
Հրատարակված է Ապրիլ 15, 2008
«ԵՍ ԻՄ ԲԱԺԻՆ ԵՐԿԻՆՔՆ ԵՄ ՊԱՀՈՒՄ»
- Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի լեփ-լեցուն դահլիճը վկայում էր հասարակայնության սերն ու հետաքրքրությունը դեպի հոբելյարը՝ բանաստեղծ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արկադի Թովմասյանը։ Մարդ, որին ամեն օր հանդիպում ենք, համեստությունն ու մարդկայնությունը ծանոթ է բոլորիս, հայ մտավորական՝ իր նկարագրով, գրչի մշակ, հայրենի մշակույթի նվիրյալ։ Բանաստեղծի 60-ամյա հոբելյանը, որ բացեց ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, նախաձեռնել էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Արցախի գրողների միությունը։ Ողջույնի խոսք ասացին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանը, լեզվի տեսչության պետ Լեռնիկ Հակոբյանը, ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանը, դասախոսներ Սոկրատ Խանյանը, Արզիկ Մխիթարյանը, արձակագիր Կոմիտաս Դանիելյանը, ռադիոլրագրող Մելանյա Միլոնյանը։ Ելույթ ունեցողները գնահատական տվեցին Ա. Թովմասյանի գիտական-մանկավարժական գործունեությանը, արժեւորեցին անցած գրական ճանապարհը։ Արկադի Թովմասյանը 1988-ին հայտնվեց Արցախյան շարժման հորձանուտում եւ 1990 թվականի ապրիլի 24-ին Ստեփանակերտի հուշահամալիրում ելույթ ունենալու համար երկու տասնյակ հայորդիների հետ կալանվեց եւ փոխադրվեց Մինվոդիի բանտը։ Անուրանալի է նրա վաստակը կրթական բնագավառում։ Երկար տարիներ աշխատել է Արցախի կրթության եւ մշակույթի օջախներում։ Վերջին մի քանի տարիներին ղեկավարել է ԱրՊՀ մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնը, եղել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար, ԿԳ նախարարության վարչության պետ։ Այժմ ԱրՊՀ մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի դոցենտ է։ Ա. Թովմասյանը հեղինակ է բանաստեղծությունների ժողովածուների՝ «Ցայգալույս», «Արցախցի եմ ես», «Սայլակներով պար», «Զգույշ քայլեք, մարդիկ», մեկ դրամայի՝ «Նահատակները ինչու են ժպտում», գիտական մենագրությունների՝ «Հայեցի դաստիարակության հիմունքներ», «Պարույր Սեւակի անձի եւ հոգեբանության մի քանի հարցեր», «Կրթության նոր համակարգի մի քանի հիմնախնդիրները եւ դրանց իրականացման առանձնահատկությունները բարբառախոս միջավայրում»։ Բանաստեղծի պոեզիայի հիմնական առանցքը մարդն է, որ մարտնչում է իր հողի, ազատության, երջանիկ լինելու համար։ Նրա գործերում մարդն ու հայրենի եզերքը հանդես են գալիս միաձույլ։ Հայրենիքի գեղարվեստական կերպարն իր մեջ ներառում է հայրենի տունը, պատմությունը, մարդկանց ճակատագրերը։ Նրա հայրենասիրական քնարն Արցախյան գոյապայքարի պատմությունն է՝ զարթոնքից մինչեւ պատերազմ եւ հաղթանակ։ Ա. Թովմասյանը կյանքում ապրում է այնպես, ինչպես իր պոեզիայում է։ Ե՛վ կյանքում, ե՛ւ գրականության ու արվեստի տարածքում նա մնում է որպես մարդ՝ երազկոտ, մաքուր ու ազնիվ տվայտանքներով։ «Արկադին հետաքրքիր անձնավորություն է,- գրում է Վ. Հակոբյանը։- Ինքնատիպ հակասությունների ու միասնությունների ներդաշնակություն է ներկայացնում։ Որոնում է ինքնատիպ, եւ նրա գտնելն ու գտնումով չբավարարվելն է նորովի, ինքնադժգոհությունն է բերրի ու արգասաբեր։ Եվ իր պոեզիայով, եւ համեստ խառնվածքով, վաստակով ու անխառն տարերքով նա մշտապես դիրքում է»։ Այն, որ Ա. Թովմասյանի տեքստերով երգեր են գրվել եւ կատարվում են, խոսում է նրա պոեզիայի քաղաքացիական շնչի ու ոգու մասին։ Երեկոյի ընթացքում կատարվեցին նրա տեքստերով գրված երգեր։ Վերջում ելույթ ունեցավ հոբելյարը. «Ես երջանիկ եմ, որ ծնվել եմ, հայ եմ, եւ կարողանում եմ սիրել։ Իսկ սերը լույս է, ճրագ է, հույս է։ Իսկ եթե քեզ սիրում են, դա չափից ավելի է։ Դպրոցական տարիներին ունեցել եմ լավագույն ուսուցիչներ, ուսանողական տարիներին՝ լավագույն դասախոսներ, որոնց հիշում եմ եւ որոնք ինձ հիշում են։ Ունեցել եմ ծնողներ, որոնք հազիվ ստորագրել գիտեին։ Երջանիկ եմ, որ իմ կյանքի ընկերուհին ինձ հասկանում է։ Լավ զավակներ ունեմ։ Հպարտ եմ, որ այստեղ կանգնելու իրավունք ունեմ։ Հոբելյանական ողջույնների մեջ ես գիտեմ ճշմարտության բաժինը։ Ես իմ բաժին երկինքն եմ պահում։ Ես չեմ կարող բանաստեղծություն չգրել։ Երջանիկ եմ, քանի որ իմ թոռնիկն ասում է. «Պապիկ, ես սիրում եմ քեզ»։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 15, 2008
ԱԺ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ Է ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
.
