
Հրատարակված է Ապրիլ 15, 2008
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
- ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել ՀՀ ԶՈՒ լխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Նախօրեին համապատասխան հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մեկ այլ հրամանագրով նախագահն ազատել է Սեյրան Օհանյանին ՀՀ պաշտպանության առաջին տեղակալի — ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններից: Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականին ԼՂՀ Շուշի քաղաքում: 1979 թ.-ին ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետ— 1983թ.-ին` Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը: 1983 թ.-ին ծառայության է մեկնել երմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: 1988 թ.-ի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ — նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնում: Այնուհետ— ծառայությունը շարունակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում, մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է: 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ-ի ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնում: 1994 թվականի սեպտեմբերից մինչ— 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը: 1999 թ. օգոստոսի 2-ին ԼՂՀ Նախագահի Հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար: Սեյրան Օհանյանը պարգ—ատրվել է մի շարք շքանշաններով — մեդալներով, այդ թվում նա—` «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: 1999 թ.-ի սեպտեմբերին նրան շնորհվել է Արցախի հերոս կոչում` Ոսկե արծիվ շքանշանի հանձնումով: 2000թ. մարտին Սեյրան Օհանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 2007 թ. մայիսին նշանակվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Սեյրան Օհանյանին: Նախագահն ասել է, որ Սեյրան Օհանյանին ճանաչում է ավելի քան քսան տարի, եւ չի հիշում նրա կողմից որեւէ արարք, որը կարող է պատիվ չբերել սպային: Նա բարձր է գնահատել Սեյրան Օհանյանի ակտիվ մասնակցությունը բանակի կայացման ու ամրապնդման գործին: Երկրի ղեկավարի խոսքով, բանակը շարունակելու է մնալ պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, եւ այսօր զինված ուժերի առջեւ դրված են լուրջ խնդիրներ: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պաշտպանության նախարարի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետի ղեկավարությամբ պաշտպանական գերատեսչությունը հաջողությամբ կիրականացնի այդ խնդիրները, կշարունակի բանակի մարտունակության հետագա բարձրացմանն ուղղված քայլերն ու բարեփոխումների գործընթացը: Նախագահը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Միխայլի Հարությունյանին` այս փուլում համատեղ արդյունավետ աշխատանքի համար եւ համոզմունք հայտնել, որ նրա փորձն ու գիտելիքներն այսուհետ եւս կծառայեն բանակի զարգացմանը: Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնելով երագույն գլխավոր հրամանատարին` իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար, նշել է, որ պաշտոնը ստանձնում է առաջին հերթին պատասխանատվության մեծ գիտակցությամբ: Նա ասել է, որ իրենց ջանքերը նպատակաուղղելու են երկրի պաշտպանունակության, անվտանգության ամրապնդմանը, բանակի մարտունակության հետագա բարձրացմանը: ՀՀ ԱԳ նոր ղեկավար է նշանակվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳ նոր ղեկավար է նշանակվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը: Երկուշաբթի համապատասխան հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեկ այլ հրամանագրով Նալբանդյանը ազատվել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ — լիազոր դեսպանի պաշտոնից։ Էդուարդ Նալբանդյանը ծնվել է 1956թ.-ին Հայաստանում: 1978 թ.-ին ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1988 թ.-ին` ԽՍՀՄ իտությունների ազգային ակադեմիայի ար—ելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Ունի քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1978-1983 թթ.` Լիբանանում ԽՍՀՄ դեսպանություն, 1983-1986 թթ.` ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարություն, 1986-1992 թթ.` Եգիպտոսում ԽՍՀՄ, ապա` Ռուսաստանի դեսպանության խորհրդական, 1992-1993 թթ.` Եգիպտոսում Հայաստանի գործերի հավատարմատար, 1994-1998 թթ.` Եգիպտոսում ՀՀ դեսպան Մարոկկոյում — Օմմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե), 1999 թ. մարտից` Ֆրանսիայում ՀՀ արտակարգ — լիազոր դեսպան, 2000 թ. հունվարից՝ Իսրայելում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ), 2001 թ. հուլիսից` Վատիկանում ՀՀ դեսպան (նստավայրը` Փարիզ), 2004 թ. սեպտեմբերից` Անդորրայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Փարիզ)։ Պարգ—ատրվել է 1982 թ.-ին` Ժողովուրդների բարեկամության շքանշանով, 2001 թ.-ին` Ֆրանսիական Հանրապետության Պատվո լեգեոնի ասպետ շքանշանով, 2001 թ.-ին` ՀՀ Մխիթար ոշ մեդալով, 2003 թ.