
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՆԱԵՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Բայց, ավաղ, ուժերիս ներածին չափ իմ ճիգերն անօգուտ եղան։ Թերեւս, երեքշաբթի երեկոյան, փետրվարի 2-ին, հեռուստատեսությամբ իր կարճ ելույթում Հայաստանի նախագահը հայտարարեց իր հրաժարականի մասին։ «Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ պաշտոնաթող լինելու պահանջ է ներկայացված»,- հաղորդեց Լ. Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ինքն այդ պահանջն ընդունում է այն բանի հաշվառումով, որ նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը ստեղծված իրադրությունում հղի է երկրում ապակայունացման լուրջ սպառնալիքով։ Լ. Տեր-Պետրոսյանը բնակչությանը կոչ արեց «ցուցաբերել զսպվածություն, խաղաղություն պահպանել երկրում եւ անցկացնել նոր նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ»։ Ինչու անօգո՞ւտ։ Որովհետեւ նախագահափոխությամբ չնչին իսկ փոփոխություն չկրեց պետության կառավարման մեթոդոլոգիան. Հայաստանն ինչպես եղել էր կիսաամերիկալատինացված երկիր, որը ղեկավարվում էր ոչ թե պետական շահերով, այլ՝ անձնային եւ կլանախմբային շահերով..., ինչպես եղել է համաշխարհային քաղաքականության վերջին տեղերում, այնպես էլ մնացել է։ Շատ չի առաջ շարժվել նաեւ հասարակությունը. ինչպես որ եղել էր Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ իրավական լուծման սպասումների մեջ, այնպես էլ մնացել է... Ահա այսօր էլ, երբ գրվում են այս պարզաբանիչ տողերը՝ 2004թ. դեկտեմբերի 4-ին, հասարակության մեջ թափ է առնում այն թեման, թե ինչ է կատարվում «ղարաբաղյան դիվանագիտական ճակատում»։ Ոմանք քննադատում են արտաքին քաղաքականությունը, ոմանք՝ պաշտպանում։ Մինչդեռ... Ավելի լավ է պատասխանեմ այն բառերով, որոնցով վեց տարի առաջ պատասխանել եմ «Իրավունք» թերթին տված հարցազրույցում։ Բառեր, որոնց իմաստն իր նշանակությունը չի կորցնում ոչ այսօր, ոչ վաղը։ Դա ճշմարտությանը օտարոտի չհամարվող երեւույթների հատկությունն է։ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՆԱԵՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Հարցազրույց «Իրավունք» թերթին Հոկտեմբեր, 1998թ. - Կլինե՞ն, արդյոք, էական փոփոխություններ նոր առաջարկություններում... - Փոփոխություններ կլինեն այնքան, որքան որ դրանք տեղի են ունեցել ՀՀ-ի, Արցախի եւ Սփյուռքի ներքին եւ արտաքին տեսքում, այսպես կոչված՝ Համաշխարհային հանրակցության եւ մեր թշնամիների գիտակցության մեջ։ Իսկ , ձեր կարծիքով, էական ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել հայության մեջ։ Եվ քանի որ մեր իրականության մեջ փոփոխություններ չեն նկատվում, դրանք էլ որտեղի՞ց կարող են հայտնվել մեծ տերությունների գիտակցության մեջ, որպեսզի այնուհետեւ արտացոլվեն նրանց գործողություններում, դիրքորոշումներում։ Այնպես որ, իմ պատասխանն այսպիսին է. մինչեւ որ էական, արմատական փոփոխություններ տեղի չունենան հայ հասարակության մեջ, գոնե միայն բարոյահոգեբանական ոլորտում, մենք այլ վճիռ չենք ստանա Համաշխարհային հանրակցության կողմից, քան այն, որը նրանք կայացրել են Լիսաբոնում։ Մնացած ամեն ինչ վարդագույն երազանք է, սին բարբաջանք, այն, ինչ լավատեսությամբ մեզ է մատուցվում պաշտոնական կերպով կամ առանց պաշտոնականության՝ խաբեություն է, իսկ լավագույն դեպքում՝ ինքնախաբեություն։ Երեկ եւ այսօր, իրականորեն հայկական կողմի համար գոյություն ունի երկու մոտեցում ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը։ Կամ ԼՂՀ-ն մտնում է Ադրբեջանի կազմի մեջ՝ ինքնակառավարման բոլոր իրավունքներով, բայց վերապահումով, որ Բաքվում ընդունված օրենքները գերակայում են Ստեփանակերտում ընդունվածների հանդեպ։ Կամ՝ շարունակվում է դիմակայությունը՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով՝ համաշխարհային հանրակցության սաստիկ ճնշումից մինչեւ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը։ Երրորդ տարբերակ չկա...