
Հրատարակված է Ապրիլ 10, 2008
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԱՌԱՅՍՕՐ ԻՐ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՉԻ ՍՏԱՑԵԼ
- «Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան». այս էր թեման ապրիլի 10-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկած գիտաժողովի, որը նվիրված է Հայոց մեծ ցեղասպանության 93-րդ տարեդարձին։ Այն նախաձեռնել ու կազմակերպել են Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը, ԱրՊՀ հայագիտական կենտրոնը, Արեւմտյան Հայաստանի Հայոց համագումարը եւ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող RAA կազմակերպությունը։ իտաժողովին մասնակցում էին վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սիրիայից ու Ֆրանսիայից։ Ներկա էր ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը։ Բացման իր խոսքում ԱրՊՀ պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Բալայանը, խոսելով գիտաժողովի կազմակերպման եւ անցկացման նպատակների մասին, նշեց, որ միանգամայն պատահական չէր ընտրված գիտաժողովի անցկացման օրը. ապրիլի 10-ը Մարաղայի ողբերգության օրն է: 1992թ. ապրիլի 10-ին տեղի ունեցածը, ինչպես նաեւ մինչ այդ՝ «սումգայիթը» եւ Ադրբեջանում հայերի հանդեպ իրականացված մյուս ոճրագործությունները նույնպես ցեղասպանություն են, որոնք դարձյալ արժանի գնահատական չեն ստացել միջազգային հանրության կողմից։ Ուստի, կազմակերպիչների նպատակը այդ օրը յուրովի նշելն էր, այսինքն` ոչ միայն դատապարտել Ցեղասպանությունը, այլեւ ներկայացնել Արեւմտյան Հայաստանը այնպես, ինչպես այն կա այսօր՝ ցեղասպանությունից հետո։ «Արեւմտյան Հայաստանը, Հայկական ազգային հարցը եւ Հայոց ցեղասպանությունը». այս վերնագիրն էր կրում Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն, ԱրՊՀ դասախոս Մելանյա Բալայանի զեկուցումը։ Դարի աննախադեպ ոճրագործությունը՝ Հայոց մեծ եղեռնը, որ ոչ միայն Հայաստանի, այլեւ համաշխարհային պատմության ամենասեւ էջն է, դժբախտաբար, առայսօր իր արժանի գնահատականը չի ստացել։ Իսկ այդ գնահատականը կարող է լինել միայն հենց դրանում հանցավոր հանդիսացող Թուրքիայի կողմից իր իսկ հանցանքի հրապարակայնորեն ընդունումն ու ճանաչումը։ Սա ողջ հայությանը մտահոգող հարցն է։ Բանախոսն անդրադառնալով 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը՝ ընդգծեց, որ թուրքերը ջանք չխնայեցին հայ բազմադարյան մշակույթի բազմաբնույթ եւ առավելապես քրիստոնեական հավատքի արգասիքը հանդիսացող տասնյակ-հազարավոր կոթողները հողին հավասարեցնելու ու հետքերն անհետացնելու ուղղությամբ, մի իրողություն, որ նույն մահմեդական մոլեռանդությամբ նրանք շարունակում են նաեւ մեր օրերում։ Փաստերը բազմաթիվ են եւ հենց այդ փաստերին էլ անդրադարձան գիտաժողովի հաջորդ ելույթ ունեցողները։ Նրանցից մեկը՝ հայկական ճարտարագիտական հուշարձանների խորագիտակ ուսումնասիրող Սամվել Կարապետյանն այսօր այդ փաստերը հավաքագրելու եւ քաղաքակիրթ աշխարհի դատին ներկայացնելու ազգանվեր գործին է զինվորագրվել։ «Արեւմտյան Հայաստանի հայերի մշակութային ժառանգությունը եւ ներկա վիճակը». սա էր նրա թեման գիտաժողովում, որտեղ իր արշավախմբի կողմից կատարված լուսանկարներն ու ուսումնասիրությունները նա ներկայացրեց DVD-սկավառակի միջոցով։ Իսկ Րաֆֆի Քորթոշյանը (Սիրիա) նույն ձեւով ներկայացրեց «Իսլամացված հայեր» իր զեկուցումը, որտեղ լուսանկարները դարձյալ պատմում էին Արեւմտյան Հայաստանում այսօր ապրող՝ իսլամացված հայերի ու նրանց ապրելակերպի մասին։ Հարկ է նշել, որ երկուսն էլ շատ մեծ ազդեցություն թողեցին եւ հետաքրքրությամբ ընդունվեցին ներկաների կողմից։ իտաժողովի մասնակիցները մտքով մի պահ տեղափոխվեցին Արեւմտյան Հայաստան, ծանոթացան մեր պապերի «Էրգրին», արդեն իսլամացած մեր եղբայրներին ու քույրերին։ Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, որ հայ են։ Այս ամենը, հիրավի, անչափ հուզիչ էր։ «Արեւմտյան Հայաստանի հայերը եւ նրանց իրավունքները» թեմայով իր զեկուցման մեջ Արմենակ Աբրահամյանը (Ֆրանսիա) անդրադարձավ ՄԱԿ-ում ամրագրված բնիկ ժողովուրդների իրավունքներին։ Նա նշեց, որ այս առումով արեւմտահայերը ոչ թե թուրքական փոքրամասնություն են, այլեւ` բնիկ հայ են։ Եվ նրանք իրավունք ունեն ազգություն ունենալ, այսինքն՝ որտեղ էլ որ լինեն՝ հայ են։ «Մենք իրավունք չունինք սխալվել, ամեն անգամ սխալվելուց մենք արյուն կթափինք»,- այս խոսքերով ավարտեց իր ելույթը Ա. Աբրահայմանը, ով, ի դեպ, մասնակիցն է Արցախյան ազատամարտի (եղել է Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում)։ իտաժողովը, որ կշարունակվի ապրիլի 11-ին, հիրավի խորհելու առիթ է տալիս՝ ինչո՞ւ այդպես եղավ, իսկ խորհուրդն է` դասեր քաղելով, փորձենք մեր սխալները շտկել՝ այլեւս չկրկնելու, մեր ապագան անսխալ կառուցելու համար։ Իսկ դրա համար մեզ ամենից առաջ միասնությո’ւն է պետք։

