
Հրատարակված է Ապրիլ 16, 2008
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
- ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի մի քանի օր առաջ արած հայտարարությունը, որ պետք է հասարակական վերաբերմունքը փոխվի եւ պետք է ընկալվի, որ Հայաստանում հարստանալու միակ ճանապարհը գիտելիք ձեռք բերելն է, այլ ոչ թե զոռբայությունն ու լկտիությունը, կարելի է բնութագրել որպես նոր մոտեցում պետական քաղաքականության մեջ: Նախկինում շատ է խոսվել Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսության այս կամ այն ճյուղին առաջնահերթություն տալու գիտության եւ արտադրության կապի ստեղծման մասին: Գիտելիքահենք տնտեսության մասին խոսվեց վերջին մեկ-երկու տարում, անգամ համապատասխան հայեցակարգ ընդունվեց հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության կողմից: Գիտելիքի վրա հիմնված տնտեսության առաջնահերթության մասին նշվում էր Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարության եւ նախագահական նախընտրական ծրագրերում: Սակայն, հավանաբար, հասարակության մեջ քչերն են հավատում, որ դա կյանքի կոչվելու, այլ ոչ թե թղթի վրա մնալու ճակատագիր ունեցող փաստաթուղթ է: Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որն արվեց հենց աշխատանքի տոնավաճառ կոչվող միջոցառման ժամանակ, հույս է, որ գիտելիքահենք տնտեսության մասին ծրագրերը չեն մնա որպես ծրագրեր, այլ կյանքի կկոչվեն: Սակայն հայտարարությունն ինքնին չէր կարող այդպիսի հույս համարվեր, եթե չլինեին նրա՝ ԿԲ նախագահ աշխատելու ընթացքում արձանագրած արդյունքները: Մասնավորապես Կենտրոնական բանկում կարեւորվել են գիտելիք ունեցող մասնագետները եւ այդ մասնագետներն իսկապես ֆինանսապես ապահով են գիտելիք ունենալու շնորհիվ: Հենց այդ մասնագետների աշխատանքի արդյունք է նաեւ բանկային համակարգի մեկ քայլ առաջ գտնվելը տնտեսության մյուս բոլոր ճյուղերից եւ նույն՝ բարձր պատրաստվածության մասնագետների պահանջարկը բանկային համակարգում եւ ֆինանսական հատվածում ընդհանրապես: Միանշանակ է, որ մեր տնտեսության այլ ճյուղերում նման պատկեր գոյություն չունի: Հազվադեպ են ընկերությունները, որտեղ տնօրենները ընկերության սեփականատիրոջ, ասենք, մորաքրոջ տղան կամ աներորդին չեն, իսկ մնացած աշխատողների գերակշիռ մասը՝ հարեւան, բարեկամ, ծանոթների միջնորդած մարդիկ: Թերեւս նաեւ դա է պատճառը, որ որակական թռիչք հայկական ձեռնարկությունները չեն կարողանում ապահովել: Անշուշտ, բանկային համակարգում նման խնդիր իրագործելն ավելի հեշտ գործ է, քանի որ բանկային բիզնեսն ինտելեկտ պահանջող բիզնես է: Փոխել հասարակական գիտակցությունը եւ անել այնպես, որ գիտելիքը դառնա տնտեսության եւ հասարակական կյանքի զարգացման շարժիչ ուժը, անհամեմատ դժվար է: Դժվար է, քանի որ հասարակության մեջ այլ արժեքային համակարգ է ձեւավորվել: Մարդիկ տեսնում են, թե ովքեր են հարստացել եւ ինչ ճանապարհներով՝ չնչին գնով այս կամ այն օբյեկտը ձեռք բերելով, գործընկերոջը «գցելով», շողոքորթելով եւ կաշառքի միջոցով բարձր պաշտոն ձեռք բերելով ու «տանիքով» բիզնես ունենալով եւ այլն: Կոնկրետ ապացույցներ են պետք, որպեսզի մարդիկ համոզվեն, որ իսկապես գնահատվում է գիտելիքի դերը, որ լավ մասնագետները ֆինանսապես ապահով են ապրելու: Այս ուղղությամբ առաջին քայլերը պետք է արվեն հենց կառավարությունում եւ նախարարությունում: Առաջին պատասխանատուն այստեղ երկրի նախագահը պետք է լինի, քանզի, խորհրդակցելով կոալիցիայում ներգրավված քաղաքական