
Հրատարակված է Ապրիլ 16, 2008
ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՄԱՐԴԻԿ /ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ/
- Դարեր շարունակ, պատերազմներից ու աղետներից տառապած մեր ժողովուրդը դժվար թե դիմանար ու հարատեւեր, եթե չունենար այնպիսի զավակներ, ինչպիսիք են Վարդան Մամիկոնյանն ու Մխիթար Սպարապետը, Անդրանիկն ու Նժդեհը, Դանիել բեկ եւ Պողոս բեկ Փիրումյանները եւ շատ ուրիշներ։ Եվ ինչքան անցնում են տարիներն ու գլորվում են դարերը, ժողովուրդը ոչ միայն չի մոռանում նրանց, այլեւ ամեն եկող սերնդի համար նրանք դառնում են շատ հարազատ ու պատմության վառ կերպարներ։ Կարծես ժամանակաշրջանն ինքն է ստեղծում իր հերոսին՝ բանաստեղծին ու ճարտարապետին, քաղաքական եւ զինվորական գործչին, որոնք հանդիսանում են ազգի ու ժողովրդի ուժի աղբյուրն ու փրկության առագաստը։ Իսկ ժամանակաշրջանը դառնում է երանելի, եթե հանդիպում է մեծ անհատականությունների մեջ կուտակված լույսին ու հոգու ամրությանը։ Այդպիսի անհատականություններ են Սարդարապատի ճակատամարտի հերոսները՝ Դանիել բեկ եւ Պողոս բեկ Փիրումյանները։ Փիրումյաններն Արցախի Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղից են։ Դանիել բեկ Փիրումյանը ծնվել է 1861թ. նոյեմբերի 22-ին, Նախիջեւանիկ գյուղում։ Նա եւ ցարական բանակի գնդապետ Պողոս բեկ Փիրումյանը (ծնվել է 1864թ.) երկու եղբոր որդիներն են։ Վերջացնելով Շուշիի ուսումնարանը՝ Դանիել բեկ Փիրումյանը ծառայությունը սկսել էր 1881-ից։ Նա շարունակել է ուսումը՝ սկզբում Երեւանում, ապա՝ Թիֆլիսում, իսկ հետո էլ՝ Սանկտ Պետերբուրգի մարզի Լոմոնոսով քաղաքում եւ 1912թ. ստացել փոխգնդապետի կոչում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է գնդի հրամանատար Կովկասի, Վանի եւ Մուշի (Արեւմտյան Հայաստան) ռազմաճակատներում։ Պողոս բեկ Փիրումյանը, ավարտելով Շուշիի ուսումնարանը, նույնպես զինվորական ծառայության է անցնում եւ 1898թ. ստանում կապիտանի, իսկ 1905թ.՝ փոխգնդապետի կոչում։ Պողոս բեկ Փիրումյանը ծառայել է շատ տեղերում, այդ թվում՝ Հեռավոր Արեւելքում։ Նա մասնակցել է Առաջին աշխարհամարտին։ 1916-ին նրան ուղարկում են Կովկասյան ռազմաճակատ՝ որպես 5-րդ հրետանային գնդի հրամանատար, իսկ 1917թ. Նոր Բայազետի զինվորական ջոկատի հրամանատարն էր։ 1918թ. մայիսի 27-ին Փիրումյան եղբայրները մշակեցին մի պլան, որի համաձայն՝ փոքրաթիվ ուժերով պետք է ապահովեին հայ ժողովրդի հաղթանակը Սարդարապատի ճակատամարտում։ Ասում են, որ այդ ճակատամարտում մեծ ակտիվություն է ցուցաբերել Արցախի գունդը՝ հավաքագրված տարբեր գյուղերից, այդ թվում՝ 18 հեծյալներ Նախիջեւանիկ գյուղից։ Ճակատամարտին իր մասնակցությունն է ունեցել նաեւ բժիշկ Քրիստափոր Փիրումյանը, որն այդ ժամանակ աշխատում էր Շուշի քաղաքում։ Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից է, որն իր նշանակությամբ նաեւ եզակիներից է։ Եթե Ավարայրի հաղթանակը փրկեց հայ ժողովրդի հույսը, ապա Սարդարապատը՝ ազգի լինել-չլինելու հարցն էր։ Սակայն ստեղծված խորհրդային կարգերը Հայաստանում, ավաղ, նման հերոսների համար չեղան։ Դանիել բեկ Փիրումյանին եւ մյուս հերոսներին ձերբակալեցին ու հետո էլ գնդակահարեցին։ Պողոս բեկ Փիրումյանը, լսելով այդ լուրը, կալանավայրից փախուստի դիմեց, որպեսզի բողոքարկի նման վանդալիզմը, բայց ոչ մի արդյունքի չհասնելով՝ 1922թ. ինքնասպան եղավ։ Ընդհանրապես, Փիրումյանները (նաեւ Փիրումովները) զորավարական զարմից են։ Տոհմածառի բոլոր այրերը դեռ փոքրուց սիրահարված են լինում զինվորական գործին։ Նրանցից շատերը ծառայել են ռուսական զորքերում՝ որպես կադրային զինվորականներ։ Ալեքսանդր եւ Հովսեփ բեկ Փիրումովները եւ էլի շատերը պահպանել են ցամաքային զինվորական ավանդույթները. Ռեմալ Փիրումովը դարձել է գեներալ-մայոր։ Բայց ահա, փոխգնդապետ Սիմոն Փիրումովի որդին՝ Վլադիմիրը, նախնիների տաղանդը ցամաքից ծով փոխադրեց եւ ավարտելով ՍանկտՊետերբուրգի ռազմածովային ակադեմիան եւ նրան կից Վորոշիլովի անվան գլխավոր շտաբի բարձրագույն դասընթացը՝ աշխատանքի անցավ կենտրոնական շտաբում եւ պաշտպանեց դոկտորական ատենախոսություն։ Որպես կոնտրծովակալ՝ նա հետագայում սկսում է ղեկավարել ռազմածովային նավատորմը։ Ես շատ հպարտ եմ, որ Նախիջեւանիկ գյուղի ծնունդ եմ։ Անձամբ ծանոթ եմ համագյուղացի եւ վառ անհատականություն, անվանի ճարտարապետ Ռաֆայել Սարգսի