
Հրատարակված է Ապրիլ 17, 2008
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
- ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ Գործադիրի կողմից ընդունված մի շարք որոշումներով ավելի հստակեցվեցին մի քանի նորաստեղծ կազմակերպությունների գործունեության մանրամասները։ Այսպես, տնտեսական զարգացման նախարար Բ.Բաբայանի ներկայացմամբ՝ նիստում որոշում ընդունվեց գործարարության աջակցման խորհրդի կանոնադրության հաստատման վերաբերյալ։ Բ. Բաբայանի խոսքերով՝ նման կառույցի ստեղծումը հնարավորություն կընձեռի առավել անմիջական դարձնել պետության եւ գործարար սեկտորի հարաբերությունները եւ որ նման կառույցի ստեղծման անհրաժեշտության գաղափարը ծագել է հենց վերջին շրջանում գործարար հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ընթացքում։ Ըստ տնտեսական զարգացման նախարարի՝ դա կլինի գործարարների աջակցությանն ուղղված եւս մեկ քայլ։ Խորհրդի ստեղծումը նպատակ ունի քայլեր մշակել օժանդակելու գործարարությանն ու ներդրումներին առընչվող վարչական խոչընդոտների վերացմանը, համապատասխան օրենսդրական դաշտի ձեւավորմանը եւ այլն։ Խորհրդի նախագահն ի պաշտոնե ԼՂՀ վարչապետն է։ Սոցապնախարար Ն. Ազատյանի ներկայացմամբ՝ գործադիրը որոշում ընդունեց սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի ստեղծման, նրա կառուցվածքի եւ կանոնադրության հաստատման վերաբերյալ։ Նման կառույցի ստեղծումը թույլ կտա ավելի հասցեական դարձնել ոլորտում տարվող քաղաքականությունը։ Կենտրոնին է վերապահվում հաշմանդամության ճանաչումը, հաշմանդամության խմբի սահմանումը, աշխատունակության կորստի աստիճանը եւ այլն։ Կենտրոնի տնօրենը նշանակվում է սոցապնախարարի կողմից եւ հաշվետու է անմիջականորեն նախարարին։ Ելնելով նախագահի 2008թ. մարտի 18-ի «Բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագրի համապատասխան պահանջից՝ գործադիրը հաստատեց հանձնաժողովի կանոնակարգը։ Կառավարության ղեկավարը կարեւորեց նման հանձնաժողովի ստեղծման փաստը։ Նման մարմնի առկայությունը, վարչապետի կարծիքով, թույլ կտա ըստ անհրաժեշտության լուծել խնդիրները, այլ ոչ թե առաջնորդվել արդեն ավանդական դարձած հերթագրումներով։ Դրանք, ճիշտ է, կպահպանվեն, բայց չեն համարվի անձեռնմխելի եւ միակ ուղղորդիչ։ Ն. Ազատյանի ներկայացմամբ՝ որոշում ընդունվեց սոցապնախարարության բնակարանային ծրագրերի համակարգման կենտրոն ստեղծելու, նրա կառուցվածքն ու կանոնադրությունը հաստատելու մասին։ Ստեփանակերտի քաղաքապետ Վ. Միքայելյանի ներկայացմամբ՝ կառավարությունը որոշում ընդունեց «Ստեփանակերտի ներդրումային գրասենյակ» ՊՈԱԿ-ի ստեղծման եւ նրա կանոնադրության հաստատման վերաբերյալ։ Ըստ կանոնադրության՝ նորաստեղծ մարմնի նպատակների մեջ ներառված են այնպիսի ընդգրկուն խնդիրներ, ինչպիսիք են նպատակային ներդրումների, ինչպես նաեւ օրենքով չարգելված միջոցների օգտագործմամբ մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը, կապիտալ շինարարության ոլորտում պատվիրատուի պարտականությունների իրականացումը եւ կապալային եղանակով շինարարության կազմակերպումը, կապիտալ շինարարության տեխնիկական հսկողության իրականացումը եւ այլն։ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ Սոցապնախարարի ներկայացմամբ՝ կառավարության նիստում ընդունված մի շարք որոշումներ անդրադառնում էին բնակչության որոշակի խմբերի նկատմամբ տարվող պետական քաղաքականությանը։ Այսպես, ԼՂՀ Պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվա կապակցությամբ ԼՂՀ բնակչության առանձին խմբերի համար նախատեսվում է միանվագ դրամական