
Հրատարակված է Ապրիլ 15, 2008
ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
- Ո՞ՒՄ ԴԵՄ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՌՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ. ՈՋԻԼՆԵՐԻ՞, ԹԵ՞ ՀԱՅԵՐԻ Առանց կատակի հարց է տալիս «Զերկալո» թերթի հեղինակը Ադրբեջանում կրճատվում է զինվորական ծառայության հետ կապված հանցագործությունների քանակը։ Ինչպես հաղորդում է ԱՄն, այդ մասին հաղորդել է զինվորական դատախազ Խանլար Վելիեւը։ Նրա խոսքերով,ամեն օր այդպիսի դեպքերի քանակը նվազում է 10-15%ով։ Դատախազը նաեւ ընդգծել է, որ ադրբեջանական բանակում կտտանքների կիրառման փաստեր չկան։ Զինվորական դատախազության կողմից չի գրանցվել այդ երեւույթի հետ կապված ոչ մի փաստ։ Սակայն անկախ ռազմական փորձագետները այլ կարծիքի են։ Մասնավորապես, «Զերկալո»ի թղթակցի հետ զրույցում Զինված ուժերի նկատմամբ ժողովրդական եւ քաղաքացիական վերահսկողության ադրբեջանական կենտրոնի տնօրեն Ալեքպեր Մամեդովը գտնում է, որ Խ. Վելիեւի հայտարարությունները հեռու են ճշմարտությունից։ «Բոլորովին վերջերս երեք զինծառայողների ծնողները բողոքով դիմել են Կտտանքների դեմ կոմիտեին, որը գլխավորում է Էլչին Բեհբուդովը։ Այնպես որ՝ Խանլար Վելիեւը ցանկալին իրականի տեղ է դնում», ասել է մեր զրուցակիցը։ Ա. Մամեդովը նաեւ նշել է, որ դեդովշչինայի առկայությունը մեր Զինված ուժերում յուրատեսակ «խոց է բանակի մարմնի վրա», եւ այդ «ախտը» ոչնչով ավելի լավ չէ կտտանքներից։ «Իսկ այն մասին, որ դեդովշչինան գոյություն ունի մեր Զինված ուժերում, ըստ լսածի չէ, որ ես գիտեմ։ Այդ փաստերի մասին ինձ պատմում են ազգակիցներս, հարեւաններս, բարեկամներս։ Եվ ոչ կանոնադրական հարաբերությունների այդպիսի փաստերը պատահում են համատարած կերպով, որոնք երբեմն ավարտվում են զինծառայողի ինքնասպանությամբ», ասել է Ա. Մամեդովը։ Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության ադրբեջանական կենտրոնի տնօրենի խոսքերով՝ Խ. Վելիեւի ասածները հանդիսանում են ոչ այլ ինչ, քան այն իրականությունը սքողելու փորձ, որը գոյություն ունի մեր բանակում։ «Փոխարենը, որ պայքարեն դեդովշչինայի եւ կտտանքների դեմ, զինվորական դատախազությունը եւ պաշտպանության նախարարությունը թաքցնում են բանակում կատարվող ապօրինության փաստերը», ընդգծել է Ա. Մամեդովը։ Ռազմական փորձագետի խոսքերով, նման տհաճ իրավիճակից միակ ելքն է հանդիսանում երկրի զինված ուժերում բարեփոխությունների անցկացումը։ «Բայց, ցավոք, այսօր մեր բանակում առանձին վերցրած հրամանատարն իրեն «Կեսար» է զգում, ինչն ասպարեզ է բացում կամայականության եւ անպատժելիության համար», ասել է Ա. Մամեդովը։ Մեր զրուցակիցը միեւնույն ժամանակ հայտարարեց, որ ճիշտ չէր լինի բոլոր մեղքերը դնել առանձին հրամանատարների վրա։ «Այստեղ միտդ է գալիս մի ասացվածք. ձուկը գլխից է նեխում։ Եվ այսօր բանակում տեղ գտնող ապօրինի գործողությունների արդյունքն է հանդիսանում զինված ուժերի ղեկավարության թողտվությունը», եզրափակեց Ա. Մամեդովը։ Մեր կողմից նշենք, որ ճակատամերձ գոտում այնպիսի հանգամանքների առկայությունը, որոնք պատուհաս են մեր զինվորների ու սպաների համար, ամեն տեսակ կտտանքներից ավելի վատ է։ Մնում է միայն հարց տալ պաշտպանության նախարարության ղեկավարությանը. ո՞ւմ դեմ պետք է առաջին հերթին կռվի ադրբեջանցի զինծառայողը. ոջիլների՞, թե՞ հայերի... Մի՞թե սա հռետորական հարց է։

- .
