
Հրատարակված է Ապրիլ 18, 2008
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
- «Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ թե այդ պայքարի ժամանակ Հայաստանի հետ ի՞նչ կլինի` վեջը չէ այդ մարդկանց», ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը` ընտրություններից հետո առաջին անգամ խախտելով լռությունը երեկ «Տեսակետ» ակումբում հանդիպելով լրագրողների հետ: Խոսքը հետընտրական հեղափոխություն անողների մասին է. «Եվ կա երկրորդ ճանապարհը. ես ինքս ընդդիմադիր եմ, բայց ես ամեն ինչով կօգնեմ, որ էս կառավարությունը հաջողակ լինի, կուզենամ, որ էս կառավարությունում ճիշտ նշանակումներ լինեն, եթե հարցեր լինեն կապված պետության անվտանգության կամ բարեփոխումների հետ` մեզ համար ընդունելի, անպայման ես նրանց կաջակցեմ, պրոբլեմներ լինեն` ցույցեր էլ կանենք, կպայքարենք էլ, մեր ուզածը կուզենանք տանել առաջ... Մենք այս երկրի քաղաքացիներն ենք, սիրում ենք մենք իշխանություններին, թե չենք սիրում` եթե իշխանությունների հետ վատ լինի, վատ կլինի նաեւ բոլորիս համար»: Մանուկյանն այս միտքը հայտնեց հետընտրական շրջանում քաղաքական շրջանակներին, նաեւ ԱԺՄ-ին ուղղված մի շարք հարցադրումների վերաբերյալ տեսակետներ հայտնելուց հետո: Այն հարցադրումը, որ նրան շարունակում են ուղղել, թե ինչու չմիացավ Տեր-Պետրոսյանին` որպես պատճառ ոչ միայն անցյալի հարցերն ունի, այլեւ` որ լրիվ հակադիր գաղափարների կրողներ էին իրենք. երբ որ ասվում էր, որ Ղարաբաղի հարցը պրոբլեմ է Հայաստանի համար ու նախ պետք է դիտարկել Ղարաբաղի կարգավիճակը, համաձայն չլինել դրան, Մանուկյանը գտնում էր, որ դա քննարկելու հարց է, իրավունք ունի ամեն մի քաղաքական գործիչ այդպիսի գաղափար ասել եւ քննարկել. «Բայց երբ ասվում է, որ ղարաբաղցիներն են մեղավոր եւ ղարաբաղցիներին այստեղից պետք է վռնդել, դա ոչ միայն վիրավորում է իմ ազգային զգացումը, այլեւ... սովորական ֆաշիզմ է` աշխարհում չընդունված եւ վիրավորում է ոչ միայն ազգային արժանապատվությունը, այլեւ համամարդկային արժեքները, որի կրողն եմ ես ինձ համարում»: Ընտրությունները մաքուր էին, թե ոչ. ըստ Մանուկյանի` 1995 թվականից հետո Հայաստանում մաքուր ընտրություններ չեն եղել, այնպես որ անհեթեթություն է այդպիսի հարց դնելը. «Համեմատելով` 2003 թվի համեմատ ավելի քիչ էին կեղծիքները, 2003 թվին Ստեփան Դեմիրճյանի վրա գրվեց 400 հազ. ձայն, մենք հանձնաժողովում ունեինք անդամներ, համոզված էինք, որ ինքն առնվազն 600 հազ. ձայն հավաքել է: Այնպես որ 2008-ին 2003-ի հետ համեմատած` քիչ էին կեղծիքները»: Վ. Մանուկյանը փորձեց ձեւակերպել, թե որն է հետընտրական պահանջը.1996 թվին հետընտրական շրջանում Մանուկյանի կողմնակիցները պահանջում էին, որ ամեն ընտրատարածքից պատահական մեկ տուփ բացվի եւ վերահաշվարկ տեղի ունենա, նույնը 2003-ին էր` եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանին 50 տոկոսից ավել գրեցին, վերահաշվարկի պահանջները բերեցին նրան, որ Ռ. Քոչարյանի տոկոսն իջավ 50-ի եւ ընտրությունները մտան երկրորդ փուլ. «2008-ի պահանջները ես լավ չհասկացա, որովհետեւ ես լսում էի՝ Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ ինքը հավաքել է 60-65 տոկոս եւ պետք է գնա դղյակում նստելու, դա օրիգինալ, բայց անիրականալի պնդում էր: Եվ մենք եկանք մարտի մեկի, ես չէի ասի ցավալի, ուղղակի սարսափելի դեպքերին. 