օգնություն։ Այդ թվում, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ նրանց հավասարեցված անձանց՝ 16-հազարական դրամ, Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին՝ 13-հազարական, նրանց հավասարեցված անձանց եւ այրիներին՝ 11-հազարական դրամ։ 16 հազարական դրամ է նախատեսվում ԼՂՀ պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին եւ 10-հազարական դրամ՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններում, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին։ Տոների առթիվ 5 հազարական դրամ է նախատեսված միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին։ Ն. Ազատյանի ներկայացմամբ՝ գործադիրի կողմից ընդունված մեկ այլ որոշում, որ անդրադառնում էր «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման եւ վճարման կարգին ու չափին, դուրս էր գալիս զուտ սոցիալական ոլորտի սահմաններից ։ Ըստ այդ որոշման՝ «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց տրվող պատվովճարը սահմանվում է նվազագույն հաշվարկային աշխատավարձի 40-ապատիկի չափով, ինչը ներկայումս կազմում է 40 հազար դրամ։ Պատվովճարը նշանակվում է ցմահ եւ հետագայում գումարվում է կենսաթոշակին։ Ներկայումս նման պատվովճարը նախատեսվում է վեց անձի համար։ Սոցապնախարարի ներկայացմամբ՝ կառավարության նիստում ընդունված մի շարք որոշումներ անդրադառնում էին բնակչության որոշակի խմբերի նկատմամբ տարվող պետական քաղաքականությանը։ Այսպես, ԼՂՀ Պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվա կապակցությամբ ԼՂՀ բնակչության առանձին խմբերի համար նախատեսվում է միանվագ դրամական օգնություն։ Այդ թվում, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին եւ նրանց հավասարեցված անձանց՝ 16-հազարական դրամ, Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին՝ 13-հազարական, նրանց հավասարեցված անձանց եւ այրիներին՝ 11-հազարական դրամ։ 16 հազարական դրամ է նախատեսվում ԼՂՀ պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին եւ 10-հազարական դրամ՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններում, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին։ Տոների առթիվ 5 հազարական դրամ է նախատեսված միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին։ Ն. Ազատյանի ներկայացմամբ՝ գործադիրի կողմից ընդունված մեկ այլ որոշում, որ անդրադառնում էր «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման եւ վճարման կարգին ու չափին, դուրս էր գալիս զուտ սոցիալական ոլորտի սահմաններից ։ Ըստ այդ որոշման՝ «ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց տրվող պատվովճարը սահմանվում է նվազագույն հաշվարկային աշխատավարձի 40-ապատիկի չափով, ինչը ներկայումս կազմում է 40 հազար դրամ։ Պատվովճարը նշանակվում է ցմահ եւ հետագայում գումարվում է կենսաթոշակին։ Ներկայումս նման պատվովճարը նախատեսվում է վեց անձի համար։ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Նիստում բուռն քննարկումներ ծավալվեցին ԱրՊՀ առկա ուսուցմամբ 2008-2009 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ եւ ԱրՊՀ կողմից զեղչի կիրառման իրավունքով ու ԱրՊՀ հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերի ցանկի շուրջ։ Կառավարության ղեկավարն ու այդ հարցի շուրջ հանդես եկած կառավարության անդամները միաձայն գտնում են, որ պետպատվերի շրջանակներում ընտրված մասնագիտությունների ցանկը պետք է համապատասխանի պետական քաղաքականությանը։ Այլապես, ստացվում է այնպես, որ առաջնային ճյուղ է հռչակվում