
Հրատարակված է Ապրիլ 05, 2008
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
- Ե՞ՐԲ ՎՐԱ ԿՀԱՍՆԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ 288. ԻՀԱՐԿԵ, առաջնորդության տեսության եւ պրակտիկայի նկատմամբ նրա ձգտումը հետք է թողել իմ գիտակցության մեջ, բայց ոչ չարացածություն. ընդհանրապես, ես մարդկանց մասին դատում եմ ըստ նրանց ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՆԵՐՈՒԺԱՅԻՆ հնարավորությունների. ձգտում եմ կանխակալությունից խուսափել։ Նախագահ դառնալով՝ Ա. Ղուկասյանը չէր էլ խորհում օդի թարմ շիթ մտցնել հասարակության գաղջահոտ բարոյահոգեբանական մթնոլորտը։ Թող որ, ասենք, սոցիալ-տնտեսական տեղաշարժ. ծանր գործ է՝ մեծապես կապված ՀՀ-ի հետ, դա մեկ-երկու տարի կարող է սպասել, բայց բարոյահումանիտար ոլորտը, որը հենց նրա յուրահատկությանն է վերաբերում, շարունակում էր մնալ լիակատար մոռացության եւ քամահրվածության տրված, այնինչ՝ նա ինքն է իր նախագահության նախաշեմին բազմիցս ու զայրույթով մատնանշել հասարակությունը նման վիճակում գտնվելու անթույլատրելիությունը... Սպասելով 100 օր, ես պատգամավորական հարցապնդում ուղարկեցի նախագահին։ 1. Պարոն նախագահ, երեք ամիս անցավ այն օրից, ինչ Դուք ընտրվել եք մի պաշտոնում, որն օժտված է համարյա անսահմանափակ իրավունքներով, սակայն մեր կյանքի քաղաքական, հասարակական եւ բարոյահոգեբանական ոլորտներում նույն լճացումն է տիրում։ Իշխանությունների նույն կտրվածությունն ու օտարացածությունը ժողովրդից։ (Ես դիտմամբ չեմ հիշատակում սոցիալ-տնտեսական ոլորտը, որովհետեւ անարդարացի կլիներ այսքան կարճ ժամանակամիջոցում այնտեղ որեւէ տեղաշարժ պահանջել Ձեզնից)։ Քարոզչության եւ գաղափարախոսության հարցերին ինչպես նվազագույն իսկ ուշադրություն չի դարձվել Ռ. Քոչարյանի օրոք, այդպես էլ չի դարձվում հիմա։ Մինչ օրս մենք չունենք հստակորեն բանաձեւված գաղափար՝ որպես գլխավոր, ռազմավարական նպատակ։ Չկան այդ նպատակին (գաղափարին) հասնելու՝ հստակորեն որոշված մեթոդներ, եղանակներ եւ ուղիներ։ Բայց չէ՞ որ առանց հստակորեն մշակված գաղափարի, ինչպես նաեւ առանց գաղափարախոսության եւ քարոզչության (մեր իրավիճակում) անհնար է ստեղծել միաձույլ հասարակություն եւ արդյունավետ ու նպատակասլաց կերպով ուղղություն տալ նրա գործողություններին՝ հանուն հենց նրա եւ Հայրենիքի բարօրության։ Իսկ առանց միաձույլ հասարակության՝ մեր ազգային դիմադրությունը կորցնում է ամեն մի իմաստ... Վերհիշեք իրենց ղեկավարների (առաջնորդների) նկատմամբ բազմամիլիոն զանգվածների ֆանատիկ սերն ու հավատը ֆաշիստական Գերմանիայում եւ բոլշեւիկյան Ռուսաստանում, ախր չէ՞ որ առանց արդյունավետ կերպով օգտագործված գաղափարախոսության եւ քարոզչության հնարավոր չէր լինի հասնել դրան։ Այդ պետությունների քաղաքացիների գիտակցության մեջ ինքնապահպանության կենդանական բնական ձգտումը, անձնական նյութական բարելավման ձգտումը իր տեղն էր զիջել գաղափարին, կոլեկտիվ ինքնապահպանմանն ու ինքնահաստատմանը, կոլեկտիվ բարեհաջողությանը։ Եվ ըստ որում, այդ -իզմերով ե՛ւ տեսության