
Հրատարակված է Ապրիլ 15, 2008
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ
- Արդի ժամանակաշրջանում քաղաքական գլխավոր խնդիրը միաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման ընթացքն է: Դրանով են պայմանավորված միջպետական` քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, պետությունների ներքաղաքական վիճակը: Միաբեւեռ աշխարհակարգը սերտ կապված է համաշխարհայնացման (գլոբալիզացիա) գաղափարախոսության հետ, որը հիմնականում տարվում է երեք ուղղություններով` գաղափարաքաղաքական, կրոնադավանական եւ տնտեսական: Կրոնադավանական ոլորտում համաշխարհայնացման նպատակը «նոր կրոնականության» ստեղծումն է: Այդ համատեքստում են գործում էկումենիզմը, ոչ ավանդական կրոնները` Եհովայի վկաները, մորմոնականները եւ նմանատիպ մյուս եկեղեցիները (հիմնականում` բողոքական): Հայաստանը (ներառյալ Արցախը), կամա թե ակամա ներքաշված լինելով համաշխարհայնացման գործընթացների մեջ, պետք է հստակեցնի կրոնի նկատմամբ պետական դիրքորոշումը: Ինչու՞: Ինչպես գիտենք, կրոնը հասարակական գիտակցության ձեւ է եւ աշխարհայացք։ Ամեն ազգ, ժողովուրդ պատմության ընթացքում, ըստ իր հավատամքի, կրոնի, ձեւավորել է իր սոցիալական գոյաձեւը եւ քաղաքակրթությունը։ Ի տարբերություն կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների, որոնք հիմնականում կազմավորվում, ստեղծվում են համանման հայացքների, համոզմունքների, տեսակետների տեր մարդկանց միավորմամբ, կրոնը ազդում է մարդկանց հայացքների, համոզմունքների, տեսակետների ձեւավորման վրա։ Ամեն ազգի մշակույթ իր կրոնի արտաքին դրսեւորման ձեւն է։ Հասարակության զարգացում նշանակում է զարգացում՝ ըստ այդ հավատի։ Պետությունը միշտ էլ ուշադրության կենտրոնում է պահում կուսակցություններին, քանի որ դրանք ազդում են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունների մշակման, ձեւավորման եւ իրականացման վրա։ Իշխանությունը վերցնելով, կուսակցությունը կարող է երկիրը տանել այնպիսի ճանապարհով, որը հակասի պետական եւ ազգային շահերին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում գրանցված ավելի քան 70 կուսակցություններից ակտիվ գործողների մեծամասնությունը հովանավորվում եւ ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից, հետեւապես հասկանալի է դառնում պետության զգոնության եւ ուշադրության կարեւորությունը նրանց նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաեւ հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին եւ լրատվամիջոցերին: ԼՂՀ-ն լիովին կապված լինելով Հայաստանի Հանրապետությանը, չի կարող հեռու մնալ Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների եւ աղանդների ազդեցությունից։ Ներկայումս Հայաստանում գրանցված են 60-ից ավելի կրոնական եւ կրոնաբարեգործական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են 15 տարաբնույթ, միմյանց չհանդուրժող կրոնական ուղղություններ (աշխարհում գոյություն ունեն 24 կրոնական ուղղություններ): Բացի այդ, Հայաստանում գործում են տասնյակ չգրանցված կրոնական կազմակերպություններ եւ աղանդներ։ Կրոնական կազմակերպությունների եւ աղանդների «առատությունը» Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում դեռ չի նշանակում խղճի ազատության եւ ցանկացած կրոն ազատ դավանելու վկայություն։ Երեք միլիոն ազգաբնակչություն ունեցող երկրի համար (որի ավելի քան 97 տոկոսը հայեր են) դա կործանարար է թե՛ պետական անվտանգության, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ կրթամշակութային եւ թե՛ կրոնական տեսանկյուններից։ Եվ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է ԼՂՀ միակ երաշխավորը եւ պաշտպանը Ադրբեջանի հավանական ագրեսիայի դեպքում, գտնվում է տնտեսական վերափոխումների միջնամասում, ավելացնենք նաեւ ավելի քան 70 կուսակցությունների, հազարավոր հասարակական կազմակերպությունների, անկախ եւ ոչ անկախ լրատվամիջոցների գործունեությունը, լրիվությամբ տեսանելի