
ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այլապես ԵԽԽՎ-ում ձայնազուրկ կդառնանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ քվեարկությամբ, ամրագրելով, որ եթե բանաձեւով նախատեսվող առաջարկությունների ֆոնին Հայաստանը առաջընթաց չապահովի մինչեւ հունիսյան նստաշրջան` կզրկվի ձայնի իրավունքից: Մինչեւ բանաձեւի ընդունումը հնչած ելույթներում տարբեր կարծիքներ արտահայտվեցին: Մասնավորապես, բանաձեւի համահեղինակ Ջոն Պրեսկոտի խոսքերով, Հայաստանում կասկածի մթնոլորտ կա, անվստահություն ընտրությունների նկատմամբ, ինչն էլ բերեց մինչեւ ընտրությունները զանգվածային բողոքի ցույցերի: Ըստ Պրեսկոտի, հետաքրքրական է, որ մինչեւ ընտրությունների ավարտն արդեն ընդդիմությունը ցույց էր անում: «Եթե բարեփոխումներ չիրականացվեն, Հայաստանի` որպես ԵԽ անդամ երկրի հեղինակությունը կվնասվի»: Պրեսկոտն առանձին հիշատակեց Հայաստանի նորընտիր նախագահի հայտարարությունը երդմնակալության ժամանակ, որի առնչությամբ ԵԽԽվ հուսադրումը որպես լրացում ավելի ուշ դարձավ բանաձեւի մաս: Հաջորդ մի քանի ելույթները ԵԽԽՎ պատգամավորական խմբերի ներկայացուցիչներն էին: Մասնավորապես, ռուսաստանցի Իգոր Չեռնիշենկոն ընդգծեց, որ դիտորդ է եղել տարբեր ընտրություններում, նաեւ վերջին: Աջակցություն հայտնելով ընտրությունների` ստանդարտներին համապատասխանելու գնահատականին, նա նշեց, որ հետընտրական իրադարձությունների պատճառն, ըստ նրա, հիմնական ընդդիմադիր թեկնածուի շտաբում արդեն մինչեւ քվեարկությունը պատրաստություններն էին ցույցի դուրս գալու: «Դա ընդդիմության իրավունքն է, բայց թե ինչպես` պետք է մտածել: Եղել եմ Հայաստանում մարտյան իրադարձությունների ժամանակ, եւ դրանից հետո Հայաստանում դրական քայլեր են կատարվում, ու դրանում պետք է աջակցենք Հայաստանին»: Հունգարացի Մաթիաս Յորշեի խոսքերով, ներկա պահին հեշտ է քննադատել Հայաստանին: «Անգամ ազատ ու անկախ ընտրությունները երկիրը ժողովրդավարական չեն դարձնում, դրանք միայն նախապայման են»: Սրանով հանդերձ Յորշեն հայաստանյան ընտրությունները որակեց կեղծված, որոնց պատճառով անվստահություն կա երկրի ժողինստիտուտների նկատմամբ: Ըստ Յորշեի, Հայաստանից առաջընթացն ակնկալելի չէ մինչեւ հունիս: Մինչդեռ դիտորդ եղած հունգարացի Բյորն Յակոբշեն ընտրությունների թերությունները տեխնիկական խնդիրներ որակեց, ավելացնելով, որ ընտրությունները ազատ էին, բայց ոչ արդար, ընդդիմությունն էլ շատ խնդիրների մասին է խոսում, բայց փաստեր քիչ ներկայացնում: Հայաստանի պատվիրակ Արմեն Ռուստամյանի խոսքերով, Հայաստանը շահագրգիռ է ստանալու առաջարկություններ ու գնահատականներ` հետագա զարգացման ճիշտ ուղին գտնելու համար: Ըստ Ռուստամյանի, Հայաստանում կազմված քաղաքական կոալիցիայի նպատակներն, ըստ էության, չեն տարբերվում այսօր քննարկվող փաստաթղթի առաջարկություններից: Խոսելով ադրբեջանական պատվիրակության ցուցաբերած պաթոսի մասին` Ռուստամյանն ընդգծեց, որ եթե ցանկանում են ժողովրդավարության օրինակ դառնալ տարածաշրջանում, պետք է նորմալ ընտրություններ անցկացնեն իրենց երկրում եւ լուծեն սեփական երկրում քաղբանտարկյալների հարցը, որ առկա է Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության օրից: Ավետ Ադոնցի ներկայացմամբ, մարտի 1-ի իրադարձությունները ցավոտ էին մեր երկրի, ժողովրդավարության համար: «Դրա ամենաճիշտ լուծումը երկխոսությունն է, որ առաջարկել է նորընտիր նախագահը: Հայաստանում ներկա վիճակը թույլ է տալիս քաղաքական ուժերի միջեւ քննարկումներ անցկացնել: Դավիթ Հարությունյանն էլ ավելացրեց, որ որեւէ փաստ թաքցնելը կաշխատի Հայաստանի դեմ: Ընդ որում, 3 ամիս ժամանակն էլ՝ մինչեւ ամառային նստաշրջան, ըստ Հարությունյանի, կարելի է շատ բան անել: Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթով, մենք պետք է ինքնաքննադատությամբ զբաղվենք, բարձր ստանդարտներ դնենք ու կատարենք: «Հայաստանն ու նրա քաղաքական ինստիտուտները ճգնաժամի մեջ են հանրային անվստահության առումով»: Ադրբեջանցի պատվիրակ յուլտակին Հաջիեւան, լիուլի ադրբեջանական մոտեցումների տիրույթում, սկսեց խոսել կեղծված ընտրություններից, մարտի 1-ի զոհերի, նաեւ ձերբակալվածների մտացածին թիվ ներկայացնելով, չմոռանալով հիշատակել ադրբեջանական քարոզչության սնանկ տարբերակներից մեկի մասին, թե ընտրատեղամասեր են եղել նաեւ Ղարաբաղում: Սամադ Սեիդովի մոտեցմամբ, այս զեկույցը ավելի հավասարակշռված է, քան երկուշաբթի օրվանը, կան կոնկրետ առաջարկներ վիճակի բարելավման մասին: Որքան էլ տարօրինակ է, բայց Սեիդովի երեկվա խոսքն ավելի մեղմ էր, քան երկուշաբթի, զերծ ծայրահեղ գնահատականներից: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարն ավելի շատ ընդգծեց, թե ինչու է Հայաստանի դեպքում բանաձեւում նշվում քաղաքականապես մոտիվացված ձերբակալություն, երբ Ադրբեջանի դեպքում հստակորեն օգտագործվել է քաղբանտարկյալ ձեւակերպումը: «Ինչո՞ւ է Եվրոպան այդ կերպ մոտենում», հռետորական կարողություններն էր փորձում