
Հրատարակված է Ապրիլ 19, 2008
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ
- ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին Արցախում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ խորհրդարանի ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ։ Ապրիլի 18-ին պատվիրակությունը հյուրընկալվեց Արցախի պետական համալսարանի հարկի տակ, որտեղ կայացավ հանդիպում մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ։ Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արծարծվեցին Հայաստանի եւ Արցախի ներքաղաքական կյանքին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ու բանակցային գործընթացին առնչվող հարցեր։ Խոսելով Արցախ կատարած այցի նպատակների մասին՝ Տիգրան Թորոսյանը նշեց, որ յուրաքանչյուր պատեհ առիթ պետք է օգտագործել հանրապետության տարբեր վայրեր այցելելու, մասնավորապես՝ մտավորականության եւ երիտասարդության հետ հանդիպումներ կազմակերպելու համար։ Այս առումով նա կարեւորեց համալսարանականների հետ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ առանձնապես երկու խնդրի՝ մարտի 1-ի իրադարձություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ խորհրդարանի հայտարարությանը։ Վերջին հարցի կապակցությամբ Տիգրան Թորոսյանը կարեւորեց միջազգային իրավունքի շրջանակներում ձեռքբերվելիք իրավական նորմերը, որոնք լուրջ տեղաշարժեր կարձանագրեն բանակցային գործընթացում։ «Նախաձեռնող պիտի լինենք օտարին իր լեզվով չխեղաթյուրված փաստեր մատուցելու հարցում։ Ցավոք, այս հարցում թերացումներ ունենք եւ անելիք կա։ Միջազգային ասպարեզում մեր դատը պաշտպանելու ուղղությամբ պիտի գործենք։ Մենք կարող ենք ցանկացած պահի ճանաչել ԼՂՀ-ն, դա ամենահեշտ բանն է, եւ որեւէ մեկը դրանում կասկած ունենալ չի կարող։ Բայց մենք չպիտի խաբենք ինքներս մեզ. դրանով մենք չենք կարող բավարարվել։ Մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ճանաչվի միջազգայնորեն եւ դառնա բոլոր հնարավորություններն ու իրավունքներն ունեցող լիարժեք պետություն»,- ասաց ՀՀ ԱԺ խոսնակը։ Ինչ վերաբերում է մարտի 1-ի իրադարձություններին՝ Տիգրան Թորոսյանն այն ներկայացրեց մեկ նախադասությամբ՝ դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ։ Նա ընդգծեց, որ ինքը միշտ էլ զուսպ է եղել մարդկանց վերագրվող մեղադրանքի իր գնահատականներում, բայց այս պարագայում բառերի այլընտրանք չկա։ «Ես անկեղծորեն պետք է նշեմ, որ ցավում եմ, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի հանդեպ նման արտահայտություններ ենք անում։ Բայց, դժբախտաբար, սա իրողություն է եւ մենք չենք կարող դա չտեսնել։ Շատ-շատ եմ ափսոսում... Այսքան ժամանակ ես կոշտ բան նրա հասցեին չեմ ասել՝ մինչեւ այս իրադարձությունները, մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները, երբ ակնհայտ դարձան նրա նպատակները։ Հոկտեմբերին արդեն պարզ դարծավ, որ այս մարդը կապ չունի ընտրությունների հետ եւ ընտրությունները պատրվակ են՝ ուրիշ նպատակներ իրագործելու համար, որոնք, ցավոք, ուղղված են մեր պետականության դեմ եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ մեզ համար ոչ ընդունելի եւ ոչ շահեկան լուծումներին»,- ասաց Տ. Թորոսյանը։ Հանդիպման մասնակիցները հետաքրքրքրվեցին նաեւ Հայաստանի ներքաղաքական այլ խնդիրներով, ինչպես նաեւ՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի կողմից ձեռնարկվելիք նոր քայլերով, Արցախ-Հայաստան տնտեսական, գիտակրթական կապերով։ Խոսելով երիտասարդների՝ պետության կառուցման գործում նրանց ունեցած դերի մասին, Տիգրան Թորոսյանը կանգ առավ մասնավորապես արցախցի երիտասարդների եւ ընդհանրապես արցախցիների առանձնահատկությունների վրա։ «ԼՂՀ բնակչությունը, չնայած կրած տանջանքներին ու դժվարություններին, ավելի կենսասեր է, ավելի վստահ, ավելի ուրախ եւ գոհ այն բանից, որ այսօր ունի անկախ պետականություն։ Թե երբ կճանաչեն դե յուրե՝ իրենց խնդիրն է, իսկ այսօր արցախցին շարունակում է կերտել ու ամրապնդել իր սահմանները»,- ընդգծեց ՀՀ խորհրդարանի ղեկավարը։ Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Տիգրան Թորոսյանին շնորհվեց մայր բուհի պատվավոր դոկտորի կոչում, որի մասին վկայականը ՀՀ Ազգային ժողովի նախագահին հանձնեց ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանը։