Քննարկում
Սարգիս գրել է:
Զգուշացեք Հայ ժողովուրդ, լևոն տեր պետրոսյանը այս ոչլոտների հետ «ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ» ա արել: Հըլը դրա մակարդակը տեսեք: Վայ յ յ յ յ յ յ յ յ յ յ յ....... վայ յ յ յ յ յ յ յ յ յ. Մի քիչ օճառ ու սանր ուղարկեք Կարմիր Խաչի միջոցով: Մի քանի հատ էլ նույն օճառից դրեք Սև տան դռանը Երևանում:
Վերջին լուրերը, Ապրիլ 15, 2008
ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
.
Ապրիլի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների ...«ԵՍ ԻՄ ԲԱԺԻՆ ԵՐԿԻՆՔՆ ԵՄ ՊԱՀՈՒՄ»
.
Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի լեփ-լեցուն դահլիճը վկայում էր հասարակայնության սերն ու հետաքրքրությունը դեպի հոբելյարը՝ բանաստեղծ, մանկավարժական ...ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Արդի ժամանակաշրջանում քաղաքական գլխավոր խնդիրը միաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման ընթացքն է: Դրանով են պայմանավորված միջպետական` քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, ...ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 10-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան» թեմայով գիտաժողովը՝ նվիրված Հայոց ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՍԵՐՈՒՆԴ Է ԿՅԱՆՔ ՄՏՆՈՒՄ
.
Ծնողի խոսք՝ նախաբանի փոխարեն Ես պարզ հայացքով եմ նայում Սամվելի նկարին,- ասում է ԱրՊՀ լաբորանտ, 1993-ին «Ուղտի մեջք» կոչվող բարձունքի ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
,Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել է միայն մեկ անգամ, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
Ամենաառաջինը, որ ես կուզենայի նախազգուշացնել ընթերցող լսարանին, գուցե եւ խնդրել՝ համոզեք ինքներդ ձեզ՝ քաղաքականության հանդեպ վերաբերվել այնպես, ինչպես գիտությանը։ Մի խաբվեք նրանով, որ այն կազմված է սովորական ...ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
2008 թ. 1-ն եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առաջին ատյանի դատարանում ստացվել է 416 քաղացիական գործ: Հաշվետու ժամանակաշրջանում վճիռներ են կալացվել 315 գործով, այդ թվում` կարճվել է ...ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
. 1
Ո՞ՒՄ ԴԵՄ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՌՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ. ՈՋԻԼՆԵՐԻ՞, ԹԵ՞ ՀԱՅԵՐԻ Առանց կատակի հարց է տալիս «Զերկալո» թերթի հեղինակը Ադրբեջանում ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
Սեփ. լրատվություն
Կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգի առաջին հարցն անդրադառնում էր «ԼՂՀ 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱ
.
Բնական գազի սպառման համար Հայաստանի բնակչությանն ու արտադրական ձեռնարկություններին կառավարության կողմից տրվող սուբսիդիան սպառվել է: Այս մասին հայտնել է ...ՊՈՒՏԻՆԸ` «ԵԴԻԱՆԱՅԱ ՌՈՍԻԱ»-Ի ՆԱԽԱԳԱՀ
. 1
«Եդինայա Ռոսիայի» համագումարը միաձայն ընտրեց Վլադիմիր Պուտինին կուսակցության նախագահ` մայիսի 7-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համագումարի ժամանակ համաձայնել է դառնալ «Եդինայա Ռոսիայի» ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել ՀՀ ԶՈՒ լխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Նախօրեին համապատասխան հրամանագիր է ստորագրել ...ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՅՔԼ ՄԱՔՆԱԼԹԻԻՆ
.
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Մայքլ Մաքնալթիին։ Նամակում ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

