
Հրատարակված է Ապրիլ 10, 2008
«ԱԱ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ
- Ձեզ անհանգստացնում են ադրբեջանական «Հաֆթա իչի» («Շաբաթվա ընթացքում») ամենօրյա թերթից։ Պարոն գլխավոր խմբագիր Մուրադ Ազատի Պետրոսյան, կուզենայինք Ձեզնից հարցազրույց վերցնել։ Ես ձեզ ուղարկել եմ հարցեր, բայց ձեր լրագրողներն ինձ պատասխանել են, որ Դուք դեռ ժամանակ չունեք։ Առայսօր սպասում ենք ձեր պատասխաններին։ Հարցերը նորից ենք ուղարկում։ -Ճի՞շտ է, արդյոք, որ Լեռնային Ղարաբաղում գործում են արտասահմանյան ընկերություններ։ - Այո, մեզ մոտ գործում են արտասահմանյան կազմակերպություններ։ -Եթե դժվար չէ՝ անվանեք, թե ինչ ընկերություններ են գործում Լեռնային Ղարաբաղում եւ ինչով են նրանք զբաղվում։ - Այդ ընկերությունները մասնավոր են, պատկանում են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Ասիայի եւ Եվրոպայի տարբեր երկրների քաղաքացիներին։ Ինչպես նաեւ՝ Ավստրալիայից։ - Ի՞նչ եք կարծում, Ղարաբաղն անկա՞խ է, թե ոչ։ Եթե անկախ է, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա ոչ մի պետություն չի ճանաչել նրան։ - Լեռնային Ղարաբաղը վաղուց ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ է, եւ ոչ միայն ես. մեր հանրապետությունում չկա որեւէ մեկը, ով չցանկանա եւ չընդունի մեր Անկախությունը։ Հիշեք մեկընդմիշտ՝ խոսք է գնում հատկապես եւ կոնկրետ՝ Ադրբեջանից ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ մասին։ - Իսկ դուք ձեզ համարո՞ւմ եք Ադրբեջանի քաղաքացի։ Քանի որ բոլոր պետությունները, բացի Հայաստանից, գտնում են, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է... - Անհեթեթ հարց. Ադրբեջանը մեզ պատերազմ է պարտադրել, որի հետեւանքով ավերվել են մեր գյուղերն ու քաղաքները, մարդկային զոհ է տվել Ղարաբաղի գրեթե յուրաքանչյուր ընտանիք... Եվ այս ամենից հետո Դուք դեռ հարցնում եք. «Ես ինձ ճանաչո՞ւմ եմ, արդյոք, Ադրբեջանի քաղաքացի»։ Մենք բոլորս հանդիսանում ենք ԼՂՀ քաղաքացիներ։ Ղարաբաղը հայկական հող է։ Աշխարհը փաստորեն ճանաչում է դա, բայց առայժմ իրավական ձեւակերպումը թողնում է մեր եւ ձեր ուսերին։ - Ի՞նչ եք մտածում հիմնախնդրի կարգավորման մասին։ Ինչո՞ւմ եք տեսնում ելքը։ - Դուք դեմ եք մեր անկախությանը, մենք՝ կողմ. երրորդը չկա։ Որեւէ մեկը պետք է զիջի. մեզ համար զիջելը հավասարազոր է մահվան։ Իսկ ձեզ համար դա ընդամենը կլիներ մի մեծ քայլ՝ քաղաքակրթության եւ արդարության ճանապարհին։ Կամ-կամ. երրորդ տարբերակ չկա։ Ավելի ճիշտ, կա եւ երրորդ տարբերակը՝ նոր պատերազմ։ Եթե դուք չհրաժարվեք ձեր նկրտումներից, ապա, կարծում եմ, պատերազմն անխուսափելի է։ Քանզի մեզ համար ուրիշ ելք չի մնում. ավելի լավ է միանգամից մեծ պատերազմ, քան՝ պարբերական «սումգայիթներ»։ - Ղարաբաղում ապրող հայերը պատերազմ ուզո՞ւմ են, թե ոչ։ - Պատերազմ ոչ ոք չի ուզում. այն ահավոր բան է։ Բայց դուք մեզ համար այլ ընտրություն չենք թողնում, եթե պահանջում եք Լեռնային Ղարաբաղի ենթակայություն Ադրբեջանին։ Անգամ հարազատ եղբայրները նույն տան մեջ առանց վեճի չեն կարող երկար ապրել, ուր մնաց՝ տարբեր մշակույթ, դավանանք, լեզու, սովորույթներ ու ավանդույթներ ունեցող երկու Ժողովուրդներն ապրեն համատեղ... Վաղ թե ուշ նրանց մոտ հակասություններ, բախումներ կծագեն, նույնիսկ այնպիսի առաջադեմ հանդուրժող տարածաշրջանում, ինչպիսին Եվրոպան է։ Տեսեք՝ ինչ է կատարվում Բելգիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում, երմանիայում, Հարավսլավիայում եւ այլն։ Չի կարելի արհեստականորեն պարտադրել ժողովուրդներին՝ ապրելու համատեղ։ Կրկնակի անգամ դա չի կարելի պարտադրել հակամարտող ժողովուրդներին, որոնք այդ հակամարտությունների հիմքում ունեն պատմական, բազմադարյա արմատներ, ՊԱՐԲԵՐԱԲԱՐ կրկնվող արյունահեղություններ։ Ընդհակառակը, համաշխարհային տերությունները, որոնց համար ձեռնտու է այս ընդհանուր Տան կարգուկանոնի ու ներդաշնակության պահպանումը, պարտավոր են համակողմանիորեն նպաստել նրանց անջատ գոյակցությանը։ Համատեղ գոյակցության նրանք պետք է հանգեն բնական ճանապարհով՝ բարոյահոգեբանական եւ մշակութային էվոլյուցիայի միջոցով։ Ցանկացած արհեստական խմբակային միախառնելն ունի երկու վերջնական արդյունք՝ կամ փոքր ժողովուրդն է կուլ գնում մեծաթիվ ժողովրդին, կամ պարբերաբար կրկնվող արյունահեղությունները ձգձգվում են այնքան ժամանակ, մինչեւ նրանցից մեկը դառնում է լիովին պարտված, անհետանում է կամ ձուլվում։ Դա Բնության կողմից տրված, իրականության կողմից հաստատված սոցիոլոգիական գիտության ՕՐԵՆՔՆ է։ -Ադրբեջանում դուք ընկեր-բարեկամներ ունե՞ք, թե ոչ։ Եթե, այո, ովքեր են նրանք. իրավապաշտպաննե՞ր, թե լրագրողներ։ - Ադրբեջանում ես չունեմ ոչ ընկեր, ոչ բարեկամ։ Վերջին անգամ այնտեղ եղել եմ 20 տարի առաջ։ - Ձեր կարծիքը «ժողովրդական դիվանագիտության» մասին։ Այդ գործոնը կարո՞ղ է օգնել հակամարտության կարգավորմանը։ - Ոչ միայն «ժողովրդական դիվանագիտությունը», այլեւ ցանկացած դիվանագիտություն մեր հիմնախնդրի կարգավորման հարցում անօգուտ է։ Քանզի փոփոխության է ենթակա ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, իսկ դիվանագիտությամբ այն չես փոխի։ Մեր հակամարտության պարագայում հասարակական գիտակցության վրա կարող է ներգործել միայն գործնական զգացումը, պրակտիկ գործոնը։ - Կուզենայի՞ք, արդյոք, համագործակցել ադրբեջանական ԶԼՄների հետ։ - Ադրբեջանական ԶԼՄների հետ համագործակցության մեջ որեւէ վնաս չեմ տեսնում, բայց կա մի էական խոչընդոտ։ Առաջին «կրակոցների», ԱՌԱՋԻՆ արյունահեղության «հեղինակը» ադրբեջանական ազգի ներկայացուցիչներն են... Ես նկատի ունեմ սումգայիթյան կոտորածը, անմեղ մարդկանց նախճիրը..., այնինչ ոչ մի ադրբեջանցի ներողություն չի հայցել իր նմանների հանդեպ կատարած ոճրագործության համար։ Հակառակը, բոլորը ձգտում էին կեղծել, կատարվածը ներկայացնել բոլորովին ուրիշ լույսի տակ։ Ե՛վ այն ժամանակ ե՛ւ այսօր։ Իսկ դա խոսում է այն մասին, որ ընդհանուր լեզու գտնելու, ընդհանուր հայտարարի գալու հավանականության մասին բոլոր խոսքերն անհեռանկարային են։ Որտեղ չկա ազնիվ մոտեցում, այնտեղ չեն կարող վստահելի հարաբերություններ լինել, իսկ առանց այդ հարաբերությունների չի կարող դրական արդյունք լինել եւ ոչ մի շփումից։ - Խորին շնորհակալություն։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 10, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ «Արգումենտը ի ֆակտը» 1998թ. թիվ 10, Յուլիա Գորժալցեւա 293. ՓԵՏՐՎԱՐՅԱՆ երեկոյին, ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ
.