մեջ, ե՛ւ գործնականում, գերիշխում էր չարիքը, այն աստիճանի, որը հատուկ չէ միջին, նորմալ մարդու կերտվածքին։Եթե մնեք չփոխենք մեր քաղաքացիների մտածելակերպը, պատշաճ կերպով չներգործենք նրանց գիտակցության վրա, մեր կոչերը կմնան որպես բարի ցանկությւոններ, որոնք հնչում են տոնական խնջույքներին, մեկ էլ՝ նախընտրական արշավների ժամանակ։ Ես գիտակցում եմ, որ դա ահռելի աշխատանք է, քանզի շատ բան է բաց թողնված... Ես հասկանում եմ՝ կյանքը ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում այնպես խորն է փոխկապակցված, որ մեզ համար՝ Արցախում, մեկուսացված կերպով, միայնակ, ցանկացած ոլորտում արմատական փոփոխություններ կատարելը ՀԱՄԱՐՅԱ անհնար է... Այն պետք է ի սկզբանե բխեր Լ. Տեր-Պետրոսյանից՝ 5-6 տարի սրանից առաջ։ Սակայն նրա հրապարակային հայտնություններից հետո մենք պետք է ինքներս, մեր ուժերով, «աղյուս առ աղյուս» ձեռնամուխ լինենք այդ ԳՈՐԾԻՆ։ Որքան ուշ՝ այնքան ավելի վատ, որքան շուտ՝ այնքան ավելի լավ։ Ի դեպ, այս ձեւակերպումը վերաբերում է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի հեռանալուն. որքան ավելի ուշ նա հեռանա, այնքան ավելի ծանր են լինելու հետեւանքները։ Ե՛վ ներսում, ե՛ւ դրսում։ Իսկ նա (անպայմա՛ն) պետք է հեռանա, քանզի անհրաժեշտ է փոխել Ղարաբաղի հարցով պետական քաղաքականության ամբողջ ուղղույթը։ Կարճ ժամկետում պետք է հասցնել մշակել ու վարել այն քաղաքականությունը, որը կարող է ոգեւորել եւ միավորել ամբողջ ժողովրդին, ամբողջ ազգին։ Այսինքն՝ անհրաժեշտ է ամբողջ ներքին քաղաքականության արմատական վերանայում... Պետք է նոր մարդ, որը ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ համապատասխանի այդ ոչ հասարակ առաքելությանը»։ 2. Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ինձ իր մոտ հրավիրեց։ Մենք զրուցեցինք մոտ երկու ժամ... Բայց՝ ապարդյուն։ Խոստումներ, խոստումներ ու դարձյալ խոստումներ։ Նա այդպես էլ չպատկերացրեց, չհասկացավ իմ դրույթների էությունը։ Առայսօր նրանք՝ ԼՂՀ եւ ՀՀ լիդերները, նույնիսկ քառորդ չափով չեն գիտակցել ու չեն գիտակցում, որ համաշխարհային «ջրհեղեղի» ժամանակ, որին անխուսափելիորեն ծնունդ կտա Աշխարհի նոր բաժանումը, իրենց վարած նավը, առանց կապիտալ նորոգման, առանց հիմնովին նորացման՝ կործանման է դատապարտված։ 289. ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԻՑ ի վեր իմ վերաբերմունքը նախագահի նկատմամբ, որի հետ որոշակի հույսեր էի կապում վերը հիշատակված հումանիտար ոլորտներում, բացասական բնույթ ընդունեց։ Ինչ վերաբերում է Ս. Բաբայանին, ապա նա, ընդհուպ մինչեւ Լեոնարդ Պետրոսյանի հրաժարականը, ակտիվորեն, երբեմն էլ զայրույթով նախագահին պաշտպանում էր իմ հարձակումներից։ Սակայն Ա. Ղուկասյնաի հետագա անգործությունը, ավելի ճիշտ՝ անձեռներեց գործունեությունը եւ, միաժամանակ, նախագահի մասին օրենքի հիման վրա հանրապետությունում ղեկավար դերի հավակնությունը, չէին կարող կոշտ հակազդեցության չհանդիպել Բաբայանի