
Հրատարակված է Ապրիլ 16, 2008
ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը 6 տարեկան է։ Ժամանակի առումով այն կարճ է թվում, բայց նրա անցած ճանապարհը մեծ է։ ԼՂՀ ոստիկանությունը ներքին գործերի նախարարության ոչ միայն իրավահաջորդն է, նրա փառահեղ կենսագրության ու պատմական դասերի կրողը, այլեւ տասնամյակներում ծեվավորված մասնագիտական ավանդույթների շարունակողը։ 2003թ. մարտին ԼՂՀ կառավարությունը, տոն եւ հիշարժան օրերի մասին ԼՂՀ օրենքի համաձայն, որոշում ընդունեց Ոստիկանության օրը ապրիլի 16-ին նշելու մասին։ Մասնագիտական տոնին նվիրված միջոցառումների շարքն սկիզբ առավ համակարգի աշխատողների հանդիսավոր տողանով։ Ոստիկանության աշխատակիցներին շնորհավորեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Այնուհետեւ տոնակատարության մասնակիցները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին ԼՂՀ անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած՝ միլիցիայի 42 աշխատակիցների հիշատակը հավերժացնող խաչքարին։ Նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ոստիկանության պետի պաշտոնակատար, գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը, հանրապետության ուժային կառույցների ղեկավարներ, բարձրաստիճան սպաներ, համակարգի երախտավորներ, հյուրեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայությունից։ Հուշաքարի մոտ տեղի ունեցավ ոստիկանության ծառայության նոր աշխատակիցների երդման հանդիսավոր արարողությունը. նրանք երդվեցին հավատարիմ լինել հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, բարեխղճորեն եւ ազնվորեն կատարել հասարակական կարգուկանոնի պահպանման բոլոր գործառույթները։ Ոստիկանության օրվան նվիրված միջոցառումների շարունակությունը տեղափոխվեց ոստիկանության շենքի նիստերի դահլիճ, որտեղ տոնին նվիրված հանդիսավոր ժողովը վարեց ԼՂՀ ոստիկանության գեներալ-մայոր Սերգեյ Գրիգորյանը։ Օրվա տոնական միջոցառումը առիթ էր նաեւ ամփոփելու ծառայության գործունեության մեկ տարվա կատարած աշխատանքները, խոսելու բացթողումների մասին, հստակեցնելու անելիքները։ Ասվածի առնչությամբ հանգամանալից զեկուցումով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության պետի պաշտոնակատար, գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը։ Անցած ժամանակահատվածում նկատելի դրական տեղաշարժեր են արձանագրվել ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների օպերատիվ-ծառայողական գործունեության գրեթե բոլոր բնագավառներում, բարձրանում է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը, տարածաշրջանի առանձնահատկություններով պայմանավորված օպերատիվ իրավիճակի որոշակի բարդության պայմաններում հանրապետության ողջ տարածքում պատշաճ կերպով ապահովվել են հասարակական կարգն ու անվտանգությունը, ձեռնարկվել են արդյունավետ միջոցներ օրինականության պահպանման, կատարողական ու ծառայողական կարգապահության ամրապնդման գործում, շարունակվել են համակարգի կառուցվածքային բարեփոխումները, շարունակվում են զգալի աշխատանքներ տարվել ոստիկանության գործունեության իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ։ Ի պատիվ ոստիկանության՝ հանրապետության ոստիկանապետը փաստեց, որ կիրառվում են հանցավորության դեմ պայքարի առավել ճկուն ու արդյունավետ մեթոդներ, կատարելագործվում են քրեածին աշխարհին հակազդելու ռազմավարությունն ու մարտավարությունը՝ լիարժեք օգտագործելով տասնամյակների ընթացքում կուտակված ներուժը, համագործակցելով իրավապահ մյուս մարմինների եւ ՀՀ ոստիկանության հետ։ Այսօրվա ոստիկանը պետք է առաջնորդվի արհեստավարժության, քաղաքացիական եւ ծառայողական պարտքի բարձր սկսզբունքներով, նշեց Ռ. Շաֆերյանը։ Զեկուցողը ծառայության ամենօրյա աշխատանքը թվերով ու փաստերով ներկայացնելու անհրաժեշտություն չտեսավ, բայց խոստովանեց, որ միշտ չէ, որ հաջողվում է ունենալ անհրաժեշտ արդյունքը, զերծ մնալ թերություններից. քաղաքացու