
Հրատարակված է Ապրիլ 14, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
- ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ 21.02.1998 ԵՐԵԿ ԱՌԱՎՈՏՅԱՆ Ադրբեջանից Արցախի փաստացի անկախության 10-րդ տարեդարձի առթիվ, կենտրոնական հրապարակում հանդիսավոր արարողություններն սկսվելուց առաջ ես մոտեցա Վազգեն Սարգսյանին, որ արդեն կանգնած էր տրիբունայում, եւ, բարեւելով, հարցրի. 4 րոպե ժամանակ կունենա՞, արդյոք, զրույցի համար։ - Այո... 4 րոպե կունենամ,- ձայնի մեջ անթաքույց սառնությամբ պատասխանեց նա, ընդգծելով «4 րոպեն»։ Լ. Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողությունից հետո, Ս.Բաբայանի խոսքերով, Երեւանի կառավարող շրջաններում նախագահի առավել հավանական թեկնածու էր դիտվում Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի ֆիգուրը. դա համարյա վճռված գործ էր։ Բայց հետո Երեւանից լուր եկավ, թե կողմնորոշումը կատարվում է Ռ. Քոչարյանի վրա։ Վ. Սարգսյանի հետ զրույցում ինձ հետաքրքրում էր որպես ՀՀ նախագահության թեկնածու՝ Ռ. Քոչարյանի առաջադրման պատճառը։ Ես հավանությամբ չէի վերաբերվում այդ մտքին եւ այդ պատճառով պետք էի համարում իմ նկատառումներն արտահայտել պետության մեջ առաջին կամ գլխավոր դեմքին, ում վճռից էր կախված, թե ով կզբաղեցնի նախագահական բազկաթոռը։ - Այո, սկզբում խոսքը գնացել է Գ.Հարությունյանի թեկնածության մասին,- հաստատեց Վ. Սարգսյանը,- բայց եզրափակիչ քննարկման ժամանակ Ռ. Քոչարյանն ասաց. «Բայց Գ.Հարությունյանն ինձնից ինչո՞վ է լավ...»։ Եվ ես նրա հետ համաձայնեցի, քանզի նրան եղածների մեջ լավագույն թեկնածուն եմ համարում։ Մինչ այդ իմ մտքով չի էլ անցել, թե Ռոբերտը կցանկանա նախագահ լինել... - Իսկ ես գտնում եմ, որ, բոլոր հանգամանքները հաշվի առնելով, լավագույն թեկնածուն դու կլինեիր,- ասում եմ Վ.Սարգսյանին։ - Այո, այդ մասին շատերն են ինձ ասում, սակայն ես առայժմ պատրաստ չեմ։ Չեմ կարողանում ինձ պատկերացնել Ալիեւի ու Շեւարդնաձեի հետ բանակցողի դերում, այդ ամենն ինձ մի տեսակ խորթ է, որպեսզի հաշտվեմ պետության ղեկավարի դերի հետ՝ ժամանակ է պետք... - Եվ, այնուամենայնիվ, ես սխալ եմ համարում. ե՛ւ Ռ. Քոչարյանի առաջադրումը, ե՛ւ քո հրաժարվելը։ Ինձ չգոհացնող այդ նոտայով էլ մեր զրույցն ավարտվեց։ 299/1. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ հանդիսություններն ավարտվելուց հետո գնացինք «Եղբայրական գերեզման»՝ հիշատակի տուրք մատուցելու զոհված ռազմիկներին։ Իսկ երեկոյան, ինչպես սովորաբար, նախագահը հրավիրովի ընթրիք էր տալիս, այսպես կոչված՝ «բանկետ»։ Սակայն մինչեւ երեկո բավականին շատ ժամանակ էր մնում, եւ ինձ հետաքրքրում էր, թե մնացած ժամանակը որտեղ են անցկացնելու Երեւանից ժամանած բազմաթիվ պատվավոր հյուրերը... Ես շատ էի ցանկանում շարունակել զրույցը Վ. Սարգսյանի հետ։ Ս. Բաբայանին, ում հետ միասին էինք գնացել «Եղբայրական գերեզմանը», իմ դժգոհությունը հայտնեցի, երբ ինձ ասաց, որ պետք է ուրիշ մեքենայով վերադառնամ, որովհետեւ ինքը հյուրերի հետ ինչ -որ տեղ է գնալու։ - Այնտեղ հյուրերը մի քսան հոգի կան, մի՞թե այդքան մարդկանց մեջ ավելորդը ես եմ,- որոշ վիրավորվածությամբ ասացի նրան։ -Խնդիր չեմ տեսնում, մենք որոշել ենք ժամանակը կարճացնել եւ քիչ-միչ ուտել բնության գրկում, Քռասնի գյուղի տակ, միասին գնանք։ 299/2. ԵՍ ՉԳԻՏԵԻ ԷԼ, որ մեքենայում Ս.