
Հրատարակված է Ապրիլ 19, 2008
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
- 1933թ. ընտրություններում հաղթելուց հետո Ռուզվելտը հայտարարեց, որ «Խարդախները պետք է վտարվեն մեր քաղաքակրթության տաճարից։ Մենք պետք է վերականգնենք ճշմարտության տաճարը, մենք պետք է ավելի շատ կողմնորոշվենք դեպի հասարակական արժեքների եւ ոչ թե եկամուտի ցուցանիշների կողմը»։ Շնորհիվ նրա ջանքերի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում ամերիկյան ազգն անհավանական հայրենասիրություն դրսեւորեց, իրեն զգաց որպես մեկ միասնական ամբողջություն։ Ուշագրավ է եւս մեկ փաստ. ԱՄն զինված ուժերում ռազմագործողությունների ամբողջ ընթացքում եղավ միայն մեկ դասալիք։ -Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Խորհրդային Միությանը ցուցաբերված ամերիկյան օգնությունը համարժեք էր ԽՍՀՄ ներքին համախառն արդյունքի մոտ 5 տոկոսին։ ԱՄՆ-ն լենդ-լիզայի ծրագիրը տարածել էր 30 պետությունների վրա, ամերիկյան օգնության ընդհանուր ծավալները կազմում էին ավելի քան 50 միլիարդ դոլար։ Բրիտանական Համագործակցության երկրները (Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ այլն) նրանցից ստացան մոտ 31 միլիարդ դոլար։ ԽՍՀՄ-ը՝ ավելի քան 11 միլիարդ դոլար։ ԱՄՆ-ն, պատերազմի մեջ մտնելով նացիստների դեմ, Խորհրդային Միությանն օգնելն իր համար գլխավոր խնդիր չէր համարում։ Ամերիկացիների մեծ մասը ԽՍՀՄ-ը համարում էր բռնապետական վարչակարգ։ 1941թ. մարտին ԱՄՆ կոնգրեսն ընդունեց լենդ-լիզի մասին հայտնի օրենքը, որը նախատեսում էր, որ ԱՄՆ նախագահն իրավունք ունի ծառայություններ ու ռազմամթերք նվիրել, վարձակալության տալ, վաճառել եւ այլ միջոցներով փոխանցել այն պետություններին, որոնց պաշտպանունակությունը կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։ Նման պետությունների շարքին էին դասվում Մեծ Բրիտանիան, նրա գաղութներն ու դոմինիոնները, «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը, Չինաստանը, մի փոքր ուշ՝ նաեւ ԽՍՀՄ-ը։ - Չնայած ԱՄՆ-ն եւ Գերմանիան պատերազմի մեջ չէին գտնվում, ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից հետո Միացյալ Նահանգները որոշում ընդունեցին անհապաղ օգնություն ցույց տալ Խորհրդային Միությանը։ Արդեն 1941թ. հոկտեմբերին ԱՄՆ-ն Խորհրդայ ին Միությանը մատակարարեց 200 ինքնաթիռ, 250 տանկ, ավելի քան 5 հազար ջիպ-ավտոմեքենա եւ 85 հազար բեռնատար ավտոմեքենա՝ մոտ մեկ միլիարդ դոլար արժեքով։ 1941թ. նոյեմբերի 7-ին ԱՄՆ կոնգրեսը որոշում ընդունեց լենդ-լիզի ծրագիրը ԽՍՀՄ-ի վրա տարածելու մասին։ Պատերազմի ողջ ընթացքում ԽՍՀՄ-ը ստացել է երկու միլիոն 680 հազար տոննա պողպատ, ավելի քան 170 հազար տոննա ալյումին, 29.4 հազար տոննա կապար, 24 հազար տոննա պղինձ, 330 հազար հեռախոսաապարատ եւ մոտ 2 հազար ռադար, 5 հազար ռադիոկայան, 900 հազար տոննա պայթուցիկ նյութ, մոտ 4 միլիոն ավտոդող, 49 հազար տոննա կաշի, 18 միլիոն զույգ կոշիկ եւ այլն։ ԽՍՀ Միություն էր հասցվել 28 հազար ինքնաթիռ (ԽՍՀՄ-ում արտադրվածի գրեթե 12 տոկոսը), 10 հազար տանկ (10 տոկոս) եւ 10 հազար հրետանային զենք։ Խորհրդային զորքերը ստացել էին ավելի քան 130 հազար ինքնաձիգ, 51.4 հազար ջիպ -ավտոմեքենա, 8 հազար տրակտոր, գրեթե 36 հազար մոտոցիկլ, 2 հազար շոգեքարշ, ավելի քան 111 հազար բեռնատար ավտոմեքենա։ Համեմատության համար նշենք, որ 1941թ. ԽՍՀՄ-ը արտադրել է մոտ 15.8 հազար ինքնաթիռ, 1942-ին՝ 25.5 հազար, 1943-ին՝ մոտ 35 հազար, 1944-ին՝ 40.3 հազար, 1945-ին՝ մոտ 21 հազար եւ 13 հազար տանկ (1941թ. ԽՍՀՄ-ը արտադրել է 6,6 հազար տանկ, 1942-ին՝ 24.5 հազար, 1943-ին՝ 24 հազար, 1944-ին՝ մոտ 29 հազար, 1945-ին՝ 15.4 հազար։ 1945թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Գարրի Տրումենը հայտարարել է լենդ-լիզի ծրագրի դադարեցման մասին։ -Երկրորդ համաշխարհային պատերազմն ազդեց ԱՄՆ կյանքի բազմաթիվ ոլորտների վրա։ Մասնավորապես, այն պատճառ դարձավ ամերիկյան հասարակության մեջ կանանց եւ սեւամորթների դերի փոփոխության համար։ Ամերիկուհիները սկսել էին զինվորական ծառայությանը մասնակցել 1901թ., երբ ստեղծվել էր բուժքույրերի բանակային կորպուսը։ Ամենաբարձր զինվորական կոչումը, որը նրանք կարող էին ստանալ, եղել է գնդապետի կոչումը։ -Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կանայք դարձան ԱՄն զինված ուժերի բաղադրատարրը։ Ներկայումս ավելի քան 50 կանայք ունեն գեներալի կամ ծովակալի զինվորական կոչում։ Տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով կանայք են արժանանում այդ կոչումներին։ Այսօր կանայք կազմում են ԱՄՆ-ի զինված ուժերի սպայակազմի մոտ 15, շարքային ու սերժանտական կազմի՝ մոտ 17 տոկոսը։ Խորհրդային բանակի հրամկազմում հրեաներ էին. Համաբանակային գեներալներ-52 Ավիացիայի գեներալներ-26 Հրետանու գեներալներ-32 Տանկային զորքերի գեներալներ-24 Կապի զորքերի գեներալներ -7 Տեխնիկական զորքերի գեներալներ-5 Ինժեներաավիացիոն ծառայության գեներալներ-18 Ինժեներահրետանային ծառայության գեներալներ-15 Ինժեներատանկային ծառայության գեներալներ-9 Ինժեներատեխնիկական ծառայության գեներալներ-34 Արդարադատության գեներալներ-6 Ծովակալ- ինժեներներ-6 Բանակի եւ նավատորմի հրամանատարներ -9 Ռազմաճակատի, նավատորմի, օկրուգների շտաբների պետեր-8 Կորպուսների հրամանատարներ-12 Տարբեր զորատեսակների դիվիզիաների հրամանատարներ-46 Տանկային բրիգադների հրամանատարներ -52 Պատերազմի ողջ ընթացքում երկրի զինված ուժերում ծառայում էին գեներալի եւ ծովակալի կոչում ունեցող 305 հրեաներ, որոնցից 219-ը (71.8 տոկոսը) անմիջական մասնակցություն էին ունենում ռազմագործողություններին, զոհվել են 38-ը... Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել 157 հրեա զինվորի։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 19, 2008
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
. 4
1933թ. ընտրություններում հաղթելուց հետո Ռուզվելտը հայտարարեց, որ «Խարդախները պետք է վտարվեն մեր քաղաքակրթության տաճարից։ Մենք պետք է վերականգնենք ճշմարտության տաճարը, մենք պետք ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
.
