
Հրատարակված է Ապրիլ 19, 2008
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
- ՀԱՑԻ ԳՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Պատճառը Ղազախստանից հացահատիկի ներկրումը դադարեցնելն է 2008թ. առաջին եռամսյակում Ադրբեջանում գյուղատնտեսական արտադրության ծավալները 2007թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 3,5%-ով եւ հասել 287,4 միլիոն մանաթի, «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությանը տեղեկացրել են վիճակագրության պետական կոմիտեում։ Հաշվետու ժամանակաշրջանում անասնապահական արտադրանքի աճը կազմել է 3,5 %։ Վերջին երեք ամսվա ընթացքում արտադրվել է 71,1 հազար տոննա միս (աճ՝ 2,7 %), 309 հազար տոննա կաթ (աճ՝ 2,1%), 239,2 միլիոն ձու (աճ՝ 13,5 %)։ Բուսաբուծության արտադրանքի աճը 2008թ. առաջին եռամսյակում հասել է 5,5 %-ի։ 2008թ. ապրիլի 1-ի դրությամբ գարնանացանի ընդհանուր մակերեսը կազմել է 104,2 հազար հեկտար, ինչը 6,1 %-ով գերազանցում է 2007թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Ընդ որում, ցանվել է 8,7 հազար հեկտար հացահատիկ, 1,6 հազար հեկտար եգիպտացորեն, 35,4 հազար հեկտար կարտոֆիլ, 20,1 հազար հեկտար բանջարեղեն, 2,6 հազար հեկտար բոստանային մշակաբույսեր, 0,5 հազար հեկտար միամյա մշակաբույսեր, իսկ արեւածաղկին հատկացվել է 2,1 հազար հեկտար։ Պետկոմի տվյալներով, Ադրբեջանի ֆերմերային տնտեսություններն արդեն սկսել են բամբակի (ներկայումս ցանվել է 571 հա), շաքարի ճակնդեղի (1,929 հազ. հեկտար) ցանքսը։ Միաժամանակ դադարեցվել է Ղազախստանից հացահատիկի ներկրումը Ադրբեջան։ Ինչպես Fineko - abc az-ին տեղեկացրել է Ադրբեջանի գյուղնախարարության գյուղատնտեսական արտադրանքի արտադրության եւ վերամշակման վերահսկողության բաժնի պետ Սաբիր Վելիեւը, «Բաքվի հացահատիկային տերմինալի» կողմից ղազախստանյան հացահատիկի ներկրումը ընթացիկ տարվա ապրիլից մինչեւ սեպտեմբեր կանգնեցվել է։ «Մեր կարծիքով, Ղազախստանը հացահատիկի ներկրումը դադարեցրել է գները բարձրացնելու նպատակով։ Ամեն տարի Ղազախստանն արտադրում է մոտ 20 միլիոն տոննա հացահատիկ, որի կեսն արտահանում է»,- ասել է Ս.Վելիեւը։ «Բաքվի հացահատիկային տերմինալ» ԲԲԸ-ն ադրբեջանա-ղազախստանյան համատեղ ձեռնարկություն է, որը հիմնվել է «Պլանետա Լ» ընկերության եւ Ղազախստանի «Պարենային կորպորացիա» ընկերության կողմից։ Տերմինալը տեղակայված է Գովսան ավանում, նախկին ձկնակոմբինատի մոտ։ Շինարարությունն սկսվել է 2006թ. մայիսին։ Հզորությունը կազմում է տարեկան 500-800 հազար տոննա հացահատիկ։ Հացահատիկը Ղազախստանից մատակարարվում է ծովով՝ Ակտաու նավահանգստից։ Ձեռնարկության գործունեությունը թույլ է տալիս ոչ միայն բավարարել Ադրբեջանի պահանջները, այլեւ արտահանել Վրաստան, Թուրքիա եւ Հյուսիսային Աֆրիկա։ Բաքվում հացահատիկի տերմինալի կառուցման մասին որոշումն ընդունվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ 2004թ. գարնանը Ղազախստան կատարած այցի ժամանակ։ Նախագծի արժեքը կազմել է 6 մլն դոլար։ Սակայն, Ս.Վելիեւի խոսքերով, Ղազախստանի կառավարության կողմից մտցված՝ հացահատիկի արտահանման արգելքը մինչեւ 2008թ. նոր բերքը խնդիր չէ Ադրբեջանի համար, որը հացահատիկ է ներկրում այդ երկրից։ «Մենք հացահատիկի բավականաչափ պաշարներ ունենք՝ 573 հազ. տոննա, ինչը կարող է անհրաժեշտության դեպքում բավարարել 5 ամսվա պահանջները»,- ասել է նա։ Ս. Վելիեւը տեղեկացրել է, որ Ադրբեջանում առկա պաշարները սպառվելու դեպքում հացահատիկի պահանջարկը կբավարարվի ներքին արտադրության հաշվին։ Երկրում հացահատիկի հունձը կսկսվի հունիսի սկզբին եւ նախատեսվում է այս տարի ստանալ մոտ 2,3-2,4 մլն. տոննա հացահատիկ։ Գյուղնախարարության ներկայացուցիչն ասել է, որ անհրաժեշտության դեպքում կառավարությունը կարող է հացահատիկի գնման բանակցություններ սկսել ուրիշ երկրների՝ Ուկրաինայի եւ Կանադայի հետ։ Միաժամանակ, ինչպես գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները, արտահանման արգելքի ներդրմամբ Ղազախստանը՝ Կենտրոնական Ասիայի հացահատիկի ամենամեծ մատակարարը, փորձում է հացահատիկի համաշխարհային գների բարձրացման համապատկերի վրա պաշտպանել իր ներքին շուկան։ Ավելի վաղ Ղազախստանը պլանավորել էր հացահատիկի արտահանումը սահմանափակել 2008թ. մարտի 1-ից, սակայն կառավարությունը որոշել էր հետաձգել այն։ Ընդ որում, հանրապետության գյուղնախարար Ահմեդխան Եսիմովը հայտարարել է, որ հանրապետությունը կարող է հացահատիկի արտահանման վրա մտցնել մաքսատուրք, իսկ հացահատիկի արտահանման մասին խոսք չի եղել։ Նշենք, որ ապրիլի 10-ի դրությամբ Ղազախստանն ուներ 8,1 միլիոն տոննա հացահատիկ, որի ավելի քան կեսը՝ պարենային հացահատիկ։ Ընդ որում, հանրապետության արտահանվող պաշարները կազմում են ընդամենը 1,2 մլն տոննա պարենային հացահատիկ, ինչը կարող է երկրի սահմաններից դուրս բերել մեկ ամսվա ընթացքում։ Հացահատիկի բերքը Ղազախստանում 2007թ. կազմել է ավելի քան 20 միլիոն տոննա։ Մինչդեռ Ադրբեջանի ազատ սպառողների միության ղեկավար Էյուբ Հուսեյնովի կարծիքով՝ Ղազախստանի կողմից մինչեւ 2008թ. սեպտեմբեր հացահատիկի արտահանման վրա դրված արգելքը կարող է հանգեցնել Ադրբեջանում հացի եւ հացամթերքի գների առնվազն 15 %-ի աճին։ «Գների վրա արտահանման նման ակտիվ ներգործության պատճառը Ադրբեջանում գյուղատնտեսական գործունեության անբարենպաստ պայմաններն են»,- ասել է նա։ Է.Հուսեյնովի խոսքերով, Ադրբեջանի Սակագնային խորհրդի՝ 2007թ. հունվարին ընդունած՝ երկրում էներգակիրների գների աճի մասին որոշումը հանգեցրել է այն բանին, որ ֆերմերների 1/3-րդը հրաժարվել է գյուղատնտեսական գործունեությունից, ինչը անդրադարձել է հացի եւ հացամթերքի գների բարձրացման վրա։ 2007թ. ամռանից Ադրբեջանում հացի գնի բարձրացում է նկատվում։ Ինչպես գտնում են փորձագետները, գների աճ տեղի է ունեցել մասնավորապես հացահատիկ արտահանող երկրներում (Ռուսաստան, Ղազախստան, Թուրքիա եւ Ուկրաինա) հացահատիկի գների բարձրացման, ինչպես նաեւ բերքի կրճատման պատճառով։ Է.Հուսեյնովի խոսքերով, հացի գների կրկնակի բարձրացման վրա ազդում է Ղազախստանի՝ Ադրբեջանին հացահատիկ խոշորագույն մատակարարներից մեկի արտահանման քաղաքականության փոփոխությունները։ Շուկայում հացահատիկի քանակի նվազումը հանգեցնում է նրա գների բարձրացմանը։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ հացահատիկ արտահանող ավելի ու ավելի մեծ թվով երկրներ են մտցնում այդ ապրանքի արտահանման հատուկ տուրքեր կամ արգելում արտահանումը։ Այդպես վարվեցին Արգենտինան եւ Ռուսաստանը, որոնք հույս ունեն այդպիսով դանդաղեցնել գների աճի տեմպերը ներքին շուկայում։ Հյուսիսային Չինաստանում տեղ գտած երաշտը նույնպես դարձել է հացի գների բարձրացման պատճառներից մեկը։ «Հացի գները երկրում արդեն կրկնակի բարձրացել են, եթե հաշվի առնենք այն, որ հացի քաշը 500-ից հասել է 300 գրամի»,- ավելի վաղ ասել է Է.Հուսեյնովը («Թրենդ»)։ Ադրբեջանում հացի բոքոնը 2007թ. օգոստոսից թանկացել է՝ 20 կոպեկից հասնելով 30 կոպեկի։ Ադրբեջանի հացահատիկի տարեկան պահանջարկը կազմում է 3 մլն տոննա, որից 1 միլիոնը ներկրվում է։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը հայտարարել է, որ երկրում պարենային անվտանգության ապահովման շրջանակներում կառավարությունը ստիպված է ընդլայնել գյուղատնտեսությանը հատկացվող սուբսիդիայի ծավալները։ Սուբսիդավորման նոր մեխանիզմն ավելի արդյունավետ կլինի։ Այն կարող է ձեռք բերվել, Հ.