
Հրատարակված է Ապրիլ 11, 2008
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
- Երկրի ղեկավարության հռչակած՝ օրինականության եւ կարգուկանոնի հաստատման քաղաքականության շրջանակներում ներկայացնենք զոհված ազատամարտիկի այրու՝ Նատաշա Միրզոյանի իրավունքների ոտնահարման պատմությունը։ Միքայել Միրզոյանը՝ Նատաշայի ամուսինը, Շարժման հենց առաջին օրերից եղել է նրա ակտիվ մասնակիցը, անցել դիմակայության բոլոր փուլերը՝ սկսած հայրենի Խրամորթում ինքնապաշտպանական ջոկատից մինչեւ կանոնավոր բանակի ստեղծումը, երբ ծառայությունը շարունակել է Ասկերանի գնդում։ Խրամորթի անկումից եւ իր ողջ ունեցվածքը կորցնելուց հետո ընտանիքն ապրում էր հարազատների մոտ, եւ երբ լռեցվեցին Մալիբեկլուի (Աջափնյակ) կրակակետերը, մշտական բնակություն հաստատեց այդ գյուղում։ Բնականաբար, ամբողջ ծանրությունն ընկավ կնոջ ուսերին։ Եվ որպեսզի կերակրի ընտանիքը, նա իր տնամերձից բացի սկսեց մշակել նաեւ իր բնակարանին մոտ հողատարածքը, որտեղ հիմնականում պտղատու ծառեր աճեցրեց։ Միքայել Միրզոյանը, չնայած երկու անգամ վիրավորվել էր, անցավ պատերազմի ամբողջ թոհուբոհը եւ կապիտանի ուսադիրներով շարունակեց ծառայել ՊԲ շարքերում։ Ցավոք, 2001թ. իր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ավտովթարի ժամանակ՝ չորս անչափահաս որդիներին թողնելով կնոջ խնամքի եւ պետության կողմից նշանակված նպաստի հույսին։ Ամուսնու մահվանից երկու տարի անց Նատաշան որոշեց սեփականացնել իր կողմից մշակվող վերոնշյալ տարածքը, որը նախկին թաղապետի եւ հրավիրված մասնագետի ջանքերով չափվեց եւ բաշխվեց երկու հարեւանների միջեւ։ Սեփականաշնորհման նպատակով նա դիմել էր ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ստեփանակերտի քաղաքային ստորաբաժանման պետ Նոնա Ավագիմյանին, որը պարզաբանել է այդ տարածքի սեփականաշնորհման անհնարինությունը, քանի որ տարածքը պետք է պատկանի ապագա վերաբնակչին, եւ Նատաշան որպես օրինապահ մարդ՝ հրաժարվել է այդ մտադրությունից՝ շարունակելով մշակել հարեւան հողամասը՝ մինչեւ նրա բնակեցվելը։ Այնուհետեւ հարեւաններից մեկն իր բնակարանը վաճառել է ԼՂՀ ՊԲ սպա Նորայր Նարիմանյանին, որն սկզբում Նատաշային առաջարկել էր վաճառել այգին։ Նատաշան պատասխանել է, որ դա հնարավոր չէ երկու պատճառով. նախ՝ ինքն այգուց ստացված եկամտով կերակրում է իր ընտանիքը, երկրորդ՝ բացատրել է, որ այդ առաջարկն անօրեն է։ Հարեւանը լռել է, բայց մի քանի տարի անց հայտարարել, որ հողամասի՝ Նատաշայի կողմից մշակվող մասը պատկանում է իրեն, եւ որ նա իրավունք չունի օգտագործել այն։ Նատաշան չէր հավատացել եւ շարունակել է հողը մշակել մինչեւ 2007 թվականը, երբ քաղաքապետարանում սեփական աչքով տեսել է փաստաթուղթը, որը հաստատում էր, որ իր կողմից օգտագործվող տարածքը դեռ 2004-ից իրականում պատկանում է Նորայր Նարիմանյանին (վկայական N 018324՝ տրված ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետկոմի կողմից)։ Պարզվում է, որ հարեւանուհին, որը մշակում էր հողամասի մյուս հատվածը, նույնպես կարողացել է սեփականաշնորհել այն։ Այս ամենը, ինչպես նաեւ վախն առ այն, որ արդեն բավական հասունացած տղաները կարող էին Նորայր Նարիմանյանի հետ, որը վերջին ժամանակներս սկսել էր սպառնալ իրենց, վիճաբանության բռնվել, ստիպեցին Նատաշային՝ հրաժարվել այգուց։ Եվ այսօր այգին ամբողջովին գտնվում է Նորայր Նարիմանյանի իրավասության տակ։ Նշենք, որ 2007-ին Նատաշան դիմել է քաղաքապետարանին՝ այնքան տարիներ իր կողմից մշակված հողամասի հանդեպ իրավունք ձեռք բերելու նպատակով, ստացել գրավոր մերժում՝ միաժամանակ քաղաքապետարանում խորհուրդ են տվել վիճելի հարցը լուծել դատական ճանապարհով։ Չհավատալով հարցի օբյեկտիվ լուծմանը՝ մանավանդ որ Նորայր Նարիմանյանն արդեն մեկ անգամ կարողացել էր շրջանցել օրենքը, Նատաշան չի դիմել դատարան, բայց եւ չի հաշտվել այդ դրության հետ։ Հատկապես որ, Միքայել Միրզոյանի ավագ որդին հասցրել էր ամուսնանալ եւ երեխա ունենալ, իսկ մյուս որդին նույնպես ցանկություն է հայտնել ամուսնանալ։ Սակայն դա Նատաշայի ընտանիքի միակ հիմնախնդիրը չէր։ Այստեղ տեղափոխվելուց հետո ընտանիքը միշտ կանգնած է բնակարանի փտած տանիքը եւ փայտամածները փոխելու խնդրի առջեւ։ Իհարկե, իրենք ի վիճակի չէին այդ խնդիրը լուծել։ Իսկ հանրապետությունում վերջերս արձանագրված փոթորիկը պոկել է ամբողջ տանիքը, փայտամածներն էլ մի կերպ են մնում տեղում։ Թիթեղածածկի քիչ թե շատ մեծ կտորները հավաքել են եւ մի կերպ խփել, որպեսզի անձրեւի տակ չհայտնվեն, որից հետո ավագ որդին եկել է քաղաք՝ տանիքի համար հերթագրվելու։ Հանձնաժողովը գնացել է գնահատելու հասցված վնասը. այդ ժամանակ տանը ոչ ոք չկար, եւ հանձնաժողովը հեռվից էր տեսել տունը, ու նրան թվացել է, թե առանձնակի ոչինչ չի պատահել։ Ընտանիքը մի կերպ հասցրել է 15 հատ ասբեստե շիֆեր ձեռք բերել, եւս 15 հատ նույնատիպ շիֆեր հատկացրել է «Աջափնյակ» կաթի կոմբինատը, որտեղ աշխատում է միջնեկ որդին։ Այս ամենը տանիքի հարցը լուծել է մոտ 40 տոկոսով, էլ չենք խոսում փայտամածների մասին։ Նատաշայի ընտանիքի հիմնախնդիրները միայն առաջին հայացքից կարող են անձնական թվալ։ Բայց երբ խորանում ես խնդրի մեջ, այն ձեռք է բերում պետական նշանակություն, քանի որ ակնհայտ է սեփական քաղաքացիների հանդեպ օրենքի կիրառման հարցում երկակի ստանդարտների քաղաքականությունը։ Առավել եւս, զարմանալի է բանակի սպայի վերաբերմունքը զոհված ազատամարտիկի ընտանիքի հանդեպ։ Հասարակության մեջ նման, մեղմ ասած, անառողջ հարաբերությունների եւ օրենքի ոտնահարման դեպքում դժվար է կառուցել վստահության հասարակություն։ Բայց չէ՞ որ մեզ մոտ դեռեւս առկա է ռազմագործողությունների վերսկսման չանհետացող վտանգը։

- Է. ԲԱԼԱՅԱՆ
Քննարկում
HerosakanHai գրել է:
PAshtpanel Hai kakakazineri SEPAKANATIRAKAN iravunknere! Herik e ZRKEK jogovrdin! Amot hai Mikitan Sakonerin! Mah irenz. Haiastane ujeg e ainkanov, vorkanov vor haie sepakanutiun uni.