ուժերի եւ վարչապետի հետ, հենց նա է նշանակում նախարարներին: Իսկ գործնականում նախատեսված ռազմավարության իրականացման անմիջական պատասխանատուն պետք է լինի վարչապետը, եւ շատ կարեւոր է, որ նա կարողանա իր լուրջ խոսքն ու դերն ունենալ նախարարների նշանակման հարցում, քանզի հենց վարչապետն է աշխատելու կառավարության այդ կազմի հետ: Բացի այն բանից, որ պետք է կարողանա աշխատել քաղաքական տարբեր ուժեր ներկայացնողների հետ, նա պետք է ունենա պրոֆեսիոնալների թիմ, որը կարողանա իրականացնել նախանշված ծրագրերը: Մի խոսքով, Տիգրան Սարգսյանին իսկապես ծանր փորձություն է սպասվում: Նա պետք է լինի ճկուն՝ կոալիցիայում ընդգրկված քաղաքական ուժերի միջեւ խնդիրներ չառաջացնելու համար, բայց եւ միաժամանակ կամք պետք է դրսեւորի, որպեսզի կառավարությունն աշխատի որպես միասնական եւ համակարգված թիմ, իրագործելով նախանշված ռազմավարական ծրագրերը: Դրա համար նա պետք է ունենա երկրի նախագահի անվերապահ աջակցությունը եւ պետական համակարգում ներդնի աշխատանքի կազմակերպման նոր գործելաոճ: Ինչ մնում է խորհրդարանում հայտնված այն պատգամավորներին (որքան էլ տարօրինակ է՝ ընդդիմադիր), որոնք գտնում են, որ Տիգրան Սարգսյանը «ավտարիտետ» չէ վարչապետ աշխատելու համար, ապա տրամաբանորեն նրանք պետք է հանդես գային գիտելիքի կարեւորությունն առաջնահերթ ու ծրագրային համարող վարչապետին կողմ եւ «ավտարիտետներին» ղեկավար պաշտոններում նշանակելու դեմ, այլ ոչ թե «ավտարիտետ» ունեցող վարչապետ տեսնել ցանկացողի դերում: «Ավտարիտետներից» զզվել ենք: ԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՄ -Պարոն Սարգսյան, փաստորեն, պետք է սկսենք միմյանց աչքերի մեջ նայելուց... Ասել էիք, որ ապագա վարչապետը չեք, հարցին՝ դառնալու դեպքում կկարողանա՞ք հանգիստ նայել մեր աչքերի մեջ, ասացիք՝ այո: Ե՞վ: - Նայում եմ, չէ՞. այն ժամանակ, երբ ինձ ուղղեցիք այդ հարցը, նման որոշման մասին ես տեղեկություն չունեի: - «Պարզ» է: Եվ այնուհանդերձ, ինչո՞ւ հատկապես Դո՛ւք: - Կարող եմ ենթադրել, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հայտարարեցին, որ մտնում ենք երկրորդ սերնդի բարեփոխումների փուլ, ինչի համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալների թիմ, նրանց ընտրությունը կանգ առավ հատկապես ինձ վրա՝ պայմանավորված բարեփոխումների գործում անհրաժեշտ փորձով ու գիտելիքներով, որոնք ես ձեռք էի բերել անցնող տարիների ընթացքում՝ Կենտրոնական բանկը ղեկավարելիս: - Կենտրոնական բանկի «փորձին» եւ դոլար-դրամի «հմայքներին» դեռ կհասցնենք անդրադառնալ, այժմ տեսակետի մասին, որ Ձեր նշանակմամբ մեզանում երեւակվելու է արեւմտյան վեկտորը. այդպե՞ս է: - Հարցը պետք է բաժանել մի քանի մասի. տնտեսական մոդելի ընտրության հարցում եվրոպական արժեհամակարգն ավելի ընդունելի է Հայաստանի համար. այսինքն՝ ֆինանսական, ձեռնարկությունների գործունեության կազմակերպման ոլորտներում խաղի հիմնական կանոնները պետք է համապատասխանեն եվրոինտեգրման չափորոշիչներին, օրենսդրությանը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու մեր տնտեսական ներուժը: Ինչ վերաբերում է հայ ժողովրդի մշակութաբանական առանձնահատկությանը, ապա այն կարծիքին եմ, որ մեր առաքելությունն է կամուրջ դառնալ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ. Ի դեպ, այս մասին ունեմ մի մեծ հոդված, ուր մանրամասն շարադրել եմ այդ մոտեցումները, կարող եք ծանոթանալ: - Առիթ եղել է. նույն այդ հոդվածում Դուք կարեւորում, առաջնային