
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ «Արգումենտը ի ֆակտը» 1998թ. թիվ 10, Յուլիա Գորժալցեւա 293. ՓԵՏՐՎԱՐՅԱՆ երեկոյին, երբ բոլոր տներում լույս կար, ընդհատելով «Կարմիրը եւ սեւը» կինոնկարը, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ այդմ հայտարարելով, որ «Հայաստանում խաղաղության կուսակցությունը պարտություն կրեց»։ Բայց ոչ ոք «Կարմիրը եւ սեւը» կինոնկարից չկտրվեց, փողոց դուրս չեկավ պահանջելու իր ինտելիգենտ նախագահի վերադարձը։ Փողոցներում չկային ոչ զորքեր, ոչ ոստիկանության լրացուցիչ կարգախմբեր։ Եվ դա բնական էր, քանզի ՀՀՇ-ականները, չհամարձակվելով ջարդել կոռուպցիոն համակարգը, գնացին «դասական» ուղիով. «Եթե հնարավոր չէ մաֆիան ոչնչացնել, ապա պետք է այն գլխավորել»։ Նախկին հեղափոխականները Լ.Տեր-Պետրոսյանի լուռ համաձայնությամբ իրենց տակ ճզմեցին ամբողջ մաֆիա-կլանային համակարգը եւ... գլխավորեցին այն։ 293/1. ՈՒՆԵՑՎԱԾՔՆ ինչպե՞ս տնօրինեցին նոր տերերը։ Միայն վերջին երեք տարում արտասահման են դուրս կրվել 3 մլն տոննա սեւ եւ 200 հազ. տոննա գունավոր մետաղներ։ Ջարդոն դարձված գործարանային սարքավորումներով բեռնված մեքենաները Իրան էին գնում շարասյուներով։ Կանգնեցված է էլեկտրալամպերի գործարանը, որը լամպեր էր մատակարարում ամբողջ Միությանը։ Այսօր դրանք ներկրվում են Իրանից։ Տրոհվել է նշանավոր «Մասիս» կոշկի միավորումը, եւ ներկայիս կոշկագործները հազիվ թե նորից իրենց համար ճանապարհ բացեն դեպի արտաքին շուկա։ 293/2. ԸՍՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ տվյալների՝ հանրապետության բոլոր հիմնական ֆոնդերի արժեքը կազմում էր ավելի քան 20 մլրդ դոլար։ Այդ պահի վրա Հայաստանում սեփականաշնորհված էր բոլոր ձեռնարկությունների համարյա 70%-ը։ Բայց դրանց դիմաց բյուջեն չստացավ նույնիսկ 1 մլն դոլար։ 293/3. ...ԸՍՏ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ գործելու՝ իսրայելացիների ձգտումը հեշտացրին նրանց հակառակորդները՝ իրենք սկսելով առաջին պատերազմը հենց նոր հռչակված պետության դեմ։ Գումարած, որ Իսրայելի հրեաները, ինչ էլ որ նրանք մտածելիս լինեն, միշտ էլ գոյություն են ունեցել ամենից առաջ ԱՄՆ-ի հրեաների հետ բնական փոխգործակցության մեջ, ովքեր մնացել են որպես ամենամեծ եւ ազդեցիկ հրեական համայնքը՝ իրենց թվաքանակով մինչ օրս գերազանցելով ավետյաց երկրի հրեա բնակչությանը։ Հայերի մոտ ամեն ինչ այլ կերպ է. նրանց ազգային շարժումը խորհրդային օրոք սկսվել է ոչ թե անկախության կարգախոսներից, այլ Խորհրդային Ադրբեջանից Ղարաբաղի անջատման ու Խորհրդային Հայաստանի հետ միացման կարգախոսներից։ Այն էլ չմոռանանք, որ հրեա վերաբնակները (եւ այն էլ՝ սիոնիզմի վետերանները) միայն իրենց վրա են հույսները դրել. ամերիկյան աջակցությունը եկել է այն բանից հետո, երբ Իսրայել պետությունը կատարված փաստ է դարձել։ Ղարաբաղյան շարժման ակտիվիստները հույսները դրել են ամենից առաջ Կենտրոնի վրա, որը, նրանց կարծիքով, կարող էր հեշտությամբ փոխել հանրապետական սահմանները։ Այն միտքը, որ Ղարաբաղյան շարժումը ճնշելու անընդունակ Կենտրոնն արդեն ոչինչ չի կարողանում, չգիտես ինչու, չի քննարկվել, եւ Շարժման մասնակիցները լրջորեն խոցված էին Գորբաչովի անընդունակությունից, որը նրանց թվում էր ժողովրդական կամքի արհամարհական անտեսում։ Եվ, այնուամենայնիվ, առասպելն այն մասին, թե հենց Մոսկվայի սատարումը կարող է օգնել առաջադրված նպատակներին հասնելու գործում, պահպանվել է եւ շատ բանով արդարացրել իրեն, երբ հայերին հարկ եղավ Գորբաչովի փոխարեն գործ ունենալ արդեն Ելցինի հետ, իսկ Խորհրդային Միության