գյուղատնտեսությունը, սակայն պետպատվերի շրջանակներում պատրաստվում են լեզվաբաններ, իրավաբաններ, լավագույն դեպքում՝ տնտեսագետներ։ Եվ դա այն դեպքում, երբ հանրապետությունում խիստ զգացվում է ագրարային ոլորտի մասնագետների, շինարարների, ճարտարապետների կարիք։ Ստացվում է այնպես, որ շրջանավարտների մոտ 80 տոկոսն ընդունվում է բուհ, բնականաբար՝ նախընտրելով «էլիտար» մասնագիտությունները։ Հարցը բազմիցս է արծարծվել։ Իրոք, այդքան մասնագետների կարիք ունե՞նք, իհարկե՝ ոչ. հարցրեց եւ իր հարցին պատասխանեց տնտեսական զարգացման նախարարը։ Բայց դժվար է նաեւ այլընտրանքի որոնումը։ ԱրՊՀ-ին մեղադրելով հանդերձ, կառավարության անդամները միաժամանակ ընդգծում էին, որ միայն այս հաստատությունից չի կախված հավասարակշռության պահպանումը։ Այսօր գործում են նաեւ մասնավոր բուհեր եւ ԱրՊՀ-ում քանակի սահմանափակման դեպքում կմեծանա դիմորդների հոսքն այդ ուղղությամբ։ Տարօրինակ իրավիճակ է ստեղծվում. մի կողմից, ինչպես նշեց ԿԳ նախարարը, դիմորդի իրավունքն է՝ ընտրել իր ցանկացած մասնագիտությունը, մյուս կողմից, սակայն, պետությունն է մտահոգ իրավաբանների, լեզվագետների, տնտեսագետների արդեն իսկ ձեւավորված բանակի զբաղվածության խնդրով։ Կառավարության ղեկավարի հավաստմամբ՝ հենց նման քաղաքականությունն է ակամա նպաստում պետական ապարատի ուռճացմանը։ Ստեղծված իրավիճակից ելքը վարչապետը համարում է որոշակի մասնագիտությունների գծով դիմորդների համար գրավիչ եւ հեռանկարային պայմանների ապահովումը։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ագրարային ոլորտի մասնագիտություններին։ Վարչապետը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են նախատեսվել եւ մոտ ապագայում երեւան կգան դրանց արդյունքները։ Ինչեւէ, ինչպես վերը նշված ցանկը, այնպես էլ միջին մասնագիտական կրթությանն ու հետբուհական կրթությանն անդրադարձող որոշման նախագծերը թողնվեցին հետագա քննարկումների եւ ճշգրտումների համար։ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ Կրթության եւ գիտության ոլորտին անդրադարձող մի շարք որոշման նախագծեր, այնուամենայնիվ, հաստատվեցին գործադիրի կողմից։ Այսպես, գործադիրի որոշմամբ՝ շուրջ 20 մլն դրամ հատկացվեց 2008թ. գիտահետազոտական աշխատանքների համար։ Նշված աշխատանքները պետք է կոորդինացվեն «Արցախի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով։ Բացի այդ, որոշվեց կրթության եւ գիտության նախարարությանը մոտ 4,5 մլն դրամ հատկացնել Արցախյան ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նախապատրաստական աշխատանքների համար։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանության ամբիոնի առաջարկությամբ կենսաբանների համահայկական համաժողովի շրջանակներում հոկետմբերի 27-29-ը Ստեփանակերտում նախատեսվող «Կենսագիտության ժամանակակից խնդիրները» թեմայով անցկացվելիք գիտաժողովի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 3,8 մլն դրամ։

- Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 17, 2008
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
.
Ապրիլի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նախապես՝ ...ԵՂԲԱՅՐԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԿԵՐ ՉԼԻՆԵԼ, ԲԱՅՑ ԸՆԿԵՐԸ ՄԻՇՏ ԵՂԲԱՅՐ Է
.
ՄՈՆՏԵՆԸ՝ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հավասարապես ընկերության հետ չեն նույնացվում եւ կապվածության մյուս չորս տեսակները, որոնք ընդունել են մեր նախնիները. բարեկամական, ...ՀՈՂՆ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ ԵՆ ԱՐՅՈՒՆՈՎ, ՊԱՀՈՒՄ` ՄՇԱԿՈՒՅԹՈՎ
.
