
ԿՐՃԱՏԵԼ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
Հարցազրույց ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանության եւ հարկային վարչարարության բարեփոխումների բաժնի պետ, հ/ծ 2-րդ դասի ավագ խորհրդական Արմինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։ -Ե՞րբ է սկսվել ՀԴՄ-ների տեղադրման գործընթացը հանրապետությունում: Ի՞նչ նպատակ է հետապնդում այն։ - ԼՂՀ տարածքում ՀԴՄ-ների ներդրման գործընթացը սկսվել է 2000 թվականին` ԼՂՀ կառավարության որոշմամբ: Սկզբնական փուլերում ընդգրկվեցին 30մ2 առ—տրական տարածքը գերազանցող խանութների միջոցով իրականացվող առ—տրական գործունեությունը, խաղատների, շահումով խաղերի, բաղնիքների — ցնցուղարանների, հանրային սննդի կազմակերպման գործունեությունը, բենզինի, դիզելային վառելիքի վաճառքը: Ավելի ուշ` 2005 թվականին, գործողության մեջ դրվեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքը, որով կանոնակարգվեցին հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման, օգտագործման, գրանցման — հաշվառման հետ կապված հարցերը: Հանրապետությունում ՀԴՄ-ների կիրառման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, իսկ ամենից առաջ դրանք նախատեսված են առ—տրի — սպասարկումների ոլորտներում գնորդների հետ կատարվող դրամահաշվարկային գործարքների իրականացման փաստի հաստատման — դրանով իսկ ստվերային տնտեսության չափերի կրճատման համար: Այսպես, նույն շուկայում նույն գործունեությամբ զբաղվող — հարկումից խուսափող մրցակիցները խուսափում են հարկերի վճարումից՝ ապրանքների իրացման ստվերային շրջանառության շնորհիվ ստանալով գերշահույթ — ստեղծելով անհավասար մրցակցություն: Մյուս կողմից՝ ՀԴՄ-ների կիրառումը բերում է սպասարկման մակարդակի բարձրացմանը, այդ աշխատանքների ավտոմատացմանը — այլն: - Որքան մեզ հայտնի է` եղել է ժամանակաշրջան, երբ այդ գործընթացը կանգնեցվել է: Ո՞րն էր պատճառը. - Ինչպես արդեն նշվեց, հանրապետությունում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն ընդգրկում է մի քանի փուլեր — նախատեսվում է ավարտին հասցնել 2010թ. հուլիսի 1-ին: Սխալ կլինի ասել, որ ՀԴՄ-ների ներդրման գործընթացն ինչ-որ ժամանակահատվածում դադարեցվել է, ուղղակի առանձին բնագավառներում` պայմանավորված ոլորտի շուկայական — սոցիալական թերզարգացվածությամբ — այլ խնդիրներով, ՀԴՄ-ների ներդրման ժամկետները որոշակի ժամանակով երկարաձգվել են: Այսպես, 2008 թվականի հունվարի 1-ից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի փոփոխությամբ կենցաղային իրերի, կոշիկի — անձնական օգտագործման այլ իրերի նորոգման ծառայությունների, համակարգչային խաղերի կազմակերպման, տեսամագնիտոֆոնների — տեսաժապավենների վարձույթի — մի շարք այլ ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետը երկարաձգվել է մինչ— 2009 թվականի հուլիսի 1-ը կամ առ—տրի իրականացման վայրերում 10 քառակուսի մետր առեւտրական տարածքը չգերազանցող խանութներից, կրպակներից, վրաններից — ապրանքների ցուցադրումը — պահպանումը ապահովող կահավորված այլ վաճառատեղերից ապրանքների վաճառքի մասով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետը երկարաձգվել մինչ— 2010 թվականի հուլիսի 1-ը — այլն : - Ինչպե՞ս է կատարվում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը հարկային մարմնում։ - ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն իրենց կողմից օգտագործման համար նախատեսվող ՀԴՄ-ի (այդ թվում` վարձակալված — (կամ) ժամանակավորապես օգտագործվող) գրանցման համար հարկային մարմին են ներկայացնում դիմում` կցելով ՀԴՄ-ի անձնագիրը, պետական գրանցում ստացած` տեխնիկական սպասարկում — նորոգում իրականացնող կենտրոնի հետ կնքված ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման — նորոգման պայմանագրի պատճենը՝ մինչ— ՀԴՄ-ի գրանցումն այդպիսի պայմանագրի կնքման դեպքում, հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից ՀԴՄ-ի տեղակայման ենթակա տարածքների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքը, իսկ շրջիկ կետի միջոցով մանրածախ առ—տրի իրականացման դեպքում` նա— այդ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի — տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված առ—տրի իրականացման թույլտվության պատճենները: ՀԴՄ-ի գրանցումից հետո կենտրոնի հետ կնքված պայմանագրերը, ինչպես նա— տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված՝ առ—տրի իրականացման նոր թույլտվության պատճենները —ս ենթակա են ներկայացվելու հարկային մարմին: Հարկային մարմինը վերը նշված բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է ՀԴՄ-ի գրանցում, կապարակնքում հարկային մարմնի կլոր կնիքով` 2 տեղից (հանդիպակաց) — հանձնում տնտեսավարող սուբյեկտին: Նշված փաստաթղթերը թերի ներկայացվելու, իսկ շրջիկ կետի միջոցով մանրածախ առ—տրի իրականացման դեպքում առանց տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված առ—տրի իրականացման առնվազն մեկ թույլտվության պատճենը չներկայացվելու դեպքերում հարկային մարմինը եռօրյա ժամկետում բոլոր փաստաթղթերը վերադարձնում է կազմակերպություն` ՀԴՄ-ի չգրանցման պատճառների գրավոր հիմնավորմամբ: - Ո՞ր օբյեկտներն են պարտավոր տեղադրել ՀԴՄ : - ԼՂՀ տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառվում են կազմակերպությունների — անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս — բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող հաշվարկների դեպքում: ՀԴՄ-ների պարտադիր կիրառման ոլորտները սահմանված են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքով, մասնավորապես. հանրային սննդի, խաղատների եւ (կամ) շահումով խաղերի, բաղնիքների — ցնցուղարանների, մարզա-առողջարարական համալիրների, հանգստյան տների, երկու — ավելի աշխատատեղով գեղեցկության սրահների, ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված երկու — ավելի աշխատատեղերով ավտոտեխսպասարկման կայանների, ինտերնետ-ակումբների կազմակերպման, ստացիոնար տեղակայված լիցքավորման կայաններում (կետերում) բենզինի, դիզելային վառելիքի — բնական ու հեղուկ գազի վաճառքի, հյուրանոցային ծառայությունների մատուցման, խանութների միջոցով իրականացվող առ—տրական գործունեության, դեղատնային, արտարժույթի առք ու վաճառքի — արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեության, հիվանդանոցների — ամբուլատոր բուժհիմնարկների կողմից ծառայությունների մատուցման — այլ ոլորտներում : - Ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվում կարգը խախտողների դեմ: Ե՞ղել են դեպքեր, երբ տուգանվել է այս կամ այն տնտեսավարող սուբյեկտը : - Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, շահագործման — գրանցման կանոնների խախտումների համար պատասխանատվության ձ—ը — չափերը սահմանված են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» — 2007 թվականի ապրիլից գործողության մեջ մտած «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ԼՂՀ օրենքներով, մասնավորապես՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում առանց հսկիչ-դրամարկղային մեքենայի կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են հարյուր հիսուն հազար դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում նշված խախտումը կրկնելու դեպքում` երեք հարյուր հազար դրամի չափով — նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է՝ մինչ— սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը, հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի — (կամ) շահագործման կանոնների խախտման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են յոթանասունհինգ հազար դրամի չափով: Մեկ տարվա ընթացքում նշված խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով — նրա գործունեությունը այդ մասով կասեցվում է հինգ օրով, իսկ մեկ տարվա ընթացքում նշված խախտումը երկրորդ — ավելի անգամ կրկնելու դեպքում` կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով — նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է 10 օրով : Ինչ վերաբերում է տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ տուգանքներ կիրառված լինելու հանգամանքին, ապա նշենք, որ հարկային մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքներով կիրառված տուգանքները եզակի դեպքեր չեն: - Այսօրվա դրությամբ քանի՞ ՀԴՄ է ներդրված հանրապետությունում — դրանցից քանի՞սն են տեղադրված մայրաքաղաքում : - Հարկային մարմնում 2008թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցված են թվով 1893 հսկիչ-դրամարկղային մեքենա, որից 1031-ը` Ստեփանակերտ քաղաքում: Վերջում հավելեմ, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացում կար—որ նշանակություն ունի հասարակության աջակցությունը: Հասարակության յուրաքանչյուր անդամ գնված ապրանքի դիմաց պահանջելով կատարված գնումներին համարժեք կտրոն՝ անուղղակի կերպով կնպաստի հանրապետությունում տնտեսական ու սոցիալական առաջընթացի խթանմանը, աշխատավարձերի, կենսաթոշակների — նպաստների ժամանակին վճարմանը: Հարցազրույցը վարեց ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
- .
