
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /1998. ՆԱԽԱԳ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ/
1998.ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Օրագրային գրառումներից 15.03.1998 301. ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ քաղաքական ասպարեզում հայտնվեց Կարեն Դեմիրճյանի ֆիգուրը։ Հայտնվեց ու սկսեց իր հաղթարշավը գյուղ ու գյուղակով։ Ժողովուրդը խուռներամ հավաքվում-թափվում է նրա հանդիպումներին ու հանրահավաքներին՝ ինչպես Ալլա Պուգաչովայի համերգներին... Ասես մարդկանց այդ զանգվածը չի 10 տարի առաջ օպերայի առջեւի հրապարակում նրան սուլել «Ձեզ համար որտեղի՞ց Ղարաբաղ վերցնեմ, այնպես եք խոսում, ասես իմ գրպանում է այն» ցինիկ արտահայտության համար։ Մի՞թե այդքան կարճ է ժողովրդի հիշողությունը։ Եթե «ոչ», ապա ինչո՞ւ, ո՞րն է պատճառը, որ ընդամենը 10 տարի հետո այդ նույն ժողովուրդը քիչ է մնում փողքերը քշտած՝ վազի Դեմիրճյանի հետեւից... Չլինի՞ ներել է նախկին լիդերին, նրան կոչ է անում վերստին իր ձեռքը վերցնել երկրի կառավարման ղեկը։ Այս մասին ես ունեմ մեկ պատասխան։ Լ. Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ական ռեժիմն այնքան վատն են եղել, այնքան գարշելի, որ դրանց համապատկերի վրա (բարոյահոգեբանական եւ սոցիալ-տնտեսական կամայականության, ապօրինության համապատկերի վրա) Կ. Դեմիրճյանը սկսել է սուրբ երեւալ։ Ինձ համար նույնպես գարշելի է ներկայիս իշխանությունը՝ պետության կառավարման իր մաֆիոզակլանային մեթոդներով, բայց դա չի նշանակում, թե Կ. Դեմիրճյանը նրանցից ավելի լավն է։ Եթե նա այն մարդն է, ով անհանգստացած է երկրում տիրող իրադրությամբ եւ հասարակ ժողովրդի անտանելի դրությամբ, ապա ինչո՞ւ է այսքան տարիներ լուռ ու հանգիստ դիտել կատարվող անարդարությունն ու ապօրինությունը։ Բացի այդ, ինձ ավելի շատ հուզում է հայկական մի ամբողջ երկրամասի՝ Արցախի ճակատագիրը։ Իսկ Կ. Դեմիրճյանի դիրքն այդ հարցում ոչնչով ավելի լավ չի լինի, քան Լ. Տեր-Պետրոսյանինը։ Եվ այդ պատճառով, առանց որեւէ կասկածի, Ռ. Քոչարյանը Կ. Դեմիրճյանից գերադասելի է... Հնարավոր է՝ Դեմիրճյանն ավելի խորիզմատիկ ու կոլորիտային ֆիգուր է առավել փորձառու եւ հաջող գործիչ ու կազմակերպիչ, բայց ի՞նչ օգուտ, որ «Ղարաբաղի հարցում» նա հաստատակամ չի լինելու... Ի տարբերություն նրա, Քոչարյանն ստիպված է լինելու Ղարաբաղի անկախության շահերը պաշտպանել մինչեւ իր հնարավորությունների վերջը, քանզի նրա հռչակը, հեղինակությունն ու առաջխաղացումը իշխանության սանդուղքով անմիջականորեն հանդիսանում են այդ նույն՝ արցախյան հողի ու նրա ժողովրդի ազատության համար ազգային-ազատագրական շարժման հետեւանքը։ 08.04.1998 301/1 ԵՍ ԷԼ ԵՄ ՀՐԱՎԻՐՎԱԾ Երեւան՝ նորընտիր նախագահ Ռ. Քոչարյանի պաշտոնակալությանը։ Երեւի հաշվի են առել ուժերիս ներածին չափ մտցրած իմ ավանդը Լ. Տեր-Պետրոսյանին հեռացնելու գործում։ Մի քանի ժամից Ս. Բաբայանի հետ մեկտեղ մեկնում եմ։ 11.04.1998 Երեկ վերադարձանք Երեւանից։ Պաշտոնակալության արարողությունից տպավորություններն առանձնապես հիացական չեն։ Հավանաբար, այն պատճառով, որ մեծ, աղմկոտ միջոցառումները չեմ սիրում։ Կույտով հավաքված չինովնիկների եւ բարգավաճ մարդկանց բազմությունը չեմ սիրում։ Չեմ սիրում ոչ այն պատճառով, որ նրանց ճնշող մեծամասնությունն իր հաջողությունը կառուցել է ստի, լկտիության եւ անարդար ուժի վրա, եւ, հանուն իրենց քաղաքական , սոցիալական