տեղը, որն անընդունակ էր գժտվել միութենական հանրապետությունների հետ, զբաղեցրեց Ռուսաստանը, որը, ակնհայտ էր, Էլչիբեյի ոչ բարեկամական Ադրբեջանից գերադասում էր Տեր-Պետրոսյանի Հայաստանի բարեկամականությունը։ 293/4. ԱՅՆ, ՈՐ Ալիեւի եւ նավթի ասպարեզ գալով իրադրությունը կփոխվի բոլորի համար՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ադրբեջանի, հաշվի չի առնվել։ Արդյունքում ձեւավորվել է կատարելապես յուրահատուկ ազգային գիտակցություն, որը սնունդ է առնում բնական, ի միջի այլոց, ինքնապահպանման բնազդից։ Նման գիտակցության դեպքում Ղարաբաղը ադրբեջանական տարածքի մաս ճանաչելու գաղափարի դեմ գանգատ ներկայացնելը տարօրինակ է։ Բայց եւ հավերժական անորոշության վիճակում ապրելն անհնար է։ Հիմնախնդիրն օրեցօր ավելի ու ավելի անլուծելի է դառնում, այնինչ՝ Ադրբեջանը ավելի ու ավելի կարեւոր տեղ է գրավում համաշխարհային հաշվարկներում, ինչը նշանակում է՝ ճնշումը Երեւանի վրա օրեցօր մեծանալու է։ Արդյո՞ք Լ.Տեր-Պետրոսյանը ձգտել է խուսափել իրադրության նման զարգացումից։ Իսկ եթե ձգտել է, ապա ինչո՞ւ հաշվի չի առել ոչ հասարակական տրամադրությունները, ոչ իշխանական ընտրանու ներսում եղած տրամադրությունները։ 293/5. Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ միշտ տարօրինակ մարդ է թվացել. անկեղծ շփումից խուսափող, անմարդամոտ նախագահ, որը միշտ լարված ու զգուշավոր կերպով զննում է զրուցակցին։ Ես հիշում եմ նրան՝ Միության տրոհվելու ամիսներին կրեմլյան ծխասենյակում խաղաղվածությամբ մուշտուկով ծխելիս, եւ հիշում եմ, թե նա ինչպես էր քիշնեւյան արեւից կկոցվում ԱՊՀ-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ։ Հետաքրքիր է, ինձ միշտ թվացել է, թե նա լռում է, նույնիսկ երբ խոսում էր, հարցերի պատասխանում... Եվ հետո, նա ինչ-որ զարմանալի ձեւով արագորեն փոխվում էր ոչ թե արտաքուստ, բայց՝ տարիներ ի վեր նրան զննող մարդկանց համար նկատելի... նա ոնց որ ծանր էր դառնում եւ, ինչպես ասում են, դա անդրադառնում էր նրա շրջապատի վրա, որը հաղթանակից հետո առաջին տարիներին կազմված էր ազգի ծաղիկը հանդիսացող ինտելեկտուալներից, բայց Տեր-Պետրոսյանի կառավարման վերջերին վերասերվեց քրեական վարքագծերով ու հածող աչքերով մարդուկների կատարյալ հետխորհրդային ընտրանու։ Թե ինչու՝ նույնպես անհասկանալի է։ Լեւոնը սիրահարվել է ոչ թե իշխանությանը, այլ իր պատմական առաքելությանը։ Դա եւս ոչ սակավ է լինում այն մարդկանց հետ, ովքեր գլխավորում են այնպիսի ժառանգություն ունեցող ազգերին, ինչպիսին հայկականն է, եւ պատրաստվում հանրագիտարանում հայտնվել միջնադարյան թագավորների կողքին։ Իշխանությունը հարկավոր էր պահպանել հանուն այդ առաքելության, եւ Տեր-Պետրոսյանն ամրապնդում էր այն՝ ինչպես կարողանում էր, հրաժեշտ տալով երբեմնի զինակիցներին եւ ուժեղացնելով հենց այն կառույցները, որոնք իրեն կստիպեն հեռանալ։ Իսկն ասած, վերջին ակորդը դարձան նախագահական ընտրությունները, որոնցում հաղթանակն ակներեւաբար ժպտաց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին, բայց բաժին ընկավ հենց իսկ Լ.