կդառնա Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգի իրական պատկերը։ Իսկ ի՞նչ վիճակում է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունը։ Պետությունը, լինելով հավատամքի ընկերային կազմություն՝ հասարակության բարոյական համակարգի իրավական կառույց՝ չի կարող հանդուրժել, որ իր հասարակությունը բարոյազրկվի, քանի որ նրա յուրաքանչյուր օրենքն իր հիմնական բարոյական համակարգի օրինակարգավորումն է։ Պետությունը չի կարող կրոնի հարցերում իրեն չեզոք հայտարարել, քանի որ դա փաստացի հրաժարում է հավատամքի ներգործությամբ դարերով ստեղծված հոգեւոր եւ մշակութային արժեքներից։ Այն հասարակարգը, որը չի պաշտպանում իր դավանական հիմքը, իրեն է վտանգում։ Եթե որեւէ հասարակարգ սկսում է քայքայվել, ապա դրա պատճառը իր հիմնական հավատքի անտեսումը կամ խեղաթյուրումն է: Եզրակացություն. հավատքի պաշտպանությունը հանդիսանում է քաղաքական ռազմավարության խնդիր, պետությունը պարտավոր է հստակ դիրքորոշում ունենալ եկեղեցու ու կրոնի նկատմամբ. չեզոքությունը կործանարար է։ ԼՂՀ Սահմանադրությամբ` եկեղեցին անջատ է պետությունից: Այդ դրույթը Արցախի օրենսդիրները «որդեգրել են» ՀՀ Սահմանադրությունից, իսկ ՀՀ օրենսդիրները` Ֆրանսիայից: Ի դեպ, Ֆրանսիական հեղափոխության դառը պտուղներից է «եկեղեցին անջատ է պետությունից, պետությունը` եկեղեցուց» դրույթը: Եկեղեցին անջատելով պետությունից, այսինքն` օտարելով հոգեւոր իշխանությունը, փաստացի նշանակում է հրաժարում հասարակության լինելության ու զարգացման աստվածային ներգործությունից, որը նույնն է թե` հրաժարում հասարակության ինքնակարգավորումային եւ բնականոն զարգացումից: Իսկ արդյունքը լինում է այն, որ աստվածապաշտությունը աստիճանաբար փոխարինվում է կապիտալի պաշտամունքով կամ նյութապաշտությամբ: Միջանկյալ նշենք, որ մեծն Նժդեհի համար կար մեկ բաժանում` նյութապա՞շտ է հայը, թե՞ գաղափարապաշտ: Մեր ազգային ինքնատիպությունը, անհատականությունը մեծապես կախված են եղել եկեղեցու կազմակերպությունից։ Հայ Առաքելական եկեղեցին իր կազմակերպությամբ դարձել էր հայ պետություն, երբ Հայաստանը կորցրել էր պետականությունը։ Այն հայկական թաքնված կազմակերպություն էր, իշխանություն էր, վարչություն էր՝ հաստատված հայության հոգեւոր-կամավոր հպատակության վրա։ Հայ Առաքելական եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել եւ ունի` պահպանելու եւ զարգացնելու մեր մշակույթը, լեզուն ու գրականությունը, արվեստները, դաստիարակությունը եւ սոցիալական զարգացումը։ Մեծ է եւ Եկեղեցու դերը երկրի ինքնապաշտպանության գործում։ Ահա այդ պատճառով էլ հայության թշնամիները քաջ գիտակցելով Եկեղեցու նաեւ քաղաքական ազդակ լինելու պարագան` իրենց սրերը ուղղել են նրա դեմ։ Ահա թե ինչու պիտի պետությունը պարտադրաբար օժանդակի ամրապնդելու Հայ Առաքելական եկեղեցին որպես կազմակերպություն, գաղափարաբանությունը թողնելով որպես վերջինիս մենաշնորհ: Հարց է ծագում` արդյո՞ք իրականում Արցախի Հանրապետությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անջատ է պետությունից: Պետական-իրավական տեսանկյունից եւ սահմանադրորեն հարցի դրական պատասխանը երաշխավորված է, բայց իրականում, բարեբախտաբար, այդպես չէ. պետությունը եւ Հայ եկեղեցին միասնական են: Այլ հարց է` թե ինչ չափով: Նախ` Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու զավակներ են (դրանից բխող իրավունքներով եւ պարտականություններով), Արցախի թեմական խորհրդի անդամների կեսը հանրապետության պետական բարձր պաշտոնյաներ են, երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձության անպայմանորեն մասնակցում է եկեղեցին, պետությունը հնարավոր միջոցներով օգնում է Եկեղեցուն: Եկեղեցին իրագործում է իր բացառիկ առաքելությունը Արցախի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Եկեղեցին նպաստում է բանակաշինության աշխատանքներին (Արցախի ՊԲ ստորաբաժանումներում ունի իր հոգեւոր սպասավորները)… Չշարունակելով հիմնավորումների