ու տնտեսական կարգավիճակի պահպանման՝ նրանք մշտապես դիմում են մերժելի եղանակների ու միջոցների։ Իմ ուղեւորության մեջ ես օգտակար կանվանեի երկու կոստյումի ձեռքբերումը. մեկը՝ սեփական միջոցներով, մյուսը՝ Ս. Բաբայանի։ Բայց ամենաօգտակարը, կարծում եմ, պետք է համարել բանկետի ժամանակ 10-րոպեանոց զրույցը Սերժ Սարգսյանի հետ։ Ես շոշափեցի երկու հարց։ Առաջինը, ոնց որ միաժամանակ ե՛ւ հարցրի, ե՛ւ իմ տեսակետը շարադրեցի երկրի կառավարման ձեւի ու բովանդակության վերաբերյալ. «Ինձ հուզում է երկրի կառավարման գործում սխալները նվազագույնի հասցնելու հարցը։ Իմ կարծիքով, ամենից ավելի նպատակահարմարը կլիներ, որ դուք չորսով, կոլեգիալ կերպով, միասնաբար լուծեիք պետության առջեւ կանգնած հիմնական խնդիրները. Քոչարյանը, Վազգենը, դու եւ Սամվելը։ Ձեզնից ամեն մեկի համար ուժերից վեր է մեր իրադրությունում ճիշտ որոշումներ ընդունելը, բացի այդ, դուք ունեք տարբեր բնավորություն, ընդունակություններ տարբեր ոլորտներում ու իրավիճակներում, հեղինակություն՝ հասարակության տարբեր շրջաններում։ Այդ ամենը, սերտորեն միավորված լինելով՝ կտա միասնաբար գործող մեխանիզմի կամ օրգանիզմի հզոր միաձուլվածք։ Կուզենայի քեզնից իմանալ այս մասին ե՛ւ քո կարծիքը, ե՛ւ Ռոբերտի կարծիքը։ - Այո, իհարկե, այդպես է լինելու, այլ կերպ հնարավոր էլ չէ,- ահա այսպիսի թեթեւությամբ հաստատական պատասխան տվեց Ս. Սարգսյանը։ Ուզում էի իմանալ՝ այս թեմայով խոսակցություններ գնացե՞լ են, արդյոք, իրենց շրջանում, ինչպես նաեւ՝ անձամբ իր կարծիքը։ Ես ինքս գտնում եմ, որ այդպիսի տարբերակը, այդպիսի մոտեցումը երկրի կառավարմանը տվյալ պահին ամենանպատակահարմարն է։ Ես շատ եմ ուզում, որ նրանց մոտ, այնտեղ՝ վերեւում, ամուր միաբանություն լինի։ Գզվռտոցից եմ վախենում։ Իմ երկրորդ հարցը վերաբերում էր թերթերի հրատարակմանը։ Շատ վաղուց եմ ցանկանում իմ սեփական հրատարակությունն ունենալ, հրապարակայնորեն արտահայտվելու անձնական պահանջմունք եւ այն գաղափարների ու մտքերի տարածման հասարակական անհրաժեշտությունն եմ զգում, որոնք երկար տարիների ընթացքում ձեւավորվել են իմ գլխում։ Իհարկե, ցանկանում եմ նաեւ (իսկ գուցե եւ ավելի շատ) լսելի դարձնել իմ ձայնը ընթացիկ քաղաքականության ու քաղաքական ճակատամարտերի վերաբերյալ, մեր ներքին հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Սերժ Սարգսյանին ասացի այս ամենի մասին։ «Վատ չէր լինի, եթե դու ինձ օգնեիր այս մտահղացման մեջ... բարոյապես, քաղաքականապես...»։ Նա զգաց իմ ամաչկոտությունը եւ ինքն ավելացրեց. «Ինչո՞ւ միայն բարոյապես, կօգնեմ ե՛ւ բարոյապես, ե՛ւ նյութապես։ Նման հարցերում միշտ կարող ես հույս դնել ինձ վրա...»։ Ահա այս լավ նոտայի վրա էլ այդ օրը բաժանվեցինք իրարից։ 302. ՄԵԿ ԱՄԻՍ ՀԵՏՈ պարզ դարձավ, որ կոլեգիալության տարրը կտրականապես մերժվել է Ռ. Քոչարյանի կողմից։ Իմ սպասումները, թե մեր հեղինակավոր լիդերները համաձայնության կգան, ավելի ճշգրիտ՝ կմիաբանվեն «Քաղբյուրոյի» ինչ-որ նմանողությամբ, չարդարացան։ Գուցե ես երբեմն լուրջ հարցերին շատ եմ ռոմանտիկական դիրքերից մոտենում։ Լիովին հնարավոր է։ Սակայն, համոզված եմ, այն իրավիճակից մեկ այլ՝ ավելի լավ ելք չկար։ Կարող է՝ այն չափից դուրս բարդ է եւ այդ պատճառով էլ գործնականում իրագործելի չէ հասարակ մահկանացուների համար... Այսպես թե այնպես, սկսեցին առջեւում նշմարվել վիրավորանքներն ու գզվռտոցները բարձրագույն ղեկարության մեջ։ Շարունակելի
- .