կողմից։ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՎ՝ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋԵՆ... ԴԻՄՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 16.01.98թ. Ղարաբաղյան շարժումը հերթական օղակն է հանդիսանում իր հողում ապրելու եւ իր ճակատագրի տերը լինելու իրավունքի համար հայ ժողովրդի ազգային - ազատագրական պայքարի բազմադարյա շղթայում։ Եվ քանի դեռ այդ նպատակը վերջնականապես ձեռք բերված չի լինի, այն պետք է առաջնայինը, գլխավորը լինի հայ ժողովրդի առաջ կանգնած մնացած բոլոր նպատակների եւ հիմնախնդիրների թվում, եթե հայերը ցանկանում են մնալ որպես ազգ, որպես Աստծո կողմից ստեղծված միասնական ցեղ։ Այն ամենը, ինչ կապված է մեզ հետ եւ կախված է մեզնից, պետք է գործի դրվի այդ նպատակին հասնելու համար։ Տառացիորեն ԲՈԼՈՐԸ՝ նախադպրոցական հիմնարկներից մինչեւ եկեղեցին։ Միայն այդ եղանակով, այդ ուղիով մենք կարող ենք հասնել ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ համար անհրաժեշտ հզորության եւ ուժի։ Միայն այդպես է հնարավոր բազում սերունդների երազանքի՝ ՄՇՏԱԿԱՆԳՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ իրականացումը։ Համաշխարհային պատմության մեջ շատ ժողովուրդներ են նման ուղիով հզորազոր դարձել, բայց կործանման են մատնվել, որովհետեւ ցանկացել են ստրկացնել ուրիշ ժողովուրդների, իսկ մեզ հզորությունը պետք է մեր ԻՐԱՎՈՒՆՔԸ պաշտպանելու համար։ ... Երբ ասում են, թե քաղաքակրթությունն ընթանում է դեպի համընդհանուր խաղաղություն, դա ավելի քան միամտություն է։ Քանզի ՈՒԺԵՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼԵՐԻ ԿԼԱՆՄԱՆ սկզբունքը դրված է ամեն շնչավորի հիմքում։ «Միայն ուժեղ ժողովուրդներն են ունենում դաշնակիցներ ու բարեկամներ, իսկ թույլերի ճակատագիրն է մուրացիկությունը. նրանց ավելի հաճախ ծեծում եւ վռնվում են, քան կերակրում եւ պաշտպանում»։ Ամբողջ համաշխարհային պատմությունը դրա հաստատումն է, առավել եւս՝ մերը։ Ամեն անգամ, երբ սպառնալիք է կախվել մեր ժողովրդի գլխին, մենք ձգտել ենք ԽՈՀԵՄ ԼԻՆԵԼ... հուսալով խուսափել ավելորդ արյունից։ Եվ համարյա ամեն անգամ մեր «ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ» հանգեցրել է առավել վատթար հետեւանքների... Խլվել են մեր հողերը, սեղմվել - փոքրացել է մեր Հայրենիքը, հալվել է Ազգը՝ սփռվելով աշխարհով մեկ։ Սոսկ երբեմն, երբ մենք ապավինել ու հավատացել ենք սեփական ուժերին, մեր կազմակերպվածությանը եւ մեր կամքի ու ոգու ամրությանը, հաղթահարել մահվան սարսափը, երբ ինքնապահպանության եւ բարեհաջողության զգացումը իր տեղն է զիջել Հայրենիքի բարեհաջողության եւ Ազգի ինքնապահպանության զգացումին, մեզ հաջողությունն է ուղեկցել, եւ զոհերն են քիչ եղել... Ժողովուրդը հզոր ուժ է, եթե նրան ոգեշնչես եւ միավորես։ Բայց ո՞վ պետք է դա անի, եթե ոչ տիրակալները, առաջնորդներն ու լիդերները։ Հայ ժողովրդի լիդերի, առաջնորդի տեղն այսօր զբաղեցնում է Լ.