
Հրատարակված է Ապրիլ 08, 2008
ՕԳՏՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ
- Արցախում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը քննարկվեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր հրավիրած խորհրդակցությունում։ Ուշադրությունը գլխավորապես սեւեռվեց սեւ ցելի խնդրին։ Փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանի հաղորդմամբ՝ ապրիլի 1-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է շուրջ 11 հազար 800 հեկտար սեւ ցել։ Այդ ագրոմիջոցառման համար պետությունը հատկացրել է 300 մլն դրամ (1 հա-ի հաշվով հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է 35.000 դրամ)։ Ա.Ծատրյանի ներկայացմամբ՝ բնակչությունը հիմնականում գոհ է պետական այս ծրագրից, արդեն իսկ ակնհայտ է լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ 100-120 մլն դրամի սահմաններում։ Մասնագետները եղել են տեղերում, ստուգել կատարված աշխատանքները. որակյալ մշակության հետ գրանցվել են նաեւ անորակ հերկի դեպքեր։ Առանձին շրջաններում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությամբ հանդես եկան շրջվարչակազմերի ղեկավարները։ Վարչապետ Ա.Հարությունյանը հայտնեց, որ առկա պահանջի հիման վրա հողօգտագործողները կստանան լրացուցիչ ֆինանսավորում, սեփականատերերից բացի հատուցում կստանան նաեւ վարձակալները։ Ա.Հարությունյանը հրահանգեց չբավարարվել առաջին հերկով եւ տվյալ ագրոմիջոցառումը կատարել ամբողջովին։ Շրջվարչակազմերի պատասխանատուներին կարգադրվեց՝ լիարժեք վերահսկողություն սահմանել համայնքային հողատարածքներում, որ հատկացված գումարները ծառայեն նպատակին։ «Սեւ ցելին տրամադրվող այս օժանդակությունը փող աշխատելու միջոց չէ, այլ միջոցառում է հողի բերրիությունը վերականգնելու համար»,- հայտարարել է վարչապետը եւ զգուշացրել, որ այս կանոնից շեղվողները խստորեն կպատժվեն։ Սահմանված գումարը բավարար է՝ անհրաժեշտ ագրոմիջոցառումները լրիվ կատարելու համար՝ ասել է նա։ Փոխվարչապետ, գյուղնախարար Ա.Ծատրյանը խորհրդակցության անդամներին տեղեկացրել է նաեւ թունաքիմիկատների մասով պետական օժանդակության պատրաստակամության մասին, միաժամանակ, տվյալներ հրապարակել հանրապետությունում ընթացող գարնանացանի մասին։ Նրա մատուցմամբ՝ ներկա պահին մի շարք մշակաբույսերի գծով երեք անգամ ավելի շատ գարնան ցանք է կատարվել, քան դա եղել է նախորդ տարում։ յուղնախարարությունը անհասկանալիորեն շրջաններից պատվերներ չի ստանում եգիպտացորենի ցանքի հարցով, երբ ձեռք է բերված այդ մշակաբույսի սերմացուի բավարար քանակություն։ Հաջորդ հարցը, որին անդրադարձան խորհրդակցության մասնակիցները, վերաբերում է շրջաններում դեռեւս չլուծարված գյուղտեխնիկայի կայաններին։ Դրանք վաղուց չեն գործում։ Վարչապետը հանձնարարեց լուծարման գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ։ Այնտեղ, ուր արհեստական խոչընդոտներ կլինեն, այդ կայանների ունեցվածքը կպետականացվի՝ հայտարարել է Ա.Հարությունյանը։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԼՂՀ կառավարության ղեկավարը մեկ անգամ եւս շրջվարչակազմերի ղեկավարներին եւ գյուղբաժիններիի պատասխանատուներին հրահանգեց ակտիվ գործունեություն ծավալել գյուղատնտեսության ասպարելում. «Ձեր աշխատանքը գնահատվելու է այդ ոլորտում արձանագրվող արդյունքներով»,- հիշեցրել է նա։ Վարչապետը նշեց, որ ներկայումս հանրապետության հողօգտագործողների մեծ մասը չի տիրապետում մշակության կանոններին եւ խրոնիկական դարձած ցածր բերքատվությունը նախեւառաջ պատճառաբանվում է նրանց չիմացությամբ։ Պետք է ավելացնել մասնագետների քանակը, որոնք պարբերաբար սեմինարների եւ այլ ձեւերով պետք է մեթոդական օգնություն ցույց տան հողօգտագործողներին։ Տեղերից առաջարկներ ու ահազանգեր չեն ստացվում, մասնավորապես, ոռոգման համակարգը գործարկելու վերաբերյալ՝ տարակուսել է վարչապետը։ Նա շրջանների պատասխանատուներին պարտավորեցրեց՝ նպատակային գործունեություն վարել համայնքներում, նշեց, որ պետությունը պատրաստ է համակողմանի օժանդակություն ցույց տալ գյուղի մարդկանց։ «Մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է, այժմ այդ ոլորտի առաջադիմության համար աննախադեպ բարենպաստ պայմաններ են առաջացել. զգալիորեն թանկացել է գյուղատնտեսական արտադրանքը, պետությունն էլ գյուղական ֆերմերների թիկունքին է»,- ասել է Ա.Հարությունյանը։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 08, 2008
ԱՐՑԱԽԻ ԿԱՆԱՆՑ՝ԱՊՐԻԼԻ 7-Ի ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
.
Թանկագին կանայք ԼՂՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ։ Ուրախ եմ, որ առիթ ունեմ հերթական անգամ հավաստել մեր հարգանքը ...ՕԳՏՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ
.
Արցախում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը քննարկվեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այսօր հրավիրած խորհրդակցությունում։ Ուշադրությունը գլխավորապես սեւեռվեց սեւ ցելի խնդրին։ Փոխվարչապետ, ...ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
.
2008 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ...ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
. 6
Վաղը` ապրիլի 9-ին Ալ. Սպենդարյանի անվան օպերայի — բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Արարողությանը ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ /ԿՀԱՏԿԱՑՎԻ 3.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ/
.
ԼՂՀ կառավարությունում այսօր կայացել է նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով վերջերս ստեղծված՝ բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի նախագահ, վարչապետ Արա Հարությունյանի ...ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 93-ԱՄՅԱԿԻՆ
.
Ապրիլի 10 եւ 11-ին ԱրՊՀ դահլիճում տեղի կունենա Մեծ Եղեռնի 93-ամյակին նվիրված «Արեւմտյան Հայաստան. անցյալը եւ ներկան» թեմայով գիտաժողով:ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ:ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
.30 մարտ 2008թ. Բերձոր, ԼՂՀ Թուֆենկյան հիմնադրամի կազմակերպությամբ ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հովանավորությամբ` ...ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
.Ինչպես մեզ հաղորդեցին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ տեղեկալ Գ.Ղարիբջանյանի եւ ԱՄԷ ԱԳՆ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների վարչության ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԽՄԲՈՂ ՈՒԺԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՈՎՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ԴԻՊԼՈՄԸ ԳԻՏԵԼԻ՞Ք, ԹԵ՞ ԱՐԺԵՔ
ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