եք համարում մտածողության տեսակը. հիմա՝ ապագա կառավարությունը կազմավորելու եք մտածո՞ղ մարդկանցից, թե՞ արհեստավարժներից: - Արդեն գիտեք, որ կառավարությունը ձեւավորվելու է կոալիցիոն սկզբունքով: Այսօրվանից ընթանում են քննարկումներ կառավարության ձեւավորման շուրջ, մի քանի օրից հանրությանը տեղյակ կպահենք, թե ինչպիսի կառավարություն ենք ձեւավորել: Կարծում եմ՝ ճիշտ չի լինի այսօր մեկնաբանություններ տալ: - Ի դեպ, Դուք քաղաքակա՞ն վարչապետ եք, թե՞ «տնտեսական»: - Ես պետական գործիչ եմ: - Ձեր ուժեղ եւ միեւնույն ժամանակ թույլ կողմերի մեջ շեշտվում է նույն գերակայությունը՝ թիմ չունեք, որեւէ «մեկը» չունեք: - Շատ լավ հարցադրում է. դրան այսօր ես անդրադարձա ԿԲ կոլեկտիվի հետ հրաժեշտին, ասացի, որ չեմ ընդունում թիմի այն ըմբռնումը, որին այսօր հաճախ ենք հանդիպում. դա ձեւակերպվում է մեկ բառով՝ անձնական նվիրվածություն: Երբեք այդպիսի թիմ չեմ ձեւավորել, չե՛մ ձեւավորելու: Փոխարենն ունեմ գործին նվիրված նվիրյալների մի մեծ խումբ Կենտրոնական բանկում: Առաջնորդվել եմ երկու սկզբունքով. մարդը պետք է լինի պարկեշտ, ունենա մասնագիտական բարձր կարողություններ՝ այդպիսիք պատճառ չունեն ճամբարից ճամբար թռչկոտելու, անձնական հարցեր լուծելու: Դրանք նպատակային մարդիկ են՝ իրենց գործում եւ կյանքում: Ես այդպիսի թիմի կողմնակից եմ: - Իսկ հնարավո՞ր է դառնաք ՀՀԿ անդամ: Կարո՞ղ եմ Ձեր ասածից եզրակացնել, որ բացառվում է: - Կարող եք. կուսակցական այս պահի դրությամբ չեմ դառնա: - Դառնանք Ձեր՝ վերը նշված հոդվածին. գերակայություններից հաջորդն այնտեղ հանդուրժողականությունն ու ներողամտությունն են. այն ամենը, ինչ կատարվում է այս հայրենիքում, տեղավորվո՞ւմ է Ձեր հոդվածի եւ որդեգրումների շրջանակում: - Ներողամտությունն անհրաժեշտ է առաջին հերթին իրեն՝ մարդուն, եթե մարդը ներողամիտ չէ, նշանակում է՝ իր մեջ չարություն է պտտում, ինչն էլ քայքայում է թե ներքին մարդուն, թե ֆիզիկական: Եվ եթե դու, ես այդ պահանջը որդեգրում ենք մեր նկատմամբ, ապա այն օգնում է ապրել ներողամիտ հասարակությունում: - Ավելի կոնկրետ խոսենք: Այսօր մենք ունենք դե-ֆակտո վիճակ, երբ հարյուրավոր մտավորական տղերք մեկուսացված են՝ չգիտես ինչու, կամ՝ գիտես. նախ՝ ձեր վերաբերմունքը մարտի մեկի դեպքերին: - Մարտի մեկի եւ երկուսի կեսգիշերի իրադարձությունները խոր ցավ պատճառեցին ինձ. արդյունքում ունեցանք մարդկային զոհեր. իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին: Այդ ամենը կրկնակի ցավոտ էր հայը հայի դեմ կանգնած լինելու պատճառով. մեզ մխիթարելու պատճառներ կլինեին, եթե հայը հայի վրա ձեռք չբարձրացներ, եւ այդ զոհերը լինեին արդար պայքարում, թշնամու հետ մարտում.… ներքաղաքական իրադարձություններն այլեւս երբեք ու երբեք նման զարգացումներ չպետք է ունենան մեզանում: - Դուք, որպես այս երկրում առանցքային պաշտոն ունեցող անձ, ի՞նչ եք անելու, որ այդպես չլինի. հիմա ճիշտ ժամանակն է հիշելու Օգոստոս Շնորհալու միտքը, որը միշտ կրկնել եք. «Միասնություն՝ հիմնականում, ազատություն՝ երկրորդայնում, եւ սեր՝ ամենայնում». գիրը կենդանի է, գիրը ճակատագիր է բերում. կոնկրետ, շատ կոնկրետ, ի՞նչ եք անելու: Ասենք, վեր կենաք, գնաք, նստեք Տեր-Պետրոսյանի հետ խոսակցության... անկախ նրանից՝ նա Ձեզ կընդունի, թե՝ ոչ: - Բայց եթե չի ընդունելու, ոնց գնամ երկխոսության: - Դուք ապահովեք Ձեր կողմը. եթե չի ընդունի, ինչպես Աստվածաշունչն է ասում, դրանից հետո կարող եք թափ տալ ձեր ոտքերի փոշին: - Բայց էդ քայլն