-ին՝ Սուրբ Աթոռի Սուրբ րիգորի Մեծ Խաչի շքանշանով, Վատիկան։ Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի մեկ դուստր։ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ է նշանակվել Յուրի Խաչատուրովը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել՝ գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին։ Նույն հրամանագրով գեներալ-լեյտենանտ Խաչատուրովն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանով Յուրի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանը նախօրեին նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարար։ Յուրի Խաչատուրովը ծնվել է 1952թ. մայիսի 1-ին՝ Վրաստանի Թեթրիծղարո քաղաքում: Հայաստանի ռազմական գործիչ է։ 1970-1974 թթ. սովորել է Թբիլիսիի ռազմահրետանային ուսումնարանում, որն ավարտել է կարմիր դիպլոմով: Ծառայել է Սմոլենսկում, Պրիմորյեի երկրամասում, Ուսուրիյսկում`զբաղեցնելով հրամանատարային պաշտոններ։ 1982-1985 թթ. ուսանել է Մոսկվայի ռազմահրետանային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետում։ 1985-1988 թթ. ծառայել է Աֆղանստանում։ 1989թ. նշանակվել է Բելոռուսական զինվորական օկրուգի առանձին հրետանային բրիգադի հրամանատար: Մասնակցել է արցախյան ազատագրական պայքարին, նշանակվել է գնդի հրամանատար, ապա` ՀՀ Սահմանապահ զորքերի հրամանատար - պաշտպանության փոխնախարար: 1993 թ.-ից նշանակվել է Տավուշի — Կրասնոսելսկի ուղղությամբ գործող առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար: 1995թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 2000թ. –ից զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Նույն 2000 թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Պարգ—ատրվել է «Կարմիր աստղ» 2-րդ աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈԻ Հայրենիքին ծառայության համար» 3-րդ աստիճանի, ՀՀ «Մարտական Խաչ» — ԼՂՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 15, 2008
ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
.
Ապրիլի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների ...«ԵՍ ԻՄ ԲԱԺԻՆ ԵՐԿԻՆՔՆ ԵՄ ՊԱՀՈՒՄ»
.
Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի լեփ-լեցուն դահլիճը վկայում էր հասարակայնության սերն ու հետաքրքրությունը դեպի հոբելյարը՝ բանաստեղծ, մանկավարժական ...ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Արդի ժամանակաշրջանում քաղաքական գլխավոր խնդիրը միաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման ընթացքն է: Դրանով են պայմանավորված միջպետական` քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, ...ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 10-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան» թեմայով գիտաժողովը՝ նվիրված Հայոց ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՍԵՐՈՒՆԴ Է ԿՅԱՆՔ ՄՏՆՈՒՄ
.
Ծնողի խոսք՝ նախաբանի փոխարեն Ես պարզ հայացքով եմ նայում Սամվելի նկարին,- ասում է ԱրՊՀ լաբորանտ, 1993-ին «Ուղտի մեջք» կոչվող բարձունքի ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
,Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել է միայն մեկ անգամ, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
Ամենաառաջինը, որ ես կուզենայի նախազգուշացնել ընթերցող լսարանին, գուցե եւ խնդրել՝ համոզեք ինքներդ ձեզ՝ քաղաքականության հանդեպ վերաբերվել այնպես, ինչպես գիտությանը։ Մի խաբվեք նրանով, որ այն կազմված է սովորական ...ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
2008 թ. 1-ն եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առաջին ատյանի դատարանում ստացվել է 416 քաղացիական գործ: Հաշվետու ժամանակաշրջանում վճիռներ են կալացվել 315 գործով, այդ թվում` կարճվել է ...ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
. 1
Ո՞ՒՄ ԴԵՄ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՌՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ. ՈՋԻԼՆԵՐԻ՞, ԹԵ՞ ՀԱՅԵՐԻ Առանց կատակի հարց է տալիս «Զերկալո» թերթի հեղինակը Ադրբեջանում ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
Սեփ. լրատվություն
Կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգի առաջին հարցն անդրադառնում էր «ԼՂՀ 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱ
.
Բնական գազի սպառման համար Հայաստանի բնակչությանն ու արտադրական ձեռնարկություններին կառավարության կողմից տրվող սուբսիդիան սպառվել է: Այս մասին հայտնել է ...ՊՈՒՏԻՆԸ` «ԵԴԻԱՆԱՅԱ ՌՈՍԻԱ»-Ի ՆԱԽԱԳԱՀ
. 1
«Եդինայա Ռոսիայի» համագումարը միաձայն ընտրեց Վլադիմիր Պուտինին կուսակցության նախագահ` մայիսի 7-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համագումարի ժամանակ համաձայնել է դառնալ «Եդինայա Ռոսիայի» ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել ՀՀ ԶՈՒ լխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Նախօրեին համապատասխան հրամանագիր է ստորագրել ...ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՅՔԼ ՄԱՔՆԱԼԹԻԻՆ
.
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Մայքլ Մաքնալթիին։ Նամակում ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

