
Հրատարակված է Ապրիլ 18, 2008
ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՀՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՅՔԱՐԸ ՄՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀՈՒՅՍ
- Մարդ հոգու արիությամբ ու հավատով հաղթանակ է տանում նույնիսկ ամենադժվար ձեռնարկումներում։ ԳՅՈԹԵ Անկախ տարիքից, բոլորս հոգու խորքում հաճախ մեզ զգում ենք երբեմնի անզոր ու անպաշտպան մանուկ՝ կյանքի դաժան անարդարությունների ու չարությունների դեմ։ Այդպիսի պահերին ես երազում եմ լինել իմ մանուկ օրերի սիրելի հեքիաթներում, որտեղ բարին միշտ ուժեղ է եւ վերջում անպայման հաղթում է չարին։ Կյանքում հաճախ հակառակն է լինում։ Այնպես եմ ձեզ հասկանում, սիրելի, բարի հեքիաթագիրներ։ Երբ ինչ-որ տեղ, թեկուզ հեքիաթում, հաղթում է արդարն ու բարին, ուրեմն այն կա՛ մեր կյանքում. չէ՞ որ այդ հեքիաթն էլ մերն է։ Խոստովանենք, իրական կյանքում էլ մեկ-մեկ հաղթում է ազնիվն ու բարին եւ ավելի հաճախ կհաղթեր, եթե առավել ակտիվ պայքարենք մեր կյանքն էլ մի քիչ հեքիաթի նման դարձնելու համար։ Սակայն ինչպես 19-րդ դարի մեծ ասպետ Սերվանտեսն է նկատել. «Չարերը հետապնդում են առաքինություններն ավելի խստորեն, քան բարիները նրան սիրում են»։ Չարը դաժան է, անխնա։ Բարին մեղմ է, ներող։ Դրա համար էլ արդարությունը միայն ուժի հետ միանալով կարող է դառնալ անհաղթելի։ Սովորաբար մարդ հակված է հավատալու նրան, ինչ ցանկանում է։ Ես հավատում եմ, թե քանի որ մեծ սերն անբաժանելի է խորաթափանց մտքից, եւ մեծ մտածողները միշտ եղել են նաեւ մեծ մարդասերներ, ապա կգա ժամանակը, երբ քաղաքականության, գիտության, արվեստի, գրականության, բոլոր հանճարեղ մտածողներն իրենց մտքի, կամքի, սիրո մեծ ներուժը կներդնեն նրա համար, որպեսզի իրացվի այսպիսի մի կոչ. «Աշխարհի բարի կամքի տեր մարդի՛կ, միացե՛ք»։ Դա երեւի թե կլինի մարդկության պատմության ամենահանճարեղ գործը, մարդկանց երջանկությանը մոտեցնելու ամենահավաստի ուղին։ Երբ մի համակարգում միավորվեն բոլոր արդար ու բարի ուժերը եւ հասնեն գերազանցության չարի դեմ։ Այդ ժամանակ ազնիվ, տաղանդավոր անհատները ստիպված չեն լինի գործել միայնակ՝ վատնելով իրենց ուժերն անարդյունք՝ չարի դեմ անհավասար պայքարում։ Նրանք միասին կդառնան զորեղ եւ խաղաղ կծավալեն իրենց ստեղծարար գործը։ Դե ինչ, ազնիվ գործն ինքն է իր համար ճանապարհ հարթում։ Ցանկացած պահի կարելի է ձեռնամուխ լինել դրան։ Եթե այսօր մեկն իր մեջ բավականին ուժ ու համարձակություն է գտել այս աշխարհում մի ծուռ շտկելու, մի գեղեցիկ գործ ավելացնելու, ապա բոլոր նրանք, ովքեր ունեն արդար միտք ու ազնիվ խիղճ, որոնց համար միեւնույն չէ իրենց շուրջը կատարվող լավն ու վատը, չեն կարող ուղղակի մնալ այս ամենի անտարբեր դիտորդը։ Նրանք, անշուշտ, պիտի իրենց միասնությունը դրսեւորեն։ Այսօր խիզախություն է ցուցաբերել հանրապետական ծննդատան երիտասարդ տնօրենը եւ իր կանացի փխրուն ուսերին է առել մի ամբողջ առողջապահական հիմնարկի ներքին բարոյական նորմերն արմատապես փոխելու գործը։ Հավաստի աղբյուրներից հայտնի է, որ նա ուժ ու եռանդ չի խնայում մի քանի ամիս առաջ իր տնօրինության տակ անցած այդ կարեւոր հիմնարկում մարդասիրության ու արդարության վրա հիմնված անկաշառ մարդկային հարաբերություններ հաստատելու համար։ Թե որքանով դա կհաջողվի՝ կախված է ոչ միայն նրա հաստատակամությունից, այլեւ մեծ չափով՝ մեզնից, բոլորից։ Պարզ է, շատերը կասկած կհայտնեն՝ քրթմնջալով, թե դա ուղղակի կարճատեւ դիմակահանդես է, կամ ինքնախաբեություն, լավագույն դեպքում՝ հոսանքի դեմ հակառակ գնալու անհույս ու ապարդյուն փորձ՝ դոնկիխոտություն։ Սակայն հոգով արիները հարազատ են մեկմեկու։ Նրանց համախմբվելը դժվար չէ, քանզի նպատակը մեկն է. մարդկանց համընդհանուր բարօրությունը, եւ դրա համար նրանց նոր գաղափարախոսություն պետք չէ հաղորդել, դա սիրո, հավատի, արդարության, հավերժ վեհ մարդկային գաղափարներն են, որ արմատներ ունեն յուրաքանյուր ազնիվ մարդու մեջ։ Այն, ինչ սրտից է բխում, սրտին էլ հասնում է։ Ավելի քան համոզված եմ, որ շատերն իրենց աջակցությունը կդրսեւորեն. ով ինչպես կարող է՝ մեկն իր համակրանքն ու երախտագիտությունն արտահայտելով որեւէ թղթակցությամբ, մեկն իր բանավոր շնորհակալությամբ, մեկ ուրիշն առավել կոնկրետ ու նշանակալից կերպով սատար կանգնելով արդար գործին։ Նրա համար, որպեսզի այնտեղ, որտեղ ծնվում է նոր մարդը, լինի այնքան սեր, բարություն, Աստծո օրհնություն, չափսոսա իր լույս աշխարհ գալու համար, որպեսզի նրա զարմացած աչքերը հրճվեն շրջապատի սիրո առատությունից ու ապրելու ցանկությունից։ Ի գործ։ Աստված պահապան բոլոր արդարներին։ Հասմիկ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ Մանկավարժ, գ. Ճարտար

