
Հրատարակված է Ապրիլ 19, 2008
ՀԱՐՑԻՆ ՄՈՏԵՆԱՆՔ ԵԼՆԵԼՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻՑ
- Ծնելիության արհեստական ընդհատման բաց քննարկումների շուրջ Ապրիլի 15-ին մայրաքաղաքի մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցան բաց քննարկումներ «Ծնելիության արհեստական ընդհատում, դրա բարոյականությունը եւ հետեւանքները առողջության համար» թեմայով։ Քննարկումները կազմակերպել էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության հարցերի վարչությունը՝ «Ալֆա եւ Օմեգա» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Կազմակերպիչները հրավիրել էին «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանին, նույն կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Մանուշակ Սարգսյանին եւ Ալլա Հարությունյանին, «Արեւիկ» մանկական բուժմիավորման հոգեբան Անահիտ Լալայանին, «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանին եւ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի աբեղա հայր Հակոբին։ Միջոցառումը բացեց «Ալֆա եւ Օմեգա» կազմակերպության նախագահ Պավել Սարգսյանը, որը ներկաներին ծանոթացրեց Արցախում նորածինների ծնելիության եւ արհեստական ընդհատման վիճակագրությանը։ Ներկայացնենք այդ թվերը. Բերելով այս թվերը՝ Պ. Սարգսյանը բոլորի ուշադրությունը սեւեռեց ծնելիության արհեստական ընդհատման թվերի աճի միտումների վրա, ինչն ինքնըստինքյան խոսում է մի շարք բացասական երեւույթների մասին։ Սակայն ամենասարսափելին, ըստ Սարգսյանի եւ առկա գիտական բացահայտումների, կայանում է նրանում, որ մարդկանց մեծամասնությունը եւ, հատկապես կանայք, չեն գիտակցում, որ ընդունելով նման որոշում, նրանք բժիշկների հետ մեկտեղ դառնում են մարդասպան, քանի որ 1970-1980 թթ. գիտությունն արդեն ապացուցել էր, որ սաղմի ձեւավորման առաջին օրվանից կենդանի էակ է, որը զգում է բարին ու չարը եւ սարսափում է, երբ բժշկի գործիքները մոտենում են իրեն՝ փորձելով անգամ փախուստի դիմել արգանդի հեռու անկյունները։ Նա անդրադարձավ այն փաստին, որ ուլտրաձայնային սարքերը սաղմի սրտի եւ ուղեղի աշխատանքը ֆիքսում են 6-րդ շաբաթականից՝ շեշտելով, որ գուցե դրանք վերջնական արդյունքները չեն։ Այնուհետեւ Պ. Սարգսյանը, մերկապարանոց չլինելու համար, առաջարկեց դիտել երկու ֆիլմ՝ քննարկվող թեմայով, որտեղ ամերիկացի գինեկոլոգ Նաթանսոնը մատչելիորեն մեկնաբանում է գիտական փաստերն այդ ասպարեզում։ Ֆիլմերը համոզիչ էին եւ խղճահարույց. թողնում էին մեղքի զգացում։ Հատկապես երկրորդ ֆիլմը, որը կոչվում էր «Լուռ ճիչ», որտեղ ժամանակակից սարքերը փոփոխական հաճախականությամբ ֆիքսում են այնպիսի ալիքավոր կորագիծ, որը բնորոշ է մարդուն, երբ նա խուճապահար է լինում։ Նշենք նաեւ, որ այդ պարագայում սաղմի սիրտը բաբախում էր րոպեում 140-200 զարկ հաճախականությամբ։ Ֆիլմերի ցուցադրումից հետո խոսք վերցրեց «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը, որը համամիտ էր կազմակերպիչների այն մտքին, որ ծնելիության արհեստական ընդհատումն անցանկալի երեւույթ է, բայց բոլորովին հրաժարվել այդ պրակտիկայից՝ անհնար է մի շարք պատճառներով։ Նախ՝ դա կհանգեցնի կրիմինալ վիժեցումների, չմոռանանք պաթոլոգիական դեպքերը եւ, ի վերջո, գոյություն ունի կնոջ իրավունքը, որի հետ հաշվի չնստել անհնար է, հատկապես երբ դա բխում է սոցիալական խնդիրներից։ Թեկուզ վերջերս լայնորեն գործածվում են ծնելիության, երիտասարդ ընտանիքներին օգնության պետական ծրագրեր, սակայն դա ընդամենը օգնություն է. հիմնական հարցերի