
Հրատարակված է Ապրիլ 21, 2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
- Ապրիլի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ։ Շնորհավորելով բարձրաստիճան դիվանագետին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, խորհրդարանի նախագահը վստահություն հայտնեց, որ արհեստավարժ դիվանագետի իր հարուստ փորձառությունը նա լավագույնս կդրսեւորի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ասպարեզում եւ այդ շրջանակներում՝ ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային իրավական ճանաչման գործընթացում։ ԱԺ նախագահն այնուհետեւ ամփոփ տեսքով ներկայացրեց նախօրյակին Ստեփանակերտում գումարված ԱրցախՀայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի արդյունքները՝ նշելով քննարկումների ընթացքում հնչած շեշտադրումներն օրակարգային հարցերի առնչությամբ։ Նիստի գլխավոր ձեռքբերումներից կարելի է համարել այն իրողության երկուստեք գիտակցումը, ասաց նա, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարողունակ ու պատրաստ է իր ներուժը լիարժեք ի սպաս դնել արդի մարտահրավերներին դիմակայելու խնդրին՝ դառնալով ՀՀ եւ ԼՂՀ արտաքին քաղաքականության կարեւոր բաղադրիչներից մեկը։ Իր հերթին, ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող ղարաբաղյան կարգավորման գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությունն ու այդ իմաստով Հայաստանի պատրաստակամությունը, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նույնպես կարեւորեց երկու հայկական խորհրդարանների դերակատարությունը դիվանագիտական ջանքերի ակտիվացման համատեքստում։ Բանակցությունների հիմնական առանցքն ու իմաստը, նշեց նա, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման է, ինչը պետք է վերջնական իրավական ձեւակերպում ստանա՝ հիմքում ունենալով Արցախի հայության համահավաք կամքը։ Զրույցի ընթացքում շոշափվեցին նաեւ հարցեր՝ կապված արտաքին քաղաքական քարոզչության եւ իրազեկման հարցերի հետ։ Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա ալստյանը, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը եւ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 21, 2008
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.
Ապրիլի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ։ Շնորհավորելով ...ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂ
.
Ապրիլի 19-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկվել են հացահատիկի արտադրության զարգացման հեռանկարները։ Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Ապրիլի 17-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Ապահովագրության մասին», «րավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Արժեթղթերի շրջանառության ...1915-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
.
Ինձ էլ բերեք Մասսի ձյունից` իմ հուշերի արցունքով, Երբ ազատեք, լուրն ինձ բերեք` ոչ թմբուկով, ոչ շուքով, Քանզի սիրտս ...ԼԵՊՍԻՈՒՍ (ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ)
.
Իոհաննես Լեպսիուսը (1858-1926) գերմանական հասարակական գործիչ է, հումանիստ, աստվածաբանության դոկտոր, 1914-26 թթ.՝ գերմանահայկական ընկերության նախագահ։ Լեպսիուսի հայանպաստ հասարակական գործունեությունն ...ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԹԱՓԱՆՑԻԿ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ապրիլի 17-ին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի խորհրդակցության դահլիճում տեղի ունեցավԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի մամլո ասուլիսը, որը 2007թ. դեկտեմբերի ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԶՈԽԸ` ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ` ԹՎԵՐՈՎ ԵՎ ՓԱՍՏԵՐՈՎ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՊԱՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆOՐԵՆՔԻ ՈՒԺ ՍՏԱՑԵԼ ԵՆ, ՄՆՈՒՄ Է «ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԳԻՐ» ՍՏԱՆԱՆ
Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1729 Ծնվեց Եկատերինա II-ը, որը Ռուսաստանի կայսրուհին էր 1762թ-ից: Մահացավ 1796-ին:
- 1858 Սուլթան Աբդուլ Մեջիդը ձևակերպեց ագրարային օրենք, որը սահմանում էր հողատիրության նոր ձևեր:
- 1924 Մահացավ իտալահայ ողբերգական դերասանուհի Էլյանորա Դյուզեն:
- 1926 Մահացավ իմաստաբան Յ. Գ. Մրմյանը:
- 1990 Երևանում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Այն տևեց մինչև ապրիլի 23-ը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