շարքը` նշենք, որ, դժբախտաբար, թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախում Սահմանադրությունը եւ մյուս օենքները ստեղծելիս առաջնայնությունը տրվել է ոչ թե ազգային ու պետական շահերին համապատասխանող օրենքների ընդունմանը, այլ, այսպես կոչված, եւրոպական եւ միջազգային չափանիշներին դրանց համապատասխանեցմանը: Այդ պատճառով է, որ Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունելիս հայ օրենսդիրները այնքան են ցանկացել ցույց տալ, որ 1700-ամյա քրիստոնեական անցյալ ունեցող Հայաստանը աշխարհիկ պետություն է, որ Սահմանադրության մեջ Հայ Առաքելական եկեղեցու մասին հիշատակում անգամ չեն արել: Մեր պարագայում` կրոնին վերաբերող օրենսդրության հարցում, կարծում ենք` դեռ ուշ չէ ԼՂՀ Սահմանադրության համապատասխան հոդվածում կատարել փոփոխություն եւ նշել, որ Արցախի Հանրապետությունում պետական կրոնը Քրիստոնեությունն է` ի դեմս Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու: Եվ ջնջել սահմանադրական այն խարանը (եկեղեցին անջատ է պետությունից), որ դրոշմված է եղել հայ քրիստոնյայի ճակատին յոթանասունամյա բոլշեւիկյան մղձավանջային տարիներին, եւ կուղղվի նոր ժամանակների հայ օրենսդիրների սխալը: Դրանով իսկ Արցախը միջազգային ասպարեզում նորություն մտցրած չի լինի, այլ կօրինականացնի երկրում գոյություն ունեցող պետություն-եկեղեցի փոխհարաբերության իրական վիճակը, եւ կհամալրի այն պետությունների ցուցակը, որոնք վաղուց քրիստոնեությունը հռչակել են պետական կրոն: Դրանք են` Անգլիան, Իռլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Հունաստանը եւ Իտալիան: Նշված բոլոր պետություններն էլ Եվրախորհրդի անդամներ են: Բարեբախտաբար, ՀՀ-ում կատարված սահմանադրական բարեփոխություններից հետո Հայ Եկեղեցուն «տեղ են» հատկացրել, սակայն այն ավելի շատ կրում է խորհրդանշական բնույթ: Պետությունը պետք է Հայ Եկեղեցու հետ համակարգված պայքարի աղանդավորության եւ բազմաթիվ այլ խորթ կրոնական կազմակերպությունների դեմ։ Պայքարելու համար անհրաժեշտ է ոչ միայն ժողովրդին տալ ճշմարիտ տեղեկություն, բացատրել նրանց վնասակարության մասին, քննադատել գաղափարաբանությունը, այլեւ խիստ կարեւոր է կատարելագործել կրոնական գործունեության ձեւերը, եկեղեցու ներգործման եղանակները, ամրապնդել հավատացյալների հավատքն ու սերը։ Նման իրավիճակում խիստ կարեւոր են Հայ Առաքելական եկեղեցու եւ ԼՂՀ իշխանությունների նպատակաուղղված, գործնական եւ համակարգված աշխատանքները։ Հայ Առաքելական եկեղեցին պետք է ժողովրդի շրջանում ծավալի ավետարանչական գործունեություն եւ քարոզչություն, բացատրական աշխատանքների միջոցով լուսաբանի Առաքելական դավանանքի էությունը։ Աղանդների եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների դեմ պայքարը ինքնանպատակ չէ, այն բխում է մեր ազգային անվտանգության շահերից, որի բաղկացուցիչ մասն է կազմում հոգեւոր անվտանգությունը: Հոգեւոր անվտանգության ոլորտը չի կարող պետության կամ Հայ Եկեղեցու մենաշնորհը լինել: Այն պետք է դառնա համազգային խնդիր եւ լուծվի համայն հայության ջանքերով: Մի կարեւոր հանգամանք եւս: Վերջին տարիններին նկատվում է, որ Արցախում նորաստեղծ ընտանիք կազմողներից շատերը գերադասում են կատարել եկեղեցական պսակ: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եկեղեցում պսակված զույգերը ավելի ամուր հայկական ընտանիք են կազմում, քան սովորական, ավելի ճիշտ` սովետական ձեւով ամուսնացող զույգերը: Ուստի ժամանակն է, որ ԼՂՀ օրենսդրությամբ Քաղաքացիական կացության ակտերի գրասենյակից ամուսնությունների գրանցումը վերապահել ավելի քան 1700-ամյա համապատասխան փորձ ունեցող Հայ Առաքելական եկեղեցուն: Առանց վերը նշված հիմնախնդիրների լուծման` ազգային գաղափարախոսության, Ազատ ու Անկախ Հայաստանի, Արցախի մասին լրջորեն խոսելն անիմաստ է։ ՏԵՍԱԿԵՏ

- Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 15, 2008
ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
.
