
Հրատարակված է Ապրիլ 18, 2008
«ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
- Ս. Սարգսյան. «Մաքսային համակարգն իր աշխատանքով պարտավոր է նպաստել բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ: Հանրապետության ղեկավարի խոսքով, ակնհայտ է, որ մաքսային մարմինների այսօրվա աշխատանքը եւ մասնագիտական պատրաստվածությամբ, եւ տեխնիկական հագեցվածությամբ, եւ, առաջին հերթին, պետության նկատմամբ պարտավորությունների կատարմամբ, էապես տարբերվում է նախորդ տարիներից, ինչն, անշուշտ, ձեռքբերում է: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, ըստ նախագահի, համակարգում ծաղկում են նաեւ հոռի երեւույթները, կաշառակերությունը, հովանավորչությունն, ամբարտավան վերաբերմունքն, ինչն, անշուշտ, խոչընդոտում է տնտեսության զարգացմանը եւ հարուցում է համակարգի հետ շփվողների արդարացի զայրույթը: Սերժ Սարգսյանի խոսքով, բոլոր նրանք, ովքեր պատրաստ չեն իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարել, պետք է հեռանան համակարգից, իսկ նրանք, ովքեր պատրաստ են ազնվորեն աշխատել, ծառայություններ մատուցել հանրությանն ու պետությանն, ամեն կերպ օժանդակություն կստանան իրենց աշխատանքում: «Մեր երկրում չեն կարող լինել անհատներ, կառույցներ, որոնք հնարավորություն կունենան ճնշում գործադրել մաքսային մարմինների վրա կամ, որոնք կարող են մաքսանենգությամբ զբաղվել»,- շեշտել է Սերժ Սարգսյանը: Նախագահի գնահատմամբ, մաքսանենգությամբ զբաղվելն ուղիղ հավասար է անաշխատ եկամուտ ստանալուն, ինչն ուղղակիորեն ջարդոււմ է տնտեսությունը, ստեղծում անհավասար պայմաններ եւ բարեխիղճ գործարարի համար գործարարությամբ զբաղվելը տանջանք է դառնում: Սերժ Սարգսյանն առաջնային է համարել խիստ պայքարն, այսպես կոչված, ձախ թղթապանակների դեմ, երբ մարզերից որեւէ մեկում բնակվող իննսունհինգ տարեկան մարդու անունով թղթապանակ են բացում, իբր նա միլիարդավոր դրամների շրջանառությամբ ձեռնարկություն ունի, մի քանի շաբաթ կամ ամիս հետո այդ ձեռնարկությունը, բնականաբար, փակվում է, իսկ հետքերը կորչում են: «Ձեզանից շատերն այս խնդրի մասին գիտեն, նույնիսկ վստահ եմ, որ ոմանք գիտեն, թե կոնկրետ ովքեր են դրանով զբաղվում, բայց միջոցներ չեն ձեռնարկում»,- ընդգծել է նա: Նախագահի մատնանշած հաջորդ խնդիրը վերաբերել է մաքսատուրքով եւ ավելացրած արժեքով զրոյական հարկման ապրանքների անվան տակ Հանրապետություն ներկրվող այլ ապրանքների դեմ պայքարին: Նրա խոսքով, վերջին մի քանի օրերի ստուգումների արդյունքում մեծ քանակությամբ այդպիսի ապրանք է հայտնաբերվել, երբ ապրանքագրում գրված է մի բան, իրականում բոլորովին այլ է: «Վստահ եմ, որ առանց մաքսավորի մասնակցության նման բաներ անհնար են»,- շեշտել է երկրի ղեկավարը: Սերժ Սարգսյանը մաքսային մարմինների ղեկավարներից պահանջել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել ժամանակավոր ներմուծման խնդրին, երբ ձեւակերպվում է ժամանակավոր ներմուծում, Հանրապետություն են ներկրվում ապրանքներ, որոնք իբրեւ թե վերամշակվում են, հետո դուրս հանվում: Ըստ Նախագահի, իր թվարկած բոլոր այս ձեւերն ուղղակիորեն մաքսանենգությունն օրինականացնում են, իսկ դրանց տակ տասնյակ միլիարդավոր դրամներ են, որի կարիքը մեր երկիրը շատ ունի: Այս առումով երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է հարկային եւ մաքսային մարմինների համագործակցված աշխատանքը: Հաջորդ խնդիրը, որի վրա Սերժ Սարգսյանը հրավիրել է ներկաների ուշադրությունը, վերաբերել է ապրարանքների գների չափին, այսպես կոչված, հսկիչ գներին: Նախագահի համոզմամբ, մաքսային մարմիններն իրավունք չունեն կամայական կերպով շաբաթը մեկ գներ փոխել: Թեեւ օրենքը նրանց այդպիսի հնարավորություն ընձեռում է, բայց այդ աշխատանքը պետք է լինի չափազանց թափանցիկ եւ հանրության համար հասանելի: Բոլոր հսկիչ գները պետք է լինեն մաքսային կառույցի կայքում եւ բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր մարդ ցանկացած պահի պետք է իրավունք ունենա տեղեկանալ այդ գներին: Ըստ Սերժ Սարգսյանի, մաքսայինը ի վերջո պետք է գնա այն ճանապարհով, որ հայտարարագրվեն ներկրողի կողմից ներկայացվող գները: Նախագահի կարծիքով, հարկային մարմինների հետ նորմալ համագործակցված աշխատելու դեպքում պետությունն այստեղ որեւէ լումայի կորուստ չի ունենա: Երկրի ղեկավարն առաջնային է համարել ավարտին հասցնել տեխնիկական վերազինման ծրագիրն, ինչը ենթադրում է նաեւ աշխատանքի կուլտուրայի բարելավվում, մարդկանց հետ շփվելու քաղաքակիրթ կանոններ: Ավարտելով խոսքը նախագահն ասել է. «Մեր երկրում հարկային