- ԼԱՈՒՐԱ ԳՐԻՈՐՅԱՆ
Վերջին լուրերը, Ապրիլ 10, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ «Արգումենտը ի ֆակտը» 1998թ. թիվ 10, Յուլիա Գորժալցեւա 293. ՓԵՏՐՎԱՐՅԱՆ երեկոյին, ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ
.
ՀՀ վարչապետ է նշանակվել Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Համապատասխան հրամանագիրը ապրիլի 9-ին ստորագրել է Հայաստանի նախագահ Սերժ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ.
.
Որոշակի պահի Ստեփանակերտը կարող է միանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի ...ԿՐՃԱՏԵԼ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
.Հարցազրույց ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանության եւ հարկային վարչարարության բարեփոխումների բաժնի պետ, հ/ծ 2-րդ դասի ավագ խորհրդական Արմինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։ -Ե՞րբ ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Հայաստանի ներքաղաքական դաշտում արձանագրված հետընտրական սրացումները, հասարակության երկփեղկվածությունը քաղաքական եւ հոգեբարոյական ճգնաժամ են ստեղծել, որից դուրս գալու ելքեր ու լուծումներ ...ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր պարգեւներ ստացան մի խումբ մտավորականներ։ ործադիրի որոշմամբ՝ Եղիշեի անվան 2007թ. մրցանակներ են շնորհվել Հրաչյա Բեգլարյանին (գրականություն), Սամվել աբրիելյանին ...Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
.
Այսօր մինչ կառավարության նիստն սկսելը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին — ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի ...ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.Ս.թ. ապրիլի 8-ին Ստրասբուրգում կայացավ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված «Կրոնական համոզմունքների հետ կապված իրողության դասավանդում» խորագրով միջմշակութային երկխոսության ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ուղերձում ասված է. «Մեծարգո Տիգրան Սուրենի Ի սրտե եւ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ ...«ԱԱ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ
.
Ձեզ անհանգստացնում են ադրբեջանական «Հաֆթա իչի» («Շաբաթվա ընթացքում») ամենօրյա թերթից։ Պարոն գլխավոր խմբագիր Մուրադ Ազատի Պետրոսյան, կուզենայինք Ձեզնից հարցազրույց ...ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՆՈՐ ԿԱՅՔԷՋ
.
Հարգելի բարեկամներ Տեղեկացնում ենք, որ «Ծիր Կաթին» ընկերության նախաձեռնությամբ — ԼՂՀ պետական աջակցությամբ, համացանցում գործարկվել է www.maragha.nk.am կայքէջը, ...ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
.Բարեւ ձեզ Ինտերնետում տեսնելով ձեր «Ազատ Արցախ» ռեսուրսը, ես մտածեցի ձեր հրատարակության եւ մեր ընկերության միջեւ հնարավոր համագործակցության մասին։ Մի ...ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԱՌԱՅՍՕՐ ԻՐ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՉԻ ՍՏԱՑԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻՈՐՅԱՆ
«Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան». այս էր թեման ապրիլի 10-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկած գիտաժողովի, որը նվիրված է Հայոց մեծ ցեղասպանության 93-րդ տարեդարձին։ Այն ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ ԾԱՐ ԳԱՎԱՌԻ ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՅԴ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ:
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԴՈՒ` ՍԻՐՈՒՆ ՔԱՂԱՔ, ԴՈՒ` ԳԱՐՈՒՆ ՔԱՂԱՔ
Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