Այս խոսքերը, ավելի ճիշտ՝ կյանքի բանաձեւը անցած մարտի 28-30-ը Բերձորում անցկացված եւ Քաշաթաղի շրջանի համալիր զարգացմանը նվիրված միջազգային խորհրդաժողովում մասնակիցների մի խմբի ասաց ...ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
. 4
«Անառակ» որդու վերադարձը Բոլորովին վերջերս մի հեքիաթ հորինվեց ոմն անառակ որդու մասին։ Անառակ որդի, որն, ի դեպ, ոչ մի անմիջական առնչություն չուներ աստվածաշնչյան առակի համանուն կերպարի ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը
.
ԼՂՀ ՆԱԽԱԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը ՈՍՏԻԿԱՆՈԻԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ 16 ապրիլի 2008թ., ք. Ստեփանակերտ Հարգելի բարեկամներ Ոստիկանության ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի 2008թ. ապրիլի 16-ի հրամանագրով ոստիկանության գեներալ -մայոր Ռոբերտ Ալեքսեյի Շաֆերյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առըթներ ...ԱԱՄ «ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆ» ԵԿ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ԵՐԻՏ. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
. 1
Ապրիլի 16-ին Մարտունի քաղաքում կայացավ Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց Պաշտպան» ԵԿ նախաձեռնած «Մարտունու շրջանի երիտասարդական խորհրդակցությունը»` շրջանի 34 համայնքներ ներկայացնող երիտասարդների ...ԷՌՆԵՍՏ ԷՌՆԵԿՅԱՆԸ ԿՍԱՏԱՐԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
.
Արգենտինացի խոշոր ձեռնարկատեր Էռնեկյանը մտադիր է սատարել Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին Արգենտինահայ խոշոր ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանը (Eduardo Eurnekian) հայտարարել ...ԼՂՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԸ
Սեփ. լրատվություն
ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԹԱՓԱՆՑԻԿ Ապրիլի 17-ին Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի ...ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
.Ս.թ. ապրիլի 18-ին տեղի կունենա ԼՂՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը Ստեփանակերտում։ Նիստն կանցկացվի ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում.ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇՈԿԻ ՄԵՋ ԷՐ /ՀԻՄԱ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՇՈԿԻ ՄԵՋ/
.
Թուրքմենստանը համաձայն է բնական գազը փոխադրել Ադրբեջանով Կրեմլը Անդրկասպյան գազամուղի (ԱԿԳՄ) շինարարության նախագծի իրացումը համարում է էլ ավելի մեծ չարիք, քան ներկայումս գործող Բաքու- Թբիլիսի-Ջեյհան ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՆՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ Գործադիրի կողմից ընդունված մի շարք որոշումներով ավելի հստակեցվեցին մի քանի նորաստեղծ կազմակերպությունների գործունեության մանրամասները։ Այսպես, տնտեսական ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՄԱՐԴԻԿ /ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ/
ԷԼԵՈՆՈՐԱ ԲԱԲԱՅԱՆՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ
.
ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԿԼԻՆԵՆ
Ս. ԲԱԼԱՅԱՆԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Կ. Պոլիսում վախճանվեց տպարանատեր, հրատարակիչ Ճամիկ Արամյանը: (Ծնվ. 1820թ.-ին):
- 1904 Ծնվեց Հրանտ Գ. Փաստրմաջյանը: (Վախճ. 1954 թ.):
- 1922 Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը ահաբեկեցին «Թեշքիլաթը մահսուսե»-ի նախագահ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի նախկին նահանգապետ՝ Ջեմալ
- 1957 Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:
- 1990 Երևանում կայացավ միջազգային գիտական նստաշրջան «Հայերի ցեղասպանություն, պատմություն, տեսություն, քաղաքական պատասխանատվություն» թեմայով, նվիրված հայերի ցեղասպանության 75 ամյակին: Այն տևեց մինչև ապրիլի 21-ը:
- 1997 Նոր Հարավային Ուէլսի (Ավստրալիա) խորհրդարանի օրենսդիր համագումարը որոշում կայացրեց ապրիլի 24-ը սահմանել հայերի ցեղասպանության հիշատակի օր և առաջարկություն ներկայացվեց Ավստրալիայի դաշնային կառավարությանը ընդունել նույնանման որոշում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