Բաբաեւի կարծիքով, լրացուցիչ հարկային արտոնությունների տրամադրման միջոցով։ Գալիք տարվանից նախատեսվում է գյուղմթերք արտադրողներին կրկին ազատել բոլոր հարկերից (բացի հողի հարկից)։ Նախարարի խոսքերով, հացահատիկի արտահանումը ԱԱՀ-ից ազատելու ժամկետը երկարացնելը եւս հրատապ հարց է։ (ԱԱՀ-ն հանվել էր մեկ տարի ժամկետով-հեղ.)։ Միաժամանակ կարող են լինել նաեւ հարկային այլ արտոնություններ՝ կապված հացամթերքի արտադրության հետ։ «Մենք մտադիր ենք խոր մտածել սուբսիդիաների առավել բարդ ձեւերի, վառելիքի գնման փոխհատուցման նոր մեխանիզմի ներդրման մասին»,- ասել է նախարարը։ Այդ համատեքստում նա անհրաժեշտ է համարում միջոցներ ձեռնարկել՝ կապված Հացահատիկային հիմնադրամի ստեղծման հետ, քանի որ բազմաթիվ տնտեսություններ սերմի ձեռքբերման հարցում հանդիպում են դժվարությունների։ ԱՄՆ-Ը ԿՕԺԱՆԴԱԿԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՄԵԾԱՑՄԱՆԸ եւ սպասում է Աֆղանստանում մեր շարժակազմի կրկնակի մեծացմանը Ամերիկայի Օկլահոմա նահանգի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ Գարրի Վեյտը ապրիլի 17-ին անցկացրել է մամուլի ասուլիս՝ ամերիկա-ադրբեջանական ռազմական 5 խորհրդատվությունների արդյունքներով։ Ինչպես նշել է գեներալը, խորհրդատվությունների նպատակն էր որոշել ԱՄՆ-ի հավանական օժանդակությունը Ադրբեջանի կողմից ռազմական բարեփոխումների իրագործմանը եւ երկրի կողմից ՆԱՏՕ-ի առջեւ պարտականությունների կատարմանը։ Կողմերը ճշտեցին առաջիկա 3-5 տարիների ռազմավարական համագործակցությունը։ Վեյտի խոսքերով՝ ռազմական բարեփոխումներն Ադրբեջանում վերջին 5 տարիներին արագ ընթացք են ստացել, բայց դա տեւական գործընթաց է, եւ ԱՄՆ-ն կօժանդակի Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Խորհրդատվություների ընթացքում քննարկվել են նաեւ IPAP-ի (անհատական գործընկերության օպերատիվ պլան) շրջանակներում Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությանը, Կասպիական տարածաշրջանում անվտանգության բարձրացման ամերիկա-ադրբեջանական ծրագրին, ռազմական բարեփոխումներին ցույց տրվող տեխնիկական օգնությանն առնչվող հարցեր։ Ամերիկացի գեներալը նաեւ տեղեկացրել է, որ 2010թ. Օկլահոմա նահանգում կանցկացվեն թրենինգներ՝ Ադրբեջանի ԶՈՒ ռազմաբժշկական անձնակազմի համար։ Բացի այդ՝ Օկլահոմա նահանգի ազգային գվարդիան կօգնի Ադրբեջանին՝ սերժանտական դպրոցի ստեղծման գործում։ Կասպիական տարածաշրջանում անվտանգության ծրագիրը միտված է «իր ինքնիշխանության ամրապնդման» գծով Ադրբեջանի ներուժի բարձրացմանը։ Պատասխանելով ՆԱՏՕ-ի չափանիշներին ադրբեջանական բանակի համապատասխանության մասին հարցին՝ գեներալն ասաց, որ խոսք է գնում ոչ միայն բանակային չափանիշներին համապատասխանելու մասին։ Անհրաժեշտ է չափանիշներին համապատասխանեցում ռազմական սարքավորումների, ռազմական կրթության եւ այլ ոլորտներում։ Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ընթացիկ տարում ռազմական բյուջեն 2 մլրդ դոլարով ավելացնելու մասին՝ ամերիկյան գեներալը նշել է, որ «ըստ երեւույթին» խոսվել է տնտեսական աճի եւ եկամուտների մեծացման մասին։ Սակայն «անհրաժեշտ» են հատկացումներ նաեւ մյուս ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական ոլորտ։ «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է որոշումներ ընդունի նաեւ այդ հարցերի շուրջ։ Այն հարցին, թե, իրոք, երկրի պաշտպանական ոլորտը 2 մլրդ դրամի կարիք ունի, պետք է պատասխանի ինքը՝ Ադրբեջանը»,- ասել է գեներալը։ Անդրադառնալով Կոսովոյից ադրբեջանական խաղաղարարներին հետ կանչելու խնդրին՝ գեներալը պատասխանել է, որ այդ ուժերը բարձր պատվով ու հաջողությամբ են կատարում ծառայությունը։ «Մենք դրա համար երախտապարտ ենք եւ սպասում ենք ադրբեջանական շարժակազմի կրկնակի մեծացմանը Աֆղանստանում»։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 19, 2008
