
Հրատարակված է Ապրիլ 21, 2008
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂ
- Ապրիլի 19-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկվել են հացահատիկի արտադրության զարգացման հեռանկարները։ Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր գնաճի պայմաններում մեծապես կարեւորվում է պարենային անվտանգության խնդիրը, ինչը լուծել է պետք նախեւառաջ սեփական ռեսուրսներով։ Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ հատկապես ցորենի արտադրությունը հաստատագրվում է որպես ռազմավարական նշանակության ճյուղ, եւ պետության պարտքն է՝ համալիր միջոցառումներ իրականացնել՝ այդ ասպարեզում էական հաջողություններ արձանագրելու համար։ Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատասխանատուների եւ մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում ուրվագծվեցին այն հնարավորություները, որոնց գործարկմամբ ճյուղում առաջընթաց կապահովվի։ Արդեն իսկ հաջորդ տարվա բերքի տակ նախատեսվում է ունենալ ավելի շատ ցանքատարածություններ՝ շուրջ 70 հազար հեկտար՝ առավել բարձր բերքատվությամբ։ Փոխվարչապետ, գյուղնախարար Արմո Ծատրյանը եւ խորհրդակցության մյուս մասնակիցները անդրադարձան այն խնդիրներին ու միջոցառումներին, որ պետք է ներառել համալիր ծրագրի մեջ։ Խոսվեց, մասնավորապես, երկրագործներին պետական օժանդակություն ցուցաբերելու, ապահովագրական մեխանիզմի կիրարկման, հացահատիկի պահեստավորման եւ գրավիչ գների ապահովման մասին։ Այդ ամենը կիրագործվի որոշակի համակարգմամբ։ Նշվեց, որ ցորենին զուգահեռ խրախուսվելու է նաեւ եգիպտացորենի արտադրությունը։ Վարչապետը գյուղնախարարությանը հանձնարարեց վերջնական տեսքի բերել ճյուղի զարգացման ծրագիրը՝ փաստաթղթում հանգամանորեն ներառելով մշակության ու կազմակերպական բոլոր միջոցառումները։ Ծրագիրը կսկսի գործել հաջորդ ամսից։ Նախանշվում է մոտ ապագայում ցորենի արտադրությունը հանրապետությունում տարեկան հասցնել 150 հազար տոննայի։ Այդ գործում ակնկալվում է ՀՀ կառավարության մեծ օժանդակությունը, որն, ամենայն հավանականությամբ, հանդես կգա արցախյան ցորենի գլխավոր իրացնողներից մեկի դերում։ Վարչապետը հայտարարեց, որ պետական համակողմանի աջակցություն կստանան միայն որակյալ մշակություն իրականացնող հողագործները։ Հացահատիկի արտադրության մեծացմամբ՝ ԼՂՀ տնտեսությունը զգալի զարգացում կապրի, ճյուղի վերելքը կապահովի սոցիալ-տնտեսական ընդհանուր կայունությունը։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 21, 2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Ապրիլի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ։ Շնորհավորելով ...ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂ
.
Ապրիլի 19-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկվել են հացահատիկի արտադրության զարգացման հեռանկարները։ Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Ապրիլի 17-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Ապահովագրության մասին», «րավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Արժեթղթերի շրջանառության ...1915-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
.
Ինձ էլ բերեք Մասսի ձյունից` իմ հուշերի արցունքով, Երբ ազատեք, լուրն ինձ բերեք` ոչ թմբուկով, ոչ շուքով, Քանզի սիրտս ...ԼԵՊՍԻՈՒՍ (ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ)
.
Իոհաննես Լեպսիուսը (1858-1926) գերմանական հասարակական գործիչ է, հումանիստ, աստվածաբանության դոկտոր, 1914-26 թթ.՝ գերմանահայկական ընկերության նախագահ։ Լեպսիուսի հայանպաստ հասարակական գործունեությունն ...ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԹԱՓԱՆՑԻԿ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ապրիլի 17-ին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի խորհրդակցության դահլիճում տեղի ունեցավԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի մամլո ասուլիսը, որը 2007թ. դեկտեմբերի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ՈՒՂԵՆԻՇՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄ
Անդրեյ ԱՐԵՇԵՎԱ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.
.«ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ԱԶԴԵՑԻԿ ՈՒԺ»
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1729 Ծնվեց Եկատերինա II-ը, որը Ռուսաստանի կայսրուհին էր 1762թ-ից: Մահացավ 1796-ին:
- 1858 Սուլթան Աբդուլ Մեջիդը ձևակերպեց ագրարային օրենք, որը սահմանում էր հողատիրության նոր ձևեր:
- 1924 Մահացավ իտալահայ ողբերգական դերասանուհի Էլյանորա Դյուզեն:
- 1926 Մահացավ իմաստաբան Յ. Գ. Մրմյանը:
- 1990 Երևանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Այն տևեց մինչև ապրիլի 23-ը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

