<<Ապրիլ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Ազատ Արցախ logo
Հրատարակվում է 16/01/1923
Picture of the day
Հրատարակված է Ապրիլ 17, 2008

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  141 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     Hay գրել է:
    Ov er ed anarak vordin?
    Duq aveli lava zbaghveq dzer azat artzaxi gortzerov, vorin azatoghner@ aysor banterum en.
  •  141 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     սաշիկ բռնիք քաշիք գրել է:
    • Hay
      Ov er ed anarak vordin?Duq aveli lava zbaghveq dzer azat artzaxi gortzerov, vorin azatoghner@ aysor banterum en.

    բալիկ ջան արցախ ազատագրողը հայաստանիհամար կռվողը զենքչեր բրձրացնի հայ զինվորի վրա,դրանք աեն ասֆալտի ֆիդաիներնեն.
  •  141 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     Babken 29 գրել է:
    • սաշիկ բռնիք քաշիք
      բալիկ ջան արցախ ազատագրողը հայաստանիհամար կռվողը զենքչեր բրձրացնի հայ զինվորի վրա,դրանք աեն ասֆալտի ֆիդաիներնեն.

    Erevi erku frontov en ashkhatum annpatak. Miajn te tanatos energian bavararen, kap chuni te um het en krvum
  •  135 օր առաջ |  ջնջել (4) |  պատասխանել
     Xelk գրել է:
    աշբուլա՞ղ, թե՞ Ստրասբուրգ12:44 Yerevan | 8:44 GMT | Wednesday 23 April 2008
    Միքայէլ Հայրապետեան
    Պահպանողական կուսակցության նախագահ
    Ի սկզբանե ասեմ, որ ՀՀՇ անդամ չեմ եղել. եւ ընդհանրապես միակ կուսակցությունը, որին կյանքումս անդամագրվել եմ` Պահպանողական կուսակցությունն է:
    Թեկուզ հիմա ամենեւին չէի ամաչի, որ ՀՀՇ-ական լինեի, քանի որ այն մաքրվելով իշխանության ժամանակ կուտակած աղտից (ինչպես օրինակ` Ռ.Քոչարյան, Ս.Սարգսյան, Ա.Բաղդասարյան ու նմաններ)` հիմա ամենաազնիվներից է մեր երկրում: Ավելին` Հայաստանի ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահական ընտրություններում քվես չեմ տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին, թեեւ հիմա Աստված ողորմաց մեղավորիս` հնարավորություն տալով ոչ միայն քվեարկել նրա օգտին, այլեւ լինել նրա վստահված անձը. դա մեծ, շատ մեծ պատիվ է ինձ համար: Գրադարանները դեռ Արդարադատության նախարարության օրինակով չեն հասցրել վառվել, իսկ այնտեղ պահվում են իմ խմբագրած ու իմ թղթակցած թերթերը` «Անկախություն», «Շրջան», «Օրեր», «Երեւանյան օրեր» եւ այլն: Այնտեղ կտեսնեք իմ քննադատությունն ու հայհոյանքը խեղճ ՀՀՇ-ի, Տեր-Պետրոսյանի ու իր թիմի հասցեին, մինչդեռ այդ ժամանակ ներկա իշխանության ներկայացուցիչները պնակալեզությամբ ու քծնանքով էին զբաղված: Այսքանն ասում եմ, որ պարզ լինի, թե ինչ ստախոս են նախկին կոմունիստ, նախկին նարիմանովական, նախկին ՀՀՇ-ական, նախկին