
Հրատարակված է Ապրիլ 09, 2008
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
- Հարգելի հայրենակիցներ, Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ։ Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի մասին: Սակայն ես չեմ թվարկելու վերջին տասը տարիների ձեռքբերումները: Երկրի արդիականացման առաջընթացն ակնհայտ է, քաղաքացիների կյանքը զգալիորեն բարելավվել է: Քիչ են աշխարհում այն երկրները, որոնց զարգացման տեմպերը համադրելի են Հայաստանի հետ: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ դեռ շատ անելիքներ կան: Կյանքի որակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից: Սակայն ես չեմ խոսելու նաեւ ապագայի խնդիրների մասին: Դա հաջորդ Նախագահի եւ կառավարության գործն է: Ինձ համար այս տասը տարիները մեկ ակնթարթ էին: Հանրապետության Նախագահի աշխատանքը բարդ է եւ պատասխանատու: Բայց այն նաեւ չափազանց հետաքրքիր, ստեղծագործ, մշտական ինքնակատարելագործում պահանջող աշխատանք է: Ես շնորհակալ եմ Հայաստանի ժողովրդին այն վստահության համար, որի շնորհիվ ես տասը տարի պատասխանատու էի մեր երկրի համար: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ առիթ եմ ունեցել աշխատել եւ միասին իրագործել բազմաթիվ ծրագրեր: Ես շնորհակալ եմ յուրաքանչյուր քաղաքացուն, ով երկրի զարգացման գործին բերել է իր, թող եւ ամենափոքրիկ լուման: Ես շնորհակալ եմ Սփյուռքին` իմ բոլոր նախաձեռնություններին սատարելու համար: Ներողություն եմ խնդրում նրանցից, ում կյանքն այս տարիներին չի բարելավվել: Նրանցից, ում սպասումները չեն արդարացվել, իսկ երազանքները չեն կատարվել: Պաշտոնը թողնելիս յուրաքանչյուր մարդու առաջ հարց է ծագում. արդյո՞ք, հնարավոր չէր անել ավելին։ ուցե հնարավոր էր, բայց ես արել եմ իմ ուժերի առավելագույնը: Աշխատել եմ խիտ ժամանակացույցով եւ իմ ջանքերը չեմ խնայել։ Համենայն դեպս, կատարել եմ բոլոր այն խոստումները, որ տվել եմ ընտրողներին։ Ես հավատում եմ Հայաստանի ապագային, մեր ժողովրդի հզոր ներուժին: Հավատում եմ նոր Նախագահի կարողությանը` արդյունավետ կառավարել երկիրը: Հաջողությունները շարունակելու համար հասարակությանն անհրաժեշտ է ավելի շատ լավատեսություն, եռանդ, վստահություն եւ հանդուրժողականություն: Մենք միշտ կրկնում ենք, որ մեր երկիրը հարուստ չէ բնական պաշարներով, եւ մեր ամենամեծ հարստությունը մարդիկ են։ Հարգելի հայրենակիցներ, այդ մարդիկ դուք եք, որ ձեր ամենաօրյա աշխատանքով ոտքի հանեցիք եւ շարունակում եք շենացնել մեր երկիրը։ Դուք եք, որ ձեր աշխատասիրությամբ, ձեռներեցությամբ զարգացնում եք մեր տնտեսությունը։ Ձեր շնորհիվ է, որ Հայաստանը առաջիկա տարիներին ունենալու է նոր ձեռքբերումներ։ Ես հավատում եմ, որ կայուն, ապահով ու բարեկեցիկ Հայաստանը հեռու չէ, որովհետեւ հավատում եմ ձեզ։ Շնորհակալություն:

- .
Քննարկում
ABG գրել է:
Hrashali e grvac.