Amot գրել է:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մարտի 1-2-ի դեպքերի միջազգային արձագանքների ալիքի վրա խմբագրությունը Շվեյցարիայից բաց նամակ է ստացել` ուղղված Սերժ Սարգսյանին, որի պատճենը փոստով ուղարկված է նաեւ հասցեատիրոջը: Նամակի հեղինակը Շվեյցարիայի հայտնի փաստաբաններից մեկն է` Ֆրիբուրգի կանտոնի Փաստաբանների միության նախագահ, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Անդրե Քլերը: Ստորեւ ներկայացնում ենք նամակի տեքստը կրճատումներով:
ՙ...Պարոն Սարգսյան, կարծ՟ում եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով թույլ չի տալիս իր ժողովրդին սխալ գործել: Վստահ չլինելով ընտրությունների արդյունքների վրա` քվեարկության գործընթացն անցել է օրինախախտումներով: Կարծու՟մ եք, որ պետության լավ ղեկավարը նա է, ով պահպանում է ընտրությունների կեղծման ավանդույթը: 2003-ի նաաագահական ընտրություններն արդեն իսկ մտահոգիչ էին` ըստ Եւրամիության հայտարարության: Դուք վստա՟հ եք, որ 2,82 % ձայները, որոնց տարբերության շնորհիվ Դուք հռչակվել եք ընտրյալ նախագահ` կեղծված չէին: Ոչ ոք չի կարող դա բացառել, եւ Դուք թերահավատների մեջ պետք է որ առաջինը լինեք: Իսկ եթե Դուք վստահ չեք, որ ընտրվել եք նախագահ, ի՟նչ վստահությամբ կարող եք դառնալ նախագահ:
Պետության գոյության համար անհրաժեշտ է երեք բան: Առաջինը` ժողովուրդ, ապա` այդ ժողովրդին պաշտպանող օրենսդրություն, եւ վերջապես` տարածք, որ այդ ժողովուրդը պետք է պաշտպանի: Դուք կարծես թե կորցնում եք երեքն էլ: Խոսենք հայ ժողովրդից: Առանց իր ժողովրդի ոչ մի երկիր արժեք չունի: Սա այն ժողովուրդն է, որի ձայներն ըստ Ձեզ ստացել եք: Ես ուրեմն չեմ հասկանում, թե ինչու՟ եւ ինչի՟ց եք վախենում: Աշխարհը չի հասկանում, թե ինչպես կարելի է համակերպվել նրանց վիրավորելու եւ սպանելու մտքի հետ: Ընտրություններին հաջորդած օրերին հազարավոր մարդիկ ճամբարել էին Ազատության հրապարակում` երգելով եւ պարելով: Դուք իհարկե չեք կարող հավատալ, թե նրանք դա անում էին գոհունակությունից դրդված, որի դեպքում, ինչ խոսք, համաձայնեք, որ նրանք պատժամիջոցների չէին արժանանա: Ձեր քաղաքացիները չեն հավատում ընտրությունների արդյունքներին: Ինչպե՟ս նրանք կարող էին հավատալ, եթե Դուք ինքներդ դրան չեք հավատում: Ինչու՟ ուրեմն Դուք չարտահայտվեցիք: Ինչու՟ թույլ չտվեցիք նրանց արտահայտվել: Ղեկավարել մի երկիր, ուր մարդիկ չեն համարձակվում ասել ինչ մտածում են եւ ուր միայն խոսում են նրանք, ովքեր այլեւս չեն մտածում` մեծ ամբիցիա չէ: Դուք հավանաբար ծանոթ եք ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերին եւ ցանկացած ժողովրդավարության հիմք կազմող նախադասությունը. ՙես չեմ բաժանում ձեր հայացքները, բայց պատրաստ եմ կռիվ տալ մինչեւ մահ, որպեսզի կարողանաք դրանք արտահայտել՚ : Ահա թե ինչը վայել կլիներ նախագահին: Դուք կռիվ չտվեցիք նրանց համար, բայց ընդունեցիք, որ նրանց դեմ կռիվ տրվի: Խնդրում եմ Ձեզ, մտածեք այս մասին: Որեւէ ժողովրդի ուժը չափվում է ազատության հանդեպ նրա ունեցած սիրով: Այն իշխանությունը, որ ցանկանում է իշխել կոխկրտված արժանապատվության վրա` ինքնասիրահարված իշխանություն է: Կարդացեք ձեր սահմանադրության 2-րդ հոդվածը. իշխանությունը Ձեզ չի պատկանում, այլ հայ ժողովրդին, որը կորոշի կամ ոչ այն Ձեզ վստահել:
... Հայաստանի Հանրապետությունը հիմնված է մարդու ազատության եւ իրավունքի սկզբունքների վրա: Ինչու՟ ուրեմն չհարգվեցին ձեր սահմանադրության հոդվածները: Ինչպե՟ս եք ցանկանում ժողովրդավարական հռչակված պետության նախագահ դառնալ, եթե չեք կարողանում երաշխավորել ցանկացած ժողովրդավարության հիմքերի հիմքը` խոսքի ազատությունը, խոսքն արտահայտելու ազատությունը: Քավ լիցի, թույլ տվեք ձեր քաղաքացիներին պարել, թույլ տվեք ազատ արտահայտվել մյուս թեկնածուներին: Գտեք փաստարկներ եւ մի ընդունեք, որ դրանց փոխարինի զենքը: Շատերը կարող են մտածել, թե Դուք իշխանությունն ավելի շատ եք սիրում, քան այն ժողովրդին, որից – ըստ Ձեր հայտարարության – ստացել եք այդ իշխանությունը: Կասեք, թե ցուցարարները խանգարել են հասարակական կարգը: Գուցեեւ ճիշտ եք: Սակայն հատկապես չձեւացնեք, թե վերականգնեցիք այդ կարգը: Պետական միջամտությունը պետք է նախեւառաջ համակշիռ լինի: Մահակավոր ոստիկաններն ընդդեմ պարողների` չի կարող այդպիսին լինել: Կրակահերթերը չեն կարող լռեցնել երգողներին:
... Ահավոր ծանր էր տեսնել այդ կադրերը, այդ ագրեսիան եւ հիմարությունը: Մերկ վիճակում աշխարհին ցուցադրվող մի ժողովրդի տառապանքը` անարդարացի է: Բացարձակ անարդարացի էր մեզ` եւրոպացիներիս մատուցվող հայացքը ձեր ժողովրդի եւ ձեր իրադարձությունների վերաբերյալ: Հայաստանը եւ հայերը այնպիսին չեն, ինչպիսին ցուցադրվեցին մեր հեռուստաէկրաններին: Դուք դա ինձանից լավ պետք է իմանաք: Ասում եք` այդ ժողովրդի մեծամասնությունը Ձեզ սատարել է: Այստեսակ սատարը ինչպես կարող է վստահեցնող լինել:
... Կրկին մեջբերեմ, այս անգամ` Դեպրոժին. ՙԹշնամին հիմար է, կարծելով, որ մենք ենք թշնամին, այնինչ ինքն է: Ծիծաղելի է:՚ Իսկ Դուք բաժանո՟ւմ եք այդ ծիծաղը: Ի±նչ եք ասում հայ ժողովրդին այն մասին, որ հայը հայ սպանեց:
... Ոստիկանությունն ու բանակը կոչված են ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանությունն ապահովելու: Ոչինչ ավելի աբսուրդ չէ, քան երբ պաշտպանող ուժերը հարձակվում են նրանց վրա, ում կոչված են պաշտպանելու: Այդպիսի բանակն այլեւս չի կարող հավակնել լեգիտիմության: 1932 թ շվեյցարական բանակը Ժնեւում կրակ բացեց ցուցարաների վրա` սպանելով 13 եւ վիրավորելով 60 մարդ: 75 տարի անց շվեյցարական բանակը դեռ չի սրբել իր ամոթը: Խորհեք նաեւ այս մասին, խնդրում եմ: Զրահամեքենքները քաղաքում` նախագահին վայել պատասխան չէ: Եւ հետո, պետությունը առանց նախագահի` այնքան էլ սարսափելի չէ, ժողովուրդը կարող է ուրիշ նախագահ ընտրել: Բայց նախագահ առանց ժողովրդի` զավեշտ է: Ի՟նչի վրա եք ուզում իշխել` վախից, արգելքներից եւ ճնշումներից փշրված հոգիների՟: Ես գրում եմ այս տողերը, որովհետեւ հավատացած եմ, որ սիրում եք ձեր ժողովրդին եւ հոգու խորքում ցանկանում եք նրանց տեսնել պարելիս եւ եգելիս:
... Ժողովրդավարական ընտրություններում նա ով պարտվում է` պակաս արժանիքներ չունի քան նա, ով հաղթում է: Նույնիսկ ավելին, որովհետեւ պարտվող թեկնածուն ինքնիշխանության ազատության արտացոլանքն է:
...Ես կարծում եմ, որ կեղծված ընտրություններում Դուք ոչ պակաս զոհ եք, քան մյուս թեկնածուները: Մի ընդունեք այդ ընտրությունները: Պահանջեք նոր ընտրություններ: Թող ձեր քաղաքացիները կարողանան ազատորեն տալ կամ մերժել Ձեզ իշխանությունը: Քանզի մի մոռացեք, պարոն Նախագահ, որ առավելագույնը տաս տարի հետո Ձեզ ոչինչ չի մնա Ձեր նախագահությունից: Ուրեմն արեք այնպես, հարգելի պարոն Սարգսյան, որպիսին դուք պարզապես կանվանվեք այդ ժամանակ, որ Ձեր նախագահության տարիներից Ձեզ չմնա միայն ամոթը` իշխանություն բանեցնելու համար հակառակ նրանց կամքին, որոնց Դուք, ըստ Ձեր կարծիքի, ներկայացնելու եք: Խորին հարգանքների արտահայտությամբ` Անդրե Քլեր, Ֆրիբուրգ, 7 մարտի 2008 թ՚:
Ֆրանսերենից թարգմանեց Նազենի Ղարիբյանը
Վերջին լուրերը, Ապրիլ 11, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
.
Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ հավաքվեք, որպեսզի կարողանամ շնորհակալություն ասել ձեզ` ձեզ բոլորիդ: Բոլոր դիվանագետներին, որոնք ինձ հետ աշխատել են այս տասը տարիների ընթացքում ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՆԱԵՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
.Բայց, ավաղ, ուժերիս ներածին չափ իմ ճիգերն անօգուտ եղան։ Թերեւս, երեքշաբթի երեկոյան, փետրվարի 2-ին, հեռուստատեսությամբ իր կարճ ելույթում Հայաստանի նախագահը ...70 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Բրիտանական HALO Trust կազմակերպությունը, ԼՂՀ կառավարության համաձայնությամբ, մեր հանրապետությունում իրականացնում է ականազերծման, չպայթած զինամթերքների ոչնչացման ու ականների վերաբերյալ ...ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ 2
Երկրի ղեկավարության հռչակած՝ օրինականության եւ կարգուկանոնի հաստատման քաղաքականության շրջանակներում ներկայացնենք զոհված ազատամարտիկի այրու՝ Նատաշա Միրզոյանի իրավունքների ոտնահարման ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Պետությունն, այո, մայրաքաղաքով չի սահմանափակվում, բայց որ վերջինս պետությունը լավ կամ վատ կողմից ներկայացնելու առավելագույն հնարավորությունն ունի՝ անվիճելի է։ Այս առումով բարեկարգ ...ԼՂՀ-Ն ՇՈՒՏՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ ԿԱՐՏԱՀԱՆԻ
Սեփ. լրատվություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ 500 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՏԱՐՎԱ ԿՏՐՎԱԾՔՈՎ Ապրիլի 11-ին վարչապետ Ա. Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր հանրապետությունում էներգետիկ ոլորտի բարելավման աշխատանքներին։ ...ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
Ապրիլի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորագիր է հղել Տիգրան Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Շնորհավորագրում ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ Այլ երկրների — միջազգային կազմակերպությունների հետ երկրի արտաքին տնտեսական գործառնություններն արտահայտող ԼՂՀ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