Տեր-Պետրոսյանը։ Սակայն նա վարում է այն քաղաքականությունը, որի պատճառով 1000 տարի առաջ մեր պետականությունն ենք կորցրել։ ... Քիչ է մնում ծնկաչոք բախի նրանց դուռը, ում հայրերն ու պապերը հարյուր-հազարներով են կոտորել մեր անզեն տղամարդկանց եւ բռնաբարել մեր կանանց... Նրանց դուռն է բախում, ովքեր հարմարավետ նստել են մեր տներում, մեր քաղաքներում ու գյուղերում... ովքեր մեզ դուրս են քշել մեր հողերից եւ մինչ օրս իրենց իրավացի են համարում։ Լ. Տեր-Պետրոսյանը պատճառաբանում եւ արդարանում է օբյեկտիվ պատճառների առկայությամբ, պահի ծանրությամբ։ Արդարություն եւ օրինականություն հաստատելու, իսկ հետեւապես՝ Ժողովրդին ոգեւորելու փոխարեն, մեզ թուլության բարդույթ է ներշնչում՝ «ողջամիտի» կեցվածք ընդունելով... Մի՞թե Գ. Մարզպետունու համար դյուրին է եղել ոգեշնչել եւ միավորել ժողովրդին։Նրան էլ են հանդարտեցրել ՊԱՀԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՄԵՐ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ եւ այլ փաստարկներով։ Բայց Հայրենիքի, նրա արժանապատվության նկատմամբ մեծ սերը... իր պտուղները տվեց։ Բայց չէ՞ որ նրա հետեւից ընդամենը 20 մարդ գնաց՝ մինչեւ առաջին հաղթանակը։ Այդպիսի ձեռնարկումներին Աստված էլ է օգնական։ Խնդրողները շատ են, բայց Նա ուշադրություն է դարձնում Իր նմանների վրա, նրանց գործերին, ովքեր իրենց բարեհաջողության ու կյանքի գնով սխրանքի, բարի գործի են ոգեշնչում ժողովրդին։ Մի՞թե Գանդին անձնուրաց պայքարով ու աներեր հավատով, անձնական օրինակով չէ,որ հնդիկ ժողովրդին պայքարի է ոգեշնչել մինչեւ հաղթական ավարտ։ Մի՞թե դը՛ Գոլը Ֆրանսիայի եւ նրա վեհության նկատմամբ ֆանատիկ սիրով չէր, որ կարողացավ ժողովրդին ոգեշնչել դիմադրության, չհաշտվելու իր արժանապատվության ստորացման պարտության հետ։ Մի՞թե Ջորջ Վաշինգտոնին եւ ազատգրական պատերազմի մյուս առաջնորդներին լայն ինքնավարություն չեն առաջարկել։ Մի՞թե Անգլիան հենց այնպես է զիջել Հյուսիսային Ամերիկայի գաղութաբնակներին։ Մի՞թե կարելի է Լ. Տեր-Պետրոսյանին պատկերացնել այդ մարդկանց դերում։ Ո՛չ։ Հարյուր անգամ՝ ո՛չ։ Մարդու խելքի եւ հոգու կերտվածքը նրան տրվում է ի ծնե, ճիշտ այնպես, ինչպես ի ծնե է տրվում աչքերի ու մազերի գույնը, քթի ձեւը, հասակի բարձրությունը։ Կառավարման վեց տարվա ընթացքում Լ.Տեր-Պետրոսյանը ներկայացել է մեզ որպես տրորված ճանապարհի ձգտող, ժողովրդին ոգեշնչելու եւ իր հետեւից տանելու անընդունակ անձնավորություն։ Մեր պատմության այսչափ վճռորոշ պահին Հայրենիքի եւ Ազգի բախտը պետք է ամենաարժանավոր ձեռքերում լինի։ Թանկագին հայրենակիցնե՛ր։ Հանուն ազատ եւ ուժեղ Հայրենիքի, հանուն մեր Ազգի ապագայի ես ձեզ կոչ եմ անում միավորվել «Հայրենիքի եւ Ազգի շահերը բարձր են ամեն ինչից» դրոշի ներքո եւ պահանջել Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականը։ Եթե հետեւանքը կորցնում է կապը այն ծնող պատճառի հետ, ապա վրա է հասնում կազմալուծումը։ Մեր հասարակությունը հայտնվել է այդպիսի դրության մեջ... Միակ ճիշտ ելքը կարող է գտնվել հավաքական խելքով՝ «Կլոր սեղան՝ Ազգային համաձայնություն» խորհրդի ստեղծումով՝ բոլոր քաղաքական ուժերի, ինչպես նաեւ գիտության, մշակույթի եւ արվեստի հայտնի գործիչների մասնակցությամբ։

- .