ES գրել է:- Vahan
ճիշտ ասած ես մարդը տաս տերի ինձ դուր չի եկել հիմնականում ղարաբաղցի ստերիոտիպի պատճառով բայց երբ որ սև սպիտակից անջատեց և քյօռի դեմը առավ ՝շնորհակալություն,չնայած սխալներ ունեցել է ,բայց անսխալական մարդ չկա, կարևորը կյանքով սխալ չլինել կամ ԱՍԵՆՔ ԿՅԱՆՔՈՎ քյօօօօօռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ
aziz jan moracel es erevi qjor@ ova ha hl@ Serjin hishi- Vahan
ArAzArM գրել է:
"Vahan
ճիշտ ասած ես մարդը տաս տերի ինձ դուր չի եկել հիմնականում ղարաբաղցի ստերիոտիպի պատճառով բայց երբ որ սև սպիտակից անջատեց և քյօռի դեմը առավ ՝շնորհակալություն,չնայած սխալներ ունեցել է ,բայց անսխալական մարդ չկա, կարևորը կյանքով սխալ չլինել կամ ԱՍԵՆՔ ԿՅԱՆՔՈՎ քյօօօօօռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռռ
"Սարգիս
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ և ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Վերջին 10 տարիների Հայրենիքի կառուցման և առաջընթացի Շնորհը Ձերն է և ձեր թիմակիցներիները: Կանաչ ճանապարհ:
No Comments գրել է:
Մեր թղթակիցներից մեկը ճշտեց, որ Չարբախում տեղակայված X զինվորական մասում այժմ գտնվում են ԼՂՀ-ից ժամանած ղարաբաղցի զինվորականներ, որոնք Հայաստան էին եկել նախագահական ընտրությունների կապակցությամբ եւ մասնակցելով մարտի 1-ի իրադարձություններին այժմ էլ պատրաստվում են Ս.Սարգսյանի ինաուգուրացիայի արարողությանը, որպես ՀՀ սահմանադրական կարգը պահպանող զինվորականներ: Մեր թղթակիցը գնալով այս լուրի հետքերով` X զորամասի կողքին գտնվող տաքսի ծառայությունից տեղեկացավ, որ նշված զինվորականները արդեն երկու ամսի չափ գտնվում են այդ զորամասում, իսկ երեկոները զբաղվում են գինարբուքով եւ մարմնավաճառներ հրավիրելով նշված զորամաս` ամենօրյա օրգիաներ են կազմակերպում:
Մեր մյուս զրուցակիցը, որը բնակվում է զորամասի շրջակայքում, ցանկացավ անհայտ մնալ եւ հույս հայտնեց, որ ապրիլի 9-ից հետո գոնե Ղարաբաղից բերված զորքերը կվերադառնան ԼՂՀ, քանի որ, ըստ նրա, զորամասի շրջակայքում ապրող բնակիչները ամենօրյա սարսափի մեջ են, որովհետեւ երեկոյան ութից հետո փողոց դուրս գալ չի լինում, քանզի զինվորականների հարբելու գործընթացին հաջորդում են կրակահերթերը եւ տարաբնույթ հայհոյանքները տեղաբնակների հասցեին: Հարկ է նշել, որ ոստիկանությունը որեւէ կերպ չի արձագանքում բնակիչների բողոքներին:
Vahan NY գրել է:- ES
aziz jan moracel es erevi qjor@ ova ha hl@ Serjin hishi
Սեռժին տաս տարի հետո կհիշես- ES
gagik գրել է:
жаж там транц вра ЛТП , СС , РК
Վերջին լուրերը, Ապրիլ 09, 2008
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
. 7
Հարգելի հայրենակիցներ, Այսօր ես վերջին անգամ եմ դիմում ձեզ որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ։ Իհարկե, մեծ է գայթակղությունը զեկուցել անցած ճանապարհի ...ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.290. 1998թ. ՓԵՏՐՎԱՐԻ 1-ի գիշերը ես գտնվում էի ԼՂՀ ՊԲ հրամանատարի առանձնասենյակում, երբ հնչեց հեռախոսազանգ Վազգեն Սարգսյանից... Ինչ-որ վատ բան զգացի, երբ Ս.Բաբայանը, ձայնը փոխած՝ ...ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐ.
.
ԼՂՀ կառավարությունը մարտի 18-ին ընդունել է որոշում՝ «Պետբյուջեի հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման եւ հանգստյան տների ուղեգրերի բաշխման եւ հատկացման մասին»։ Պարզաբանումներ ...ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.Ինչպես մեզ հաղորդեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի Տեղեկատվության վարչությունից այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Շվեյցարիայի ԱԳՆ պետական քարտուղար Միքայել Աբյուլին: Ս.թ. ...ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ Վ.ՕՍԿԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԵԻՆ
.Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեին, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ
.
Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի — բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում ժողովրդին տրված երդմամբ ստանձնեց նախագահի պաշտոնը։ ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՁ—ԱՎՈՐՎԻ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ
.
Հայաստանի կառավարության նոր կազմը կձ—ավորվի հաջորդ շաբաթ, չորեքշաբթի տեղեկացրել է ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ՝ ...ԵՐ—ԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՔԵՐԹ
.
Եր—անի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր ռազմական շքերթ՝ նվիրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը։ ՀՀ նոր նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ...ՇՏԱՊ
.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը։ ՀՀ ԱԳ նախարարը նոր կաառվարության կազմում չի ընդգրկվի 16:47 | 09/ 04/ 2008 ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսը 2008 թվականի մարտին 2007 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է...
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է
.ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
.ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ
.
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՎՃՌՈՐՈՇ ԳԻՇԵՐԸ
.ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1920 Թիֆլիսում տեղի ունեցավ Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդաժողովը, որտեղ քննարկվեց նաև Ղարաբաղի հարցը:
- 1922 Երևանում բացվում է Անդրկովկասի արևմտահայ աշխատավորների համագումարը:
- 1932 Կազմակերպվում են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը:
- 1994 Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին՝ Արեգասարի օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս-Չայլի-Թալիշ հատվածը:
- 1999 Դեսպան Սթյուարտ Էյզընսթաթը, այն ժամանակ տնտեսագիտության, գործարարության և գյուղատնտեսության հարցերով ենթաքարտուղար, իր երաշխավորագիր նամակում խոստացավ, որ վարչությունը հարց կբարցրացնի Թուրքիայի հանրապետությանը, Իմպերիալական Օսմանյան բանկի կողմից հայերին կփոխհատուցվի ցեղասպանության ժամանակ բռնագրավված արժեքները:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