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ «Արգումենտը ի ֆակտը» 1998թ. թիվ 10, Յուլիա Գորժալցեւա 293. ՓԵՏՐՎԱՐՅԱՆ երեկոյին, ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ
.
ՀՀ վարչապետ է նշանակվել Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Համապատասխան հրամանագիրը ապրիլի 9-ին ստորագրել է Հայաստանի նախագահ Սերժ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ.
.
Որոշակի պահի Ստեփանակերտը կարող է միանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի ...ԿՐՃԱՏԵԼ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
.Հարցազրույց ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանության եւ հարկային վարչարարության բարեփոխումների բաժնի պետ, հ/ծ 2-րդ դասի ավագ խորհրդական Արմինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։ -Ե՞րբ ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Հայաստանի ներքաղաքական դաշտում արձանագրված հետընտրական սրացումները, հասարակության երկփեղկվածությունը քաղաքական եւ հոգեբարոյական ճգնաժամ են ստեղծել, որից դուրս գալու ելքեր ու լուծումներ ...ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր պարգեւներ ստացան մի խումբ մտավորականներ։ ործադիրի որոշմամբ՝ Եղիշեի անվան 2007թ. մրցանակներ են շնորհվել Հրաչյա Բեգլարյանին (գրականություն), Սամվել աբրիելյանին ...Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
.
Այսօր մինչ կառավարության նիստն սկսելը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին — ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի ...ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.Ս.թ. ապրիլի 8-ին Ստրասբուրգում կայացավ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված «Կրոնական համոզմունքների հետ կապված իրողության դասավանդում» խորագրով միջմշակութային երկխոսության ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ուղերձում ասված է. «Մեծարգո Տիգրան Սուրենի Ի սրտե եւ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ ...«ԱԱ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ
.
Ձեզ անհանգստացնում են ադրբեջանական «Հաֆթա իչի» («Շաբաթվա ընթացքում») ամենօրյա թերթից։ Պարոն գլխավոր խմբագիր Մուրադ Ազատի Պետրոսյան, կուզենայինք Ձեզնից հարցազրույց ...ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՆՈՐ ԿԱՅՔԷՋ
.
Հարգելի բարեկամներ Տեղեկացնում ենք, որ «Ծիր Կաթին» ընկերության նախաձեռնությամբ — ԼՂՀ պետական աջակցությամբ, համացանցում գործարկվել է www.maragha.nk.am կայքէջը, ...ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
.Բարեւ ձեզ Ինտերնետում տեսնելով ձեր «Ազատ Արցախ» ռեսուրսը, ես մտածեցի ձեր հրատարակության եւ մեր ընկերության միջեւ հնարավոր համագործակցության մասին։ Մի ...ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԱՌԱՅՍՕՐ ԻՐ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՉԻ ՍՏԱՑԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻՈՐՅԱՆ
«Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան». այս էր թեման ապրիլի 10-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկած գիտաժողովի, որը նվիրված է Հայոց մեծ ցեղասպանության 93-րդ տարեդարձին։ Այն ...
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ» ԹԵՐԹԻՆ
.ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
.
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