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.
Ապրիլի 17-ին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.
- Պարոն նախարար, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ես շնորհակալ եմ, որ Ձեր պաշտոնավարման առաջին օրը ժամանակ գտաք մի քանի հարցի պատասխանելու: ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ /1998. ՆԱԽԱԳ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ/
.1998.ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Օրագրային գրառումներից 15.03.1998 301. ԱՆՍՊԱՍԵԼԻՈՐԵՆ քաղաքական ասպարեզում հայտնվեց Կարեն Դեմիրճյանի ֆիգուրը։ Հայտնվեց ու ...ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՀՈՒՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՅՔԱՐԸ ՄՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՀՈՒՅՍ
.
Մարդ հոգու արիությամբ ու հավատով հաղթանակ է տանում նույնիսկ ամենադժվար ձեռնարկումներում։ ԳՅՈԹԵ Անկախ տարիքից, բոլորս հոգու խորքում ...«ԱՄՈԹ ՉԷ ՉԻՄԱՆԱԼԸ, ԱՄՈԹ Է ՉՍՈՎՈՐԵԼԸ»
. 2
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է կառավարության նոր աշխատաոճի մասին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ԵՐԵՔ ԱՄԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՆՇԱՆԱԿԱԼԻՈՐԵՆ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
.Այլապես ԵԽԽՎ-ում ձայնազուրկ կդառնանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւը` 93 կողմ, 8 ...Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
. 1
«Մի մասը ցանկանում է, որ այս կառավարությունն անպայման տապալվի, սխալը սխալի վրա անի, տապալումը կբերի նոր իրավիճակի, պայքարը կստանա տրամաբանական իմաստ: Իսկ ...ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
. 32
Երեկ «Տեսակետ» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է մարտի 1-ի ողբերգության օրը «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքին. «Շատուշատ հիասթափված եմ «Ազատության» աշխատանքից, ինձ համար ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.Ս. թ. ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով կժամանի Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ ...ՇՈԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆ
.Բաքուն անհանգստացած է Ռուսաստանի եւ Հայաստանի առաջիկա «Ռուբեժ2008» համատեղ զորավարժություններից Ադրբեջանը Ռուսաստանին եւ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ մյուս երկրներին ...«ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
.
Ս. Սարգսյան. «Մաքսային համակարգն իր աշխատանքով պարտավոր է նպաստել բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
.
Համատեղ քայլերով՝ ի շահ ժողովրդի բարեկեցության եւ անվտանգության ԼՂՀ կառավարությունում վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ղեկավարած պատվիրակությանը, ...ՀՀ ԱԺ ՊԱՏՎԻԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
.
Ապրիլի 17-ին Ստեփանակերտ է ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ ...ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՆՔ Մենք նորից սերված ու սերունդ Հայկի, Մենք Քրիստոսից առաջ ...252 ՄԼՆ ԴՈԼԱՐ «ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
.Լեհական PBG PBGG.WA ընկերությունը հայտարարել է, որ 252 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել «Նաիրիտ» քիմիական ձեռնարկության արդիականացման — վերակառուցման նպատակով: «Ռոյթերս» ...ՄԱՄԼՈ-ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկի Սերունդ» ԵՀԿ վարչոԱպրիլի 17-ին «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունում անց է կացվել հերթական «կլոր սեղան»՝ առողջ ապրելակերպի պահպանման թեմայով: Օրվա բանախոսը Հայ Առաքելական ...
ՆԿԱՐԻՉ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ «ԵՐԿՐՈՐԴ ՃԱԿԱՏԸ»
Միքայել ՀԱՋՅԱՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԴԺՈՀԵՑ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՄԵԴԻԱՄԱՔՍ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
.ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
- 1862 Ծնվել է մեծ հայասեր Հ. Ֆ. Բ. Լինչը Լոնդոնում, իռլանդացի ծնողների ընտանիքում: Բացի իրավագիտությունից, նա ճանաչված է որպես գրող, աշխարհագրագետ, քաղաքագետ և ճամփորդ: Ունի աշխատությունների պատմական Հայաստանին նվիրված: 1906թ. ընտրվել է Բրիտանիայի պառլամենտի անդամ: Մահացել է Լոնդոնում 1913թ. նոյեմբերի 24-ին:
- 1877 Ռուսական զորքերի երևանյան ջոկատը գեներալ Տեր-Ղուկասովի ղեկավարությամբ, հայ աշխարհազորայինների հետ միասին 12 օրվա ընթացքում գրավեց Բայազետ քաղաքը :
- 1933 Մահացավ Հայաստանի Հանրապետության խորհրդային նախագահ Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ):
- 1953 Վերացվում են Երևանի, Կիրովականի և Լենինականի օկրուգները:
- 1958 Կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