Թե ղարաբաղյան հիմնահարցը կլուծվի ոչ ստանդարտ մոտեցմամբ... Թե այն պահանջում է բացառիկ մոտեցում ի տարբերություն սառեցված մյուս հակամարտությունների, կամ վաղ թե ուշ մեզ կճանաչեն որպես կայացած պետություն։ Այս ամենն իրականության տեղ մատուցվող ցանկություն է։ Այն հենված է միամտության կամ կեղծիքի վրա։ Մեկ անգամ եւս թախանձագին պնդում եմ, որ պարոն նախագահը, նրա կառավարությունն ու խորհրդականները պետք է բացառիկ, ոչ ստանդարտ մեթոդներով երկիրը վեր բարձրացնեն պառկած դրությունից ու ոտքի կանգնեցնեն, եւ միայն դրանից հետո ուշադրություն կդարձնեն մեզ վրա, նրանց վրա եւ նրանց ասածների վրա։ Ե՛վ համաշխարհային հասարակայնությունը, ե՛ւ համաշխարհային հանրակցությունը, եւ՛ մեր բարեկամները, ե՛ւ թշնամիները։ Բայց ընդհանրապես ասած, թույլերը բարեկամներ չեն ունենում։ Իսկ նրանք երկիրն ու հասարակությունը կառավարում են ստանդարտ մեթոդներով, հետքերով են գնում, իսկ ավելի ճիշտ՝ սողում են տրորված կածաններով, որոնք երբեք ցանկալի նպատակին չեն հասցրել իրենցից առաջ դրանցով անցած ոչ մեկին։ Աստված մի արասցե, ախր, ոչ ստանդարտը, բացառիկը՝ դա նորն է, անհայտը... բա որ հանկարծ շատ կորուստներ տա՞ն...իսկ դրանց թվում էլ՝ իրենց բազկաթոռները։ Դրանում զարմանալի ոչինչ չկա։ Նորին, ոչ ստանդարտին նա է ձեռք զարկում, ով ինքն է Աստծո կողմից, բնության կողմից բացառիկ ընդունակություններով օժտված։ Քաղաքականության մեջ, ինչպես եւ ցանկացած ուրիշ ոլորտում՝ գիտության, արվեստի, գրականության մեջ, պետք է որ լինեն (ծնվում են եւ կան) սեփական Թումանյաններն ու Թամանյանները, Օրբելիներն ու Ալիխանյանները, Սարյաններն ու Սարոյանները... - Իսկ ի՞նչ անել, որտե՞ղ եվ ինչո՞ւմ է ամենաշահավետ ելքը ներկայիս դրությունից, եթե մենք քաղաքականության մեջ Չարենցներ չունենք իշխանության ղեկի մոտ։ - Փրկությունը կամ ելքը ես տեսնում եմ հետեւյալում. չհեռանալով դրամարկղից, ինչպես ասում են, ոչ մի րոպե չկորցնելով՝ անհրաժեշտ է սկսել ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈԳԵՎՈՐԵԼՈՒՑ։ Ժողովուրդը պետք է զգա, որ շատ բան եւ գլխավորն իրենից է կախված։ Որ ինքն այլեւս սայլի հինգերորդ անիվ չէ։ Դա հնարավոր է անձնական օրինակի միջոցով, այլ ոչ թե հրամանագրերի, օրենքների եւ որոշումների։ Այս դժվարագույն գործընթացը սկսվում է նախագահից։ Երկու խոսքով. նա պետք է հաղթի ինքն իրեն, դառնա հասարակ, մատչելի, մարդամոտ՝ առանց որեւիցե պաշտոնականության։ Բայց ամենագլխավորը՝ նրա ամբողջ գործունեության մեջ համարյա 100 %-ով թափանցիկություն պետք է լինի... Առանց բարոյական արժեքների, առաջին հերթին՝ Արդարության, անբասիր պահպանման, համաքաղաքացիների առաջ այդպիսի բացությունը, այդպիսի մերկությունն անիրատեսական է։ Ահա այն միակ եղանակը կամ դեղատոմսը, որը հնարավորություն է տալիս ոգեշնչել ժողովրդին, ում սոցիալ-տնտեսական դրությունը, մեղմ ասած, անուրախ է։ Ոգեւորությանն անմիջապես կհաջորդի ՀԱՎԱՏԸ։ Հավատը իշխանության հանդեպ, հավատը Արդարության հանդեպ, վաղվա օրվա, ապագայի հանդեպ հավատը։ (Ախր, չէ որ այդպիսի բան եղել է մեր