
Հրատարակված է Ապրիլ 09, 2008
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐ.
- ԼՂՀ կառավարությունը մարտի 18-ին ընդունել է որոշում՝ «Պետբյուջեի հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման եւ հանգստյան տների ուղեգրերի բաշխման եւ հատկացման մասին»։ Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք սոցապնախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Սամվել ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ։ -Ինչո՞վ է պայմանավորված ուղեգրերի բաշխման մասին նոր կարգի ընդունումը։ - Ասեմ, որ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության 2006թ. մայիսի 26-ի «ԼՂՀ-ում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, հաշմանդամների սանատոր-առողջարանային սոցիալական սպասարկման մասին» N 294 որոշումը։ Նոր կարգի ընդունման համար հիմք է ծառայել վերջին տարիներին առողջարանային բուժման ուղեգրերի նկատմամբ մեծ պահանջարկը։ Այն նպատակաուղղված է ուղեգրերի բաշխման գործընթացն ավելի թափանցիկ եւ արդարացի դարձնելուն։ - Կա՞ն նորություններ ուղեգրերի բաշխման կարգում։ - Նախ՝ այս տարվանից սկսած՝ կլինեն ոչ միայն առողջարանային, այլեւ՝ հանգստյան տների ուղեգրեր։ Ճիշտ է, այս պահի դրությամբ հանգստյան տների ուղեգրերը դեռեւս ձեռք չեն բերվել, բայց աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Եվ երկրորդ՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ ուղեգիր ստանալու նպատակով քաղաքացին դիմում էր սոցապնախարարություն (որտեղից էլ ստանում էր այդ ուղեգիրը), այս տարվանից այդ հարցով զբաղվելու են սոցիալական ծառայության տարածքային մարմինները, որպեսզի շրջաններից համապատասխան կարգավիճակ ունեցող անձանց ընդգրկվածությունը ավելի մեծ լինի (նախորդ տարիներին շրջաններին ուղեգրերը տրամադրվում էին՝ առանց հաշվի առնելու տվյալ շրջանի սոցիալական խմբերի տոկոսային հարաբերությունը)։ - Առաջնահերթության կարգով սոցիալական ո՞ր խմբերին են տրվում ուղեգրերը։ - ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են հետեւյալ սոցիալական խմբերին. - հաշմանդամ զինծառայողներ, 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներ, խուլ ու համր 3-րդ խմբի հաշմանդամներ, - հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողներ, - զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, - Հայրենական մեծ պատերազմի վետերաններ եւ նույն պատերազմում զոհվածների այրիներ, - Չեռնոբիլի աէկ-ի վթարից տուժածներ, - բռնադատվածներ, - Արցախի հերոսներ, «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանակիրներ, - միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ։ - Ինչո՞ւ զոհված զինծառայողների ընտանիքները մի տեսակ հետին պլան են մղվել (4-րդ տեղում են)։ - Հանգստյան տան ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ վերը նշված այլ սոցիալական խմբերի ներկայացուցիչներին։ - Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի քաղաքացին։ - Հանգստյան տան ուղեգիր ստանալու համար քաղաքացին իր դիմումի հետ միասին ներկայացնում է անձը եւ իր կարգավիճակը հաստատող փաստաթղթերը, սոցիալական քարտը, իսկ առողջարանային բուժման ուղեգիր ստանալու համար՝ նաեւ իր բնակության վայրի պոլիկլինիկայի կողմից տրված սանատոր-կուրորտային քարտը։ - 1-ին խմբի հաշմանդամին կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողին ուղեկցող անձին ուղեգիր հասնո՞ւմ է։ - Այո, եթե նման կարգավիճակ ունեցողին տրված սանատոր-կուրորտային քարտում նշում լինի այդ քաղաքացուն ուղեկցելու անհրաժեշտության մասին։ - Ե՞րբ պետք է քաղաքացին ուղեգրի համար դիմում ներկայացնի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն։ - Ապրիլի 8-ից սկսված է դիմումների ընդունումը։ - Ե՞րբ պետք է ուղեգիրը հատկացվի քաղաքացուն։ - Ոչ ուշ՝ քան ուղեգրում նշված ժամկետից 15 օր առաջ։ - Ինչպե՞ս կապահովվեն ուղեգրի բաշխման թափանցիկությունն ու արդարացիությունը։ - ԼՂՀ կառավարության մարտի 18-ի որոշումից բխող՝ կա նաեւ «ԼՂՀ 2008թ. պետբյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային ուղեգրերի բաշխման մասին» սոցապնախարարի ապրիլի 3-ի հրամանը։ Ըստ այդմ, սոցապնախարարությունը հաստատել է ուղեգրերի բաշխման տարեկան ծրագիրը. ա)ըստ առանձին սոցիալական խմբերի ու տարածքային մարմինների, բ) ըստ ժամկետների եւ առողջարանների։ Հաստատվել են քաղաքացիների դիմումների եւ ուղեգրերի հաշվառման մատյանների ձեւերը։ Այդ հարցերի պարզաբանման համար սոցապնախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն՝ սոցիալական ծառայության տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ խստագույնս հանձնարարվել է գործել կառավարության որոշման եւ նախարարության համապատասխան հրամանի շրջանակներում։ - Ի՞նչ պարբերականությամբ քաղաքացին իրավունք ունի օգտվել ուղեգրից։ - Երեք տարին մեկ։ Ասեմ, որ անցած երկու տարվա ընթացքում ուղեգրերից օգտված քաղաքացիների ցուցակները տրամադրել ենք տարածքային գործակալություններին։ - Ի՞նչ տեւողություն ունի ուղեգիրը։ - Այս տարի ուղեգրերը կլինեն 12-օրյա։ Առողջարանների ղեկավարության հետ կնքված պայմանագրերի դրույթներում հստակ նշված է, որ բացառվում են ուղեգիրը մեկ ուրիշ անձի հետ կիսելու կամ այն ուրիշին տրամադրելու դեպքերը։ Չի բացառվում նախարարության կողմից տեղում վերահսկողություն իրականացնելը։ - Քաղաքացին է՞լ ինչ պետք է իմանա ուղեգրից օգտվելու կանոնների մասին։ - Առողջարանից կամ հանգստյան տնից վերադառնալուց հետո քաղաքացին տարածքային մարմին պետք է ներկայացնի առողջարանում կամ հանգստյան տանը հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք։ Չներկայացնելու դեպքում զրկվում է հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից։ - Քանի՞ ուղեգիր է հատկացվել եւ որտե՞ղ։ - Ինչպես եւ նախորդ տարի էր, այս տարի եւս ձեռք են բերվել ՀՀ «Արզնի», «Ջերմուկ» եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության «Գրացիա» առողջարանների 272 ուղեգրեր։ Իսկ հանգստյան տների ուղեգրերը, ինչպես վերը նշեցի, դեռ ընթացքի մեջ են։ Առողջարանային սեզոնը կսկսվի մայիսի կեսերից եւ կտեւի մինչեւ հոկտեմբեր ամիսը ներառյալ։ Բարի հանգիստ ենք մաղթում մեր քաղաքացիներին, իսկ ԶԼՄ-ներից ակնկալում ակտիվ աջակցություն ուղեգրերի բաշխման հարցում սոցապնախարարության վերահսկողության աշխատանքներում։ Հարցազրույցը վարեց ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 09, 2008
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
. 7
Հարգելի հայրենակիցներ, Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ։ Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի ...ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.290. 1998թ. ՓԵՏՐՎԱՐԻ 1-ի գիշերը ես գտնվում էի ԼՂՀ ՊԲ հրամանատարի առանձնասենյակում, երբ հնչեց հեռախոսազանգ Վազգեն Սարգսյանից... Ինչ-որ վատ բան զգացի, երբ Ս.Բաբայանը, ձայնը փոխած՝ ...ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐ.
.
ԼՂՀ կառավարությունը մարտի 18-ին ընդունել է որոշում՝ «Պետբյուջեի հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման եւ հանգստյան տների ուղեգրերի բաշխման եւ հատկացման մասին»։ Պարզաբանումներ ...ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.Ինչպես մեզ հաղորդեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի Տեղեկատվության վարչությունից այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Շվեյցարիայի ԱԳՆ պետական քարտուղար Միքայել Աբյուլին: Ս.թ. ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Վ.ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԵԻՆ
.Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեին, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ
.
Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի — բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում ժողովրդին տրված երդմամբ ստանձնեց նախագահի պաշտոնը։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՁ—ԱՎՈՐՎԻ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ
.
Հայաստանի կառավարության նոր կազմը կձ—ավորվի հաջորդ շաբաթ, չորեքշաբթի տեղեկացրել է ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ՝ ...ԵՐ—ԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՔԵՐԹ
.
Եր—անի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր ռազմական շքերթ՝ նվիրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը։ ՀՀ նոր նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ...ՇՏԱՊ
.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը։ ՀՀ ԱԳ նախարարը նոր կաառվարության կազմում չի ընդգրկվի 16:47 | 09/ 04/ 2008 ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսը 2008 թվականի մարտին 2007 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՈՒՇԻ, ԲՈՒԺՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐԸ
Արմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

