
Հրատարակված է Ապրիլ 15, 2008
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՍԵՐՈՒՆԴ Է ԿՅԱՆՔ ՄՏՆՈՒՄ
- Ծնողի խոսք՝ նախաբանի փոխարեն Ես պարզ հայացքով եմ նայում Սամվելի նկարին,- ասում է ԱրՊՀ լաբորանտ, 1993-ին «Ուղտի մեջք» կոչվող բարձունքի գրավման ժամանակ զոհված Սամվել Ծատրյանի կինը՝ Մարինան։ Նրա երկու դուստրերն աճել են ու դաստիարակվել իրենց հոր երազածի պես։ Հայրը։ Հոյակապ մարդ, ուշադիր ամուսին, որը Սումգայիթի պես քաղաքում ձգտում էր իր նորածին աղջիկներին նախ հայ, ապա՝ մարդ մեծացնել։ Սումգայիթում բարության մթնոլորտ արմատավորել։ Սակայն Սումգայիթը դա չկամեցավ։ Նա «մաքրեց» բարի մտքի ու սրտի տեր մարդկանցից իր հողը, եւ ես ու 27-ամյա Սամվելը երկու տարեկան Մարիետային եւ ինն ամսական Մայային մի կերպ հասցրինք Ստեփանակերտ, սակայն մեր ուխտը չմոռացանք՝ աճեցնել մարդ եւ հայուհի։ Այս ուխտն իմ մեջ կրկնակի զորացավ Սամվելի՝ խնապատցի Գրիգորի որդու, զոհվելուց հետո։ Ես լծվեցի այդ գործին։ Նման զավակներ ունենալը հոր հիշատակը վառ պահելու լավագույն առհավատչյան է։ Ես չեմ ամաչում իմ աղջիկների մասին բարձրաձայնելուց, քանի որ նրանք այսօր նաեւ համալսարանի եւ ցանկացած միջավայրի սիրելին են, բայց երբեք չեն չարաշահում այդ սերն ու վստահությունը։ Ավելին՝ առավել պարտավորված ու պատասխանատու են դառնում յուրաքանչյուր դրական վերաբերմունքի դեպքում։ Նրանք սովորելու տարիներին անգամ հոգս չեն պատճառել՝ ստանալով գերազանցիկության կրթաթոշակ։ Մայան կրթությունը զուգադրեց աշխատանքին դեռեւս չորրորդ կուրսից, իսկ Մարիետան՝ այս տարվանից։ Ծանոթություն. ահա եւ երկու քույրերը։ Նրանք վերադարձել են տուն։ Սովորում են նույն կուրսում՝ նախընտրելով տարբեր բաժիններ։ Ավագը՝ Մարիետան, բժիշկ-տարրավերլուծաբան է դառնալու, Մայան՝ կենսաբան-մանկավարժ։ Մարիետան ավելի ինքնամփոփ, կաղապարված, տնային հոգսերը լուծել սիրող անձնավորություն է։ Նրա մաքրած հատակին անգամ մարդու պատկերն է արտացոլվում, իսկ եփածն ու թխածը յուրօրինակ է։ Մայան ավելի աշխույժ է, մարդամոտ, ասող-խոսող, պրպտող։ Նա աշխատում է Դաշուշենի դպրոցում եւ օրերս դպրոցականներին եւս անդամագրել է «Զեփյուռ» բնապահպանական կազմակերպությանը, որտեղ ինքն ընդգրկված է կոմիտեի կազմում։ - Բժիշկ-տարրավերլուծաբանի մասնագիտությունը խորհրդանշող իմ ճերմակ խալաթը իմ ժողովրդին իմ պիտանիությունն ազդարարող, ինձ միշտ «դիրքերում» պահող, առաջ մղող, չարիքի դեմ կռվող, հոգում խաղաղություն սահմանող, ապահովություն սերմանող իմ ճերմակ դրոշն է, ես երազել եմ, շատ եմ սիրում ու միշտ ուրախությամբ կկրեմ, քանզի այն եմ ընտրել դեռեւս մանկուց...,- ասում է Մարիետան։ Իսկ իր մասնագիտության ընտրությունն այսպես է «մեկնում» Մայան. «Կենսաբանություն, այսինքն՝ գիտություն... կյանքի մասին։ Այստեղ կարող եմ գտնել ինձ հրապուրող մշտահոլով որոշ հարցերի պատասխանը, բայց մի՞թե միաժամանակ դա է իմ կյանքի խնդիրը։ Ասենք՝ իմացա, եւ տիեզերքի մեծ խորհուրդները բացվեցին իմ մտքի ու աչքի առջեւ, հետո՞։ Հետո պետք է այդ գանձերը բաժին հանել։ Ինչքան շատ տամ, այնքան շատ կմնա ինձ. բնությունն է դա սովորեցնում։ Իսկ ինչպե՞ս եւ ո՞ւմ տամ, որպեսզի իմ ուրախության իրական ակունքը չցամաքի, մշտաբուխ ու լեցուն լինի, տամ ու չպակասի։ Գտել եմ։ «Տաբուլա ռազա»՝ մաքուր տախտակ, որը ոչ միայն պահում է քո գրածը, այլեւ՝ սպունգի պես կլանում։ Դա երեխան է։ Երեխաներն են։ Գտել եմ։ Իմ կյանքի իմաստն էլ, իմ կոչումն էլ, իմ վաղն էլ։ Ես պետք է նախ՝ ձեռք բերեմ իմ նախնիների ու նախորդների կուտակած գիտելիքներից որոշ պաշար, ապա դրանք փոխանցեմ նոր սերնդին, որպեսզի երեխաները ճիշտ մեծանան՝ ներդաշնակ բնության հետ, բնության պես անկեղծ ու անթաքույց՝ բնության չափ, մշտազբաղ, ծաղկազարդ ու պտղառատ՝ ինչպես բնությունը, որում միշտ կառինքնի մարդկայինը։ Նոր սերունդը պետք է դառնա ապրող ու ապրեցնող։ Սա է իմ կոչումը։ Դրա համար ես ընտրեցի հենց այս երկու մասնագիտությունները՝ կենսաբան եւ ուսուցիչ։ Ուսուցիչ՝ Մեծն Մաշտոցի հետեւորդն ու գործընկերը։ Ապա՝ ասվածի օրգանական շարունակությունը. Բնությունը հարանորոգ է։ Ի տարբերություն կենդանիների՝ մարդն օժտված է իր արարքներն ու վարքը վերահսկելու գերագույն՝ գիտակցական ունակությամբ, զսպվածությամբ, համբերությամբ։ Եվ որքա՜ն ցավալի է, որ բնության ամենակատարյալ էակն ինքնակամ կարող է իջնել ամենավեհ բարձունքներից եւ գերի դառնալ իրեն դեպի կյանքի անդունդները նետող արատավոր սովորություն-ցանկություններին։ 21-րդ դարի մարդը պետք է ավելի քան սթափ լինի եւ ապրի առողջ կյանքով։ Նա պարտավոր է մտածել ոչ միայն իր, այլեւ իր սերունդների առողջության մասին։ Եվ, ինչպես նշել է Թովմաս Կարլայլը, առողջ մարդը բնության ամենաթանկ ստեղծագործությունն է։ Իսկ ի՞նչ է առողջությունը։ Հնուց ի վեր տվել են պատասխանը՝ հոգու, մարմնի եւ մտքի ներդաշն համագործակցություն։ «Առողջությունը թանկ է ոսկուց»,- ձեւակերպում է Շեքսպիրը։ Մարդ առողջ է, եթե առողջ է իր շրջապատը, բնական միջավայրը։ Եվ ես, որպես կենսաբանության ուսուցչուհի, փորձում եմ աշակերտների աշխարհայացքում ձեւավորել ու ամրապնդել այն միտքը, որ բնության անխաթարությունը մեր առողջությունն է, այսինքն՝ փորձում եմ ամեն կերպ բնության երեւույթները կապել կյանքի հետ, մատչելի ու տպավորիչ դարձնել։ Չէ՞ որ բնությունը կյանքի բողբոջն է ու ակունքը։ Ուստի՝ սեր եմ սերմանում այդ բողբոջի, բնության, կյանքի ու միմյանց նկատմամբ, դասղեկական ժամերին զրույցներ եմ անցկացնում կենցաղային աղբի վնասակար ազդեցության մասին։ Փորձում եմ հասկացնել, որ քաղցկեղը հենց մեր կենցաղային աղբի այրումից առաջացած թունավոր գազերի հետեւանք է։ Պետք է սովորել բնության հետ ճիշտ հարաբերվել։ Զրույցներ եմ անցկացնում նաեւ առողջությունը քայքայող գործոնների, հատկապես ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ազդեցության մասին, դրանց վտանգավորությունը բացատրում եմ կենսաբանորեն։ Որպեսզի երեխային անհասկանալի չլինի հետեւյալ հարցը՝ ինչո՞ւ չի կարելի ծխել։ Նրանք տեղեկանում են, որ նիկոտինը հեշտությամբ ներծծվում է բերանի խոռոչի, քթի, թոքերի եւ ստամոքսի լորձաթաղանթով, արագորեն հասնում մարմնի բոլոր մասերը, հաճախացնում սրտամկանի կծկումները, մեծացնում սրտի հարվածային ծավալը, եւ գլխուղեղի գրգրռվածությունը, նվազեցնում է ծայրանդամների արյան մատակարարումը։ Վերջինիս պատճառով սկսում են մահանալ ոտքերի հյուսվածքները, եւ առաջանում է փտախտ։ Տուժում են նաեւ սիրտը սնող անոթները, առաջանում են սրտամկանի կաթված, սիրտ-անոթային համակարգի աշխատանքի անբավարարություն։ Չմոռացվող օրինակ է նաեւ այն, որ ծխող մայրերի երեխաները միջին հաշվով երեք անգամ ավելի հաճախակի են հիվանդանում, քան՝ չծխողներինը։ Բազմաթիվ օրինակների, թեւավոր խոսքերի, ասացվածքների իմ մեջբերումը աշակերտները մեծ սիրով եւ հետաքրքրությամբ են ունկնդրում։ Մեզ համար առասպելները մեծ մասամբ բնապաշտպանական գիտելիքներ են մատակարարում։ Բնությունն աղտոտվեց, դրանում մեղավոր էր մարդը՝ աղտոտվեց հոգով՝ զրկելով իրեն պաշտպանությունից, մայր բնության ապահովությունից։ Փաստորեն նա կտրեց այն ճյուղը, որի վրա նստած է։ Սրան եմ ձգտում հասնել՝ հասկացնելով իմ աշակերտներին կյանքի ճշմարտությունը Նրանք էլ ձգտում են լինել մաքուր հոգով, մտքով, մարմնով եւ արարքներով։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 15, 2008
ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
.
Ապրիլի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների ...«ԵՍ ԻՄ ԲԱԺԻՆ ԵՐԿԻՆՔՆ ԵՄ ՊԱՀՈՒՄ»
.
Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի լեփ-լեցուն դահլիճը վկայում էր հասարակայնության սերն ու հետաքրքրությունը դեպի հոբելյարը՝ բանաստեղծ, մանկավարժական ...ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Արդի ժամանակաշրջանում քաղաքական գլխավոր խնդիրը միաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման ընթացքն է: Դրանով են պայմանավորված միջպետական` քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, ...ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 10-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան» թեմայով գիտաժողովը՝ նվիրված Հայոց ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՍԵՐՈՒՆԴ Է ԿՅԱՆՔ ՄՏՆՈՒՄ
.
Ծնողի խոսք՝ նախաբանի փոխարեն Ես պարզ հայացքով եմ նայում Սամվելի նկարին,- ասում է ԱրՊՀ լաբորանտ, 1993-ին «Ուղտի մեջք» կոչվող բարձունքի ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
,Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել է միայն մեկ անգամ, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
Ամենաառաջինը, որ ես կուզենայի նախազգուշացնել ընթերցող լսարանին, գուցե եւ խնդրել՝ համոզեք ինքներդ ձեզ՝ քաղաքականության հանդեպ վերաբերվել այնպես, ինչպես գիտությանը։ Մի խաբվեք նրանով, որ այն կազմված է սովորական ...ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
2008 թ. 1-ն եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առաջին ատյանի դատարանում ստացվել է 416 քաղացիական գործ: Հաշվետու ժամանակաշրջանում վճիռներ են կալացվել 315 գործով, այդ թվում` կարճվել է ...ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
. 1
Ո՞ՒՄ ԴԵՄ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՌՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ. ՈՋԻԼՆԵՐԻ՞, ԹԵ՞ ՀԱՅԵՐԻ Առանց կատակի հարց է տալիս «Զերկալո» թերթի հեղինակը Ադրբեջանում ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
Սեփ. լրատվություն
Կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգի առաջին հարցն անդրադառնում էր «ԼՂՀ 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱ
.
Բնական գազի սպառման համար Հայաստանի բնակչությանն ու արտադրական ձեռնարկություններին կառավարության կողմից տրվող սուբսիդիան սպառվել է: Այս մասին հայտնել է ...ՊՈՒՏԻՆԸ` «ԵԴԻԱՆԱՅԱ ՌՈՍԻԱ»-Ի ՆԱԽԱԳԱՀ
. 1
«Եդինայա Ռոսիայի» համագումարը միաձայն ընտրեց Վլադիմիր Պուտինին կուսակցության նախագահ` մայիսի 7-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համագումարի ժամանակ համաձայնել է դառնալ «Եդինայա Ռոսիայի» ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել ՀՀ ԶՈՒ լխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Նախօրեին համապատասխան հրամանագիր է ստորագրել ...ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՅՔԼ ՄԱՔՆԱԼԹԻԻՆ
.
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Մայքլ Մաքնալթիին։ Նամակում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԶՈԽԸ` ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ` ՕՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Էմմա ԲԱԼԱՅԱՆԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ԱՆՑՆԵ՞Լ ՌՈՒԲԻԿՈՆԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