Իսրայելյանին, որի նախագծով եւ անմիջական ղեկավարությամբ է ստեղծվել Սարդարապատի հերոսամարտին նվիրված հոյակապ հուշահամալիրը։ Ռ. Իսրայելյանը մեծ հայրենասեր էր։ Դեռ 1934թ., Սանկտ Պետերբուրգում համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժնում սովորելիս, նրա դիպլոմային աշխատանքներից մեկը գրավեց դասախոսների ուշադրությունը։ Բացի այն, որ նախագիծն ինքնին հետաքրքիր էր ու ինքնատիպ, նախագծի վերեւում նկարված էր մի մեծ արեւածաղիկ եւ հայերեն գրված էր. «Ջան Հայաստան, ջան արեւ, ջան Ղարաբաղ, ջան սարեր»։ Ճակատագրի բերումով Սարգիս Իսրայելյանի ընտանիքը Նախիջեւանիկ գյուղից տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ էլ ծնվում է ապագա մեծ ճարտարապետը։ Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիան գերազանց ավարտելուց հետո՝ 1936թ., երիտասարդ ճարտարապետը տեղափոխվում է Երեւան եւ նվիրվում սիրած աշխատանքին՝ հարազատ հանրապետությունը շենացնելու, կառուցելու գործին։ Թե՛ Երեւանում եւ թե՛ հանրապետության շատ վայրերում տեղադրվել կամ կառուցվել են Ռ. Իսրայելյանի մեծ ու փոքր սքանչելի գործերը՝ հուշարձաններ, բնակելի ու հասարակական շենքեր, աղբյուր-հուշարձաններ, հանգստի տներ ու արդյունաբերական կառույցներ։ Սակայն նրա բազմաթիվ գործերի մեջ կա մեկը, որը թեեւ չափերով փոքր, բայց նրա ամենասիրած կոթողն է։ Դա «Մասիսի տաճարն» է։ Այդպես էր կոչել քարակոփ կամարը Գառնի տանող ճանապարհի վրա, որտեղից անկրկնելի տեսարան է բացվում դեպի Մասիսն ու Արարատյան դաշտը։ Այդ կամարի վրա փորագրված են Ե. Չարենցի խոսքերը. «Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Իսրայելյանը միշտ լավատես էր ու սիրահարված հայրենի հողին ու բնությանը։ Հիշում եմ, թե ինչպես առանց գյուղը ժամանելու նախագծել էր նաեւ գյուղում կանգնեցրած հուշարձանը, որը նվիրված է Մեծ հայրենականում զոհված համագյուղացիների հիշատակին։ Ճիշտ է, ըստ արժանվույն է գնահատվել Ռ. Իսրայելյանի մեծ վաստակը։ 1970թ. շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչում, բայց, չգիտես ինչու, միշտ թվում է, թե ինչ-որ բան կա, որը մինչեւ հիմա մնում է անկատար։ Դա Նախիջեւանիկ գյուղում հուշաքարի բացակայությունն է՝ նվիրված գյուղի մեծ մարդկանց, որոնց կատարած գործերն անմահ են եւ հավերժական։ Պարզապես այսքանից հետո ես ինձ իրավունք եմ վերապահում կոչ անել բոլոր այն բարերարներին (թեկուզեւ գյուղից հեռու ապրողներ), ովքեր ի վիճակի են ձեռք մեկնելու, որպեսզի արձագանքեն. Սարդարապատի 90-ամյակի առթիվ գոնե հուշաքար տեղադրենք գյուղում, որ գյուղ մտնող ցանկացած այցելու իմանա, որ գյուղը թեպետեւ փոքր՝ բայց հայ ժողովրդի պատմությանը տվել է մեծ մարդիկ։

- ԷԼԵՈՆՈՐԱ ԲԱԲԱՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 16, 2008
ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄԵԾ ՄԱՐԴԻԿ /ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ/
ԷԼԵՈՆՈՐԱ ԲԱԲԱՅԱՆ
Դարեր շարունակ, պատերազմներից ու աղետներից տառապած մեր ժողովուրդը դժվար թե դիմանար ու հարատեւեր, եթե չունենար այնպիսի զավակներ, ինչպիսիք են Վարդան Մամիկոնյանն ...ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ՝ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ«Արեւիկ» մանկական բուժմիավորման պոլիկլինիկայի բաժանմունքը վերակառուցման-վերանորոգման նպատակով ներկայումս տեղակայվել է առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի ...ԲԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶԴՈՒՐԻՉ ՈՒԺԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆԵլենա Տիգրանովնա Բաղյան. 66 տարի աշխատել է առողջապահության համակարգում Ապրիլի 7-ը՝ Ավետման կամ Մայրության օրը, մեզ մոտ առաջին անգամ է տոնվում նման հանդիսավորությամբ։ Դա կին նկարիչների ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4
Ինչպես նախորդ տարիներին, 2008թ. ապրիլի 14-ին ՀՅ Դաշնակցության Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեն այցելեց հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ազգային իրականության վերջին ...ԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
. 1