10 հոգի է զոհվել: Իմ տպավորությունն այն է, որ շատ քչերի համար դա նշանակություն ունի` քաղաքական շահարկումներ են գնում»: Նա հիշեց, որ Քելբաջարը ազատագրելիս, երբ 9 զոհ էինք տվել, հատուկ հետաքննություն էր գնում պաշտպանության նախարարությունում, թե ի՞նչն է պատճառը. «Իսկ ահա քաղաքական պայքարի ժամանակ առաջին անգամ ունեցանք 10 զոհ, եւ ես նորից ցավում եմ, որ անկեղծ ապրումն այդ 10 զոհի այնքան չեմ տեսնում, որքան շահարկումը»: Ո՞վ էր մեղավոր եւ ո՞վ էր պատասխանատու եղածի համար: Ըստ Մանուկյանի` եթե պետության ներսում ցույցերի ժամանակ արյուն է թափվում` պատասխանատուն միշտ պետությունն է: Ո՞վ է մեղավոր` քննարկման հարց է, դատարանով պետք է քննարկել` ո՞վ ում վրա է կրակել, ո՞վ է իր լիազորությունները գերազանցել, ինչպե՞ս կարող էր ցուցարարի ձեռքում նռնակ հայտնվել: Այսինքն` պատասխանատուն միշտ պետությունն է, վիրավորների հարցը պետք է լուծի դատարանը: Քաղբանտարկյալների շահարկվող խնդիրը. երբ քաղբանտարկյալների խնդիր է եղել` ԱԺՄ-ն միշտ կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այս անգամ Մանուկյանը լռել է. «Ես գտնում էի, որ ձերբակալված մարդկանց մեջ կան անմեղ քաղաքական գործիչներ, որոնք պետք է ազատ արձակվեն: Կան մոլորված մարդիկ եւ կան հանցագործներ: Ասել` բոլորին ազատեք, սխալ կլիներ: Ցուցակ ներկայացնել, որ սրանց պետք է ազատել, մյուսներին նստեցնել` դատավորի դեր ստանձնած կլինեի: Դրա համար ինձ համար բավականին դժվար է` ձերբակալվածների մեջ կան ոչ միայն ընկեր-գործընկերներ, որոնց հետ ես շարունակելու եմ ճանապարհ գնալ, նույնիսկ իմ մանկության ընկերներից կան, որոնք քաղաքականության մեջ ինձ հետ քայլել են: Բավականին բարդ վիճակ է, բայց ես գտնում եմ` ինչքան կարելի է շուտ այդ անջատումը պետք է արվի եւ քաղաքական գործիչներին պետք է բաց թողնել»: Ժողովների, հանրահավաքների մասին օրենքի փոփոխությունները. Վ. Մանուկյանը կտրականապես դեմ էր օրենքի փոփոխությանը, բայց իրավիճակը Հայաստանում այնպիսին էր, որ երկու-երեք ամիս պետք է հանրահավաքներ չլինեին, նոր հանրահավաքները բերելու էին զոհերի. «Ես լինեի իշխանությունների փոխարեն, երկու-երեք ամսով ժամանակավոր մի բան կընդունեի, որ լարվածությունը իջնի, բայց բռնել-ֆունդամենտալ օրենքը փոխել, ինչը ժողովրդավարական չէ, իհարկե սխալ է: Եվ Եվրոպայում, երբ մեր հարցերը քննարկվում են, դա շատ կարեւոր տեղ ունի, բայց այնքան կարեւոր չէ, թե դրա համար մեզ կհարվածեն, որքան` մեզ համար դա ճի՞շտ է, թե ոչ»: Վ. Մանուկյանը երդմնակալության օրը շնորհավորել է նոր նախագահին, կողմ է նաեւ Տիգրան Սարգսյանի նշանակմանը` չի պատկանում որեւիցե կլանի, կուսակցական մղձավանջների մեջ չէ, միջազգային կապեր ունի, պարկեշտ, նորմալ մարդ է: Արտգործնախարարը շատ բարձր պրոֆեսիոնալ է, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը շատ բարձր մակարդակի են. «Մնացած նշանակումները կլինեն` կտեսնենք», ասաց` նկատելով, որ կուզենար նախագահը նոր ձեւով աշխատեր, միայն 100 օր հետո հնարավոր կլինի գնահատականներ տալ` նույնը ունեցանք, ավելի լավ, թե՞ ավելի վատ: Ասաց, որ հանդիպել-խոսել է Սերժ Սարգսյանի հետ եւ զգացել է, որ մարդն արդեն նախագահի պատասխանատվություն է զգում. «Հիմա նա գործող նախագահ է: Տեր -Պետրոսյանի նախագահ լինելը տեսել եմ, շատ վատ նախագահ է եղել, Սերժ Սարգսյանի նախագահ լինելը չեմ տեսել: Քանի որ արդեն նախագահ է` լավ կլինի լավ նախագահ լինի... Շատ կցանկանայի, որ իր անձնական շահը համընկնի պետական շահի հետ, որովհետեւ միայն այդ դեպքում է հաջողում իշխանությունը»: azg

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 18, 2008