անցյալում, համաքաղաքացիներն ու ընկերներն ընդունակ են դրան)։ Ոգեշնչված եւ հավատով տոգորված ժողովուրդը՝ դա այնպիսի էներգետիկ զանգված է, այնպիսի ուժ է, որին ոչ ոք եւ ոչինչ չի դիմանա։ Այնուհետեւ, ունենալով այդպիսի հենարան, այդպիսի պաշտպանություն, նախագահն անում է հաջորդ քայլը. պարտավորեցնում է բոլոր նրանց, ովքեր որեւէ չափով իշխանություն ունեն, ընդունել եւ գործել այն կանոններով, որոնք ընդունել եւ դրանցով գործում է ինքը։ Չհամապատասխանող, անուղղելի կադրերն ուրիշներով են փոխարինվում առանց բացառության, լինեն նրանք եղբայրը, խնամին, թե գավառային չթագադրված իշխաններ։ Կադրային փոփոխություններ շատ կպահանջվեն... Կառավարիչների թեկնածուներն առաջ են քաշվում բնակչության կողմից ըստ աշխատավայրի, ըստ բնակավայրի, այսինքն՝ այնտեղ եւ այնտեղից, որտեղ մարդիկ 10-20 տարի միասին աշխատում են, ապրում, հանգստանում... որտեղ յուրաքանչյուրը յուրաքանչյուրին ներսից է ճանաչում։ Ընտրության գործում շեշտը դրվում է բացառապես թեկնածուների կարգինության վրա, բարոյական կերպարի վրա։ Իշխանությանը, կամ ամեն մի հանձնաժողովի, միշտ էլ կարելի է խաբել, այսինքն՝ ճարտար լեզվի, մտավոր ընդունակությունների շնորհիվ կամ այլ պատճառներով մարդ կարող է ներկայանալ բարի, ազնիվ, կարգին անձնավորության տեսքով, բայց այն կոլեկտիվին, որտեղ նա աշխատում, ապրում է... -խաբելն անհնար է, համենայնդեպս՝ դրա հնարավորությունը ամենանվազագույնն է։ Այսպիսով, ժողովրդի օգնությամբ փորփրելով մարդկային «թավուտը» եւ հանրապետությունով մեկ հավաքելով բոլոր կարգին մարդկանց (կամ նրանց մեծ մասը), այնուհետեւ սկսվում է արհեստավարժական հմտություններին, ինտելեկտուալ ընդունակություններին եւ այլնին համապատասխան՝ նրանց ընտրության, տեղաբաշխման եւ նշանակման գործընթացը։ Եվ, վերջապես, եթե դուք նույնիսկ Չարենց չեք քաղաքականության մեջ, հետեւելով «մի գլուխը լավ է, երկուսը՝ ավելի լավ» բանաձեւին, այսինքն՝ կոլեգիալ կերպով, խորհրդակցելով, ունկնդրելով եւ հետեւելով վերոնշյալ դեղատոմսին, կարելի է երկիրն ու ազգը դուրս բերել լուսավոր ապագա. միաժամանակ, ամեն տարի բարելավելով ժողովրդի բարեկեցությունն ու երկրի պաշտպանունակությունը։ ... Բայց, ի մեծ ափսոսանք ինձ, վերը շարադրված գաղափարներն այսօր անիրագործելի են։ - Ո՞րն է Ձեր գաղափարների անիրագործելիության պատճառը։ - Ընդհանուր գծերով պատասխանեմ, որպեսզի որեւէ մեկին չնեղացնեմ։ Մարդու հոգու, այսինքն՝ ներաշխարհի որակները (վախը, համարձակությունը, բարությունը, արդարամտությունը, չարությունը եւ այլն) նրան տրվում են ի ծնե։ Ճիշտ այնպես, ինչպես ի ծնե են մարդուն տրված աչքերի գույնը, քթի ձեւը, մազերի գույնը։ Շրջապատող միջավայրը, այդ թվում՝ դաստիարակությունը, գիտելիքները, կենցաղը, սոսկ որոշում են այն ուղին, որով կանցնի մարդը, բայց թե ինչպես նա կընթանա այդ ուղիով, կախված է նրա բնատուր ներքին հատկանիշներից։ Բարի ծնվածը երբեք չար չի դառնա, իսկ չարը բարի մարդու չի վերածվի։ Կարելի է, փոխելով շրջապատի միջավայրն ու բարոյական դրույթները, ադպիսով ներգործել մարդու գիտակցության մեջ իրերի դրվածքի վրա, փոխել նրա վարքը. սոցիալական, աշխարհայացքային, ազգային, քաղաքական կամ գաղափարական տեսակետից, բայց նրա ներաշխարհը, հոգու հատկություններն ԱՆՓՈՓՈԽԵԼԻ ԵՆ։ Վերը նշված հանգամանքների հետեւանքով գող կամ ավազակ դարձած բարի, արդարամիտ մարդը աղքատներին չի կողոպտի, խիղճը (ներքին ցենզուրը) նրան կտանջի։ Նա ազնվորեն կպահպանի այն հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերը, որի անդամն է