Լեւոնական Քոչարյանն ու ադրբեջանական ծայրագավառից մայրաքաղաքում հայտնվածները, ովքեր ինձ ու ընկերներիս են երբեմն ՀՀՇ-ական, երբեմն` ռեւանշիստ, երբեմն` գործազուրկ անվանում: Ես մանկավարժ եմ եւ դրանով` երջանիկ: Ուրեմն ինչու՞ եմ ուժերիս ներածի չափով ելել սրանց դեմ, իսկ գարնան առաջին լուսաբացից ի վեր` ատելությամբ լցվել իրենց հանդեպ: Շատ պարզ մի պատճառով` իրենք ուղիղ գծով Հայաստանը տանում են դեպի խավար միջնադար, Արցախը` կործանման: Դա կարող է իրենց պես թերուսներին չերեւալ, բայց հո բանական մարդկանց պա՞րզ է: Բանական, բայց նաեւ բարոյական. թե չէ` բանական մարդիկ նաեւ իշխանության մեջ կան, ովքեր լավ էլ տեսնում եւ հասկանում են, սակայն իրենց անբարո ընչաքաղցության պատճառով լռում են: Ասում եմ նաեւ, որ պարզ լինի, որ կրկին լկտիաբար ստում է իշխանական խաժամուժը, երբ այնտեղ հավաքված հարյուր հազարավորներիս գործազուրկ ու բոմժ է ասում: Թեեւ ավելի լավ է լինել գործազուրկ, քան իրենց պես արյունարբուի գործ ունենալ: Ես ցայսօր երբեք գործազուրկ չեմ եղել, սակայն եթե իրենք բարոյականություն ունենային, պիտի գործազրկությունն ընտրեին 1990-ից ի վեր, քանի որ հակառակը դավաճանությունն է: Դավաճանություն իրենց հարազատ աթեիստական, կոմունիստական, ադրբեջանական, կեւորկովյան համակարգի նկատմամբ, որից սնվում էին իրենք եւ իրենց երեխաները:
    Սա բարոյական ընկալման մի կերպ է, որ հազար տարի էլ Երեւանի «ցենտրում» ապրեն` իրենց գավառական ուղեղներին հասու չի լինելու: Նրանք Հաագայում իրենց ցմահ բանտարկության վճիռը լսելիս` հիշելու ոչինչ չեն ունենալու, ի տարբերություն Մարկեսի վեպի հերոս գեներալ Աուրելիանո Բուենդիայի, ով գնդակահարության պատի մոտ հիշեց, թե ինչպես մանուկ հասակում հայրն իրեն առաջին անգամ տարավ սառույց տեսնելու: Նրանց ոչ ոք երբեք ոչինչ ցույց չի տվել: Ու մենք հիմա դարձել ենք իրենց մանկության վրեժն աշխարհից: Չկայացած մանկության բարդույթավորված կարոտը փորձեցին փարատել Մոնումենտի այգու տեղում հյուրանոց ու առանձնատներ սարքելով, որտեղից կերեւային կարուսելները, որոնց մասին լսել էին Բաքվից ամառները դաշբուլաղ հանգստանալու եկող նավթային «ռազրյադնիյ» բանվորներ դարձած իրենց համագյուղացիների` կարճ շալվար ու ռետուզ հագած զավակներից, ովքեր նախանձ շարժող ռուսական ինչ-որ հնչերանգով էին արտասանում բառերը: Նրանց խոհերն ու խոկումները հավերժորեն թաղված մնացին «կլիզմայի», «Զապորոժեցի-Մերսեդեսի», «ջեմով լցված կոնֆետների խորհրդավոր անցքերի», «սանտեխնիկի աշխատանքային պլպլան գործիքների» ու այլ փայլուն բաների բեռան տակ:
    Իսկ իմ տեսակը Երեւանում պարտվել էր արդեն 10 տարի. եթե ավելի անաչառ լինեմ` մի փոքր ավելի վաղ, երբ իր` մտավորականի բարձր արշինով մարդկանց չափեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: 1990-ականներին ուղեփակոց էր պետք դնել Երեւանի մուտքին, որ խորհրդային մեծ բնակավայր Երեւանը հասցներ կերպափոխվել որպես անկախ երկրի մայրաքաղաք, ոչ թե դառնար գավառական բաբելոնյան խառնարան: Օրինակ` խայտառակություն է, երբ գրողների միության (զազրելի վերապրուկ) նախագահ է դառնում անհասկանալի ինչ-որ մեկը, երբ մշակույթի, կրթության նախարարներ են դառնում գյուղական «կլուբների մշակույթով» սնված կիսաֆաբրիկատներ: Սրանցից ավելին ակնկալելը մեր էլ անմտության չափաբաժնի մասին է խոսում:
    Մենք այլ Հայաստան ենք ուզում: Այնպիսի Հայաստան, որը դաշբուլաղ չէ (Դաշբուլաղը Քոչարյանի հայրենի գյուղն է, որ հայերեն կնշանակի «քարե աղբյուր»), այլ աշխարհի հետ լիաթոք շնչող Հայրենիք: Մի՞թե քաղաքակիրթ մարդն իր իսկ նշանակած մարդու իրավունքների պաշտպանի մասին կասեր. «Նա ոչ թե Ստրասբուրգի, այլ Հայաստանի պաշտոնյա է»: Այդ դեպքում ինչու՞ է իմ աշխատավարձից պահում կատարվում ու վճարվում միջազգային այդ եւ այլ կառույցներին: Ես երազում եմ այնպիսի մի Հայաստանի մասին, ուր պաշտոնյան, իրո՛ք, նաեւ Ստրասբուրգն է ներկայացնում, ներկայացնում է ողջ առաջավոր մարդկությունը, մարդկային քաղաքակրթության նախընթաց բոլոր ձեռքբերումները: Սա՛ է մեր եւ քոչարյանների տարբերությունը: Նրանք խանություն են ուզում` խանական արժեհամակարգով, մենք` Ազատ Հայրենիք, ուր հարգվում են Մարդու բոլոր իրավունքները, ուր օրենքը կախված չէ ոչ մի նախագահի կամքից, եթե նա անգամ լուսավոր անհատ է:
    Բայց մենք էլ ենք մեղավոր: Այդ խեղճ ֆունկցիոները 10 տարի առաջ, մի անգամ, երեւի հեռուստատեսային լույսերից ու լրագրողների բազմությունից խլշկոտած ու խրտնած, իր պատկերացրած տղամարդկությունից խոսեց: Ու մենք, փոխանակ նրան հոգատարությամբ դաստիարակելու, սկսեցինք քարկոծել ու ծաղրել: Ու այդպես էլ թույլ չտվեցինք, որ նա հասկանա, թե ինչ հիմարություն է դուրս տվել: Իր այդ պատկերացումները ցածրակարգ էին ու պլեբեյական, սակայն, այնուամենայնիվ, պատկերացում էին: Մենք այնքան գազազեցրինք ու բարդույթավորեցինք խեղճին, նրա ուղեղում այնպիսի խճողում ու խառնիճաղանջություն ստեղծեցինք, որ քաղաքացի երեւալու համար հետագայում լռեց, նույնիսկ ծպտուն չհանեց, երբ հենց Երեւանում արեւմուտքցի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, թե Ղարաբաղի հարցը չի տարբերվում սեռական փոքրամասնությունների հարցից: Ժողովրդական խոսք կա, ասում են` էշի խրտնածը ձիուց արագ է վազում: Նա սուպեր-քաղաքացի էր դարձել պապանձման այդ պահին: Մոռացել էր դաշբուլաղյան կոդեքսը տղամարդկության մասին: Սակայն վերջերս նորից հիշեց` կապված գողացած քվեների պատճառով արվող մեր ցույցերի հետ: Բայց հենց նույն օրը` մարտի 1-ին («Ազատություն» ռադիոկայանով ինքս եմ լսել), արմավիրցիներն իրենց քաղաքի ավտոկայանից հարցազրույց էին տալիս ու բողոքում, որ տղամարդկանց արգելում են տրանսպորտ նստել եւ Երեւան գնալ: Իսկ կանանց Քոչարյանը թույլ էր տալիս: Նա վախեցած էր հայ տղամարդկանցից, ինչպես ազերիները, որ թողեցին իրենց տարածքի 20 տոկոսն ու փախան: Ինչու՞ է տղամարդկանցից այդքան վախենում Քոչարյանը:
    Տղամարդկանցից այդքան սարսափած «նախագահը» օրերս կրկին խոսեց «դրսից տղա բերելու» մասին: «Դուրս» ասելով էլ` հասկանում էր Արեւմուտքը: Ինչպե՞ս բացատրես նրան, որ իր պատկերացրած դուրսը մեզ համար ներս է: Մենք Եվրախորհրդի անդամ երկիր ենք ու դեռ երազում ենք Եվրամիության անդամ էլ դառնալ: Իսկ «տղա բերել» կատեգորիան վերապրում է թերեւս միայն դաշբուլաղում: Ինչպե՞ս բացատրես, որ դրսից «տղա» բերելն այն է, երբ դիակապտիչներ ես բերում ու արյուն թափում միլիոնանոց ցույցեր տեսած ու երբեւէ ոչ մի անկարգություն չապրած քաղաքակիրթ Երեւանում: Մեծ մեղք է դրանց «տղա» կոչելը: Դրանք ո՛չ տղա են, ո՛չ հայ, ո՛չ մարդ: Քոչարյանի պատկերացրած տղամարդը նա է, ով կարող է բանակցել մարդասպան-ահաբեկիչ Նաիրիի հետ. իսկ տղամարդ չէ նա, ով չի ուզում, որ իրեն առանց թիկնազորի սպանեն ու մեղքը գցեն ինչ-որ «ռոմանտիկների» վրա: Այդ դեպքում, ինչու՞ պարոն Քոչարյանն ինքը, եթե այդքան տղամարդ է, մարտի 1-ին թեկուզ թիկնազորով չգնաց Մյասնիկյանի արձանի մոտ. չէ՞ որ այնտեղ ոչ թե զինված նաիրիներ էին, այլ Ղարաբաղի բնակչությանը մի քանի անգամ գերազանցող անզեն հայեր` իր «եղբայր Վազգենի» եղբայր Արամը, բարեկիրթ Ստեփան Դեմիրճյանը... Ամոթալի է տղամարդկության մասին այդպիսի պատկերացում ունենալը, եւ կրկնակի ամոթալի` բանավեճի դաշտը փոխելու գեղջկական խորամանկությունը:
    Քոչարյանի Հայաստան գալուց հետո տղամարդկանցից շատերը սպանվեցին` գեներալ Արծրուն Մարգարյան, գնդապետ Վահրամ Խոռխոռունի, Արցախի հերոս Վազգեն Սարգսյան, հանրության սիրելի Կարեն Դեմիրճյան, բյուրեղյա Յուրա Բախշյան... իսկ այլ տղամարդիկ հայտնվեցին բանտերում` Ազատ Արշակյան, Պետրոս Մակեյան, Վազգենի եղբայր` Արմեն Սարգսյան, ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյան, Վարդան Մալխասյան, Դավիթ Մաթեւոսյան, Հակոբ Հակոբյան, Մուշեղ Սաղաթելյան, Արարատ Զուրաբյան... Շատ տղամարդիկ էլ ընդհատակում են, որ կարողանան արդյունավետ կազմակերպել դաշբուլաղյան ու տարոնա-դաշքեսանյան ամոթից մեր երկրի ազատագրման գործը: Որձակոտոր անելու այսպիսի աղետ մեր պատմությունը տեսել էր երեք անգամ` մեկ միջնադարում արաբների կողմից, մեկ 1915-ին` թուրքերի կողմից, մեկ էլ 1930-ականներին` բոլշեւիկների կողմից: Քոչարյանը չորրորդն է:
    Կարելի է ասել, թե ես անարդար եմ ու շատ կտրուկ այս հարցում, թե` բա հո չէ՞ր թողնելու, որ հանցագործներն անպատիժ մնային: Առաջին երեքն էլ` արաբը, թուրքը, բոլշեւիկը, հենց այնպես չէին որձակոտոր անում հայությանը, նրանք էլ մոտիվացիա ունեին եւ դարձյալ քաղաքա-քրեական «մեղադրանքներով»: Սա կա՛մ անափ ատելություն է Հայաստանի բնակչության հանդեպ, կա՛մ պաթոլոգիկ վախ տղամարդ տեսակից:
    Չկարծեք, թե կլլել եմ Քոչարյանի խայծը եւ իր թակարդն ընկել` տղամարդկության իր թեման քննարկելով: Ամենեւին ո՛չ: Սա իրոք թեմա է, որ նոր Հայաստան ու նոր քաղաքացի՛ հայ կերտելիս պարտավոր է սպառիչ պատասխաններ ունենալ: Մեր արժեքային համակարգի այս դաշտը բաց թողնել պետք չէ, այլապես, ինչպես տեսնում ենք, կլցվի քարանձավային, 21-րդ դարի հետ կապ չունեցող աղբով: Հիմա ասում ենք` տղամարդը նա չէ, ով եզ է, այլ նա, ով բարեկիրթ է եւ արժանապատիվ: Տղամարդը նա չէ, ով քաղաքաբնակ է, այլ նա, ով քաղաքացի է: Տղամարդը նա չէ, ով ամեն առիթով խոսում է դրանից` մանկության ինչ-որ բարդույթներ հաղթահարելու համար, այլ նա, ով չի ապավինում հրասայլերի ու ավտոմատավորների ողորմածությանը` գողացված իշխանությունը մի քանի օրով երկարաձգելու համար: Տղամարդը նա չէ, ով հագարացու պես գաղտագողի հարձակվում է քնած մարդկանց վրա, այլ նա, ով իր քաղաքական մտադրությունների մասին համարձակվում է հրապարակավ հայտարարել: Տղամարդը նա չէ, ով արեւելյան շողոքորթությամբ նետվում է մեծ տերության նախագահի մեքենայի անիվների տակ, այլ նա, ով հակադարձում է, երբ իրեն ու իր հայրենակիցներին հանիրավի սեռական փոքրամասնություն են անվանում: Տղամարդը նա չէ, ով նախամարդու վայրենությամբ արյուն է հեղում ու փորձում պատասխանատվությունը նետել այլոց վրա, այլ նա, ով իր օրն աղոթքով է սկսում ու աղոթքով ավարտում: Տղամարդը նա չէ, ով թեկուզ Բելի նման շրջապատված զինյալ բազմությամբ` արգելում է տղամարդկանց շարժն ու իրեն առավել ապահով զգում կանանց միջավայրում, այլ նա, ով չի կատակաբանում սպանվածների դիակները դեռ հողին չհանձնած: Տղամարդը նա չէ, ով սարսափում է իրենց տղամարդկանց հոգիների համար մարտի 8-ին մոմավառության ելած կանանցից ու նրանց շրջապատում ոստիկաններով, այլ նա, ով մարտի 8-ին ոչ մի դեպքում հարցաքննության չէր կանչի նախկին պատգամավոր Ռուզան Խաչատրյանին: Տղամարդը նա չէ, ով իր զավակներին տեղափոխել է Երեւան, իսկ երեւանցիների 18-20 տարեկան արու զավակներին հեռացրել Ղարաբաղ, այլ նա, ով լույսը դեռ չբացված Ազատության հրապարակում` գարնան առաջին օրը երախտագիտությամբ ծաղիկներ կնվիրեր հայ ազատամարտիկների մայրերին ու քույրերին: Միով բանիվ` տղամարդը նա է, ով Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան չէ. նա է, ով ապրում է 21-րդ դարում` 21-րդ դարի արժեքներով:

Վերջին լուրերը, Ապրիլ 17, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Loans | Online Loans | Problem Mortgage | Personal Loan | Personal Loans