Բաբայանի ուղեկիցը Վ. Սարգսյանն է լինելու։ Երբ, բացելով հետին դռնակը, նրան տեսա ավտոմեքենայի առջեւի նստատեղում, ուրախությամբ մտածեցի.- այ քեզ հաջողություն, որը համեմատելի է «վիճակախաղով շահելու հետ»։ Ով՝ ինչպես, բայց ես մեր նորագույն պատմության այդ շրջանը համարում եմ Արցախի համար չափազանց վճռորոշ, չափազանց բախտորոշ։ Դա ամրապնդված երկրներում՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում կամ Գերմանիայում կարելի է ոչ այնքան անհանգստանալ այն առթիվ, թե ով կնստի պետմեքենայի ղեկի մոտ եւ այն կվարի մերձակա 5 տարում։ Բայց այն բանից, թե ով կվարի Հայաստանի պետմեքենան՝ շատ ու շատ բան է կախված, իսկ Արցախի համար՝ ամեն ինչ։ Եթե մեքենան սարքին ու դիմացկուն է, ապա վարորդը, վատթարագույն դեպքում, կարող է եւ միջակ լինել։ Բայց երբ մեքենան շարքից հանված է, նորմալ գործելու ընդունակությունից զրկված, ապա հաջողության եւ վթարի չենթարկվելու անհրաժեշտ պայման է հանդիսանում այդ գործին ամենագիտակ մարդուն վարորդ նշանակելը։ Իսկ միջակությունը ոչ պիտանիության մի վիճակից մյուսին կհասցնի այն։ Կամ էլ ընդհանրապես կփչացնի, կդարձնի ավելի վատը, քան մինչ այդ էր։ 299/3. Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ինձ ասում է. «Դուք Սամվելի հետ միասին այդ ինչքա՞ն թույն եք սրսկել Մուրադին, որ նա այդպիսի բան է գրում իմ մասին...»- այս, ինչպես հետո պարզվեց, իր համար ցավոտ թեմայից զրույցն սկսեց Վ. Սարգսյանը։ Չնայած այս բառերն ասվեցին խնդալից տոնով, բայց սրտմտությունն զգացվում էր։ Ես անհրաժեշտ գտա քաղաքավարությամբ լռել եւ Վազգենին արտահայտվելու հնարավորություն տալ։ Այնուհետեւ նա իր սրտմտությունն արդեն չէր թաքցնում եւ իր տրիադան ավարտեց աներկիմաստ ակնարկով. «Դու երեք ամսում մամուլում այնքան ես գրել, որ քո երեք տարվա ամբողջ լիմիտն ես սպառել։ Երեւանում քեզ այլեւս չեն տպագրելու ուղիղ երեք տարի, այդ մասին ես արդեն բոլոր թերթերի խմբագիրներին եմ ասել...»։ Ահա այդպիսի ոչ քիչ աստիճանի էր ինձնից նեղացած ու բարկացած Հայաստանի գլխավոր պետական այրը։ Եվ դա բացատրելի էր. մեր զրույցի միայն վերջում ես հիշեցի, որ նրան էլ է բաժին հասել «Հայոց աշխարհ»-ում տպագրված իմ վերջին հարցազրույցում... Իմ կողմից ես ընդամենը միայն նկատեցի. «Վազգեն, դա բարդ գործ է՝ բոլոր խմբագիրներին նախազգուշացնել... Բացի այդ, ինձ համար ոչ թե թերթերում հրապարակվելն է կարեւոր, այլ մեր գործողությունները։ Չէ որ «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման» շենքը կառուցվում է, ուզում ենք դա, թե՝ ոչ։ Եվ հայկական պետության ու ԼՂՀ-ի բարձրագույն ղեկավարության յուրաքանչյուր գործողությունը նույնպես այդ շենքի շինարարության մեջ դրվող մի աղյուս է։ Ես ինչպե՞ս կարող եմ այդպիսի իրադրությունում անտարբեր մնալ եւ սպասել հերթական բարձրագույն պաշտոնատար անձի հերթական ձախողիչ սխալին... Ս.Բաբայանը մեր խոսակցությանը չէր խառնվում, նա իր հաշվարկներն ուներ, ինչպես սովորաբար, ԻՐ խաղն էր վարում։ ԵՐԵԿՈՅԱՆ բանկետին ինձ մոտեցավ Հրանտ Մարգարյանը եւ իր երախտագիտությունը հայտնեց ի պաշտպանություն իրենց բաց նամակի համար, որը ես գրել էի 1995 թվականին, երբ նրանք նստած էին բանտում։ Իսկ ես դա նույնիսկ չէի հիշում, թեեւ հարկ էր հիշել, քանզի հազվադեպ մեկը կհամարձակվեր դաշնակցական կուսակցության հալածանքի շրջանում հրապարակայնորեն հանդես գալ նրանց պաշտպանությամբ, առավել եւս՝ ոչ վատ հարաբերությունների մեջ լինելով ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարության հետ... Կցանկանայի հիշողությանս մեջ պահել եւս մեկ դիպված երեկվա օրից, իսկ ավելի ճիշտ՝ բանկետից։ Վահան Հովհաննիսյանը, ինձ ներկայացնելով իր հորը՝ հայտնի, դեռեւս խորհրդային տարիներից, ազգային ու քաղաքական գործիչ Էդուարդ Հովհաննիսյանին, այսպես արտահայտվեց. «Մուրադ Պետրոսյանը նույնպիսի ռադիկալ է, ինչպես որ դու»։ Ազնվորեն ասած, իմ ինքնասիրությունը շոյվեց նման գնահատական լսելուց եւ այն էլ ոչ թե ինչ - որ մեկից, այլ Դաշնակցության լիդերներից մեկի շուրթերից։ «Ռադիկալ» բառի տակ տվյալ դեպքում ես հասկանում եմ. սկզբունքայնություն ազգային շահը պաշտպանելու գործում, ինչպես նաեւ առավելագույն պահանջկոտությավվն ցուցաբերում պատասխանատու պետական ու քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։

- Մուրադ Պետրոսյան
Վերջին լուրերը, Ապրիլ 14, 2008
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ 1
Ապրիլի 10-ին մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Տիգրանակերտ՝ հայկական ոդիսական» ֆիլմի ցուցադրումը եւ Արցախի Տիգրանակերտի 2005-2007թթ. հնագիտական հետազոտության ...Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
. 10Ս.թ. ապրիլի 11-ին Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում ղարաբաղյան կողմն անցնելիս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի մի զինծառայող։ ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
.
«Ռեպորտյորներ՝ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստություն է հայտնել դատախազության կողմից թղթակից Ագիլ Խալիլին հետապնդումների ենթարկելու կապակցությամբ . «Ապրիլի 3-ին Քյուրդամիրի ...«ԵՐԳԻՉԸ ՆԱ Է, ՈՎ ԻՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՐԳՈՒՄ»
. 1
Ռուբեն Հախվերդյան երգիչ-երգահանին չես շփոթի եւ ոչ մեկի հետ։ Շուրջ 40 տարվա իր ստեղծագործական կյանքում նա ստեղծել է երգի իր տեսակը, մատուցման իր ձեւը, կրթել ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ 21.02.1998 ԵՐԵԿ ԱՌԱՎՈՏՅԱՆ Ադրբեջանից Արցախի փաստացի անկախության 10-րդ տարեդարձի առթիվ, կենտրոնական հրապարակում հանդիսավոր արարողություններն սկսվելուց առաջ ես մոտեցա ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ԱՐՑԱԽԻ ԿԱՆԱՆՑ՝ԱՊՐԻԼԻ 7-Ի ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
.ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐ.
.ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԿԼԻՆԵՆ
Ս. ԲԱԼԱՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Նիկոլայ I-ը պատերազմ է հայտարարում Թուրքիային:
- 1860 Շուշիում ծնվեց պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանը): (Վախճ. 1932թ.-ին, Երևանում):
- 1864 Ծնվեց տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: (Վախճ. 1929թ.-ին):
- 1909 Գահընկեց արվեց սուլթան Աբդուլ Համիդը. Իշխանությունն անցավ երիտթուրքերի ձեռքը:
- 1921 Վ. Ի. Լենինի պատմական նամակը Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի և Լեռնականների հանրապետության կոմունիստներին:
- 1978 Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդի նստաշրջանը հաստատեց Հայկական ԽՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը):
- 1990 Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման ընդունեց հայտարարություն «1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