հանդիսանում ինքը, մինչեւ այն ժամանակ, կամ բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ հասարակության մեջ կիրարկվող վարքի նորմերը չեն հակասի բնական բարոյական արժեքներին։ Ճիշտ այդպես էլ՝ խելքի ասպարեզում։ Մտավոր ընդունակություններն ի ծնե են տրվում, մարդ կարող է շրջապատի միջավայրից սոսկ գիտելիքներ ձեռք բերել, այն էլ այնքան, որքան ընդունակ են տեղավորել ու պահել նրա բնական օժտվածությունները։ Արդ ուրեմն, ուզում եմ ասել, որ արմատական վերափոխությունների համար, մեծ գումարներ իրացնելու համար դրանց մասշտաբին համապատասխանող բնատուր բարոյական եւ մտավոր ձիրքեր են պետք. գործելու, արարելու, արդարություն հաստատելու, չփորձվածը փորձելու, կատարելագործման ձգտելու։ - Իսկ ապագա Ձեր կանխատեսումնե՞րը։ - Հնարավոր է՝ նախագահին հաջողվի այնպես գործել, որպեսզի խուսափել սոցիալական պայթյունից։ Նկատի ունեմ միջազգաիյն օգնությունը, Սփյուռքի ամենահարուստ հայերի բարեհաճ վերաբերմունքը նրա նկատմամբ. նրանց համար նա ներկայանում է որպեսերիտասարդ, հեռանկարային քաղաքական լիդեր, Ազգային հաղթանակի հերոս եւ առաջնորդ։ Եվ դրան գումարած՝ նա բնավորությամբ խիստ է, ոչ անկուշտ, գիտակցաբար մեծ կողոպուտներ թույլ չի տա... հնարավորինս, այսինքն՝ իր հնարավորությունների չափով։ Քաղաքական ասպարեզում նրա համար ավելի դժվար կլինի։ Նա մշտապես ստիպված է լինելու խուսավարել Դաշնակցության եւ Երկրապահի (Հանրապետական կուսակցությունը) միջեւ, եւ դա կարող է նրա ուժից վեր լինել, իսկ եթե այդ ուժերից մեկն իր զենքը դարձնի նրա դեմ՝ միանալով մնացյալ ընդդիմության հետ, ապա նախագահի դրությունը կդառնա կրիտիկական, նա կնմանվի այն մարդուն, որը կանգնած է մի ոտքի վրա՝ իր առջեւ ունենալով իր քաշի հակառակորդ, բայց՝ երկու ոտքի վրա կանգնած։ Բայց Ռ. Քոչարյանին սպասող գլխավոր վտանգը Ղարաբաղյան հարցն է։ Այդ այսօր է համաշխարհային հանրակցության ուշադրությունը ուժեղ կերպով բեւեռված Մերձավոր Արեւելքի, Բալկանների վրա, իր «տանը»։ Վաղը կգա մեր հերթը։ Կովկասի հերթը։ Հիմնախնդիրը լավատեսական ապագա չունի... Այնինչ, Ադրբեջանն ավելի ու ավելի կարեւոր տեղ է գրավելու աշխարհաքաղաքական պլանով, հատկապես՝ համաշխարհային էներգետիկական հաշվարկներում, ինչը միայն ու միայն նշանակում է՝ ճնշումը Երեւանի վրա մեծանալու է օրեցօր։ Ահա թե որտեղ է Ռ. Քոչարյանին հարկ լինելու քննություն բռնել։ Կամ համաձայնել եւ կամենալ իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը (ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը միեւնույն բաներն են, այսինքն՝ մի դաշտի ծաղիկ են), կամ այսպես կոչված՝ համաշխարհային հանրակցության հետ հակամարտության դիրք գրավել։ Առաջինը նրան թույլ չեն տա ոչ Երկրապահը, ոչ Դաշնակցությունը (կուսակցությունն ամբողջությամբ), ոչ լայն հասարակայնությունը, ոչ էլ, առավել եւս, Արցախը։ Իսկ երկրորդին նա պատրաստ չէ, չի պատրաստվել եւ երկիրը չի պատրաստել, դա համարելով աներեւակայելի եւ անհնար։ Եվ հենց որ համաշխարհային հանրակցությունն իր հայացքը կոշտ կերպով դարձնի Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը, ապա նա, իմ կարծիքով, համեմատաբար հեշտ հրաժարական կտա, քան Լ.Տեր-Պետրոսյանը։ Լ.