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
. 4
1933թ. ընտրություններում հաղթելուց հետո Ռուզվելտը հայտարարեց, որ «Խարդախները պետք է վտարվեն մեր քաղաքակրթության տաճարից։ Մենք պետք է վերականգնենք ճշմարտության տաճարը, մենք պետք ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
.
ՀԱՑԻ ԳՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Պատճառը Ղազախստանից հացահատիկի ներկրումը դադարեցնելն է 2008թ. առաջին եռամսյակում Ադրբեջանում գյուղատնտեսական արտադրության ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ
Լ. ԳՐԻՈՐՅԱՆ 2
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին Արցախում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ խորհրդարանի ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ։ ...ՀԱՐՑԻՆ ՄՈՏԵՆԱՆՔ ԵԼՆԵԼՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻՑ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ծնելիության արհեստական ընդհատման բաց քննարկումների շուրջ Ապրիլի 15-ին մայրաքաղաքի մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցան բաց քննարկումներ «Ծնելիության արհեստական ընդհատում, ...ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԸ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
.Ինչպես մեզ տեղեկացրեց ԼՂՀ ԱՆ հիգիենայի եւ համաճարակաբանության ծառայության տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, 2008 թվականից սկսած առողջապահության նախարարության ...ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Ստեփանակերտի ավտոկայանի հստակ աշխատանքը, կարելի է ասել, հանրապետության տրանսպորտային հաղորդակցման ուղիների առողջ գործունեության երաշխիքն է։ Ելնելով կենսական խնդրի կարեւորությունից, ...ՀՀ ԵՎ ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ
Սեփ. լրատվություն
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո կայացավ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների նախագահների համատեղ մամլո ասուլիսը։ Ե՛վ Տ. Թորոսյանը, ե՛ւ Ա. Ղուլյանը երկու ...ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
«ԱՆԿԱԽ» բառի տակ առաջին հերթին պետք է հասկանալ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։ Նրա արժեքն այն բանում է, որ (ցանկության դեպքում) նա իշխանության կողմից չարաշահումների ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
.
Ս.թ. ապրիլի 18-ի երեկոյան, Ստեփանակերտ ժամանելուն պես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանը շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին ՀՀ ԱԳ նախարարի ...ՆՈՐ ՋԱՆՔԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՒ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր կառավարությունում հանդիպել եւ անմիջական ու շահագրգիռ խոսակցություն է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Տեսակետների փոխանակությունը ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՃՈՒՌԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Զարինե ՄայիլյանՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ...
Դավիթ Բաբայան,քաղաքագետ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

