության տերը` հավատարիմ մնալով ոչ թե օրվա կարգախոսներին, այլ պատմական ճշմարտությանն ու հոգու կանչին, պահանջատերը լինելով իր ժողովրդի դահիճների արդար դատ ու դատաստանի... «Հայոց դանթեականը» պոեմը հայրենաբաղձ բանաստեղծի ահեղ մռունչն է, նրա արդար ցասումի լավան եւ մարդկությանն ուղղված ամեհի բողոքի աղաղակը... Բերենք պոեմի «Վերջերգանք»-ի առաջին ութ տողերը. Ես այս դարի սրտին պիտի Փորագրեմ որպես վերքեր, Որպես հետքերն հայոց վշտի` Երեք միլիոն հայ անուններ, Որպես մեղքերն հողագնդի, Երեք միլիոն անմեղ զոհեր, Որ մորթվեցին յաթաղանով Քար մարդկության աչքի առաջ... Դատաստանամատյան է «Հայոց դանթեականը», որում պատկերվում է ոչ միայն ահազարհուր եղեռնը հայոց, այլեւ հայ ֆիդայիների ազատագրական-պաշտպանական կռիվները հայդուկապետ Անդրանիկի գլխավորությամբ: Պոեմի յուրաքանչյուր տողը, ինչպես Հովհ. Շիրազի ողջ ստեղծագործությունը, գրված է սրտի արյունով («Այդպես վառվում է արյունս էլ անշեջ, բոլոր տողերիս երակների մեջ»): րականագետ Սուրեն Աղաբաբյանը Հովհ. Շիրազին տվել է Հայոց Մեծ Ըղձասաց անունը: Հիրավի, հայ բազմադարյան գրականության նորագույն շրջանում ոչ մեկն այնքան ու այնպես հանրամատչելի (շքեղ պատկերավորությամբ հանդերձ) եւ համակողմանիորեն չի արտահայտել մեր ժողովրդի ըղձանքները, նրա նվիրական երազանքները, ինչպես Հովհ. Շիրազը: Այստեղից էլ` ոչ մի բանաստեղծի անտիպներն այնքան չեն դարձել ժողովրդի սեփականությունը` Սփյուռքում, թե Մայր Հայաստանում, որքան Հովհ. Շիրազինը: Նրա հայրենապատումն իր մեջ ամփոփում է մեր ժողովրդի հավաքական վրեժը, արդար ընդվզումը, ապրեցնող հույսն ու լավատեսությունը եւ խաղաղասիրական ոգին: Հովհ. Շիրազն իր ըմբոստ եւ բոցեղեն էությամբ մեր նորագույն գրականության Անդրանիկ զորավարն է: Նա հավատում է, որ «պիտի մեղքի կոկորդից բռնի Պրկված բռունցքը հայ արդարության... Մի՞թե Աստված իմ, չպիտի՞ հառնի խղճի արգանդից մանուկն հատուցման»: Հավատում է, որ «Կխոսե խիղճը խոցված մարդկության», թեեւ հուսաբեկությունն երբեմն անխուսափելի է դառնում. Չէ, միակ խիղճը շահն է հնօրյա, Նորադար շահն է յուր միակ շվին` Ո՞ւմ երգի տակ է Աստված էլ պարում Շահով նողկալի այս շահ աշխարհում... Հովհ. Շիրազի «Հայոց դանթեականը» հազար էջանոց պոեմը բնատուր քանքարով կերտված մարմարակերտ հուշարձան է` 1915-ի թուրքական վայրագության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին: Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 21, 2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Ապրիլի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ։ Շնորհավորելով ...ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂ
.
Ապրիլի 19-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկվել են հացահատիկի արտադրության զարգացման հեռանկարները։ Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Ապրիլի 17-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Ապահովագրության մասին», «րավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Արժեթղթերի շրջանառության ...1915-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
.
Ինձ էլ բերեք Մասսի ձյունից` իմ հուշերի արցունքով, Երբ ազատեք, լուրն ինձ բերեք` ոչ թմբուկով, ոչ շուքով, Քանզի սիրտս ...ԼԵՊՍԻՈՒՍ (ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ)
.
Իոհաննես Լեպսիուսը (1858-1926) գերմանական հասարակական գործիչ է, հումանիստ, աստվածաբանության դոկտոր, 1914-26 թթ.՝ գերմանահայկական ընկերության նախագահ։ Լեպսիուսի հայանպաստ հասարակական գործունեությունն ...ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԹԱՓԱՆՑԻԿ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ապրիլի 17-ին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի խորհրդակցության դահլիճում տեղի ունեցավԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի մամլո ասուլիսը, որը 2007թ. դեկտեմբերի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՐՁԻԿ ԿԵՏ
Դե ֆակտոԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ ԾԱՐ ԳԱՎԱՌԻ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ«ՆԱԵՎ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ»
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1729 Ծնվեց Եկատերինա II-ը, որը Ռուսաստանի կայսրուհին էր 1762թ-ից: Մահացավ 1796-ին:
- 1858 Սուլթան Աբդուլ Մեջիդը ձևակերպեց ագրարային օրենք, որը սահմանում էր հողատիրության նոր ձևեր:
- 1924 Մահացավ իտալահայ ողբերգական դերասանուհի Էլյանորա Դյուզեն:
- 1926 Մահացավ իմաստաբան Յ. Գ. Մրմյանը:
- 1990 Երևանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Այն տևեց մինչև ապրիլի 23-ը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

