
Հրատարակված է Ապրիլ 19, 2008
ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
- Ստեփանակերտի ավտոկայանի հստակ աշխատանքը, կարելի է ասել, հանրապետության տրանսպորտային հաղորդակցման ուղիների առողջ գործունեության երաշխիքն է։ Ելնելով կենսական խնդրի կարեւորությունից, «Ստեփանակերտի ավտոկայան» ՓԲԸ-ի առջեւ դրվեցին խնդիրներ՝ ուղեւորների սպասարկման մակարդակը բարձրացնելու նպատակով, որոնք սկսեցին իրականացվել 2008-ի հենց հունվարից։ Թերթը քանիցս անդրադարձել է այդ խնդիրներին, եւ ահա 3 ամիս անց հետաքրքրվեցինք, թե ինչպես է ընթանում այդ խնդիրների իրականացումը։ Կայանի պետ Արայիկ Պողոսյանի տեղեկատվությամբ, տոմսավորման համակարգին անցումը հեշտ չէր իրականացվում եւ, հետեւաբար, այն գործում է ոչ լիարժեք՝ 60 տոկոսով։ Համակարգը վարորդական անձնակազմի մոտ դժգոհություն է առաջացրել։ «Չենք կարող ասել,- մեկնաբանում է կայանի պետը,- որ այդ դժգոհությունն անտեղի է։ Կան երթուղիներ, որոնք, ըստ հաստատված սակագնի սպասարկելն անհնարին է, քանի որ վերջիններս հաստատված են եղել 1998թ. գործող գներին համապատասխան, ինչն այսօր շահույթ չի բերում։ Այդ պատճառով որոշ երթուղիներով ուղեւորի սպասարկումը վարորդների կողմից իրականացվում է հաստատված սակագները գերազանցող փոխադրավարձով»։ Խիստ անհրաժեշտ էր իրավիճակը պարզող տվյալներին տիրապետել։ Ուստի կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության եւ «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ մասնագետների համատեղ ջանքերով հետազոտվել են ԼՂՀ Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների համայնքների ճանապարհահատվածները (դրանց երկարությունը, վիճակը)։ «Արդյունքում ստացել ենք բազմաթիվ օգտակար տվյալներ, որոնք անհրաժեշտ են սակագների վերանայման եւ վերահաշվարկման համար։ Ներկա դրությամբ՝ վարչության կողմից սակագների հաշվարկման գործընթացը շարունակվում է՝ հետագայում այն հաստատելու համար»։ Իսկ մինչ սակագները հաստատելը, այն դեպքում, երբ հաստատվածը չի տարբերվում նախկինում գործող փոխադրավարձից, տոմսավաճառքն իրականացվում է։ Իսկ եթե սակագների տարբերություն կա, այսինքն՝ վարորդները հաստատվածից ավելի շատ են վերցնում եւ ուղեւորները որոշ չափով դրան ըմբռնումով են վերաբերվում, տոմսավաճառքի համակարգը չի կիրառվում՝ մինչեւ նոր սակագների հաստատումը։ Այսօր աշխատանքներ են տարվում կայանի գործունեությունը խիստ հստակեցնելու ուղղությամբ։ «Ներկայումս խստագույն պահանջ է դրված կայանի աշխատակիցների առջեւ՝ չվացուցակով սահմանված մեկնման ժամերի պահպանման ուղղությամբ, ինչը կատարվում է դեռ 80 տոկոսով։ Այս պահին դա գոհացուցիչ ցուցանիշ է, քանի որ թե՛ փոխադրողը, թե՛ ուղեւորը, եւ թե՛ նույնիսկ կայանի աշխատակիցը չէին ղեկավարվում չվացուցակով աշխատելու սկզբունքով»։ Այս ամենին զուգահեռ, կառույցի ղեկավարությունը նաեւ շինարարական աշխատանքներ է տանում կայանի շենքի եւ շրջակա տարածքի բարելավման ուղղությամբ, ինչը, համոզված է Ա.Պողոսյանը, ուղեւորների սպասարկման գործը կբարձրացնի նոր մակարդակի։ Իհարկե, խոստովանում է նա, շինարարական բնույթի խնդիրները շատ են, իսկ կայանի հնարավորությունները՝ դեռ սահմանափակ։ Ուստի իրականացվում են առաջին հերթին ուղեւորների սպասարկման որակի բարձրացման նպատակով սպասասրահի նորոգումը եւ աստիճանների վերակառուցումը, հասարակական զուգարանի նորոգումը։ Եվ այդ ամենը, բավականությամբ նշում է Ա.Պողոսյանը, կայանի առաջին եռամսյակում մուտքագրված սեփական եկամուտների հաշվին։ Կայանի առաջին եռամսյակի ձեռքբերումներից նշենք նաեւ, որ ապրիլի 20-ից կգործեն նոր երթուղիներ, որոնք հաղթող են ճանաչվել ապրիլի 1-ին անցկացված մրցույթում. Միջնավան-Ստեփանակերտ, Սոս-Ստեփանակերտ (եւս մեկ երթուղի)։

- ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 19, 2008
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
. 4
1933թ. ընտրություններում հաղթելուց հետո Ռուզվելտը հայտարարեց, որ «Խարդախները պետք է վտարվեն մեր քաղաքակրթության տաճարից։ Մենք պետք է վերականգնենք ճշմարտության տաճարը, մենք պետք ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
.
ՀԱՑԻ ԳՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Պատճառը Ղազախստանից հացահատիկի ներկրումը դադարեցնելն է 2008թ. առաջին եռամսյակում Ադրբեջանում գյուղատնտեսական արտադրության ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ
Լ. ԳՐԻՈՐՅԱՆ 2
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին Արցախում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ խորհրդարանի ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ։ ...ՀԱՐՑԻՆ ՄՈՏԵՆԱՆՔ ԵԼՆԵԼՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻՑ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ծնելիության արհեստական ընդհատման բաց քննարկումների շուրջ Ապրիլի 15-ին մայրաքաղաքի մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցան բաց քննարկումներ «Ծնելիության արհեստական ընդհատում, ...ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԸ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
.Ինչպես մեզ տեղեկացրեց ԼՂՀ ԱՆ հիգիենայի եւ համաճարակաբանության ծառայության տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, 2008 թվականից սկսած առողջապահության նախարարության ...ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Ստեփանակերտի ավտոկայանի հստակ աշխատանքը, կարելի է ասել, հանրապետության տրանսպորտային հաղորդակցման ուղիների առողջ գործունեության երաշխիքն է։ Ելնելով կենսական խնդրի կարեւորությունից, ...ՀՀ ԵՎ ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ
Սեփ. լրատվություն
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո կայացավ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների նախագահների համատեղ մամլո ասուլիսը։ Ե՛վ Տ. Թորոսյանը, ե՛ւ Ա. Ղուլյանը երկու ...ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
«ԱՆԿԱԽ» բառի տակ առաջին հերթին պետք է հասկանալ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։ Նրա արժեքն այն բանում է, որ (ցանկության դեպքում) նա իշխանության կողմից չարաշահումների ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
.
Ս.թ. ապրիլի 18-ի երեկոյան, Ստեփանակերտ ժամանելուն պես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանը շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին ՀՀ ԱԳ նախարարի ...ՆՈՐ ՋԱՆՔԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՒ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր կառավարությունում հանդիպել եւ անմիջական ու շահագրգիռ խոսակցություն է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Տեսակետների փոխանակությունը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ` ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Էմմա ԲԱԼԱՅԱՆOՐԵՆՔԻ ՈՒԺ ՍՏԱՑԵԼ ԵՆ, ՄՆՈՒՄ Է «ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԳԻՐ» ՍՏԱՆԱՆ
Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ«ON LINE» ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊԱՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