եւ մաքսային մուտքերից բացի սոցիալական խնդիրներ լուծելու այլ աղբյուրներ չկան: Հետեւաբար, մենք պետք է գնանք ինքնամաքրման ճանապարհով, պետք է բարձրացնենք մատուցվող ծառայության որակը, մաքսային համակարգն իր աշխատանքով պարտավոր է նպաստել բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը: Մենք բոլորս պետք է ապրենք նորմալ երկրում, որտեղ կարելի է առանց բարդությունների գործարարությամբ զբաղվել: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժվարությունների առաջին հերթին հանդիպում է փոքր եւ միջին բիզնեսը, որեւէ խոշոր գործարար Հայաստանում խնդիրներ չունի, հատկապես մաքսային համակարգի հետ: Սա ինչ-որ բան պետք է հուշի: Կրկնում եմ, արտոնյալներ չպետք է լինեն, բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, սա է ձեր առաջնահերթ խնդիրը»:

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 18, 2008
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.
Ապրիլի 17-ին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
- Պարոն նախարար, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ես շնորհակալ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին օրը ժամանակ գտաք մի քանի հարցի պատասխանելու: ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /1998. ՆԱԽԱԳ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ/
.1998.ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Օրագրային գրառումներից 15.03.1998 301. ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ քաղաքական ասպարեզում հայտնվեց Կարեն Դեմիրճյանի ֆիգուրը։ Հայտնվեց ու ...ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՀՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՅՔԱՐԸ ՄՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀՈՒՅՍ
.
Մարդ հոգու արիությամբ ու հավատով հաղթանակ է տանում նույնիսկ ամենադժվար ձեռնարկումներում։ ԳՅՈԹԵ Անկախ տարիքից, բոլորս հոգու խորքում ...«ԱՄՈԹ ՉԷ ՉԻՄԱՆԱԼԸ, ԱՄՈԹ Է ՉՍՈՎՈՐԵԼԸ»
. 2
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է կառավարության նոր աշխատաոճի մասին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
.Այլապես ԵԽԽՎ-ում ձայնազուրկ կդառնանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
. 1
«Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
. 32
Երեկ «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մարտի 1-ի ողբերգության օրը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքին. «Շատուշատ հիասթափված եմ «Ազատության» աշխատանքից, ինձ համար ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.Ս. թ. ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով կժամանի Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ ...ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆ
.Բաքուն անհանգստացած է Ռուսաստանի եւ Հայաստանի առաջիկա «Ռուբեժ2008» համատեղ զորավարժություններից Ադրբեջանը Ռուսաստանին եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ մյուս երկրներին ...«ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
.
Ս. Սարգսյան. «Մաքսային համակարգն իր աշխատանքով պարտավոր է նպաստել բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
.
Համատեղ քայլերով՝ ի շահ ժողովրդի բարեկեցության եւ անվտանգության ԼՂՀ կառավարությունում վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ղեկավարած պատվիրակությանը, ...ՀՀ ԱԺ ՊԱՏՎԻԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.
Ապրիլի 17-ին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ ...ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՆՔ Մենք նորից սերված ու սերունդ Հայկի, Մենք Քրիստոսից առաջ ...252 ՄԼՆ ԴՈԼԱՐ «ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
.Լեհական PBG PBGG.WA ընկերությունը հայտարարել է, որ 252 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել «Նաիրիտ» քիմիական ձեռնարկության արդիականացման — վերակառուցման նպատակով: «Ռոյթերս» ...ՄԱՄԼՈ-ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկի Սերունդ» ԵՀԿ վարչոԱպրիլի 17-ին «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունում անց է կացվել հերթական «կլոր սեղան»՝ առողջ ապրելակերպի պահպանման թեմայով: Օրվա բանախոսը Հայ Առաքելական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
.ԱՐՍԵՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
PanARMENIAN.Net
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

