
Հրատարակված է Ապրիլ 11, 2008
70 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
- Բրիտանական HALO Trust կազմակերպությունը, ԼՂՀ կառավարության համաձայնությամբ, մեր հանրապետությունում իրականացնում է ականազերծման, չպայթած զինամթերքների ոչնչացման ու ականների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու ծրագիր։ Ծրագրի մենեջեր Պատրիկ Թոմսոնը եւ կոորդինատոր Գալլա Դանիլովան սիրով մեզ ներկայացրին կազմակերպության ստեղծման, նպատակների եւ Ղարաբաղում իրականացվող աշխատանքների մասին։ Նրանց տեղեկատվությամբ՝ HALO Trust-ը ականազերծում իրականացնող աշխարհի ամենախոշոր կազմակերպություններից մեկն է։ Այն ստեղծվել է 1988 թվականին, երբ Աֆղանստանում ավարտվել էին ռազմական գործողությունները։ Իսկ Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում այն գրանցվեց որպես բարեգործական կազմակերպություն։ Այսօրվա դրությամբ՝ այն ունի 7.000 աշխատող Աֆղանստանում, Կամբոջայում, Անգոլայում, Սոմալիում, Շրի-Լանկայում, Մոզամբիկում, Կոսովոյում, Վրաստանում եւ ԼՂՀ-ում։ Պատրիկ Թոմսոնի խոսքերով՝ կազմակերպությունն առաջին անգամ Ղարաբաղ է եկել 1995 թվականին՝ զինվորական ականազերծողներ պատրաստելու նպատակով։ Սակայն մշտական ներկայացուցչություն չունեին։ 2000 թվականին ԼՂՀ կառավարության հրավերով այցելելով Ղարաբաղ՝ կազմակերպությունն արդեն հիմնադրվում ու կազմակերպում է լայնածավալ գործունեություն։ Արցախյան պատերազմի տարիներին հակամարտող երկու կողմերն էլ համապատասխան տարածքներում տեղադրել են ականներ, որոնց մի մասն այսօր էլ վտանգ է ներկայացնում բնակչությանը։ Ականներից եւ չպայթած զինամթերքներից տուժածների թիվը հանրապետությունում նկատելիորեն աճել է վերջին 10 տարիների ընթացքում՝ ընդհանուր առմամբ, կազմելով 297 մարդ։ Պատրիկ Թոմսոնի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ-ում արձանագրված ականներից պայթյունների թվաքանակը բնակչության մեկ շնչի առումով երեք անգամ գերազանցում է Աֆղանստանին, որը համարվում է աշխարհի ամենաականապատված երկրներից մեկը։ Այն հարցին, թե կազմակերպությունը ո՞ւմ է հաշվետվություն ներկայացնում կատարած իր աշխատանքների վերաբերյալ, Պատրիկ Թոմսոնը պատասխանեց. բոլոր հաշվետվություններն ուղարկվում են ԼՂՀ կառավարությանն առընթեր ականների հիմնախնդիրների համակարգման հանձնաժողով։ Այն կոորդինացնում է նաեւ կազմակերպության աշխատանքներն այլ ընկերությունների հետ։ «Մենք հաշվետվություն ենք ներկայացնում նաեւ մեր դոնորներին (հովանավորներ)։ Այժմ Ղարաբաղում HALO Trust-ը ունի 4 հովանավոր՝ Հոլանդիայի եւ Բրիտանիայի կառավարությունները, ԱՄՆ-ն եւ Ջուլիա Բերկի հիմնադրամը։ Կազմակերպության մենեջերի խոստովանությամբ՝ իրենց հիմնական խնդիրը կապված է ֆինանսական դժվարությունների հետ։ Հովանավորների մեծ մասն ի վիճակի չէ օգնություն ցուցաբերել՝ քաղաքական անկայունության եւ ԼՂՀ-ի չճանաչված լինելու պատճառով,- նշեց Պ. Թոմսոնը։ Իսկ համագործակցո՞ւմ է, արդյոք, ընկերությունն Ադրբեջանի հետ հարցին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ սահմանից այն կողմ համագործակցության ոչ մի եզր չկա։ Բայց հայտնի է, որ Ադրբեջանի տերիտորիայի ականազերծումն իրականացնում է ականազերծման ազգային «Անամա» ընկերությունը։ HALO Trust-ը էությամբ ոչ կրոնական, ոչ էլ կառավարական կազմակերպություն է եւ կապ չունի քաղաքական ինչ-ինչ ասպեկտների հետ. այն հակառակ կողմում ականազերծում չի իրականացնում, Ադրբեջանում չունի իր ներկայացուցչությունը։ Մեր զրուցակիցները տեղեկացրին նաեւ, որ վերջերս կազմակերպությունն ընդունել է մոտ 70 նոր աշխատակից։ Եվ եթե 2007 թվականի վերջերին Արցախում ունեին 197 աշխատակից, ապա ապրիլ ամսին այդ թիվը հասել է 265-ի։ Նրանց համար մարտ ամսին կազմակերպվել էր համապատասխան ուսուցում, եւ անցյալ շաբաթ արդեն սկսել են իրենց աշխատանքները։ Կազմակերպության աշխատողների ամսական միջին աշխատավարձը գործուղման հետ մեկտեղ կազմում է 350 դոլար։ 2007թ ընթացքում մաքրվել է 515 ականապատ դաշտ, օգտագործման է վերադարձվել ավելի քան 130 քառ. կմ տարածք։ 1995-2008թթ. ԼՂՀ-ում կատարված միջադեպերի թիվը 225 էր։ Ընդ որում՝ տուժածների թիվը՝ 298, որից 220-ը՝ մեծահասակ, 78-ը՝ երեխա։ Մահացու դեպքերի թիվը 66 էր։ Կազմակերպության ներկայացուցիչների տեղեկատվությամբ՝ այս տարվա կտրվածքով, դեռ կան 186 ականապատ եւ զինամթերք պարունակող մոտավորապես 350 դաշտեր։ Կազմակերպությունը գտնում է, որ ականազերծման գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է 15 մլն դոլար եւ 5-6 տարվա աշխատանք՝ ներկայիս ֆինանսաւկան դրության եւ ականազերծողների թվաքանակի առկայությամբ։

- ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 11, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
.
Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ հավաքվեք, որպեսզի կարողանամ շնորհակալություն ասել ձեզ` ձեզ բոլորիդ: Բոլոր դիվանագետներին, որոնք ինձ հետ աշխատել են այս տասը տարիների ընթացքում ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՆԱԵՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
.Բայց, ավաղ, ուժերիս ներածին չափ իմ ճիգերն անօգուտ եղան։ Թերեւս, երեքշաբթի երեկոյան, փետրվարի 2-ին, հեռուստատեսությամբ իր կարճ ելույթում Հայաստանի նախագահը ...70 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Բրիտանական HALO Trust կազմակերպությունը, ԼՂՀ կառավարության համաձայնությամբ, մեր հանրապետությունում իրականացնում է ականազերծման, չպայթած զինամթերքների ոչնչացման ու ականների վերաբերյալ ...ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ 2
Երկրի ղեկավարության հռչակած՝ օրինականության եւ կարգուկանոնի հաստատման քաղաքականության շրջանակներում ներկայացնենք զոհված ազատամարտիկի այրու՝ Նատաշա Միրզոյանի իրավունքների ոտնահարման ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Պետությունն, այո, մայրաքաղաքով չի սահմանափակվում, բայց որ վերջինս պետությունը լավ կամ վատ կողմից ներկայացնելու առավելագույն հնարավորությունն ունի՝ անվիճելի է։ Այս առումով բարեկարգ ...ԼՂՀ-Ն ՇՈՒՏՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ ԿԱՐՏԱՀԱՆԻ
Սեփ. լրատվություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ 500 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՏԱՐՎԱ ԿՏՐՎԱԾՔՈՎ Ապրիլի 11-ին վարչապետ Ա. Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր հանրապետությունում էներգետիկ ոլորտի բարելավման աշխատանքներին։ ...ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
Ապրիլի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորագիր է հղել Տիգրան Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Շնորհավորագրում ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ Այլ երկրների — միջազգային կազմակերպությունների հետ երկրի արտաքին տնտեսական գործառնություններն արտահայտող ԼՂՀ ...
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

