
Հրատարակված է Ապրիլ 11, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
- Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ հավաքվեք, որպեսզի կարողանամ շնորհակալություն ասել ձեզ` ձեզ բոլորիդ: Բոլոր դիվանագետներին, որոնք ինձ հետ աշխատել են այս տասը տարիների ընթացքում — ավելին: Տեխնիկական անձնակազմին, որ մեր աշխատանքն այստեղ ու արտերկրում հնարավոր է դարձրել: Մեր դեսպաններին, որոնք տքնաջանորեն են աշխատել, հակառակ բոլոր դժվարությունների, որպեսզի առավելագույնս պաշտպանեն ու առաջ մղեն մեր շահերը: Մենք բոլորս կարող ենք հպարտանալ մեր գործով, — մենք բոլորս կարող ենք բավարարվածության զգացում ունենալ, որ մեր քաղաքացիական պարտքն ենք կատարում: Մենք բոլորս Հայաստանի քաղաքացիներ ենք. դուք` ծնունդով, իսկ ես` սեփական ընտրությամբ: Ինձ համար Հայաստանի անկախությունից հետո իրերս հավաքելն ու Հայաստան վերադառնալն ամենաինքնաբուխ որոշումն է եղել, անգամ որոշում չի եղել, այլ ակնհայտ տարբերակ: ալով, ես այժմ չեմ պատրաստվում հեռանալ: Ես այստեղ եմ եղել գրեթե ամենասկզբից` աշխատելով ձեզ հետ համարյա ոչնչից մի բան ստեղծել, ստեղծել մի նոր հաստատություն ու մի նոր տեսակի հաստատություն: Ես արտաքին գործերի նախարար եմ եղել նախագահ Քոչարյանի պաշտոնակալության սկզբից: Ես փոխարտգործնախարար ու նախարարի առաջին տեղակալ եմ եղել նախագահ Տեր-Պետրոսյանի օրոք: Այլ խոսքերով, ես ծառայել եմ ոչ թե մարդուն, այլ ժողովրդին ու իմ երկրին: Դա այն է, ինչ մենք անկախությունից ի վեր միասին ենք արել. մենք ծառայել ենք պետությանը, Հայաստանի Հանրապետությանը: Ես հպարտանում եմ այն աշխատանքով, որ մենք միասին կատարել ենք: Այս տասը տարիների ընթացքում, կարծում եմ, մեր աշխատանքի բնույթն էապես փոխվել է: Իհարկե Հայաստանի Հանրապետությունը փոխվել ու առաջընթաց է ապրել` իր հետ բերելով շատ օբյեկտիվ հանգամանքների փոփոխություն. մենք չենք սպասում 2, 3, երբեմն` 5 ամիս վարձատրություն ստանալու համար: Մենք թուղթ ունենք պայմանագրեր, կոնվենցիաներ ու փաստաթղթեր տպելու համար: Մենք այլ—ս պատանդ չենք դեպի Հայաստան ու երկրից դուրս անկանոն թռիչքների: Այլ տարբերություններ —ս կան: Դիվանագետներն ու ամբողջ անձնակազմը ընդունվում են միայն իրենց արժանիքների հիման վրա, — ոչ թե որ—է այլ պատճառով: Դիվանագետները նշանակումներ են ստանում արտերկրում միայն իրենց մասնագիտական հանգամանքների հիման վրա, — ոչ թե որ—է այլ պատճառով: Այս նախարարությունն այսօր վայելում է ամենամաքուր, ամենամասնագիտական կարողություններն ունեցող, ամենականոնակարգված — չկաշառված հաստատության համբավը: Եվ սա հպարտանալու փոքր առիթ չէ: Այս նախարարությունն այն տեղն է, ուր մարդկանց արժանապատվորեն են վերաբերվում, հարգանքով ու հանդուրժողականությամբ: Ես հպարտանում եմ դրանով — հավատում եմ, որ այս ավանդույթի սկիզբը դնելուց հետո դժվար կլինի այն չպահպանել: Հակառակը, այն վարակիչ է դառնում: Ես հավատացած եմ, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար մենք պետք է սկսենք, — սկսել ենք, թափանցիկ, հաշվետու նախարարության կայացումից — միմյանց արժանապատվորեն վերաբերվելուց: Աշխարհը նույնպես փոխվել է այս 10 տարիների ընթացքում: Ռուսաստանը վերընթաց է ապրում միջազգային ասպարեզում: Եվրոպան շատ ավելի մոտ է, քան նախկինում էր: ԱՄՆ-ն ավելի հետ—ողական է ժողովրդական գործընկերներ ունենալու հարցում: Ադրբեջանը նավթն է դիտարկում որպես իր բոլոր խնդիրների լուծման բանալի: Թուրքիան ապրում է թե’ անցյալում, — թե’ ապագայում: Վրաստանը փորձում է քայլել զոհի — հանդգնության եզրով: Իրանը հայտնվել է աշխարհի ընկալման ու սեփական տեսլականի արանքում: Իսկ Հայաստա՞նը: Հայաստանը ցույց տվեց, որ դիվանագիտությունն ու պաշտպանությունը միմյանց չեն փոխարինում, այլ միասնաբար գործում են ապահովագրելու երկրի ապագան: Հայաստանն ապացուցել է, որ տնտեսական աճը հնարավոր է անգամ բնական պաշարների