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 18, 2008
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.
Ապրիլի 17-ին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
- Պարոն նախարար, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ես շնորհակալ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին օրը ժամանակ գտաք մի քանի հարցի պատասխանելու: ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /1998. ՆԱԽԱԳ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ/
.1998.ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Օրագրային գրառումներից 15.03.1998 301. ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ քաղաքական ասպարեզում հայտնվեց Կարեն Դեմիրճյանի ֆիգուրը։ Հայտնվեց ու ...ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՀՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՅՔԱՐԸ ՄՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀՈՒՅՍ
.
Մարդ հոգու արիությամբ ու հավատով հաղթանակ է տանում նույնիսկ ամենադժվար ձեռնարկումներում։ ԳՅՈԹԵ Անկախ տարիքից, բոլորս հոգու խորքում ...«ԱՄՈԹ ՉԷ ՉԻՄԱՆԱԼԸ, ԱՄՈԹ Է ՉՍՈՎՈՐԵԼԸ»
. 2
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է կառավարության նոր աշխատաոճի մասին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
.Այլապես ԵԽԽՎ-ում ձայնազուրկ կդառնանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
. 1
«Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
. 32
Երեկ «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մարտի 1-ի ողբերգության օրը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքին. «Շատուշատ հիասթափված եմ «Ազատության» աշխատանքից, ինձ համար ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.Ս. թ. ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով կժամանի Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ ...ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆ
.Բաքուն անհանգստացած է Ռուսաստանի եւ Հայաստանի առաջիկա «Ռուբեժ2008» համատեղ զորավարժություններից Ադրբեջանը Ռուսաստանին եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ մյուս երկրներին ...«ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
.
Ս. Սարգսյան. «Մաքսային համակարգն իր աշխատանքով պարտավոր է նպաստել բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
.
Համատեղ քայլերով՝ ի շահ ժողովրդի բարեկեցության եւ անվտանգության ԼՂՀ կառավարությունում վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ղեկավարած պատվիրակությանը, ...ՀՀ ԱԺ ՊԱՏՎԻԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.
Ապրիլի 17-ին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ ...ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՆՔ Մենք նորից սերված ու սերունդ Հայկի, Մենք Քրիստոսից առաջ ...252 ՄԼՆ ԴՈԼԱՐ «ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
.Լեհական PBG PBGG.WA ընկերությունը հայտարարել է, որ 252 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել «Նաիրիտ» քիմիական ձեռնարկության արդիականացման — վերակառուցման նպատակով: «Ռոյթերս» ...ՄԱՄԼՈ-ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկի Սերունդ» ԵՀԿ վարչոԱպրիլի 17-ին «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունում անց է կացվել հերթական «կլոր սեղան»՝ առողջ ապրելակերպի պահպանման թեմայով: Օրվա բանախոսը Հայ Առաքելական ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԹՈՂՆԵԼ ԲԱՐԻ ՀԵՏՔ
Էմմա ԲԱԼԱՅԱՆՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
.ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՈՒՂԵՐՁ
.ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

