
Հրատարակված է Ապրիլ 05, 2008
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
- Հարգելի ընթերցողներ, մենք բացում ենք նոր խորագիր՝ «Ժողովուրդն ուզում է իմանալ»։ Ձեզ հնարավորություն է ընձեռնվում «ԱԱ» թերթի միջոցով ձեզ հետաքրքրող թեմաներով հարցեր տալ ԼՂՀ պաշտոնատար անձանց։ Խմբագրությունը պարտավորվում է ուղարկված հարցերը հասցնել հասցեատիրոջը եւ որոշակի ժամանակ անց ձեզ ծանոթացնել պատասխաններին։ Նկատի առնելով, որ ինձ՝ որպես «ԱԱ»-ի գլխավոր խմբագրի, դիմել են բազմաթիվ հարցերով, ես որոշեցի դառնալ ձեր առաջին «զոհը»։ Ու նաեւ նրա համար, որպեսզի իմ հնարավորությունների չափով ցույց տամ հարցերի բնույթի մոտավոր նմուշը, ինչպես նաեւ պատասխանների «խորության ու լայնության» աստիճանը։ -Ո՞րն է ձեր ամենամեծ ցանկությունը։ - Որպեսզի իմ թաղմանը 20-ից ավելի մարդ չլինի եւ ոչ մի հոգեհաց, յոթ օր կամ քառասունք չնշվի։ Դա է իմ աշխարհայացքային դիրքորոշումն այս եւ նմանատիպ այլ հարցերում։ Ավելի քիչ ձեւականություն, ավելի քիչ արհեստականություն։ Բացի այդ, երկիրը, որ գտնվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում, իրավունք չունի աննպատակ ծախսեր անել, եւ թող ինձնից չնեղանան մյուսները, երբ ես թաղում, տարելից չեմ գնում (կամ գրեթե չեմ գնում)... Ինչպես նաեւ՝ հարսանիքներ, ծնունդներ եւ այլն։ Դա անուշադրության կամ չհարգելու արտահայտություն չէ, ընդգծում եմ՝ դա օբյեկտիվ անհրաժեշտություն է։ Դա իմ աշխարհայացքային դիրքորոշումն է. կան ավանդույթներ, որոնք պետք է վերանայվեն, վերագնահատվեն։ -Շշուկներ են տարածվում, որ Ձեզ տեղափոխում են այլ աշխատանքի։ Եթե այո, ապա կուզենայինք իմանալ՝ ո՞ւր են տանում եւ ո՞րն է այդ որոշման պատճառը։ -Այո, այդ շշուկները ճիշտ են։ Իմ ապագա աշխատանքը կարելի է բնութագրել որպես «իշխանություն-ժողովուրդ կապի ամրապնդման ճակատ»։ Նախագահը գտնում է, որ իշխանության ձեւը հասարակական գիտակցության մեջ էական փոփոխություններ չի կրել, ուրեմն՝ իշխանության ներկայացուցիչներն աշխատում են ոչ այնպես, ինչպես պետք է։ Շարունակում են «լճացման» վիճակում մնալ հատկապես շրջանային ղեկավարությունները։ -«Ազատ Արցախ» թերթի հրատարակման ծախսերը տարվա կտրվածքով հաշվարկված են 156 թերթի համար, այսինքն շաբաթական երեք համար։ Բայց մարտի կեսերից Դուք այն դարձրել եք ամենօրյա թերթ։ Դա չի՞ հանգեցնի, արդյոք, թերթի ֆինանսական սնանկացմանը։ -Ես իրավունք չունեմ՝ նման հարցերը միահեծան լ ուծելու։ Ովքեր հետեւում են իմ ելույթներին, պետք է հիշեն ԼՂՀ ղեկավարության կողմից թերթի առջեւ դրված նպատակների ու խնդիրների՝ իմ շարադրանքը։ Իսկ ավելի ստույգ՝ ես այն ժամանակ ասել եմ. «Նախագահ Բ. Սահակյանը անհրաժեշտ է համարում, որ հանրապետական թերթը տարածվի ոչ միայն Արցախում, այլեւ՝ ՀՀ-ում, Ռուսաստանում եւ այլուր, այնտեղ, որտեղ գործում են խոշոր հայկական համայնքներ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է բարձրացնել թերթի որակը՝ ինչպես ձեւի, արտաքին տեսքի, այնպես էլ բովանդակության առումով։ «ԱԱ»-ն ձեւավորման մակարդակով պետք է հավասարվի մոսկովյան թերթերին, իսկ բովանդակությամբ՝ երեւանյան թերթերին։ Ծրագրի այդ կետը ոչ ոք չի փոխել, եւ այն գտնվում է ավարտման փուլում։ Նման մեծ ու լայնընդգրկուն խնդրի լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական նշանակալի միջոցներ, ինչպես նաեւ տեխնիկական օժանդակություն։ Եվ մեկը, եւ մյուսը ձեռք կբերվեն դրսից։ Լեւոն Հայրապետյանը առաջարկել է իր ծառայությունը, բայց ԼՂՀ ղեկավարությունը գտնում է, որ նա առանց այն էլ Արցախում հովանավորում է բազմաթիվ ծրագրեր, եւ գտնում է, որ բավական է, որպեսզի Լ. Հայրապետյանը ցույց տա տեխնիկական օգնություն, ասենք հրատարակչության անձնակազմի պատրաստման եւ վերապատրաստման հարցում։ Իսկ ֆինանսական հովանավորության հարցը մոտ ժամանակներս կլուծվի։ Ինչ վերաբերում է թերթի ամենօրյա լույսընծայմանը, ապա այլ կերպ չի էլ կարող լինել, եթե մենք ուզում ենք նմանվել լիարժեք Հանրապետության։ Էլ ի՞նչ պետություն, եթե նա հնարավորություն չունի նույնիսկ ամենօրյա թերթ հրատարակել։ Ահա ձեզ այն հարցը, որ ծագում է յուրաքանչյուրի մոտ, բոլոր նրանց մոտ, ովքեր ուզում են փոքրիշատե թափանցել ԼՂՀ կյանքի ու