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.
Ապրիլի 17-ին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
- Պարոն նախարար, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ես շնորհակալ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին օրը ժամանակ գտաք մի քանի հարցի պատասխանելու: ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /1998. ՆԱԽԱԳ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ/
.1998.ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Օրագրային գրառումներից 15.03.1998 301. ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ քաղաքական ասպարեզում հայտնվեց Կարեն Դեմիրճյանի ֆիգուրը։ Հայտնվեց ու ...ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՀՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՅՔԱՐԸ ՄՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀՈՒՅՍ
.
Մարդ հոգու արիությամբ ու հավատով հաղթանակ է տանում նույնիսկ ամենադժվար ձեռնարկումներում։ ԳՅՈԹԵ Անկախ տարիքից, բոլորս հոգու խորքում ...«ԱՄՈԹ ՉԷ ՉԻՄԱՆԱԼԸ, ԱՄՈԹ Է ՉՍՈՎՈՐԵԼԸ»
. 2
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է կառավարության նոր աշխատաոճի մասին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
.Այլապես ԵԽԽՎ-ում ձայնազուրկ կդառնանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
. 1
«Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
. 32
Երեկ «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մարտի 1-ի ողբերգության օրը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքին. «Շատուշատ հիասթափված եմ «Ազատության» աշխատանքից, ինձ համար ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.Ս. թ. ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով կժամանի Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ ...ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆ
.Բաքուն անհանգստացած է Ռուսաստանի եւ Հայաստանի առաջիկա «Ռուբեժ2008» համատեղ զորավարժություններից Ադրբեջանը Ռուսաստանին եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ մյուս երկրներին ...«ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
.
Ս. Սարգսյան. «Մաքսային համակարգն իր աշխատանքով պարտավոր է նպաստել բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
.
Համատեղ քայլերով՝ ի շահ ժողովրդի բարեկեցության եւ անվտանգության ԼՂՀ կառավարությունում վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ղեկավարած պատվիրակությանը, ...ՀՀ ԱԺ ՊԱՏՎԻԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.
Ապրիլի 17-ին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ ...ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՆՔ Մենք նորից սերված ու սերունդ Հայկի, Մենք Քրիստոսից առաջ ...252 ՄԼՆ ԴՈԼԱՐ «ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
.Լեհական PBG PBGG.WA ընկերությունը հայտարարել է, որ 252 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել «Նաիրիտ» քիմիական ձեռնարկության արդիականացման — վերակառուցման նպատակով: «Ռոյթերս» ...ՄԱՄԼՈ-ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկի Սերունդ» ԵՀԿ վարչոԱպրիլի 17-ին «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունում անց է կացվել հերթական «կլոր սեղան»՝ առողջ ապրելակերպի պահպանման թեմայով: Օրվա բանախոսը Հայ Առաքելական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