«... Մեր չինովնիկությունը դեռեւս զգալի չափով իրենից ներկայացնում է պարփակված ու ամբարտավան մի կաստա, որը պետական ծառայությունը հասկանում է որպես բիզնեսի տարատեսակ։ Եվ այդ պատճառով ...ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.Ապրիլի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ. այս մասին հաղորդում ...ՅՈՒՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԼՂՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՊԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓ ՅԱՆ
ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի ապրիլի 16-ի նիստում համաձայն Սահմանադրության պահանջների, անցկացվեցին մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունները։ Այդ գործառույթն ամբողջությամբ վերապահված ...ՄՐՑՈՒՅԹ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր ամփոփվեցին Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրով մրցույթի նախնական արդյունքները։ Նախքան հանձնախումբը կանցներ ստացված առաջարկությունների ուսումնասիրմանը, վարչապետ Ա.Հարությունյանը ...ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը 6 տարեկան է։ Ժամանակի առումով այն կարճ է թվում, բայց նրա անցած ճանապարհը մեծ է։ ԼՂՀ ոստիկանությունը ներքին գործերի նախարարության ոչ միայն իրավահաջորդն ...ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ
.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու ...84 ԴՐԱՄ՝ 65-Ի ՓՈԽԱՐԵՆ
.
ԱԺ նիստի շրջանակներում պատգամավորների կողմից գործադիրին ուղղված հարցերն անդրադառնում էին ազգաբնակչությանը հուզող մի շարք խնդիրների։ Ցավոք, ոչ բոլոր պատասխաններն ...ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
.
Ապրիլի 16-ի նիստի շրջանակներում Ազգային ժողովը փակ քվեարկությամբ 29-ը մասնակիցներից 29 կողմ քվեներով ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում հաստատեց Գայանե Ավետիսի Գրիգորյանին, ...ՎՐՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.
ԼՂՀ ԳՅՈԻՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ Ինչպես հաղորդում են ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2007թ. ԼՂՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը բոլոր կարգի տնտեսություններում ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
. 1
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի մի քանի օր առաջ արած հայտարարությունը, որ պետք է հասարակական վերաբերմունքը փոխվի եւ պետք է ընկալվի, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ` ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ
Ռ. ՂՈՒԿԱՍՅԱՆԱՆՑՅԱԼ, ՈՐ ՔԱՅԼՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԻ ՀԵՏ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՏՈՀՄԱՅԻՆ ԳՈՐԾԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ
Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
.ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԺՈՂՈՎՈՒՐԴ-ՆԱԽԱԳԱՀ-ՉԻՆՈՎՆԻԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ` ԵՐԿՈՒ ԿՐԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
.
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1879 Մոսկվայում մահացավ հայտնի հրապարակախոս «Հյուսիսափայլի» խմբագիր Ստեփանոս Նազարյանցը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1918 Թիֆլիսում լույս է տեսնում «Տեղեկատու» օրաթերթը՝ առաջին խորհրդային թերթը հայերեն:
- 1923 ՀԽՍՀ Ժողկոմխորհուրդը որոշում է Խորհրդային Հայաստանի պետկինո (Հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:
- 1953 Երևանում մահացավ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը: (Ծնվ. 1876թ.-ին):
- 1958 Մահացավ երգահան Վաղարշակ Սրվանձտյանը:
- 1959 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀԽՍՀ-ում ժողովրդական կրթության սիստեմի հետագա զարգացման մասին»:
- 1984 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձև (թիվ 247) և պահանջեց կառավարությունից 1985թ. ապրիլի 24-ը հայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր»:
- 1984 Մարդկանց մշտական միջազգային տրիբունալը ճանաչեց հայերի ցեղասպանությունը:
- 1998 Փարիզի Սորբոն համալսարանում տեղի ունեցավ հայերի ցեղասպանության նվիրված միջազգային սեմինար: Այն կազմակերպվել էր ՀՅԴ-ի Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հովանավորությամբ:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