Ապրիլի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների ...«ԵՍ ԻՄ ԲԱԺԻՆ ԵՐԿԻՆՔՆ ԵՄ ՊԱՀՈՒՄ»
.
Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի լեփ-լեցուն դահլիճը վկայում էր հասարակայնության սերն ու հետաքրքրությունը դեպի հոբելյարը՝ բանաստեղծ, մանկավարժական ...ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Արդի ժամանակաշրջանում քաղաքական գլխավոր խնդիրը միաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման ընթացքն է: Դրանով են պայմանավորված միջպետական` քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, ...ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 10-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան» թեմայով գիտաժողովը՝ նվիրված Հայոց ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՍԵՐՈՒՆԴ Է ԿՅԱՆՔ ՄՏՆՈՒՄ
.
Ծնողի խոսք՝ նախաբանի փոխարեն Ես պարզ հայացքով եմ նայում Սամվելի նկարին,- ասում է ԱրՊՀ լաբորանտ, 1993-ին «Ուղտի մեջք» կոչվող բարձունքի ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
,Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել է միայն մեկ անգամ, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
Ամենաառաջինը, որ ես կուզենայի նախազգուշացնել ընթերցող լսարանին, գուցե եւ խնդրել՝ համոզեք ինքներդ ձեզ՝ քաղաքականության հանդեպ վերաբերվել այնպես, ինչպես գիտությանը։ Մի խաբվեք նրանով, որ այն կազմված է սովորական ...ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
2008 թ. 1-ն եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առաջին ատյանի դատարանում ստացվել է 416 քաղացիական գործ: Հաշվետու ժամանակաշրջանում վճիռներ են կալացվել 315 գործով, այդ թվում` կարճվել է ...ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
. 1
Ո՞ՒՄ ԴԵՄ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՌՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ. ՈՋԻԼՆԵՐԻ՞, ԹԵ՞ ՀԱՅԵՐԻ Առանց կատակի հարց է տալիս «Զերկալո» թերթի հեղինակը Ադրբեջանում ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
Սեփ. լրատվություն
Կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգի առաջին հարցն անդրադառնում էր «ԼՂՀ 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱ
.
Բնական գազի սպառման համար Հայաստանի բնակչությանն ու արտադրական ձեռնարկություններին կառավարության կողմից տրվող սուբսիդիան սպառվել է: Այս մասին հայտնել է ...ՊՈՒՏԻՆԸ` «ԵԴԻԱՆԱՅԱ ՌՈՍԻԱ»-Ի ՆԱԽԱԳԱՀ
. 1
«Եդինայա Ռոսիայի» համագումարը միաձայն ընտրեց Վլադիմիր Պուտինին կուսակցության նախագահ` մայիսի 7-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համագումարի ժամանակ համաձայնել է դառնալ «Եդինայա Ռոսիայի» ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել ՀՀ ԶՈՒ լխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Նախօրեին համապատասխան հրամանագիր է ստորագրել ...ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՅՔԼ ՄԱՔՆԱԼԹԻԻՆ
.
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Մայքլ Մաքնալթիին։ Նամակում ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ ԾԱՐ ԳԱՎԱՌԻ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՐՁԻԿ ԿԵՏ
Դե ֆակտոԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