արված է, չէ՞, մեր պետության նոր ղեկավարն իր ձեռքը մեկնել է, չէ՞, խիստ հրապարակային ձեւով, որեւէ ջրբաժանում նա չի դրել, չէ՞. ընդ որում, իր ձեռքը դեռ մեկնած է, եւ ձեր նշած քայլը՝ կատարված: - Իսկ էդ մտավորական տղերքի ձերբակալությունը, որոնց մեծ մասի հետ նաեւ ճամփա եք անցել, ձեզ չի՞ ցավացնում: - Իմ սիրտը ցավում էր թե այն ժամանակ, երբ իմ ընկերներ Դավիթ Վարդանյանին, Շավարշ Քոչարյանին, Արշակ Սադոյանին էին դաժանաբար ծեծի ենթարկում, ցավում է նաեւ այսօր: Այո, ինձ համար ցավալի է, որ իմ ընկերներն այսօր մեկուսացված են հասարակությունից: - Ի՞նչ եք անելու դրա համար: - Հասնելու եմ նրան, որ այդ հարցին արդարացի լուծում տրվի: Ար-դա-րա-ցի՛: - Պարզ է... Անցնենք տնտեսական «բլոկին». այսպիսի տեղեկատվություն կա. Գագիկ Ծառուկյանին է ներկայացվել ցուցակ՝ իր բիզնես-ոլորտների ամբողջական «նկարագրով», եւ ասվել, որ պետք է բոլոր հարկերը պարտաճանաչ մուծի, նա ասել է՝ «հա՛», բայց իր հերթին էլ մի ցուցակ է ներկայացրել, որով պահանջել է, որ Միքայել Բաղդասարովն ու մնացածները եւս «նույնատիպ ռեժիմով» պետք է հարկային դաշտում լինեն. ձեր մոտեցումը: - Ընդհանրապես, ժուռնալիստիկայում մի այսպիսի ոճ կա, որն, ի դեպ, շատ հաճախ է կիրառվում. թվում է, թե լրագրողը մի այնպիսի «անմեղ» հարց է տալիս՝ անուններ տալով, իսկ իրականում նպատակ ունի փչացնել մարդկային հարաբերություններ, ես դա չեմ ընդունում: Ինչ վերաբերում է հարկային դաշտին՝ մեր կառավարության որդեգրումը միակն է՝ բոլորը պետք է գործեն հավասար դաշտում: - Շատ ենք լսել: Եվ այնուհանդերձ, մոնոպոլիաներից պրծնելո՞ւ ենք, թե՞ չէ: - Այո՛, «պրծնելու» ենք, Ձեր օգնությամբ: Առանց ձեր՝ ազատ եւ արդար մամուլի, առանց հասարակական աջակցության հնարավոր չէ ստվերի դեմ պայքարել: - Եվ վերջին երկու հարցը. Դուք ապահովվա՞ծ մարդ եք. այնպիսի հեքիաթներ են պատմում ձեր մերձծովյան-միջերկրական դղյակների մասին: - Վերջին անգամն եմ այս հարցին պատասխանում. այո. ես ապահովված մարդ եմ, տասը տարի է, օրենքի պահանջի համաձայն, հայտարարագիր եմ ներկայացնում: Ասեմ կարճ՝ իմ կարողություններն ու ունեցվածքն ինձ բավարարում են, եւ ավելին ինձ պետք չէ: Եվ կառավարությունում աշխատելու ընթացքում նպատակ չունեմ անձնական հարցեր լուծել, քչով բավարարվող մարդ եմ, երբեք չեմ ունեցել կենցաղային մեծ պահանջներ ու հիմա էլ չունեմ: - «Ա Պո՞լշա». իսկ դղյակնե՞րը: - Ցավոք սրտի, Միջերկրական ծովի ափին դղյակ չունեմ, չունեմ այդպիսիք նաեւ որեւէ եվրոպական երկրում, եւ եթե կառուցեմ իմ առաջին «դղյակը», այն լինելու է Հայաստանում՝ իմ սիրած երկրում, իմ սիրած ընտանիքի հետ, ուր ապրել եմ ու ապրելու եմ: Զրույցը տեղի էր ունեցել ապրիլի 10-ին:

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 16, 2008
ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՄԱՐԴԻԿ /ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ/
ԷԼԵՈՆՈՐԱ ԲԱԲԱՅԱՆ
Դարեր շարունակ, պատերազմներից ու աղետներից տառապած մեր ժողովուրդը դժվար թե դիմանար ու հարատեւեր, եթե չունենար այնպիսի զավակներ, ինչպիսիք են Վարդան Մամիկոնյանն ...ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ՝ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ«Արեւիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկայի բաժանմունքը վերակառուցման-վերանորոգման նպատակով ներկայումս տեղակայվել է առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի ...ԲԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶԴՈՒՐԻՉ ՈՒԺԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԵլենա Տիգրանովնա Բաղյան. 66 տարի աշխատել է առողջապահության համակարգում Ապրիլի 7-ը՝ Ավետման կամ Մայրության օրը, մեզ մոտ առաջին անգամ է տոնվում նման հանդիսավորությամբ։ Դա կին նկարիչների ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Ինչպես նախորդ տարիներին, 2008թ. ապրիլի 14-ին ՀՅ Դաշնակցության Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեն այցելեց հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ազգային իրականության վերջին ...ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
. 1
«... Մեր չինովնիկությունը դեռեւս զգալի չափով իրենից ներկայացնում է պարփակված ու ամբարտավան մի կաստա, որը պետական ծառայությունը հասկանում է որպես բիզնեսի տարատեսակ։ Եվ այդ պատճառով ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.Ապրիլի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ. այս մասին հաղորդում ...ՅՈՒՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԼՂՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՊԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓ ՅԱՆ
ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի ապրիլի 16-ի նիստում համաձայն Սահմանադրության պահանջների, անցկացվեցին մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունները։ Այդ գործառույթն ամբողջությամբ վերապահված ...ՄՐՑՈՒՅԹ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր ամփոփվեցին Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրով մրցույթի նախնական արդյունքները։ Նախքան հանձնախումբը կանցներ ստացված առաջարկությունների ուսումնասիրմանը, վարչապետ Ա.Հարությունյանը ...ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը 6 տարեկան է։ Ժամանակի առումով այն կարճ է թվում, բայց նրա անցած ճանապարհը մեծ է։ ԼՂՀ ոստիկանությունը ներքին գործերի նախարարության ոչ միայն իրավահաջորդն ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ
.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու ...84 ԴՐԱՄ՝ 65-Ի ՓՈԽԱՐԵՆ
.
ԱԺ նիստի շրջանակներում պատգամավորների կողմից գործադիրին ուղղված հարցերն անդրադառնում էին ազգաբնակչությանը հուզող մի շարք խնդիրների։ Ցավոք, ոչ բոլոր պատասխաններն ...ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
.
Ապրիլի 16-ի նիստի շրջանակներում Ազգային ժողովը փակ քվեարկությամբ 29-ը մասնակիցներից 29 կողմ քվեներով ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում հաստատեց Գայանե Ավետիսի Գրիգորյանին, ...ՎՐՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ Ինչպես հաղորդում են ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2007թ. ԼՂՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը բոլոր կարգի տնտեսություններում ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
. 1
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի մի քանի օր առաջ արած հայտարարությունը, որ պետք է հասարակական վերաբերմունքը փոխվի եւ պետք է ընկալվի, ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐ.
.ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՄԱՐԴԻԿ /ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ/
ԷԼԵՈՆՈՐԱ ԲԱԲԱՅԱՆՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԿԼԻՆԵՆ
Ս. ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