մոտ դեռեւս առկա վստահության պակասը հենց բացթողումների հետւանքն է, ասաց նա։ Ռ. Շաֆերյանի խոսքերով՝ համակարգի առջեւ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը ինքնամաքրումն է, որը վաղուց սկսված է եւ շարունակական բնույթ է կրելու։ Դիմելով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ հանրապետության ոստիկանապետը նրան շնորհավորեց ԼՂՀ ոստիկանության մասնագիտական տոնի առիթով եւ երախտագիտություն հայտնեց, որ հանրապետության համար ծանր ներքաղաքական զարգացումների պայմաններում ղեկավարել է վերոնշյալ կառույցը։ «Դա խրախուսում եւ պարտավորեցնում է մեզ՝ ավելի բարձր պատասխանատվությամբ կատարելու մեզ վրա դրված պարտավորությունները»,-ասաց Ռ. Շաֆերյանը։ Նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության ղեկավարությանը եւ ողջ անձնակազմին՝ իրենց խնդիրներին ու հոգսերին մշտապես աջակից լինելու, առաջադրված բոլոր հարցերին շահագրգիռ ձեւով արծագանքելու համար։ Զեկուցողի խոսքն ավարտվելուց հետո ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը ներկայացրեց ԼՂՀ նախագահի հրամանագիրը՝ Ռոբերտ Շաֆերյանին հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար եւ մասնագիտական տոնի կապակցությամբ Ժիրայր Հարությունյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ներկայացվեցին նաեւ ԼՂՀ նախագահի հրամանագրերը՝ ոստիկանության գնդապետի կոչումներ շնորհելու մասին։ Հանդիսավոր ժողովում ելույթ ունեցավ եւ ոստիկանության կատարած աշխատանքը դրական գնահատեց հանրապետության ղեկավար Բակո Սահակյանը։ 2008թ. առաջին եռամսյակում քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է ավելի քան 10 տոկոսով, շուրջ 6 տոկոսով նվազել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։ ԼՂՀ ոստիկանության մասնագիտական տոնի առիթով ուղերձներ են հղել ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, Ազդային Անվտանգության ծառայության պետ Վիկտոր Քոչարյանը, ՀՀ ոստիկանության ծառայության պետ Հայկ Հարությունյանը։ Դրանք ներկայացվեցին հանդիսավոր ժողովի մասնակիցներին։ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի անունից շնորհավորեց եւ նվեր մատուցեց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ գնդապետ արի Սաֆարյանը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ԼՂՀ ոստիկանության միջեւ համագործակցության ամրապնդման եւ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ինչպես նաեւ ի նշանավորումն ոստիկանության օրվա՝ ՀՀ ոստիկանապետի հրամանագրերով ԼՂՀ ոստիկանության համակարգի մի քանի աշխատակիցներ պարգեւատրվեցին «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով։ Տոնի կապակցությամբ ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով համակարգի մի խումբ առխատողների շնորհվել են հերթական, ինչպես նաեւ զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան բարձր կոչումներ։ Բացի այդ, 48 ծառայողներ պարգեւատրվել են համակարգում երկարամյա ծառայության համար ոստիկանության 3-րդ աստիճանի մեդալով, 41-ը՝ 2-րդ աստիճանի եւ 14-ը՝ 1-ին աստիճանի մեդալով։ Չորս հոգի ճանաչվել են տարվա լավագույն աշխատող եւ պարգեւատրվել 50-հազարական դրամով։ Բազմաթիվ աշխատակիցներ հանցավորության դեմ մղվող պայքարում նշանակալից ներդրման համար համար արժանացել են այլ կարգի խրախուսանքների եւ պատվոգրերի։ Հանդիսավոր օրը չեն մոռացվել նաեւ համակարգի վետերանները. երախտապարտ սերնդի անունից ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը նվերներ հանձնեց հանրապետության ներքին գործերի մարմիններում երկար տարիներ աշխատած մի խումբ անձանց։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 16, 2008
ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՄԱՐԴԻԿ /ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ/
ԷԼԵՈՆՈՐԱ ԲԱԲԱՅԱՆ