- Լ. ԳՐԻՈՐՅԱՆ
Քննարկում
mard գրել է:
Բրեժնեվական տիպի արարողություն. Այս իշխանությունը հիշեցնում է սովետական տոտալիտար ժամանակները, երբ որ իրար մեդալներ էին հանձնում: Ինչ կապ կա դոկտորական աստիճանի ու Տիգրան Թորոսյանի միջև՞:
Վերջին լուրերը, Ապրիլ 19, 2008
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
. 4
1933թ. ընտրություններում հաղթելուց հետո Ռուզվելտը հայտարարեց, որ «Խարդախները պետք է վտարվեն մեր քաղաքակրթության տաճարից։ Մենք պետք է վերականգնենք ճշմարտության տաճարը, մենք պետք ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
.
ՀԱՑԻ ԳՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Պատճառը Ղազախստանից հացահատիկի ներկրումը դադարեցնելն է 2008թ. առաջին եռամսյակում Ադրբեջանում գյուղատնտեսական արտադրության ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ
Լ. ԳՐԻՈՐՅԱՆ 2
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին Արցախում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ խորհրդարանի ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ։ ...ՀԱՐՑԻՆ ՄՈՏԵՆԱՆՔ ԵԼՆԵԼՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻՑ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ծնելիության արհեստական ընդհատման բաց քննարկումների շուրջ Ապրիլի 15-ին մայրաքաղաքի մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցան բաց քննարկումներ «Ծնելիության արհեստական ընդհատում, ...ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԸ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
.Ինչպես մեզ տեղեկացրեց ԼՂՀ ԱՆ հիգիենայի եւ համաճարակաբանության ծառայության տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, 2008 թվականից սկսած առողջապահության նախարարության ...ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Ստեփանակերտի ավտոկայանի հստակ աշխատանքը, կարելի է ասել, հանրապետության տրանսպորտային հաղորդակցման ուղիների առողջ գործունեության երաշխիքն է։ Ելնելով կենսական խնդրի կարեւորությունից, ...ՀՀ ԵՎ ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ
Սեփ. լրատվություն
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո կայացավ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների նախագահների համատեղ մամլո ասուլիսը։ Ե՛վ Տ. Թորոսյանը, ե՛ւ Ա. Ղուլյանը երկու ...ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
«ԱՆԿԱԽ» բառի տակ առաջին հերթին պետք է հասկանալ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։ Նրա արժեքն այն բանում է, որ (ցանկության դեպքում) նա իշխանության կողմից չարաշահումների ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
.
Ս.թ. ապրիլի 18-ի երեկոյան, Ստեփանակերտ ժամանելուն պես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանը շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին ՀՀ ԱԳ նախարարի ...ՆՈՐ ՋԱՆՔԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՒ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր կառավարությունում հանդիպել եւ անմիջական ու շահագրգիռ խոսակցություն է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Տեսակետների փոխանակությունը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀՀ ԱԺ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ
.ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈՍ
.ԱՐՊՀ ՍՏՈՄՈՏՈԼՈԳԻԱՅԻ ԱՄԲԻՈՆԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՊԱՏՄԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ ԾԱՐ ԳԱՎԱՌԻ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