ՀԱՑԻ ԳՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Պատճառը Ղազախստանից հացահատիկի ներկրումը դադարեցնելն է 2008թ. առաջին եռամսյակում Ադրբեջանում գյուղատնտեսական արտադրության ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՊԵՏՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ
Լ. ԳՐԻՈՐՅԱՆ 2
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին Արցախում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ խորհրդարանի ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ։ ...ՀԱՐՑԻՆ ՄՈՏԵՆԱՆՔ ԵԼՆԵԼՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻՑ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
Ծնելիության արհեստական ընդհատման բաց քննարկումների շուրջ Ապրիլի 15-ին մայրաքաղաքի մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցան բաց քննարկումներ «Ծնելիության արհեստական ընդհատում, ...ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԸ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
.Ինչպես մեզ տեղեկացրեց ԼՂՀ ԱՆ հիգիենայի եւ համաճարակաբանության ծառայության տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը, 2008 թվականից սկսած առողջապահության նախարարության ...ՍԵՓԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԼԱՅԱՆ
Ստեփանակերտի ավտոկայանի հստակ աշխատանքը, կարելի է ասել, հանրապետության տրանսպորտային հաղորդակցման ուղիների առողջ գործունեության երաշխիքն է։ Ելնելով կենսական խնդրի կարեւորությունից, ...ՀՀ ԵՎ ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ
Սեփ. լրատվություն
Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո կայացավ ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների նախագահների համատեղ մամլո ասուլիսը։ Ե՛վ Տ. Թորոսյանը, ե՛ւ Ա. Ղուլյանը երկու ...ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
«ԱՆԿԱԽ» բառի տակ առաջին հերթին պետք է հասկանալ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։ Նրա արժեքն այն բանում է, որ (ցանկության դեպքում) նա իշխանության կողմից չարաշահումների ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
.
Ս.թ. ապրիլի 18-ի երեկոյան, Ստեփանակերտ ժամանելուն պես ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահ Սահակյանը շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին ՀՀ ԱԳ նախարարի ...ՆՈՐ ՋԱՆՔԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՒ ԼՂՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր կառավարությունում հանդիպել եւ անմիջական ու շահագրգիռ խոսակցություն է ունեցել ՀՀ նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Տեսակետների փոխանակությունը ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԳԻՏԵ՞Ք, ՈՐ /ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ/
.
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՄԱՐԴԻԿ /ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ/
ԷԼԵՈՆՈՐԱ ԲԱԲԱՅԱՆԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԿԼԻՆԵՆ
Ս. ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1895 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները Օսմանյան Թուրքիայի կառավարությանը ներկայացրին հայկական վեց վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու «Մայիսյան ծրագիր»-ը:
- 1920 Սան-Ռեմոյում (Իտալիա) տեղի ունեցած Անտանտայի պետությունների խորհրդաժողովում առաջարկություն եղավ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը (հոգատարությունը):
- 1932 ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ վերակառուցվում է ՀԽՍՀ Ժողտնտխորհը, որի բազայի վրա ստեղծվում են ՀԽՍՀ ծանր արդյունաբերության, թեթև արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ ու ԽՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկոմատի Հայաստանի լիազորություն:
- 1944 ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից ստեղծվում է ճարտարապետության գործերի վարչություն:
- 1958 Մահացավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1990 Կիպրոսի խորհրդարանը հատուկ բանաձև ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 2000 Վախճանվեց գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը: (Ծնվ. 1926 թ. Երևանում)
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