Սեիդովը: Ինչեւէ, բանաձեւի առնչությամբ ներկայացված 30-ից ավելի առաջարկություններից մի քանիսը հանվեցին հենց առաջարկություն ներկայացնող հայաստանյան պատվիրակության կողմից, ընդ որում, առաջարկություններին չէր միացել Րաֆֆի Հովհաննիսյանը: Քվեարկության դրված առաջարկություններից խորհրդարանական վեհաժողովը անհամաձայնություն հայտնեց միայն մեկին, իսկ մյուսներով բանաձեւում նշվեց, որ Հայաստանի հանրության մի մասն է անվստահություն տածում ընտրական համակարգի հանդեպ, որ բողոքի ցույցերը եղել են առանց համապատասխան թույլտվության ու իշխանությունները դրանք հանդուրժել են տասը օր: Բանաձեւում նշվեց նաեւ, որ չնայած ընդդիմադիր լրատվամիջոցների հետ առնչվող հանգամանքներին` Հայաստանում կա բազմակարծիք ու անկախ տպագիր մամուլ եւ որ մեր երկրում ոչ թե ինստիտուցիոնալ ճգնաժամ է, այլ ուղղակի ճգնաժամ: Ամրագրվեց նաեւ, որ հետաքննելու անհրաժեշտություն ունեն ոչ միայն ոստիկանության գործողությունները, այլեւ բռնությունը ցուցարարների կողմից:
- .
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.
Ապրիլի 17-ին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
- Պարոն նախարար, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ես շնորհակալ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին օրը ժամանակ գտաք մի քանի հարցի պատասխանելու: ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /1998. ՆԱԽԱԳ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ/
.1998.ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Օրագրային գրառումներից 15.03.1998 301. ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ քաղաքական ասպարեզում հայտնվեց Կարեն Դեմիրճյանի ֆիգուրը։ Հայտնվեց ու ...ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՀՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՅՔԱՐԸ ՄՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀՈՒՅՍ
.
Մարդ հոգու արիությամբ ու հավատով հաղթանակ է տանում նույնիսկ ամենադժվար ձեռնարկումներում։ ԳՅՈԹԵ Անկախ տարիքից, բոլորս հոգու խորքում ...«ԱՄՈԹ ՉԷ ՉԻՄԱՆԱԼԸ, ԱՄՈԹ Է ՉՍՈՎՈՐԵԼԸ»
. 2
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է կառավարության նոր աշխատաոճի մասին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
.Այլապես ԵԽԽՎ-ում ձայնազուրկ կդառնանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
. 1
«Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
. 32
Երեկ «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մարտի 1-ի ողբերգության օրը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքին. «Շատուշատ հիասթափված եմ «Ազատության» աշխատանքից, ինձ համար ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.Ս. թ. ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով կժամանի Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ ...ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆ
.Բաքուն անհանգստացած է Ռուսաստանի եւ Հայաստանի առաջիկա «Ռուբեժ2008» համատեղ զորավարժություններից Ադրբեջանը Ռուսաստանին եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ մյուս երկրներին ...«ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
.
Ս. Սարգսյան. «Մաքսային համակարգն իր աշխատանքով պարտավոր է նպաստել բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
.
Համատեղ քայլերով՝ ի շահ ժողովրդի բարեկեցության եւ անվտանգության ԼՂՀ կառավարությունում վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ղեկավարած պատվիրակությանը, ...ՀՀ ԱԺ ՊԱՏՎԻԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.
Ապրիլի 17-ին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ ...ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՆՔ Մենք նորից սերված ու սերունդ Հայկի, Մենք Քրիստոսից առաջ ...252 ՄԼՆ ԴՈԼԱՐ «ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
.Լեհական PBG PBGG.WA ընկերությունը հայտարարել է, որ 252 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել «Նաիրիտ» քիմիական ձեռնարկության արդիականացման — վերակառուցման նպատակով: «Ռոյթերս» ...ՄԱՄԼՈ-ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկի Սերունդ» ԵՀԿ վարչոԱպրիլի 17-ին «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունում անց է կացվել հերթական «կլոր սեղան»՝ առողջ ապրելակերպի պահպանման թեմայով: Օրվա բանախոսը Հայ Առաքելական ...
ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ
Ռ. ՂՈՒԿԱՍՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.ՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԱ. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIANԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ...
Դավիթ Բաբայան,քաղաքագետ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
.
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

