
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել է միայն մեկ անգամ, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ ներառյալ բանակը եւ քաղաքական բոլոր կուսակցությունները (բացի մեկից), անվստահություն հայտնեցին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին եւ պահանջեցին նրա հրաժարականը՝ բանակցային գործընթացում նրա գրաված զիջողական դիրքորոշման պատճառով։ Այդ իրադարձությունը ուժեղ ներգործություն էր ունեցել ուղեղների եւ գիտակցության վրա՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ միջազգային հանրության մեջ։ Անմիջապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից «բանակցային սեղանի» վրա էր դրվել խաղաղ պայմանագրի նոր նախագիծը՝ «Ընդհանուր պետություն» անվան տակ։ Նախագծի էությունը կայանում էր նրանում, որ ԼՂՀ-ն եւ Ադրբեջանը՝ որպես ինքնանկախ հանրապետություններ, ստեղծում են համահավասար իրավունքներով ընդհանուր պետություն...։ Դա 1998թ. վերջին էր։ Ադրբեջանը նման «ձեռնարկման» առիթ այլեւս չի տվել։ Պատճառն այն է, որ Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետ կապված հայկական պետության ներսում ուրիշ էական փոփոխություններ չկատարվեցին՝ հակառակորդի գիտակցության վրա մեր ներգործությունն ամրապնդելու համար։ Այնինչ՝ շատ բան պետք է փոխվեր։ Ամեն ինչ ընթանում էր նախկին հունով. «Տեսնենք՝ ով է ում տապալում սպառազինությունների մրցավազքում...»։ Իսկ ի՞նչ էր պահանջվում մեզնից (այսօր էլ դեռ ուշ չէ)։ Ներքին ամրապնդում։ Աննախադեպ բառացիկ ջանքեր՝ հասարակության եւ պետության ինքնակազմակերպման գործում։ Դա շատ բարդ, բայց հնարավոր գործընթաց է։ Հնարավոր, բայց ինչպե՞ս։ Եվ ինչո՞ւ մինչեւ այժմ չի իրականացվել։ Նախքան ինչ-որ բան քննադատելը կամ քննարկելը՝ անհրաժեշտ է պարզել, թե ինչ դիրքերից ենք մենք քննարկում այդ օբյեկտը, հարցը։ «Ճամփորդը, որը դեռ կես ճանապարհին է եւ չգիտի, թե ե՞րբ է տեղ հասնելու, պետք է հիմար լինի, եթե իրեն տա խրախճանքի՝ վատնելով մթերքի ողջ պաշարը... Հայերն այսօր այդպիսի ճամփորդներ են։ Արցախցիները՝ առավել եւս»։- Դա է իմ կարծիքը։ Մեծամասնության, այդ թվում եւ իշխանավորների շրջանում, այս հարցում այլ կարծիք է տիրում։ Նրանք լավատեսորեն են տրամադրված։ «Պատերազմ չի լինելու, միջազգային հանրությունը թույլ չի տալու..»։ Այստեղից էլ՝ աններելի հետեւանքը. «Եթե հարցը լուծվելու է առանց պատերազմի,- մտածում են այդ լավատեսները,- եւ մենք որեւէ զոհաբերության չենք գնա Ադրբեջանից արյամբ ձեռք բերված անկախության հարցում, ապա ինչո՞ւ գերլարվածության մեջ ընկնենք, հրաժարվենք երկրային հաճույքներից, մեզ եւ մեր ընտանիքին դյուրին ճանապարհով ապահով կյանք ստեղծելուց։ Ինչո՞ւ չապրենք այնպես, ինչպես ապրում են մեր նմաններն ամբողջ ԱՊՀ-ում, ինչո՞ւ շեղվենք արդեն տրորված ճանապարհից...։ Չէ՞ որ այդպես ապրելն ավելի հեշտ է»։ Դրա համար էլ նրանք չեն զգում, թե որքան թանկ է այն ժամանակը, որ տրված է հայերին երկրի զարգացման ու բարգավաճման համար... «Դեռ կհասցնենք... չէ՞ որ պատերազմի սանձազերծում չեն թողնի»՝ հետեւելով այս կեղծ եզրահանգմանը՝ քաղաքական եւ գործարար վերնախավը չի կարող եւ չի ուզում չափավորել իր ցանկությունները եւ կանգ առնել... Իրենց կարգի հրավիրել։ Վերջ տալ իր, իր երեխաների, մերձավորների ու հարազատների համար եկամտաբեր տեղեր փնտրելուց, եւ վերջապես, ՍՈՎՈՐԵԼ ու ցանկանալ պետության կարեւոր պաշտոններում նշանակել ամենաշնորհալի քաղաքացիներին։ ...Եվ ամեն ինչից զատ՝ մի՞թե ներքին, քաղաքակրթային, բնապահպանական հակասություններով լի այս աշխարհում կա մի երկիր, որ ապահովագրված է ծանր փորձություններից՝ առաջիկա 10 տարիների ընթացքում, նույնիսկ Արեւմուտքում... Դա՝ այն դեպքում, երբ մենք Արեւմուտք էլ չենք։ Մենք՝ հայերս, փոքրաթիվ ժողովուրդ ենք, որ ստեղծել ենք մեր պետությունն, իբր, բարեկեցության եւ անվտանգության համար, բայց որը թալանում ենք՝ յուրաքանչյուրս ըստ մեր հնարավորությունների։ Եվ ամբողջ դժբախտությունը դեռ դա չէ... Մենք հակամարտության մեջ ենք իսլամական աշխարհի ոչ պակաս կարեւոր օղակներից մեկի հետ, այն դեպքում, երբ այդ աշխարհն այսօր գտնվում է իր երկրորդ տիեզերական զարթոնքի... մեջ։ ԵՎ ԱՅՍՊԵՍ, մենք պարտադրաբար հեռացել ենք մեզ համար կործանարար ափից, բայց դեռ չենք հասել մյուսին... Մենք գտնվում ենք կես ճանապարհին՝ բաց ծովում. ահա ինչ վիճակում ենք։ Այստեղից հետեւում է, որ մեր բոլոր մտահղացումները պետք է ուղղված լինեն այն բանին, թե՝ 1. Ինչպե՞ս վերազինենք մեր փոքրիկ նավակը, որ այն կարողանա հասնել մյուս ափը։ 2. Ինչպե՞ս մենք՝ այդ նավակի ուղեւորներս, կազմակերպվենք՝ հստակ բաշխելով յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները՝ կախված նրանց ունակություններից, գիտելիքներից ու շնորհքից։ Ես կուզենայի, որպեսզի մենք գիտակցեինք առաջին խնդրի ուղղակի կախվածությունը երկրորդից։ Այդ առումով երբեւէ (մ.