
ԲԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶԴՈՒՐԻՉ ՈՒԺԸ
Ելենա Տիգրանովնա Բաղյան. 66 տարի աշխատել է առողջապահության համակարգում Ապրիլի 7-ը՝ Ավետման կամ Մայրության օրը, մեզ մոտ առաջին անգամ է տոնվում նման հանդիսավորությամբ։ Դա կին նկարիչների ցուցահանդեսն է, այդ օրվան նվիրված համերգը, զանազան միջոցառումները դպրոցներում։ Իսկ թերթը Մայրության տոնը նշում է նրանով, որ ընթերցողին ծանոթացնում է Արցախի հետաքրքիր կանանց հետ։ Երեւի շատերը գիտեն Ելենա Տիգրանովնա Բաղյանին, որը 66 տարի աշխատել է առողջապահության համակարգում, որից 14 տարին՝ սանիտարահամաճարակաբանական կայանի գլխավոր բժշկի պաշտոնում։ Ելենա Բաղյանը ծնվել է 1925թ., Բաքու քաղաքում։ 1943-ին ընդունվել է Ադրբեջանի պետական բժշկական ինստիուտի սանիտարահիգիենիկ ֆակուլտետը, որն ավարտելուց հետո (1948թ.) աշխատանքի է ուղարկվել Ստեփանակերտ։ Նրան անմիջապես նշանակեցին պետական սանիտարական տեսչության պետի պաշտոնում՝ Ստեփանակերտի շրջանային առողջապահության բաժնում։ Երկու տարի անց նա տեղափոխվում է մարզային սանիտարահամաճարակաբանական կայան եւ նշանակվում սննդի լաբորատորիայի վարիչ։ 1960թ. տիկին Ելենային նշանակում են մարզային սանիտարահամաճարակաբանական կայանի գլխավոր բժշկի պաշտոնում, որտեղ էլ աշխատում է մինչեւ 1974 թվականը։ Նույն թվին ընտանեկան հանգամանքների թելադրանքով տեղափոխվում է Երեւան, որտեղից վերադառնում է 1976-ին։ 1976-1985թթ. աշխատում է որպես առողջապահության մարզային բաժնի գլխավոր համաճարակաբան։ 1985-ին անցնում է կենսաթոշակի՝ շարունակելով աշխատել նույն համակարգում՝ որպես բժիշկ։ Մինչեւ 2008թ. նա շարունակում էր աշխատել «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոնում»՝ որպես կոմունալ հիգիենայի բժիշկ։ Ապրիլի 3-ին նրա 83-ամյակի պատվին «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոնը» տիկին Ելենային հրավիրեց հանդիսավորությամբ նշելու այդ տարելիցը։ Իհարկե, այդպիսի օրը հաճելի է գովասանքի խոսքեր ասել, սակայն ես դրանցում անկեղծություն զգացի։ Բոլորը ցանկացան ելույթ ունենալ, եւ յուրաքանչյուր ելույթ ունեցող երախտագիտության հատուկ բառեր էր գտնում՝ հիշելով, թե ինչպես է Ելենա Տիգրանովնան օգնել իրենց՝ որին պրոֆեսիոնալ խորհրդով, որին՝ սրտից բխող կարեկցանքով, որոշներին էլ՝ նյութապես։ Բոլորը նշեցին նրա անչափ պատասխանատու վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ. բարյացակամությունը պահանջկոտության հետ մեկտեղ՝ աշխատակիցների հանդեպ, երիտասարդներին էլ՝ անգնահատելի օգնություն՝ նրանց մասնագիտական կայացման գործում։ Ես ականատես եղա բացարձակապես բոլոր աշխատակիցների կողմից նրա նկատմամբ ցուցաբերվող անկեղծ հարգանքին։ Բարեմաղթանքների ժամանակ պարզվեց, որ նա իր մահացած դստեր որդու խնամակալն է։ Պարզվեց, որ նրա փեսա Սմբատ Ղազարյանը՝ «Դեդ» մականունով, որը Արցախյան պատերազմի մասնակից էր, լինելով լենինականցի, ավելի ճիշտ, ղարսեցիների շառավիղը, Ստեփանակերտ էր եկել առաջին կամավորական ջոկատների կազմում եւ կռվել մինչեւ պատերազմի վերջը, մահացել է ավելի վաղ՝ ստացած ծանր վերքերից ու կոնտուզիայից։ Ելենա Բաղյանը եղել է հասարակական ակտիվ աշխատող։ Պետությունն էլ համապատասխանաբար ըստ արժանվույն է գնահատել նրա ծառայությունները։ Նա անհատական կենսաթոշակառու է, պարգեւատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով։ Տիկին Ելենան դժգոհում է մեր ժամանակին անհարիր բարքերից, որոնք տարածվում են անգամ ընտանիքի վրա, ինչը հղի է հեռուն գնացող բացասական հետեւանքներով ինչպես հասարակության, այնպես էլ պետության համար։ Նա գտնում է, որ «գեղեցկությունը փրկում է աշխարհը» ընդունված արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը եւ հաճախ հակառակ արդյունք է տալիս։ Իսկ ահա, ղեկավարվելով հոգեւոր գեղեցկությամբ ու բարությամբ՝ կարելի է գոնե մասնակիորեն վերափոխել աշխարհը։ Խիղճը չպետք է անհետանա մեր արժեքային կողմնորոշումներից, մինչդեռ ամեն ինչ, թվում է, դրան է հանգեցնում։ Տիկին Ելենան իր 83-ամյա տարիքում արտաքուստ ավելի առույգ ու երիտասարդ է, միանգամայն եռանդուն, աշխատունակ, եւ դա բացատրվում է նրանով, որ ամբողջ կյանքում ղեկավարվել է սրտից բխող սկզբունքով։ Նա գտնում է, որ մարդկանց նկատմամբ նման վերաբերմունքը տալիս է այնպիսի հոգեկան բավարարվածություն, որը նպաստում է առողջությանը, էլ չենք խոսում այն մասին՝ որ երբեմն էլ որոշ ժամանակ անց արվածը դրսեւորվում է հանկարծակի։ Իսկ մարդկանց նկատմամբ բարյացակամ լինելու դեպքում այդ նույնը քեզ վերադառնում է հարյուրապատիկ։ Նրա երկարամյա կենսափորձը, մինչ այսօր պահպանվող անսպառ աշխատունակությունը նկատի ունենալով՝ փորձեցինք նրան դիմել ոչ ավանդական հարցով։ Այսօր նա առաջնահերթ ի՞նչ հարցեր կկամենար դնել ԼՂՀ նախագահի առջեւ, եթե լիներ պետության ղեկավարի խորհրդական։ Տիկին Ելենան մի պահ խորհեց, ժպտաց՝ ասելով, որ իրեն առավել շատ հուզում է մեր մարդկանց առողջության օրավուր վատթարացումը։ Եվ այդ առումով մասնակիորեն կարող է դրական դեր խաղալ բժշկական հիմնարկները ժամանակակից բուժսարքավորումներով հագեցնելը։ Եվ հենց մարդկանց առողջության հարցը նա կդներ պետության ղեկավարի առջեւ՝ լինելով նրա խորհրդականը. չէ՞ որ ֆիզիկական առողջությունը մարդկանց թույլ է տալիս լինել ավելի բարի, ավելի հոգատար մեկը մյուսի հանդեպ։ Երկրորդը, ինչը շատ է հուզում տիկին Ելենային, կրթության հարցն է, ընդ որում՝ համակարգի բոլոր մակարդակների համար։ Այդ ոլորտում շատ բացթողումներ կան, բայց այն, որ միջակությունը գերիշխում է վառ եւ իսկապես կիրթ անհատականություններին, նա համարում է դիսհարմոնիկ եւ անկանխատեսելի հետեւանքներով հղի։ Երրորդ կարեւոր հարցը նա համարում է զոհված ազատամարտիկների երեխաների, թոշակառուների, հաշմանդամների թոշակների բարձրացումը՝ ավելացնելով, որ այդ բնագավառում՝ դեպի բարելավում նկատվող միտումը հուսադրում եւ ոգեւորում է։ Օգտվելով առիթից՝ տիկին Ելենան բոլոր կանանց ցանկանում է չմոռանալ բարության կազդուրիչ ուժի մասին եւ կոչ է անում այն կյանքում կիրառել ավելի հաճախակի։
- ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՄԱՐԴԻԿ /ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ/
ԷԼԵՈՆՈՐԱ ԲԱԲԱՅԱՆ