Վերջին լուրերը, Ապրիլ 05, 2008
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
.
Սիրելի արցախուհիներ Ապրիլի 7-ի՝ Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ ընդունեք իմ ջերմ ու սրտագին շնորհավորական մաղթանքները։ Սքանչելի այս տոնը հիանալի ...ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
Ե՞ՐԲ ՎՐԱ ԿՀԱՍՆԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ 288. ԻՀԱՐԿԵ, առաջնորդության տեսության եւ պրակտիկայի նկատմամբ նրա ձգտումը հետք է թողել իմ գիտակցության մեջ, բայց ...ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ 1
Հայ կինը, արցախցի կինը ինչպե՞ս է դիմավորում Մայրության եւ գեղեցկության տոնը՝ Ապրիլի 7-ը։ Ինչո՞վ է իմաստավորված նրա կյանքը։ Ինչպե՞ս է ուրախանում։ Ի՞նչ երազանքներ ունի։ Նաեւ՝ հոգսեր։ Ու նաեւ՝ բարեմաղթանքներ։ ...ՈՉ ԹԵ ԿԱՌԱՎԱՐԵԼ, ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ
ՆՈՐԱՅՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լայն սպառման ապրանքների գների՝ վերջերս գրանցված աճը մեր քաղաքացիներից շատերին մտահոգվելու առիթ տվեց. «Վերահսկվո՞ւմ են, արդյոք, նման գործընթացները, եւ եթե այո՝ ո՞վ եւ ի՞նչ մեխանիզմներով ...ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է 5,7 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ
.
Երեկ տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունը հավանություն է տվել «Կանխիկ գործառնությունների սահմանափակման ...ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ
.
Հարգելի ընթերցողներ, մենք բացում ենք նոր խորագիր՝ «Ժողովուրդն ուզում է իմանալ»։ Ձեզ հնարավորություն է ընձեռնվում «ԱԱ» թերթի միջոցով ձեզ հետաքրքրող թեմաներով հարցեր տալ ԼՂՀ պաշտոնատար ...«ՄԱՅՐՈՒԹՅԱՆԸ»` ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ
.
Ապրիլի 5-ին, Մայրության եւ գեղեցկության տոնի նախօրյակին, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Ջերմ ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԷՍՔԻԶՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆ«ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆ ԱԶԴԵՑԻԿ ՈՒԺ»
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆՍԽՐԱՆՔ ՀԱՆՈՒՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ
.ՊԱՏՄԵԼ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՍԻՐՈՇՈՅԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
.
ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
.
ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍԵՐՏ ՇՓՈՒՄՆԵՐ /DAY.AZ-Ի ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎԻ ՀԵՏ/
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
.ՄԱՐԴԻԿ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Մուրադ Պետրոսյան
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅ ՄԱՅՐԸ` ՕՋԱԽԻ ՊԱՀԱՊԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿ, ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԹԵՎՈՒԹԻԿՈՒՆՔ
ՆՎԱՐԴ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