կառուցվածքի մեջ։ -Ճի՞շտ է, որ Ձեր ստացած ամենամսյա հոնորարը (հրապարակված աշխատանքի դիմաց խրախուսանքը) գերազանցում է ձեր աշխատավարձը։ -Այո։ Բայց ես դրանք ստանում եմ ոչ թե հավելագրումների ճանապարհով, այլ՝ իմ տքնաջան աշխատանքով։ Եվ եթե դրա շուրջ այդպես են դատում նախանձ ու չարամիտ մարդիկ, ապա նրանց ասեմ, որ այդ փողերը ես օգտագործում եմ իմ կողմից հռչակված եւ քարոզվող՝ «Սոցիալական Համերաշխության» սկզբունքի իրականացման նպատակով։ Օրինակ, կապված Մարտի 8-ի եւ Ապրիլի 7-ի տոների հետ, ես հրամայել եմ մեր կոլեկտիվի՝ ցածր աշխատավարձ ստացող կանանցից 10 հոգու 15-հազարական դրամ հատկացնել ինձ պատկանելիք հոնորարի ընդհանուր գումարից։ Եվ ոչ միայն նրանց... Նախ, այլ կերպ վարվել ես չեմ կարող. այդպիսին է իմ էությունը։ Երկրորդ, ես պարտավոր եմ առաջինը ցույց տալ այն գաղափարների իրագործման օրինակը, որոնք ինքս եմ հռչակել. «Ամոթ է ապրել հարուստ, երբ հարեւանդ, ընկերդ, ծանոթդ ու բարեկամդ աղքատ են ապրում», «Ավելցուկից պետք է բաժին հանել»։ -Ի՞նչ գնահատական կտայիք երկրի ներկա ղեկավարության կողմից անցկացված կադրային քաղաքականությանը։ -Եթե գնահատելու լինենք հինգբալյան սանդղակով, ապա՝ 4 մինուսով։ Նախ, դանդաղ ենք ծավալվում. ես նկատի ունեմ պատասխանատու պաշտոններում «որակյալ» մարդկանց առաջադրումը, այլ ոչ թե կադրային փոփոխությունները ընդհանրապես։ «Որակյալ մարդիկ» ասելով հասկանում ենք այն անձանց, ովքեր օժտված են մաքրության եւ արդարության հանդեպ բնածին հակումներով։ Եթե այն մարդու մոտ բացակայում է, ապա վաղ թե ուշ նա «կշեղվի» ծրագրային ուղուց», մեղք կգործի։ Երկրորդ, արդեն ժամանակն է դեն նետել բարձրագույն եւ միջին օղակի պաշտոնյաների գործունեության «քողը», նրանց աշխատանքը դարձնել թափանցիկ՝ գոնե 50 տոկոսով։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 05, 2008
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
.
Սիրելի արցախուհիներ Ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ ընդունեք իմ ջերմ ու սրտագին շնորհավորական մաղթանքները։ Սքանչելի այս տոնը հիանալի ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ե՞ՐԲ ՎՐԱ ԿՀԱՍՆԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ 288. ԻՀԱՐԿԵ, առաջնորդության տեսության եւ պրակտիկայի նկատմամբ նրա ձգտումը հետք է թողել իմ գիտակցության մեջ, բայց ...ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 1
Հայ կինը, արցախցի կինը ինչպե՞ս է դիմավորում Մայրության եւ գեղեցկության տոնը՝ Ապրիլի 7-ը։ Ինչո՞վ է իմաստավորված նրա կյանքը։ Ինչպե՞ս է ուրախանում։ Ի՞նչ երազանքներ ունի։ Նաեւ՝ հոգսեր։ Ու նաեւ՝ բարեմաղթանքներ։ ...ՈՉ ԹԵ ԿԱՌԱՎԱՐԵԼ, ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լայն սպառման ապրանքների գների՝ վերջերս գրանցված աճը մեր քաղաքացիներից շատերին մտահոգվելու առիթ տվեց. «Վերահսկվո՞ւմ են, արդյոք, նման գործընթացները, եւ եթե այո՝ ո՞վ եւ ի՞նչ մեխանիզմներով ...ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է 5,7 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ
.
Երեկ տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունը հավանություն է տվել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
.
Հարգելի ընթերցողներ, մենք բացում ենք նոր խորագիր՝ «Ժողովուրդն ուզում է իմանալ»։ Ձեզ հնարավորություն է ընձեռնվում «ԱԱ» թերթի միջոցով ձեզ հետաքրքրող թեմաներով հարցեր տալ ԼՂՀ պաշտոնատար ...«ՄԱՅՐՈՒԹՅԱՆԸ»` ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ
.
Ապրիլի 5-ին, Մայրության եւ գեղեցկության տոնի նախօրյակին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Ջերմ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՇՈՒՏՈՎ ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԵՌՈՒ ՉԷ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ«ԹԵՎԵՐ»-Ը ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ«ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ». ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳ. ՈՒՂԻՆԵՐ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ` ՄՏԵՐԻՄ ՈՒ ՍԻՐԵԼԻ
Նարինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