լուծումն ընկած է ընտանիքի ուսերին։ Ելույթ ունեցավ նաեւ Մանուշակ Սարգսյանը, որը պատմեց ծննդատանը գոյություն ունեցող՝ ընտանիքի պլանավորման կենտրոնի մասին, որտեղ բժիշկները կանանց ծանոթացնում են անցանկալի հղիության եւ դրանց արհեստական ընդհատման հետեւանքների մասին, շոշափում այլ հարցեր։ Անահիտ Լալայանն իր հերթին պաշտպանեց ընտանիքի իրավունքների սկզբունքը։ Մի խոսքով, ծավալվեցին թեժ քննարկումներ, որոնց ժամանակ Պ. Սարգսյանը ներկաներին ծանոթացրեց գիտության մի նոր բացահայտման հետ. պտուղը ավտոնոմ էակ է, որն ավելի շուտ Աստծո երեխան է, որից բխում է մոր իրավունքների համեմատական սահմանափակումը։ Այդ տեսակետը դժվար ընդունելի էր, քանի որ երեխան ծնելու եւ մեծացնելու վերաբերյալ հենց մոր պատասխանատվության մասին բերվեցին համոզիչ փաստարկներ։ Վեճը մեղմացրեց «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանի ելույթը, որը խոստովանեց, որ բոլորս սովորելու շատ բան ունենք, մասնավորապես՝ այս ասպարեզում։ Ֆիլմն ուսուցողական է, որն անհրաժեշտ է ցուցադրել թե՛ միջնակարգ դպրոցներում, թե՛ այլ ուսումնական հաստատություններում, որպեսզի սերունդները գիտակցաբար մոտենան սեռական հարցերին՝ չտրվելով հեռարձակվող այլանդակություններին։ Այնուհետեւ ելույթ ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի աբեղա հայր Հակոբը, որը պնդեց այն միտքը, որ մարդուն ստեղծում է Աստված՝ տալով հոգի, որն էլ հենց մարդուն դարձնում է մարդ։ Նա պատմեց, որ կլինիկական մահ ապրած կանանց վերաբերյալ կան բավականին փաստեր, որոնք վկայակոչում են, որ տեսել են իրենց վիժեցրած երեխաների հոգիները, որոնք մեղադրանքով էին նայում իրենց, այսպես ասած՝ մայրերին։ Կան համակարգչային ցուցիչներ (գրաֆիկական ազդանշաններ), երբ երեխան անգամ մոր արգանդում ճանաչում է այն մարդուն, որը վիրավորել է մորը։ Այս ամենի մասին պետք է խորհել եւ մեզ վայել ձեւով ելք գտնել։ Աստված շնորհում է կյանքը, իսկ մենք, մեղմ ասած, անտեսում ենք։ Ի վերջո, կարելի է այդ «անցանկալի երեխաներին» դաստիարակության տալ այն ընտանիքներին, որոնք շատ են երազում երեխայի մասին, բայց չեն ունենում։ Ուզենք թե չուզենք, մենք բոլորս միասին ենք պատասխան տալու այս աշխարհի արարքների համար, ուրեմն՝ միասին էլ պետք է մտորենք եւ քայլեր ձեռնարկենք, որպեսզի խուսափենք տագնապալի հետեւանքներից։ Իսկ դա հնարավոր է միայն մի դեպքում՝ երբ կունենանք բարոյական հասարակություն։ Միայն բարոյականությունը, բարոյական մարդը կարող է դիմակայել նյութական աշխարհի գայթակղություններին։ Ելույթներ դահլիճից էլ շատ կային. երեւում էր, ոչ ոք անտարբեր չէր մնացել բոլորին հուզող այդ հարցի նկատմամբ։ Հաճախակի էր շեշտը դրվում սոցիալական հարցերի վրա՝ բնակարանային, աշխատանքային, պատշաճ կերպով երեխաներին ապահովելու խնդրին եւ այլն։ Երիտասարդությունը հարց բարձրացրեց ուշադրություն դարձնել սեռական դաստիարակության խնդրին՝ քանզի լռելով խնդիրը չես լուծի, ընդհակառակը՝ այլ ճանապարհով ձեռք բերած գիտելիքը կտանի անցանկալի հետեւանքների։ Բոլորը եկան այն եզրակացության, որ առանց իրավասու մասնագետների նման հարցը հնարավոր չէ լուծել, քանի որ խնդիրը բազմաշերտ է եւ պահանջում է տարբեր ոլորտների մասնագետների քննարկում եւ համաձայնություն։ «Ալֆա եւ Օմեգա» գիտամշակութային հասարակական կազմակերպությունը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իր վրա է վերցրել նման աշխատանքային խմբի ստեղծումը, այդ հարցերի՝ իրավապահ դաշտի բերումը, դրանց ձեւակերպումը, որից հետո՝ պետության համապատասխան մարմինների առջեւ խնդրի բարձրացումը։ Ըստ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գայանե Աթանեսյանի՝ նախարարությունը հետամուտ կլինի այդ խնդրի՝ հասարակության համար լավագույն ձեւով լուծմանը։

- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 19, 2008
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
. 4
1933թ. ընտրություններում հաղթելուց հետո Ռուզվելտը հայտարարեց, որ «Խարդախները պետք է վտարվեն մեր քաղաքակրթության տաճարից։ Մենք պետք է վերականգնենք ճշմարտության տաճարը, մենք պետք ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
.
ՀԱՑԻ ԳՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Պատճառը Ղազախստանից հացահատիկի ներկրումը դադարեցնելն է 2008թ. առաջին եռամսյակում Ադրբեջանում գյուղատնտեսական արտադրության ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ
Լ. ԳՐԻՈՐՅԱՆ 2
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին Արցախում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ խորհրդարանի ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ։ ...ՀԱՐՑԻՆ ՄՈՏԵՆԱՆՔ ԵԼՆԵԼՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻՑ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ծնելիության արհեստական ընդհատման բաց քննարկումների շուրջ Ապրիլի 15-ին մայրաքաղաքի մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցան բաց քննարկումներ «Ծնելիության արհեստական ընդհատում, ...ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԸ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
.Ինչպես մեզ տեղեկացրեց ԼՂՀ ԱՆ հիգիենայի եւ համաճարակաբանության ծառայության տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, 2008 թվականից սկսած առողջապահության նախարարության ...ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Ստեփանակերտի ավտոկայանի հստակ աշխատանքը, կարելի է ասել, հանրապետության տրանսպորտային հաղորդակցման ուղիների առողջ գործունեության երաշխիքն է։ Ելնելով կենսական խնդրի կարեւորությունից, ...ՀՀ ԵՎ ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ
Սեփ. լրատվություն
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո կայացավ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների նախագահների համատեղ մամլո ասուլիսը։ Ե՛վ Տ. Թորոսյանը, ե՛ւ Ա. Ղուլյանը երկու ...ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
«ԱՆԿԱԽ» բառի տակ առաջին հերթին պետք է հասկանալ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։ Նրա արժեքն այն բանում է, որ (ցանկության դեպքում) նա իշխանության կողմից չարաշահումների ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
.
Ս.թ. ապրիլի 18-ի երեկոյան, Ստեփանակերտ ժամանելուն պես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանը շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին ՀՀ ԱԳ նախարարի ...ՆՈՐ ՋԱՆՔԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՒ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր կառավարությունում հանդիպել եւ անմիջական ու շահագրգիռ խոսակցություն է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Տեսակետների փոխանակությունը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Զարինե ՄայիլյանՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԱ. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIANԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