ՀՀ վարչապետ է նշանակվել Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Համապատասխան հրամանագիրը ապրիլի 9-ին ստորագրել է Հայաստանի նախագահ Սերժ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ.
.
Որոշակի պահի Ստեփանակերտը կարող է միանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի ...ԿՐՃԱՏԵԼ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
.Հարցազրույց ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանության եւ հարկային վարչարարության բարեփոխումների բաժնի պետ, հ/ծ 2-րդ դասի ավագ խորհրդական Արմինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։ -Ե՞րբ ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Հայաստանի ներքաղաքական դաշտում արձանագրված հետընտրական սրացումները, հասարակության երկփեղկվածությունը քաղաքական եւ հոգեբարոյական ճգնաժամ են ստեղծել, որից դուրս գալու ելքեր ու լուծումներ ...ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր պարգեւներ ստացան մի խումբ մտավորականներ։ ործադիրի որոշմամբ՝ Եղիշեի անվան 2007թ. մրցանակներ են շնորհվել Հրաչյա Բեգլարյանին (գրականություն), Սամվել աբրիելյանին ...Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
.
Այսօր մինչ կառավարության նիստն սկսելը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին — ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի ...ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.Ս.թ. ապրիլի 8-ին Ստրասբուրգում կայացավ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված «Կրոնական համոզմունքների հետ կապված իրողության դասավանդում» խորագրով միջմշակութային երկխոսության ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ուղերձում ասված է. «Մեծարգո Տիգրան Սուրենի Ի սրտե եւ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ ...«ԱԱ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ
.
Ձեզ անհանգստացնում են ադրբեջանական «Հաֆթա իչի» («Շաբաթվա ընթացքում») ամենօրյա թերթից։ Պարոն գլխավոր խմբագիր Մուրադ Ազատի Պետրոսյան, կուզենայինք Ձեզնից հարցազրույց ...ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՆՈՐ ԿԱՅՔԷՋ
.
Հարգելի բարեկամներ Տեղեկացնում ենք, որ «Ծիր Կաթին» ընկերության նախաձեռնությամբ — ԼՂՀ պետական աջակցությամբ, համացանցում գործարկվել է www.maragha.nk.am կայքէջը, ...ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
.Բարեւ ձեզ Ինտերնետում տեսնելով ձեր «Ազատ Արցախ» ռեսուրսը, ես մտածեցի ձեր հրատարակության եւ մեր ընկերության միջեւ հնարավոր համագործակցության մասին։ Մի ...ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԱՌԱՅՍՕՐ ԻՐ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՉԻ ՍՏԱՑԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻՈՐՅԱՆ
«Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան». այս էր թեման ապրիլի 10-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկած գիտաժողովի, որը նվիրված է Հայոց մեծ ցեղասպանության 93-րդ տարեդարձին։ Այն ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԱԶՈԽԸ` ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Խմբագրի սյունակՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆOՐԵՆՔԻ ՈՒԺ ՍՏԱՑԵԼ ԵՆ, ՄՆՈՒՄ Է «ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵԳԻՐ» ՍՏԱՆԱՆ
Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ` ԱՆՑՆԵ՞Լ ՌՈՒԲԻԿՈՆԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