Տեր-Պետրոսյանի թիկունքում հաստատորեն եւ մինչեւ վերջ ուժեր կային, կար կազմակերպված կուսակցություն, խորհրդարանի կեսը նրան հավատարիմ մնաց ծանր րոպեին։ Ռ. Քոչարյանի թիկունքում դա չի լինելու։ Դա ճակատագիրն է ամեն մի նախագահի, որը շրջանցում է քարքարոտ ուղին՝ պետական մեքենայի հիմնավոր նորոգման ուղին։ Նրանք վռնդվելու են կամ անիծվելու։ - Եվ վերստին ամեն ինչ սկզբի՞ց, հաջորդի ընտրություննե՞ր... - Ոչ։ Դա անիմաստ է։ Ես գտնում եմ, որ պետք է հավաքվի Ազգի խորհուրդ կամ Կոնգրես, անվանումը էական չէ։ Պետք է հավաքվեն հայության բոլոր հասարակական-քաղաքական հոսանքները ներկայացնող պատգամավորներ (250-300 մարդ), ինչպես նաեւ տեղանքների, համայնքների ներկայացուցիչները եւ որոշեն, թե ինչպես վարվել այդուհետ։ Այդ Կոնգրեսում կամ Խորհրդում պետք է որոշումներ կայացվեն բոլոր հրատապ հիմնախնդիրների վերաբերյալ՝ Ղարաբաղից մնչեւ պետական կառուցվածքի մեխանիզմները, ազգային տուրքից մինչեւ ազգային գաղափար եւ գաղափարախոսություն... Այլապես մենք կկրկնենք այն սխալները, որոնք այսօրվան են հասցրել Ազգն ու Հայրենիքը։ Ես նկատի ունեմ այն, որ դարից դար կծկվել-փոքրացել է մեր Հայրենիքը եւ մեծացել աշխարհով մեկ անդաստական դարձած հայերի թիվը...
- .
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
.
Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ հավաքվեք, որպեսզի կարողանամ շնորհակալություն ասել ձեզ` ձեզ բոլորիդ: Բոլոր դիվանագետներին, որոնք ինձ հետ աշխատել են այս տասը տարիների ընթացքում ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՆԱԵՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
.Բայց, ավաղ, ուժերիս ներածին չափ իմ ճիգերն անօգուտ եղան։ Թերեւս, երեքշաբթի երեկոյան, փետրվարի 2-ին, հեռուստատեսությամբ իր կարճ ելույթում Հայաստանի նախագահը ...70 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Բրիտանական HALO Trust կազմակերպությունը, ԼՂՀ կառավարության համաձայնությամբ, մեր հանրապետությունում իրականացնում է ականազերծման, չպայթած զինամթերքների ոչնչացման ու ականների վերաբերյալ ...ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ 2
Երկրի ղեկավարության հռչակած՝ օրինականության եւ կարգուկանոնի հաստատման քաղաքականության շրջանակներում ներկայացնենք զոհված ազատամարտիկի այրու՝ Նատաշա Միրզոյանի իրավունքների ոտնահարման ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Պետությունն, այո, մայրաքաղաքով չի սահմանափակվում, բայց որ վերջինս պետությունը լավ կամ վատ կողմից ներկայացնելու առավելագույն հնարավորությունն ունի՝ անվիճելի է։ Այս առումով բարեկարգ ...ԼՂՀ-Ն ՇՈՒՏՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ ԿԱՐՏԱՀԱՆԻ
Սեփ. լրատվություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ 500 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՏԱՐՎԱ ԿՏՐՎԱԾՔՈՎ Ապրիլի 11-ին վարչապետ Ա. Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր հանրապետությունում էներգետիկ ոլորտի բարելավման աշխատանքներին։ ...ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
Ապրիլի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորագիր է հղել Տիգրան Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Շնորհավորագրում ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ Այլ երկրների — միջազգային կազմակերպությունների հետ երկրի արտաքին տնտեսական գործառնություններն արտահայտող ԼՂՀ ...
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՃՈՒՌԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ
ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Զարինե ՄայիլյանԴԻՏԱՐԿՈՒՄ
.Ա. ՍՈՏՆԻՉԵՆԿՈ:
PanARMENIANԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ...
Դավիթ Բաբայան,քաղաքագետ
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