ու բաց տրանսպորտային միջանցքների բացակայության պայմաններում: Հայաստանը կենդանի վկայությունն է այն բանի, որ կարելի է լինել միջազգային հանրության հարգանք վայելող անդամ — մի—նույն ժամանակ համաշխարհային հոսանքին հակառակ գնալ` երաշխավորելու համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անվտանգությունը: Հայաստանը դարձել է վստահելի —, ես կարող եմ ասել նա—, լիարժեք գործընկեր միջազգային կազմակերպություններում բարեփոխումներով, ներքին ընկալման ու գործողություններին վերաբերող իր լի օրակարգով: Հայաստանը լավ հարաբերություններ է հաստատել աշխարհի բոլոր խոշոր բ—եռների հետ` Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Ար—ելքի ու Լատինական Ամերիկայի: Բայց իմ թվարկած հաջողություններից յուրաքանչյուրը իր հետ փորձությունների նոր շարք է բերել ու նոր խնդիրներ: Եվ դա է մեր գործը` յուրաքանչյուր հնարավորությունն առավելագույնս օգտագործել — նվազագույնի հասցնել բոլոր սպառնալիքները: Այսօր մենք մեր գործը վերջին մի քանի ամիսներին փոփոխված միջավայրում պետք է կատարենք: Երբ մենք թույլ տվեցինք ընտրական ու հետընտրական շրջանի լարվածությանն ու զգացմունքներին իշխել, դրանք ցույց տվեցին, որ մենք երբեմն եր—ակայում ենք, որ հեղափոխությունը կարող է բարեփոխումներին այլընտրանք լինել, որ վրեժխնդրությունը կարող է հաշտությանը գերադասվել: Մեզանից` այս շենքում գտնվողներից լավ որ—է մեկը չգիտի, որ դա սխալ է: Մեզանից լավ որ—է մեկը չգիտի, որ մեր ներքին զորությունը, անքակտելիությունը, կայունությունը, բարոյականությունն ու հաստատակամությունը մեր ամենալավ, իրականում` միակ հայտաթուղթն են միջազգային ասպարեզում: Եվ քանի որ իրոք սրանք են մեր միջոցները, մենք այսօր փաստացիորեն դեֆիցիտով ենք աշխատում: Այն կապիտալը, որ մենք կուտակել էինք միջազգայնորեն, ցաք ու ցրիվ եղավ: Սա նշանակում է, որ իմ հաջորդը, ձեզանից յուրաքանչյուրը — մենք բոլորս, որ ապրում ենք Հայաստանում, ավելի ջանասիրաբար պիտի աշխատենք վերագտնելու մեր հարգանքը — վստահությունը ինքներս մեր ու մեր ապագայի հանդեպ: Ես կշարունակեմ աշխատել ձեզ հետ: Ես միտք չունեմ իմ հանրային գործունեությանը վերջ դնելու, սակայն նոր փուլ է սկսվում: Մտադիր եմ աշխատելու երկրի ներսում` օգնելու հաջորդ նախարարին հաջողության հասնելու միջազգայնորեն: Մարտի 1-ին հաջորդած շաբաթներն իմ ամբողջ կարիերայի ամենադժվարին օրերն էին: Մի կողմից, ես վարչակարգի մաս եմ կազմում, որը, անկախ ամենից, պատասխանատու է այս երկրում կատարվող ամեն ինչի համար: Մյուս կողմից, ընդդիմության ընտրարշավի սկզբից ես առարկել եմ, հրապարակայնորեն ու մասնավոր զրույցներում, իրենց տակտիկային, մեթոդներին ու նպատակներին: Ես կուրորեն հետ—ելու սովորություն չունեմ, բայց — ծայրահեղ ընդդիմություն էլ չեմ կարող լինել: Ես հավատում եմ ստանձնած պարտավորությունների կատարմանը: Վստահ եմ, որ այս 10 տարիներին ես դա արել եմ` երբեմն հեռուստախցիկի առջ—, ինչպես նաեւ կուլիսներում: Իմ նվիրվածությունը Հայաստանին ու նրա ապագային չի սկսվել իմ` արտաքին գործերի նախարար դառնալով: Այն հիմա չի վերջանա, երբ ես այլ—ս նախարար չեմ լինի: Այն պարզապես կփոխվի: Ես նոր պատասխանատվություն կստանձնեմ, որը հիմնականում միտված կլինի շահագրգիռ, ներառուն քաղաքական ատյանի ձ—ավորմանը, որը կաշխատի հանրության ու գործող քաղաքական ուժերի հետ մեր հասարակության բաժանումները վերացնելու, ուղիներ փնտրելու մեր տարբերությունների միջ— մերձեցման եզրեր գտնելու, այլ ոչ թե դրանք արհամարհելու: Ես կգործակցեմ նրանց հետ, ովքեր ցանկանում են ստեղծել այլ զարգացած երկրների փորձը կրկնող մեխանիզմներ ու առաջարկել լուրջ, համոզիչ քաղաքական այլընտրանքներ, որոնք ապակառուցողական, ծայրահեղ ու ինքնանպատակ չեն: Ամենից շատ — ամենից ավելի ես կաշխատեմ զորացնել մեր այն հաստատությունները, որոնք կօգնեն մեր հասարակության մեջ նվազեցնել ցինիզմը — մեզանում ամենավատին հավատալու պատրաստականությունը, որ մարդկանց ուժ կհաղորդի ասելու այն, ինչին հավատում են, — հավատալ նրան, ինչ ասում են: Գործը, որ դուք — ես կանենք, կփոխլրացնեն միմյանց: Ես այս ընտանիքի անդամն եմ ինձ զգում: Եվ դա չի փոխվելու: Ես կուզենայի, որ դա այդպես էլ մնար, թե— գիտեմ, որ դժվար է լինելու այս շենքի կողքով կամ ընդհանրապես Հանրապետության հրապարակով անցնել: Շնորհակալություն:

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 11, 2008
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
.
Ես խնդրեցի, որ դուք բոլորդ այստեղ հավաքվեք, որպեսզի կարողանամ շնորհակալություն ասել ձեզ` ձեզ բոլորիդ: Բոլոր դիվանագետներին, որոնք ինձ հետ աշխատել են այս տասը տարիների ընթացքում ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՈՎ Է ՍՊԱՌՆՈՒՄ ՆԱԵՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
.Բայց, ավաղ, ուժերիս ներածին չափ իմ ճիգերն անօգուտ եղան։ Թերեւս, երեքշաբթի երեկոյան, փետրվարի 2-ին, հեռուստատեսությամբ իր կարճ ելույթում Հայաստանի նախագահը ...70 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ
Բրիտանական HALO Trust կազմակերպությունը, ԼՂՀ կառավարության համաձայնությամբ, մեր հանրապետությունում իրականացնում է ականազերծման, չպայթած զինամթերքների ոչնչացման ու ականների վերաբերյալ ...ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ 2
Երկրի ղեկավարության հռչակած՝ օրինականության եւ կարգուկանոնի հաստատման քաղաքականության շրջանակներում ներկայացնենք զոհված ազատամարտիկի այրու՝ Նատաշա Միրզոյանի իրավունքների ոտնահարման ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԱԶԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Պետությունն, այո, մայրաքաղաքով չի սահմանափակվում, բայց որ վերջինս պետությունը լավ կամ վատ կողմից ներկայացնելու առավելագույն հնարավորությունն ունի՝ անվիճելի է։ Այս առումով բարեկարգ ...ԼՂՀ-Ն ՇՈՒՏՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ ԿԱՐՏԱՀԱՆԻ
Սեփ. լրատվություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ 500 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՏԱՐՎԱ ԿՏՐՎԱԾՔՈՎ Ապրիլի 11-ին վարչապետ Ա. Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր հանրապետությունում էներգետիկ ոլորտի բարելավման աշխատանքներին։ ...ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ Տ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
Ապրիլի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորագիր է հղել Տիգրան Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Շնորհավորագրում ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ Այլ երկրների — միջազգային կազմակերպությունների հետ երկրի արտաքին տնտեսական գործառնություններն արտահայտող ԼՂՀ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
.ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՍՈՒՐ ԱՀԱԶԱՆԳ
Է. ԲԱԼԱՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1806 Խասգյուղում (Կ. Պոլիս) ծնվեց գրական-հասարակական գործիչ, մանկավարժ Ռուբեն Փափազյանը: (Վախճ. 1857թ.-ին, Զմյուռնիայում):
- 1865 Ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը:
- 1879 Կ. Պոլսում հիմնվեց Ազգանվեր հայուհյաց ընկերությունը:
- 1915 Սկսվեց հայերի ինքնապաշտպանական կռիվները Տարոնում:
- 1919 Յոզղաթի հայությանը կոտորելու ծանր հանցանքով Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ»-ի հրապարակում կախաղան բարձրացվեց Յոզղաթի մութասարրիֆի տեղակալ՝ Քեմալ բեյը:
- 2001 «Նյու Յորք Լայֆ Ինշուրընս» ապահովագրական հայտնի ընկերությունն ի վերջո համաձայնել է բավարարել հայերի տասնամյակներ շարունակվող պահանջները և 10 մլն. դոլար վճարել ցեղասպանության զոհերի իրավաժառանգորդներին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

