
Հրատարակված է Ապրիլ 14, 2008
«ԵՐԳԻՉԸ ՆԱ Է, ՈՎ ԻՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՐԳՈՒՄ»
- Ռուբեն Հախվերդյան երգիչ-երգահանին չես շփոթի եւ ոչ մեկի հետ։ Շուրջ 40 տարվա իր ստեղծագործական կյանքում նա ստեղծել է երգի իր տեսակը, մատուցման իր ձեւը, կրթել ունկնդրի մի լսարան, որ իրենն է, իր երգի բաց եւ նրբին շեշտադրումների ընկալողն ու ողջունողը։ Հեղինակային իր երգերով Ռուբեն Հախվերդյանը ստեղծում է իր ապրած ժամանակաշրջանի պատմությունը, իր ժամանակակիցների պատմությունը։ Նրա հաստատ համոզմամբ՝ «Երգիչը նա է, ով իր կենսագրությունն է երգում»։ Իսկ այդ կենսագրությունը հարթ ու համաչափ չէ, հագեցած է պարադոքսներով, մեծ ու փոքր ողբերգություններով, դրամատիզմով։ Կյանքի սուրսայր ելեւէջներն անցնում են նրա բաց նյարդերի վրայով, բեկվում հոգու մեջ, ծնում ցավի, տագնապների, ճիչերի մեղեդիներ ու բանատողեր։ ունազարդ ժամանակներ չկան, մարդն է գունազարդում իր ժամանակը՝ առօրյան տանելի դարձնելու համար։ Հախվերդյան գեղագետը հեռու է նման սեւեռումից։ Օբյեկտիվ իրականությունը նրան ներկայանում է որպես իրենից հեռացած ժամանակ՝ պատանության եւ երիտասարդության դաժան օրերի տեսքով, սիրո ինքնատիպ վերապրումներով, երեւանյան գիշերներով։ Երգչի տունն անիվների վրա է, եւ նրա գնացքը անվերջ հեռանում է, այդ տունն ինչ-որ տեղ զնդան է, ուր անվերջ հարցականի տակ է մարդու հոգեւոր ազատությունը։ Այդտեղից լավագույն տղերքը հեռանում են՝ թողնելով իրենց տեղերը ընդմիշտ թափուր։ Այդտեղից մարդիկ ցրվում են օտար ափեր, այնտեղից «ես քեզ սիրում եմ» կարոտախտի բառեր հղելու համար։ Այս տանը, երկիր իմաստով, շարունակաբար փոխվում են հին տերերը, գալիս են նորերը, որ խաղան իրենց նոր դերը՝ իրենց անկշտության մեջ։ Կյանքի ներհակ երեւույթները մերժել - հաստատելով՝ երգիչը չի կարող հրաժարվել իր բնօրրանից։ Նա ի՛ր երկրի, ի՛ր տան, ի՛ր փողոցի տերն է։ Այդտեղ է նրա անցյալը, նրա ներկան, նրա վաղը, հոգեւոր այս եւ նման տարածքներում էր Ռուբեն Հախվերդյանի ստեփանակերտցի ունկնդիրն ապրիլի 12-ին երիտասարդության պալատի մեծ լեփ-լեցուն դահլիճում եւ հաղորդակից սիրելի երգչի սթափության կոչ- երգերին «50-նն անց», «Ես հիշում եմ», «Իմ տունն անիվների վրա», «Երեւանի գիշերներում», «Իմ անցյալը», «Մեր սիրո աշունը», «Իմ փոքրիկ նավակ», «Հին ընկերը», «Սա քո փողոցն է», «Էս գիշեր եկ հարբենք»։ Քաղաքացիական պաթոսով հագեցած երգերից ներշնչված հանդիսատեսը ծափողջույններով բաժանվեց հանրահայտ երգչից՝ նրան վերստին հանդիպելու ակնկալիքով։

- .
Քննարկում
ARMEN գրել է:
Թեև ես հեղինակային երգաոճի երկրպագու չեմ, սակայն հարկ եմ համարում նշել, որ իմ երիտասարդության ժամանակ Ռ. Հախվերդյանի մի քանի երգ ինձ ուղևորում էին սիրո արահետներով:
Երկար տարիների կյանք եմ մաղթում Ռուբենին:
Վերջին լուրերը, Ապրիլ 14, 2008
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ 1
Ապրիլի 10-ին մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Տիգրանակերտ՝ հայկական ոդիսական» ֆիլմի ցուցադրումը եւ Արցախի Տիգրանակերտի 2005-2007թթ. հնագիտական հետազոտության ...Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
. 10Ս.թ. ապրիլի 11-ին Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում ղարաբաղյան կողմն անցնելիս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձերբակալվել է ադրբեջանցի մի զինծառայող։ ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՎ
.
«Ռեպորտյորներ՝ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստություն է հայտնել դատախազության կողմից թղթակից Ագիլ Խալիլին հետապնդումների ենթարկելու կապակցությամբ . «Ապրիլի 3-ին Քյուրդամիրի ...«ԵՐԳԻՉԸ ՆԱ Է, ՈՎ ԻՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՐԳՈՒՄ»
. 1
Ռուբեն Հախվերդյան երգիչ-երգահանին չես շփոթի եւ ոչ մեկի հետ։ Շուրջ 40 տարվա իր ստեղծագործական կյանքում նա ստեղծել է երգի իր տեսակը, մատուցման իր ձեւը, կրթել ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՕՐԱԳՐԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ 21.02.1998 ԵՐԵԿ ԱՌԱՎՈՏՅԱՆ Ադրբեջանից Արցախի փաստացի անկախության 10-րդ տարեդարձի առթիվ, կենտրոնական հրապարակում հանդիսավոր արարողություններն սկսվելուց առաջ ես մոտեցա ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԱՂԱ` ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1828 Նիկոլայ I-ը պատերազմ է հայտարարում Թուրքիային:
- 1860 Շուշիում ծնվեց պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյանը): (Վախճ. 1932թ.-ին, Երևանում):
- 1864 Ծնվեց տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: (Վախճ. 1929թ.-ին):
- 1909 Գահընկեց արվեց սուլթան Աբդուլ Համիդը. Իշխանությունն անցավ երիտթուրքերի ձեռքը:
- 1921 Վ. Ի. Լենինի պատմական նամակը Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի և Լեռնականների հանրապետության կոմունիստներին:
- 1978 Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդի նստաշրջանը հաստատեց Հայկական ԽՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը):
- 1990 Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման ընդունեց հայտարարություն «1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին»:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