Ապրիլի 14-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների ...«ԵՍ ԻՄ ԲԱԺԻՆ ԵՐԿԻՆՔՆ ԵՄ ՊԱՀՈՒՄ»
.
Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի լեփ-լեցուն դահլիճը վկայում էր հասարակայնության սերն ու հետաքրքրությունը դեպի հոբելյարը՝ բանաստեղծ, մանկավարժական ...ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Արդի ժամանակաշրջանում քաղաքական գլխավոր խնդիրը միաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման ընթացքն է: Դրանով են պայմանավորված միջպետական` քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, ...ՄԵՆՔ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԼԵՎՍ ՉՈՒՆԵՆՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 10-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան» թեմայով գիտաժողովը՝ նվիրված Հայոց ...ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՍԵՐՈՒՆԴ Է ԿՅԱՆՔ ՄՏՆՈՒՄ
.
Ծնողի խոսք՝ նախաբանի փոխարեն Ես պարզ հայացքով եմ նայում Սամվելի նկարին,- ասում է ԱրՊՀ լաբորանտ, 1993-ին «Ուղտի մեջք» կոչվող բարձունքի ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
,Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել ...ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
Ադրբեջանի դիրքորոշումը միշտ էլ կոշտ է եղել... նույնիսկ Բիշքեկյան պայմանագրի ստորագրման պահին։ Այդ կոշտությունը տարեցտարի անշեղորեն աճել է։ Նվազում նկատվել է միայն մեկ անգամ, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ ...ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ /ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ/
.
Ամենաառաջինը, որ ես կուզենայի նախազգուշացնել ընթերցող լսարանին, գուցե եւ խնդրել՝ համոզեք ինքներդ ձեզ՝ քաղաքականության հանդեպ վերաբերվել այնպես, ինչպես գիտությանը։ Մի խաբվեք նրանով, որ այն կազմված է սովորական ...ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
.
2008 թ. 1-ն եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առաջին ատյանի դատարանում ստացվել է 416 քաղացիական գործ: Հաշվետու ժամանակաշրջանում վճիռներ են կալացվել 315 գործով, այդ թվում` կարճվել է ...ՈՋԻԼՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ
. 1
Ո՞ՒՄ ԴԵՄ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԿՌՎԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ. ՈՋԻԼՆԵՐԻ՞, ԹԵ՞ ՀԱՅԵՐԻ Առանց կատակի հարց է տալիս «Զերկալո» թերթի հեղինակը Ադրբեջանում ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ
Սեփ. լրատվություն
Կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգի առաջին հարցն անդրադառնում էր «ԼՂՀ 2007թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ ...ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ԳԱԶԸ ԿԹԱՆԿԱՆԱ
.
Բնական գազի սպառման համար Հայաստանի բնակչությանն ու արտադրական ձեռնարկություններին կառավարության կողմից տրվող սուբսիդիան սպառվել է: Այս մասին հայտնել է ...ՊՈՒՏԻՆԸ` «ԵԴԻԱՆԱՅԱ ՌՈՍԻԱ»-Ի ՆԱԽԱԳԱՀ
. 1
«Եդինայա Ռոսիայի» համագումարը միաձայն ընտրեց Վլադիմիր Պուտինին կուսակցության նախագահ` մայիսի 7-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համագումարի ժամանակ համաձայնել է դառնալ «Եդինայա Ռոսիայի» ...ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
.
ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը Հայաստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել ՀՀ ԶՈՒ լխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Նախօրեին համապատասխան հրամանագիր է ստորագրել ...ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՄԱՅՔԼ ՄԱՔՆԱԼԹԻԻՆ
.
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Մայքլ Մաքնալթիին։ Նամակում ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 775 ճակատամարտ Արճեշի մերձակայքում:
- 1869 Ալեքսանդրապոլում հիմնվում է «Բարենպատակ ընկերությունը»:
- 1876 Կ. Պոլսում հիմնվեց Արարատյան ընկերությունը:
- 1915 Թալիաթի, Էնվերի և Նազըմի ստորագրողթյամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ:
- 1962 Մահացավ գրող, փիլիսոփա, քննադատ, դասախոս, դոկտոր Գասպար Մաշուրյանը: (Ծնվ. 1887 թ.):
- 1963 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագրով քանդակագործ Արա Սարգսյանին շնորհվում է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

