
Հրատարակված է Ապրիլ 08, 2008
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ /ԿՀԱՏԿԱՑՎԻ 3.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ/
- ԼՂՀ կառավարությունում այսօր կայացել է նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով վերջերս ստեղծված՝ բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի նախագահ, վարչապետ Արա Հարությունյանի խոսքերով՝ մինչ օրս հանրապետությունում իրականացվել են բնակարանային առանձին ծրագրեր, սակայն հիմնախնդրի մեղմացում տեղի չի ունեցել, ուստի անելիքները հստակեցնելու եւ նորովի քաղաքականություն վարելու անհրաժեշտություն կա։ Ներկա պահին բնակարանային հիմնահարցը կարգավորման փուլ է մտնում երկու ուղղությամբ՝ հիպոթեքային ծրագրով, որ կիրականացվի, նախ, Ստեփանակերտում եւ շրջկենտրոններում, ապա՝ ընդհանուր բնակարանաշինություն եւ բնակարանային պայմանների բարելավում բյուջետային ու արտաբյուջետային միջոցներով։ Երկրորդ ուղղությունը ներկայումս առավելաբար վերաբերում է զոհված զինծառայողների, բազմազավակ եւ այլ կարիքավոր ընտանիքներին։ Այս տարի բնակարանային ծրագրերին կհատկացվի ընդհանուր առմամբ 3.5 մլրդ դրամ, եւ պետք է առավելագույնս օգտագործել կազմակերպական ու շինարարական բոլոր հնարավորությունները՝ նախանշված գումարները լիարժեքորեն ծախսելու, այն է՝ շինարարության, նորոգումների եւ նոր բնակարաններ ձեռք բերելու համար։ Վարչապետը տեղեկացրեց, որ սոցապ նախարարության կազմում ստեղծվում է բնակարանային հիմնախնդրի ուսումնասիրման եւ գործող ծրագրերի համակարգման հատուկ կենտրոն, որ անհրաժեշտ տեղեկատվություն եւ առաջարկներ է ներկայացնելու պետական հանձնաժողովին, որն էլ լիազորված է վերջնական վճիռներ կայացնելու։ Համապատասխան սկզբունքների հաստատումից հետո հանձնաժողովը, առկա տվյալների հիման վրա, որոշելու է, թե ում, որտեղ եւ ինչ կարգով պետք է տրվի բնակարան կամ՝ բարելավվեն պայմանները։ Առաջնահերթությունը տրվելու է զոհված զինծառայողների եւ բազմազավակ ընտանիքներին։ Հետագա տարիներին նրանց կմիանան այլ խավերի կարիքավոր ընտանիքները։ 2008թ. Ստեփանակերտում առաջնահերթ կարիքավորներին կհանձնվի 70-80 նոր բնակարան։ Նիստում պետական հանձնաժողովի անդամներ, սոցապ նախարար, հանձնաժողովի փոխնախագահ Ն.Ազատյանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Վ. Բալասանյանը, կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Կ.Մարտիրոսյանը եւ այլոք հանդես եկան նկատառումներով ու առաջարկություններով՝ նպատակաուղղված հիմնախնդրի հիմնավոր կարգավորմանը։ Վարչապետ Ա.Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հրահանգեց կարճ ժամկետում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր ու տվյալներ առաջնահերթ կարիքավորների ցանկը ճշտելու՝ նրանց համար բնակարաններ նախատեսելու նպատակով։ Ա.Հարությունյանը հայտնեց, որ յուրաքանչյուր ամիս կկայանա պետական հանձնաժողովի հերթական նիստը Հանձնաժողովի գործունեությունը կլինի թափանցիկ, մեր քաղաքացիները կիմանան, թե հատկացվող գումարները ում համար եւ ինչպես են ծախսվում՝ նշել է վարչապետը։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 08, 2008
ԱՐՑԱԽԻ ԿԱՆԱՆՑ՝ԱՊՐԻԼԻ 7-Ի ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
.
Թանկագին կանայք ԼՂՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։ Ուրախ եմ, որ առիթ ունեմ հերթական անգամ հավաստել մեր հարգանքը ...ՕԳՏՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ
.
Արցախում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը քննարկվեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր հրավիրած խորհրդակցությունում։ Ուշադրությունը գլխավորապես սեւեռվեց սեւ ցելի խնդրին։ Փոխվարչապետ, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
.
2008 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ...ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
. 6
Վաղը` ապրիլի 9-ին Ալ. Սպենդարյանի անվան օպերայի — բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Արարողությանը ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ /ԿՀԱՏԿԱՑՎԻ 3.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ/
.
ԼՂՀ կառավարությունում այսօր կայացել է նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով վերջերս ստեղծված՝ բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի նախագահ, վարչապետ Արա Հարությունյանի ...ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 93-ԱՄՅԱԿԻՆ
.
Ապրիլի 10 եւ 11-ին ԱրՊՀ դահլիճում տեղի կունենա Մեծ Եղեռնի 93-ամյակին նվիրված «Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան» թեմայով գիտաժողով:ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ:ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.30 մարտ 2008թ. Բերձոր, ԼՂՀ Թուֆենկյան հիմնադրամի կազմակերպությամբ ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հովանավորությամբ` ...ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.Ինչպես մեզ հաղորդեցին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ տեղեկալ Գ.Ղարիբջանյանի եւ ԱՄԷ ԱԳՆ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների վարչության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
.ՆՐԱՆՔ ԿԵՐՏԵԼ ԵՆ ԱՅՍ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԸ
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