թ. ա. 400թ.) Պլատոնը գրավոր պատգամ է թողել մարդկությանը. «Պետության հիմքը եւ նրա հետագա բարօրությունը ուղղակի կախման մեջ է ծառայողների, աշխատակիցների (կադրերի) ճիշտ ընտրությունից եւ նշանակումից...»։ Այսինքն՝ նա պնդում է, որ յուրաքանչյուրն ի ծնե հակված է զբաղմունքի այս կամ այն տեսակին։ Հետո՞ ինչ, թե բոլորը կարողանում են շախմատ խաղալ, գնդակ գլորել, գրել.. .աշխատել ԶԼՄ-ներում կամ ուսուցչություն անել։ Բայց նրանցից քչերն են ծնվել հենց դրա համար, եւ այդ աշխատանքն ավելի լավ են անում, քան մյուսները, ավելի օգտակար ե՛ւ իր համար, ե՛ւ խմբի։ Ահա այն պայմանը, որը մեզ հնարավորություն է տալիս ամբողջական եւ անվնաս դուրս գալ այդ բաց ծովից... եւ դուրս գալ մեր ցանկալի ափը։ Մեր Ղարաբաղը փոքր է, Հայաստանն էլ այնքան մեծ չէ, եւ մեզ համար հեշտ է ճանաչել մեր քաղաքացիների հոգեւոր եւ ինտելեկտուալ հնարավորությունները։
- ,
ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
.
Ապրիլի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների ...«ԵՍ ԻՄ ԲԱԺԻՆ ԵՐԿԻՆՔՆ ԵՄ ՊԱՀՈՒՄ»
.
Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի լեփ-լեցուն դահլիճը վկայում էր հասարակայնության սերն ու հետաքրքրությունը դեպի հոբելյարը՝ բանաստեղծ, մանկավարժական ...ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Արդի ժամանակաշրջանում քաղաքական գլխավոր խնդիրը միաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման ընթացքն է: Դրանով են պայմանավորված միջպետական` քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, ...ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 10-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան» թեմայով գիտաժողովը՝ նվիրված Հայոց ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՍԵՐՈՒՆԴ Է ԿՅԱՆՔ ՄՏՆՈՒՄ
.
Ծնողի խոսք՝ նախաբանի փոխարեն Ես պարզ հայացքով եմ նայում Սամվելի նկարին,- ասում է ԱրՊՀ լաբորանտ, 1993-ին «Ուղտի մեջք» կոչվող բարձունքի ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
,Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել է միայն մեկ անգամ, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
Ամենաառաջինը, որ ես կուզենայի նախազգուշացնել ընթերցող լսարանին, գուցե եւ խնդրել՝ համոզեք ինքներդ ձեզ՝ քաղաքականության հանդեպ վերաբերվել այնպես, ինչպես գիտությանը։ Մի խաբվեք նրանով, որ այն կազմված է սովորական ...ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
2008 թ. 1-ն եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առաջին ատյանի դատարանում ստացվել է 416 քաղացիական գործ: Հաշվետու ժամանակաշրջանում վճիռներ են կալացվել 315 գործով, այդ թվում` կարճվել է ...ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
. 1
Ո՞ՒՄ ԴԵՄ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՌՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ. ՈՋԻԼՆԵՐԻ՞, ԹԵ՞ ՀԱՅԵՐԻ Առանց կատակի հարց է տալիս «Զերկալո» թերթի հեղինակը Ադրբեջանում ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
Սեփ. լրատվություն
Կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգի առաջին հարցն անդրադառնում էր «ԼՂՀ 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱ
.
Բնական գազի սպառման համար Հայաստանի բնակչությանն ու արտադրական ձեռնարկություններին կառավարության կողմից տրվող սուբսիդիան սպառվել է: Այս մասին հայտնել է ...ՊՈՒՏԻՆԸ` «ԵԴԻԱՆԱՅԱ ՌՈՍԻԱ»-Ի ՆԱԽԱԳԱՀ
. 1
«Եդինայա Ռոսիայի» համագումարը միաձայն ընտրեց Վլադիմիր Պուտինին կուսակցության նախագահ` մայիսի 7-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համագումարի ժամանակ համաձայնել է դառնալ «Եդինայա Ռոսիայի» ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել ՀՀ ԶՈՒ լխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Նախօրեին համապատասխան հրամանագիր է ստորագրել ...ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՅՔԼ ՄԱՔՆԱԼԹԻԻՆ
.
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Մայքլ Մաքնալթիին։ Նամակում ...
ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԵՌՈՒ ՉԷ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ«ԹԵՎԵՐ»-Ը ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ«ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ». ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳ. ՈՒՂԻՆԵՐ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ` ՄՏԵՐԻՄ ՈՒ ՍԻՐԵԼԻ
Նարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