Տեր-Պետրոսյանին. ըստ որում, հենց այն նույն ուժային կառույցների օգնությամբ անցկացվեցին ընդդիմության ելույթները։ 293/6. ԱՅՍՊԻՍՈՎ, հայկական նախագահը միանգամից զրկվեց ե՛ւ միջազգային լուրջ պաշտպանությունից, ե՛ւ ժողովրդի պաշտպանությունից (արդ Երեւանում՝ անվիճելիորեն, որտեղ Մանուկյանի հաղթանակը ստիպված էին ճանաչել նույնիսկ քվեարկության պաշտոնական արդյունքները հանրագումարելիս)։ Սակայն Հայաստանի համար պետության ղեկավարի եւ, ամբողջությամբ վերցրած՝ իշխանության օրինականության հարցը շատ կարեւոր է, եւ 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո անցած 17 ամսում այդ երկրի ղեկավարությունը կարող էր համոզվել այն բանում, թե ինչքան սահմանափակ են այն լիդերի հնարավորությունները, որի օրինականությունը կասկածի տակ է։ Մինչդեռ պետության ղեկավարի ներկայիս պաշտոնակատար Ռոբերտ Քոչարյանը կարող է սոսկ պարտականությունները կատարել, ոչ ավելին, բայց չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ անցման ժամանակաշրջանը բավականին հստակ է շարադրված, եւ, ամենագլխավորը, այդ Սահմանադրությունը անցման շրջանում փոխել չի կարելի։ Այդ պատճառով, եթե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության նախագահ դառնա, նա իշխանության բռնատիրող կլինի, եւ միայն։ Ըստ որում, շատ ավելի վարկաբեկ բռնատիրող, քան Տեր-Պետրոսյանը...»։ «ՆԵՎՍԿՈՅԵ ՎՐԵՄՅԱ» 5 փետրվարի 1998թ. 294. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ Հայաստանում սրվել է։ Հրաժարականների շարանը Հայաստանի իշխանության վերին էշելոններում, ներառյալ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը, հանգեցրել են հանրապետությունում քաղաքական ճգնաժամի սրմանն ու խորացմանը։ Ճգնաժամը ծագել է հունվարի կեսերին՝ հանրապետության նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի նիստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների նկատմամբ վերաբերմունքի մասին հարցի քննարկումից հետո։ Դատելով ըստ տեղական մամուլի հաղորդումների, նիստում կարծիքները բաժանվել են. եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան պաշտպանող ՀՀՇ-ն այդ առաջարկությունները համարում են ընդունելի, ապա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու ՆԳ նախարար Սերժ Սարգսյանը կտրականապես մերժում են քառամյա զինված հակամարտության ընթացքում ղարաբաղյան կողմի գրաված շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հնարավորությունը՝ մինչեւ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անկախության պաշտոնական ճանաչումը։ Երեկ առավոտյան խորհրդարանը՝ Հայաստանի Ազգային ժողովը, ընդունեց հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը»։ «ՄՈՍԿՈՎՍԿԻԵ ՆՈՎՈՍՏԻ» 05.02.07. 295. ՉԷԻՆՔ ՑԱՆԿԱՆԱ, իհարկե, արձանագրել, թե անելանելի վիճակ է, բայց, մեր կարծիքով, հայերը դեռ իրենք էլ լավ չեն հասկանում, թե ինչպիսի ականապատ դաշտ են ոտք դրել հեղաշրջումից հետո։ Իհարկե, իշխանության ճգնաժամը Հայաստանում երեկ չէ, որ սկսվել է, բայց նրա լուծումը այն մեթոդներով, որոնք առաջարկում են Ղարաբաղի նախկին նախագահն ու ուժային նախարարները, միայն ճանապարհ է բացում դեպի նոր՝ շատ ավելի մեծ մասշտաբներով ճգնաժամեր։ Բավական չէ, որ, հնարավոր է, կեղծված նախագահական ընտրություններից եւ դրանց հետեւած պետական հեղաշրջումից հետո Հայաստանը հազիվ թե մոտ ժամանակներս Արեւմուտքում ընկալվի որպես եվրոպական երկիր։ Ավաղ, բավական չէ, որ Մոսկվայում ակնհայտ զգուշավորությամբ ընդունեցին կատարվող իրադարձությունները՝ լավ հասկանալով. ինչ էլ որ այսօր ասեն հայկական նոր լիդերները, բայց նրանք ամենեւին էլ Տեր-Պետրոսյանի վերջին ռուսաստանամետ արտահայտությունների երկրպագուներ չեն, նաեւ փակուղու մեջ են հայտնվում հայկական պետականության երկու գլխավոր հարցեր՝ իշխանության հարցը եւ Ղարաբաղի հարցը։ Ասենք, հազվագյուտ հեղաշրջումը դեպի փակուղի չի տանում, թեեւ նրա՝ դեմքով դեպի պատը կանգնած կազմակերպիչներն ու նրանց կողմնակիցները լայն, արեւի լույսով ողողված ճանապարհ են տեսնում։ Դեպի ո՞ւր եք գնում, հայեր»։
- .