Դարեր շարունակ, պատերազմներից ու աղետներից տառապած մեր ժողովուրդը դժվար թե դիմանար ու հարատեւեր, եթե չունենար այնպիսի զավակներ, ինչպիսիք են Վարդան Մամիկոնյանն ...ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ՝ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ«Արեւիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկայի բաժանմունքը վերակառուցման-վերանորոգման նպատակով ներկայումս տեղակայվել է առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի ...ԲԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶԴՈՒՐԻՉ ՈՒԺԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԵլենա Տիգրանովնա Բաղյան. 66 տարի աշխատել է առողջապահության համակարգում Ապրիլի 7-ը՝ Ավետման կամ Մայրության օրը, մեզ մոտ առաջին անգամ է տոնվում նման հանդիսավորությամբ։ Դա կին նկարիչների ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Ինչպես նախորդ տարիներին, 2008թ. ապրիլի 14-ին ՀՅ Դաշնակցության Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեն այցելեց հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ազգային իրականության վերջին ...ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
. 1
«... Մեր չինովնիկությունը դեռեւս զգալի չափով իրենից ներկայացնում է պարփակված ու ամբարտավան մի կաստա, որը պետական ծառայությունը հասկանում է որպես բիզնեսի տարատեսակ։ Եվ այդ պատճառով ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.Ապրիլի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ. այս մասին հաղորդում ...ՅՈՒՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԼՂՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՊԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓ ՅԱՆ
ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի ապրիլի 16-ի նիստում համաձայն Սահմանադրության պահանջների, անցկացվեցին մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունները։ Այդ գործառույթն ամբողջությամբ վերապահված ...ՄՐՑՈՒՅԹ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր ամփոփվեցին Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրով մրցույթի նախնական արդյունքները։ Նախքան հանձնախումբը կանցներ ստացված առաջարկությունների ուսումնասիրմանը, վարչապետ Ա.Հարությունյանը ...ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը 6 տարեկան է։ Ժամանակի առումով այն կարճ է թվում, բայց նրա անցած ճանապարհը մեծ է։ ԼՂՀ ոստիկանությունը ներքին գործերի նախարարության ոչ միայն իրավահաջորդն ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ
.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու ...84 ԴՐԱՄ՝ 65-Ի ՓՈԽԱՐԵՆ
.
ԱԺ նիստի շրջանակներում պատգամավորների կողմից գործադիրին ուղղված հարցերն անդրադառնում էին ազգաբնակչությանը հուզող մի շարք խնդիրների։ Ցավոք, ոչ բոլոր պատասխաններն ...ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
.
Ապրիլի 16-ի նիստի շրջանակներում Ազգային ժողովը փակ քվեարկությամբ 29-ը մասնակիցներից 29 կողմ քվեներով ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում հաստատեց Գայանե Ավետիսի Գրիգորյանին, ...ՎՐՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ Ինչպես հաղորդում են ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2007թ. ԼՂՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը բոլոր կարգի տնտեսություններում ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
. 1
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի մի քանի օր առաջ արած հայտարարությունը, որ պետք է հասարակական վերաբերմունքը փոխվի եւ պետք է ընկալվի, ...
ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