Դարեր շարունակ, պատերազմներից ու աղետներից տառապած մեր ժողովուրդը դժվար թե դիմանար ու հարատեւեր, եթե չունենար այնպիսի զավակներ, ինչպիսիք են Վարդան Մամիկոնյանն ...ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ՝ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ«Արեւիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկայի բաժանմունքը վերակառուցման-վերանորոգման նպատակով ներկայումս տեղակայվել է առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի ...ԲԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶԴՈՒՐԻՉ ՈՒԺԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԵլենա Տիգրանովնա Բաղյան. 66 տարի աշխատել է առողջապահության համակարգում Ապրիլի 7-ը՝ Ավետման կամ Մայրության օրը, մեզ մոտ առաջին անգամ է տոնվում նման հանդիսավորությամբ։ Դա կին նկարիչների ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Ինչպես նախորդ տարիներին, 2008թ. ապրիլի 14-ին ՀՅ Դաշնակցության Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեն այցելեց հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ազգային իրականության վերջին ...ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
. 1
«... Մեր չինովնիկությունը դեռեւս զգալի չափով իրենից ներկայացնում է պարփակված ու ամբարտավան մի կաստա, որը պետական ծառայությունը հասկանում է որպես բիզնեսի տարատեսակ։ Եվ այդ պատճառով ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.Ապրիլի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ. այս մասին հաղորդում ...ՅՈՒՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԼՂՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՊԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓ ՅԱՆ
ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի ապրիլի 16-ի նիստում համաձայն Սահմանադրության պահանջների, անցկացվեցին մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունները։ Այդ գործառույթն ամբողջությամբ վերապահված ...ՄՐՑՈՒՅԹ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր ամփոփվեցին Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրով մրցույթի նախնական արդյունքները։ Նախքան հանձնախումբը կանցներ ստացված առաջարկությունների ուսումնասիրմանը, վարչապետ Ա.Հարությունյանը ...ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը 6 տարեկան է։ Ժամանակի առումով այն կարճ է թվում, բայց նրա անցած ճանապարհը մեծ է։ ԼՂՀ ոստիկանությունը ներքին գործերի նախարարության ոչ միայն իրավահաջորդն ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ
.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու ...84 ԴՐԱՄ՝ 65-Ի ՓՈԽԱՐԵՆ
.
ԱԺ նիստի շրջանակներում պատգամավորների կողմից գործադիրին ուղղված հարցերն անդրադառնում էին ազգաբնակչությանը հուզող մի շարք խնդիրների։ Ցավոք, ոչ բոլոր պատասխաններն ...ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
.
Ապրիլի 16-ի նիստի շրջանակներում Ազգային ժողովը փակ քվեարկությամբ 29-ը մասնակիցներից 29 կողմ քվեներով ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում հաստատեց Գայանե Ավետիսի Գրիգորյանին, ...ՎՐՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ Ինչպես հաղորդում են ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2007թ. ԼՂՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը բոլոր կարգի տնտեսություններում ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
. 1
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի մի քանի օր առաջ արած հայտարարությունը, որ պետք է հասարակական վերաբերմունքը փոխվի եւ պետք է ընկալվի, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Զարինե ՄայիլյանՓՈՔՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԶԳՈՒՅՇ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ«ՆԱԵՎ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ»
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