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ «Արգումենտը ի ֆակտը» 1998թ. թիվ 10, Յուլիա Գորժալցեւա 293. ՓԵՏՐՎԱՐՅԱՆ երեկոյին, ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ
.
ՀՀ վարչապետ է նշանակվել Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Համապատասխան հրամանագիրը ապրիլի 9-ին ստորագրել է Հայաստանի նախագահ Սերժ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ.
.
Որոշակի պահի Ստեփանակերտը կարող է միանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի ...ԿՐՃԱՏԵԼ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ
.Հարցազրույց ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մեթոդաբանության եւ հարկային վարչարարության բարեփոխումների բաժնի պետ, հ/ծ 2-րդ դասի ավագ խորհրդական Արմինե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ։ -Ե՞րբ ...ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Հայաստանի ներքաղաքական դաշտում արձանագրված հետընտրական սրացումները, հասարակության երկփեղկվածությունը քաղաքական եւ հոգեբարոյական ճգնաժամ են ստեղծել, որից դուրս գալու ելքեր ու լուծումներ ...ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
.
ԼՂՀ կառավարությունում այսօր պարգեւներ ստացան մի խումբ մտավորականներ։ ործադիրի որոշմամբ՝ Եղիշեի անվան 2007թ. մրցանակներ են շնորհվել Հրաչյա Բեգլարյանին (գրականություն), Սամվել աբրիելյանին ...Տ. ՍԱՐԳՍՅԱՆ
.
Այսօր մինչ կառավարության նիստն սկսելը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին — ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի ...ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.Ս.թ. ապրիլի 8-ին Ստրասբուրգում կայացավ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված «Կրոնական համոզմունքների հետ կապված իրողության դասավանդում» խորագրով միջմշակութային երկխոսության ...ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
.
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ուղերձում ասված է. «Մեծարգո Տիգրան Սուրենի Ի սրտե եւ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ ...«ԱԱ» ԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՀԱՐՑԵՐԻՆ
.
Ձեզ անհանգստացնում են ադրբեջանական «Հաֆթա իչի» («Շաբաթվա ընթացքում») ամենօրյա թերթից։ Պարոն գլխավոր խմբագիր Մուրադ Ազատի Պետրոսյան, կուզենայինք Ձեզնից հարցազրույց ...ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՆՈՐ ԿԱՅՔԷՋ
.
Հարգելի բարեկամներ Տեղեկացնում ենք, որ «Ծիր Կաթին» ընկերության նախաձեռնությամբ — ԼՂՀ պետական աջակցությամբ, համացանցում գործարկվել է www.maragha.nk.am կայքէջը, ...ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
.Բարեւ ձեզ Ինտերնետում տեսնելով ձեր «Ազատ Արցախ» ռեսուրսը, ես մտածեցի ձեր հրատարակության եւ մեր ընկերության միջեւ հնարավոր համագործակցության մասին։ Մի ...ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԱՌԱՅՍՕՐ ԻՐ ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՉԻ ՍՏԱՑԵԼ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻՈՐՅԱՆ
«Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան». այս էր թեման ապրիլի 10-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկած գիտաժողովի, որը նվիրված է Հայոց մեծ ցեղասպանության 93-րդ տարեդարձին։ Այն ...
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ ՀԵՏ
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
- 1725 Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին:
- 1764 Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց «Եղիշեն»:
- 1840 Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը:
- 1902 Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը:
- 1938 Խորին Ա. կաթողիկոսը խեղդամահ եղավ համայնավար չեկիստների ձեռքով:
- 1965 Տեղի է ունենում Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը:
- 1992 Մարաղայի (ԼՂՀ Մարտակերտի շրջան) ողբերգությունը:
- 1998 Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը: Այս պայմանագրերի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

